Ճշմարտացի պատմություն

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՊԱՇԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Շուշի ամրոցի շուրջ դեպքերը հետեւյալընթացքն են ստանում:

[Ամրոցի] դարպասներից ոչ մեկը բաց չիարվում: Բերդը եւ նրա բնակիչները մնում են[ղզլբաշների] աղմկարար զորագնդերի պաշարմանօղակում: Աբաս Միրզան բազմիցս առաջարկում եւպահանջում է, որը ամրոցը հանձնեն, բայց ապարդյուն: Պարենի սղության հետեւանքով անառիկ ամրոցը ծանրդրության մեջ է հայտնվում, նրա պաշտպանների ուժն ուկարողությունը՝ թուլանում: Նաեւ լուրեր ենտարածվում, թե կա գլխավոր հրամանատարի հրամանըբերդը հանձնելու ու այդ երկրից ռուսների հեռանալուվերաբերյալ: (130ա) Ուստի [ղզլբաշները] այս հարցըքննարկելու, ինչպես նաեւ ռուսների մասինտեղեկություններ հավաքելու նպատակով գնդապետՌեուտի մոտ ամրոց են ուղարկում Բեջան խանին: Ամրոցիբնակիչները գնդապետի կարգադրությամբ կապում եննրա աչքերը, որից հետո միայն քաղաք տանում՝ գնդապետՌեուտի մոտ: Բանակցությոնների ընթացքումպայմանավորվում են, որ բերդի պարետ մայորՉելյաեւին ու կապիտան Ադիգյոզալ բեկին[ղզլբաշներին] պատանդ տան եւ երկու շաբաթովզինադադար կնքեն, մինչեւ որ ռուսներից ու ԱբասՄիրզայի մարդկանցից մեկական պատգամավոր գնաԹիֆլիս՝ գլխավոր հրամանատար Երմոլովի մոտ՝ լուրբերելու: Թիֆլիս են գնում ռուսների կողմից մայորԿլյուգենաուն (Ֆունկլուղին), իսկ թագաժառանգիկողմից՝ նրա յասավուլներից մեկը: [Վերջիններս]կառավարչապետին ներկայացնելով իրադրությունը՝հարցնում են, թե արդյոք թույլ տալի՞ս է ամրոցըհանձնել: Կառավարչապետը պատասխանում է, որ«կապիտուլյացիաե բառը ռուսերենում չկա: Այսեվրոպական բառը նշանակում է «անձնատուր լինելե:

Այդ օրերին բուժիչ հանքային ջրերիցԹիֆլիս էր վերադարձել գեներալ Մադաթովը: Յասավուլին տանում են գեներալի մոտ: Սկզբում վերջինիս վրաբարկանում է, թե ինչու՞ է ձեռնափայտով իր մոտ եկել, այնուհետեւ սպառնում, թե՝ «Ես Աբաս Միրզայի դասըհենց այս ձեռնափայտով կտամե:

Արքայորդին ցանկանում էր, որ Շուշիամրոցը անձնատուր լինի ու նրա բնակիչներըհնազանդություն հայտնեն, որպեսզի այնտեղի ողջգույքին ու հարստություններին ինքը տեր դառնա, ոչթե իր զորքն ու պաշտոնյաները: Բայց մյուսներիցանկությունն այն էր, որ ամրոցը ուժով գրավեն, եւյուրաքանչյուրը այնտեղի կողոպուտի իր բաժինըստանա:

Մի անգամ (130բ) Աբաս Միրզան իր ծառաներինասում է. «Դուք բոլորդ սպասում եք, որ ես Շուշիբերդը գրավեմ եւ դուք կողոպտեք այնտեղիհարստությունները… Բայց ո՛չ, ես այնքան եմ սպասելու, մինչեւ որ նրա բնակիչները իրենք անձնատուր լինեն, որից հետո իմ հայր շահի գանձերն ում մոտ էլ լինեն, ես եմ վերցնելուե:

Դեռեւս Շուշիի հարցերը չլուծած եւամրոցը չգրաված, այնտեղի հարուստ ու անվանիմարդկանց ունեցվածքը իրար մեջ բաժանում էին: Այսպես, ամրոցին տիրելուց հետո Զոհրաբ Թառումյանի(Սոհրաբ Աղա Թարիմովի) ու Շեյխիովներիհարստությանը Աբաս Միրզան էր տիրելու, ՄուղդուսիԲաբա Հախումյանի (Հողումով) եւ Խանդամիրովներիունեցվածքին՝ Մեհդի Ղուլի խանը: Ալլահը վկա, որքա¯նզարմանալի է. դեռ ջրին չհասած բոբիկանում են:

Ամիր խան սարդարը, որը բոլորից շատ էրպնդում, որ ամրոցը գրոհով գրավեն եւ [թագաժառանգին]հանգիստ չէր տալիս, վերջինս իր որդի ՄուհամմադՄիրզայի հետ ուղարկում է Գանձակ:

Երբ Աբաս Միրզան տեսնում է, որ ամրոցիգրավման հարցը անհաջող ընթացք է ստացել, եւ մնում էմիայն արյունահեղության ուղին, սկսում է ամեն օր իրհպատակներից մեկնումեկին գաղտնի ուղարկել ամրոցիպարիսպների տակ՝ այնտեղի հայերին համոզելու, որռուսներին դավաճանեն, դադարեցնեն ամրոցիպաշտպանությունը եւ [իրեն] հպատակվեն: Բայց իզուր: Մի անգամ, երբ հայ տանուտերերից ոմն Սարուխանյուզբաշու ուղարկում է ամրոցի մարդկանց մոտ, որպեսզի վերջինս նրանց համոզի Իրանի պետությանըհպատակվել, ուղերձը հաղորդելուց հետո (131ա) նահայերեն ավելացնում է. «Մե՛ր տղերք, պինդ կացեքքամակները ոսան այե: Այսինքն՝ «Մեր տղաներ դիմացեք, որովհետեւ նրանք թիկունքում թույլ ենե:

Ղարաբաղի թուրքերից մեկը, որը հայերենգիտեր այս հասկանում է եւ ամեն-ինչ հայտնում ՄեհդիՂուլի խանին: Խանը, հիշյալ յուզբաշու վրա զայրացած, հրամայում է նրա լեզուն կտրել: Բայց Ղարաբաղիբեկերից մեկը, որը [Սարուխան Յուզբաշու] բարեկամնէր, միջնորդում է եւ նրան մի կերպ փրկում:

Մի օր էլ ինքը՝ Մեհդի խանը, ղզլբաշ միքանի այլ խաների հետ գնում է ամրոցի մոտ ու կանչումբերդի հեղինակավոր մարդկանցից ԱղաբեկՔալանթարովին: Աղաբեկը սկզբում հրաժարվում է գնալ, քանի որ խանի մերձավորներից էր եղել եւ վախենում էրնրա հանդիմանանքներից: Ի վերջո գնդապետիկարգադրությամբ երկու թուրքերեն իմացողպաշտոնյաների՝ ծառաների հագուստ հագած կապիտանԳուդովիչի ու մայոր Կլյուգենաուի հետ ներկայանումէ Մեհդի [Ղուլի] ու նրա ուղեկից մյուս ղզլբաշխաներին: Մեհդի խանը [Աղաբեկի] առողջությունըհարցնելուց հետո ասում է. «Աղաբե՛կ, դուք՝ հայերդ, չե՞ք ամաչում, որ մեր աղ ու հացը մոռացած, մեզ վրակրակում եքե:

Քալանթարովը պատասխանում է. «Մենք Ձերաղ ու հացը չենք մոռացել ու ձեզ վրա չենք կրակում: Եթե Դուք բարեհաճեք մեզ մոտ գալ, մենք բոլորսկայսերը ծնկաչոք կաղաչենք ներել Ձեր սխալները: ԱյդԴուք պետք է ամաչեք, որ գնացել եք, Ձեր հին թշնամուն, որը ծարավ է մեր արյանն ու ունեցվածքին, բերել եք, որ մեզանից վրեժ լուծի, (131բ) մեր կանանց ուհարստությանը տեր դառնա... ե:

Մեհդի խանը այս խոսքերից ազդված ետ էդառնում: Դրանից հետո նա այլեւս չէր պնդում, որամրոցը պետք է գրավել: Աբաս Միրզան էլ նրա հետդադարում է հաշվի նստել եւ իր մտքերը այնուհետեւկիսում էր Հաջի Աղալարի հետ:

Ռուսական պաշտոնյաներըզգուշավորություն հանդես բերելով՝ նախօրոքհավաքում են բերդի մահմեդական բնակչությանզենքերը: Իսկ [քաղաքի] հայ բնակիչները ամեն հարցումռուսների հետ միասնաբար գործելով՝ ճիգ ու ջանքչէին խնայում նրանց նվիրված կերպով ծառայելիս: Հատկապես աչքի են ընկնում Շուշիքենդ եւ Քարինտակ(Դաշ-ալթը-լու) գյուղերի հայերը, որոնք իրենց ավագՍաֆար յուզբաշու գլխավորությամբ ամրանալով ամրոցիմոտ գտնվող Խազինեդարասի ձորում՝ բոլորից շատ էինկռվում ու նեղում թշնամուն: Այն աստիճան, որ որոշժամանակ անց հայերի վրա բարկացած Աբաս Միրզանհրամայում է, որ ով որ հայի գլուխ բերի, 10 աշրաֆի կստանա: Այդ պատճառով հայերից շատերն են սպանվում՝զրկվելով թե՛ իրենց կայքից եւ թե՛ կյանքից:

Վերջին շրջանում Աբաս Միրզան մի քանիանգամ գրոհում է ամրոցի վրա ու թեժ մարտեր մղում, բայց միայն զուր կորուստներ է տալիս:

Երբ ամրոցի բնակչությունը ջրաղացներչլինելու պատճառով ծանր կացության մեջ է ընկնում, նորից մեկ ամսով զինադադար է կնքվում: Մինչեւ որԱբաս Միրզան լուրեր է ստանում գեներալ Մադաթովիգալստյան, Շամխորում ղզլբաշների զորքի դեմ [նրազորքի] մղած ճակատամարտի ու Ամիր խան սարդարիպարտության մասին: Այս պատճառով նա [թագաժառանգը]գնում է դեպի Գանձակ:

Այդ իրադարձության մանրամասները հետեւյալն են:

Ամրոցի պաշարումից մեկ ամիս անց, քանի որԱմիր խան սարդարը շատ էր պնդում, որ ամրոցը պետք էկռվով նվաճել, (132ա) Աբաս Միրզան նրան հանձնարարումէ 4000 հոգուց բաղկացած չահարդուլի եւ այլհեծյալների գնդով գնալ եւ Օղուրլու խան Զիադօղլուհետ Գանձակում ամրանալ: Թիֆլիսից զորք գալուդեպքում նրանք այնտեղ պետք է պաշտպանվեին եւ իրենլուր ուղարկեին:

Քանի որ Ամիր խան սարդարը արդեն ծեր էրու հաճախ երկար տատանվում էր նախքան գործելը, ԱբասՄիրզան նրա հետ է ուղարկում իր ավագ որդի ՄուհամմադՄիրզային՝ կանխելու առաջինի անվճռականությունը:

Ամիր խանը Մուհամմադ Միրզայի հետ իրենցտրամադրված զորքով ճանապարհ է ընկնում դեպիԳանձակ: Ճանապարհին նրանց է միանում Օղուրլու խանը, որը ավելի շուտ էր ուղարկվել, եւ նրանք միասինգնում են դեպի իրենց նպատակակետը: Քյուրակիմոտակայքում մի սուրհանդակ են բռնում, որըԹիֆլիսից նամակ էր տանում Ղարաբաղ, որտեղ Մադաթովըբնակչությանը հանգստացնելու նպատակով գրել էր.

Թուրքերենով շարադրված այդ ուղերձիպատճենը Ղարաբաղի ժողովրդին

«Լուրեր ստացա, որ ապերախտ ղզլբաշներըմեր ռուսական պետության հետ հաշտությանպայմանագիրը խախտելով՝ պատերազմ են սկսել եւ մեծզորքով ներխուժելով մեր տարածքները՝ եկել, պաշարելեն Շուշի բերդը… Դրա համար նրանք արժանի են ամենտեսակի կշտամբանքի: Ուխտադրժության սեւ բիծը նրանցճակատագրի վրա իր դրոշմը կթողնի, եւ նրանքկհատուցեն:

Աստծու կամքով, շուտով հաղթական զորքով(132բ) Թիֆլիսից դուրս կգանք եւ նրանց բազմությունըգլխովին կջախջախենք: Դուք հանգիստ ու պատրաստ եղեք, թշվառ թշնամու առաջ գլուխ մի՛ ծռեք, նրան հարկ մի՛տվեք ու պարեն մի՛ մատակարարեք: Աստված վկա, նրանցդեմ կռվելով, այնպես եմ պատժելու, որ այլեւսպատերազմելու ցանկություն չունենան եւ երկարտարիներ հիշեն ու սարսափենե:

Նամակի բովանդակությունը ահ ու սարսափ էտարածում ամենուր: Ամբողջ [ղզլբաշ] զորքըայնուհետեւ միայն Մադաթովի անունը լսելով՝խուճապի էր մատնվում...

Կանգառներ անելով՝ [ղզլբաշ զորքը] գնումէ Գանձակ: Տեղի բնակչությունը քաղաքից դուրս էգալիս մինչեւ նրա ստորոտում գտնվող այգիները՝իշխանազն Մուհամմադ Միրզային ու սարդարին դիմավորելու եւ հպատակություն հայտնելու: Օղուրլու խանը գնում, հաստատվում է Գանձակիմիջնաբերդում եւ հանգստացնում տեղի բնակչությանը: Իշխանազնի ու սարդարի բանակը կանգ է առնում քաղաքիստորին մասով հոսող գետի ափին եւ սկսում կարգիբերել քաղաքի ու շրջանի գործերը: Այրում ուշամշադինլու ցեղերի առաջնորդները, քաղաքիպաշտոնավորները ներկայանում են ու հպատակությունհայտնում: Քանի որ Գանձակի ցեղերը ղաջարական էինհամարվում, նրանց [Ամիր Խան սարդարին ու ՄուհամմադՄիրզային] «քեռիե անվանելով՝ անընդհատ հիշեցնումէին իրենց ազգակցության մասն: Գանձակի Քիլիսաքենդթաղամասի հայերը նույնպես ստիպված են լինումհնազանդություն հայտնել ու ծառայել նրանց:

Ամիր խան սարդարը (133ա) պաշտպանականնպատակներով իր եղբորորդի Մուհամմադ Զաման խանինհազար չահարդուլի [քրդերի] հեծյալների հետուղարկում է Թիֆլիսի ու Գանձակի սահմանագիծըհանդիսացող Հասան-սու եւ Զագամ [գետերի հովիտը], որպեսզի այնտեղ մնան, եւ Թիֆլիսի դրության մասինիրեն լուրեր ուղարկեն:

Երկու շաբաթ անց հանկարծ լուր էստացվում, որ գեներալ Մադաթովը Թիֆլիսից եկել էԱղստեւի (Աղստաֆա) ափը եւ բանակն ու հրետանինպատերազմի է նախապատրաստում: Ամիր խան սարդարըդրությունը նկարագրելով հետեւյալն է գրում ԱբասՄիրզային. «Շուշիում ես ցանկացա ստանձնել բանակիհրամանատարությունը եւ ամրոցը գրավել, Դուքչհամաձայնվեցիք: Այժմ խնդրում եմ, որ ինձ հինգ կամվեց սարբազ հետեւակային գունդ ու հինգ թնդանոթտրամադրեք, որպեսզի ես գնամ Մադաթովի դեմ կռվելու: Կամ հաղթելով մինչեւ Թիֆլիս կարշավեմ, կամ էլկսպանվեմե:

Աբաս Միրզան նորից մերժում է նրախնդիրքը, որովհետեւ նրան հայտնում են, որ. «Մադաթովիմոտ եղած ռուսական բանակը այնքան էլ մեծ չէ: ԵթեԱմիր խան սարդարին զորք ու թնդանոթ տրամադրեք, նաՄադաթովին կջախջախի ու գրավելով մինչեւ Թիֆլիսկհասնի: Այդ ժամանակ նա կբարձրանա շահի աչքումե:

Աբաս Միրզան այս խոսքերով խաբված՝հրաժարվում է սարբազ հետեւակազոր ու հրետանիուղարկել եւ գրում է. «Ես Ձեզ չեմ ուղարկելՄադաթովի դեմ կռվելու: Մադաթովի դեմ ես եմպատերազմելու: Դուք միջնաբերդում ամրացե՛ք, ռուսներից մնացած բոլոր թնդանոթները այնտեղ տարեքեւ գնդակներն ու վառոդը պատրաստ պահե՛ք: (133բ) ԵրբՄադաթովը գա, դուք այնտեղ կպաշտպանվեք, մինչեւ որես գամ, Մադաթովի պատասխանը տամե:

Գրում է նաեւ. «Դուք հեծյալ խմբերուղարկե՛ք ու Մադաթովի հրետանին տանող ձիերըփախցրե՛ք, որպեսզի նրանք չկարողանան առաջշարժվելե:

Ամիր խանը հրաժարվում է Աբաս Միրզայիհրամանը կատարել եւ ամրոց գնալ: Նա առանց թաքցնելուգրում է. «Ես զորավար եմ եւ իմ պարտականությունն էզորքն առած թշնամու դեմ մարտի ելնել, այլ ոչ թեկանանց պես ամրոցում թաքնվել, որպեսզի գան, չորսկողմս պաշարեն եւ կամ գերեվարեն, կամ էլ կոտորեն: Եսերբեք բերդը չեմ գնաե:

Մուհամմադ Միրզան այս մասին մանրամասնգրում է իր հորը: Աբաս Միրզային շատ է բարկացնումսարդարի անհնազանդությունը ու նա մի զայրացկոտնամակ է հղում իր որդի Մուհամմադ Միրզային, որտեղնշում է. «Ոչի՛նչ, որդի՛ս, որ թեեւ ամրոցիպաշտպանության համար անհրաժեշտ զինամթերքն ուպարենը այնտեղ են տարվել, բայց Ամիր խան սարդարըհրաժարվում է ամրոց մտնել: Ես Մարանդի Նազար Ալիխանին սարբազ հետեւակազորի երկու գնդով ուղարկելեմ, որպեսզի գա, ամրոցը պաշտպանի: Այսուհետեւամրոցի պաշտպանության պատասխանատվությունըդրվում է Նազար Ալի խանի վրա: Ես շուտով ինքս կգամու իմ որդուն ծառայող այդ մորուքավոր կանանց դասըկտամե:

Սարխաթով կնքված մի հանդիմանականնամակ է իր ձեռքով (134ա) գրում է նաեւ Ամիր խանին, որիբովանդակությունը ճիշտ այսպիսին էր.

Նամակի պատճենը

«Ո՛վ մարդ, շահի թագով եմ երդվում, որ քեզԱմիր խան Ջահանբիգլուի օրը կգցեմ: Մա՛րդ, Պետրոսբեկը Մադաթովի քեռին է, իսկ դու՝ իմը, տե՛ս, թե Շուշիբերդը հայերի հետ ոնց է պաշտպանում, մինչդեռ դուանառիկ բերդը այդքան զորք ու թնդանոթներով չեսուզում պաշտպանել: Մա՛րդ, մի չանախչեցու վախից չենփախչի: Թե վախենում ես, որ սպանվելուցդ հետոերեխաներդ սոված կմնան, մի վախեցիր, սոված չեմթողնի: Իսկ թե վախենում ես, որ գերի կընկնես, մի՛մտածիր, կնոջս ականջօղերը կծախեմ, քեզ կազատեմ: Այսամենի մասին խորհիր ու ջանք մի՛ խնայիր եւ թողԱլլահը քեզ հետ լինիե:

Այս խոսքերը ոչ միայն Ամիր խանի վրաորեւէ ազդեցություն չեն ունենում, այլեւ ավելի ենգրգռում նրա պատվախնդրությունը: Նա մնում է ամրոցիմոտակայքում, մինչեւ որ տեղ է հասնում ՄարանդիՆազար Ալի խանը սարբազ հետեւակազորով ուհաստատվում ամրոցում: Այդ ընթացքում մարդ է գալիսՄուհամմադ Զաման խանի մոտից՝ հաղորդելով, որնախորդ գիշեր գեներալ Մադաթովը զորքով նրա վրա էհարձակվել, եւ նա կարճատեւ ընդհարումից հետո, չկարողանալով դիմադրել, փախուստի է դիմել: Վերջինսգիշերը ապաստանել է անտառի անմատչելի մի վայրում, իսկ մյուս օրը եկել կանգ է առել մեկ մանզել հեռավորությանվրա գտնվող մի տեղում: Միաժամանակ Մադաթովը մտադիրէ առաջ ընթանալ:

Ամիր խան սարդարը ղզլբաշ զորավարներինու իշխանավորներին խորհրդակցության է հրավիրումեւ ասում.

-Մադաթովը անվանի զորավար է եւ ռուսներիմեջ հայտնի է իր քաջությամբ: Եթե նա ռուսականզորքով մեր դեմ կռվի ելնի, մենք այս սակավաթիվհետեւակազորով ու հեծելազորով նրան չենք կարողանադիմադրել:

Ոմանք այն կարծիքն են հայտնում, թե՝

-Ռուսները մորեխի են նման, (134բ) մենքլեռան վրա կամրանանք ու այնտեղ կպաշտպանվենք, մինչեւ որ Աբաս Միրզան զորքով գա, նրանց պատասխանըտա:

Մի մասն էլ ասում է.

- Գնանք, ապաստան գտնենք Կուրիմացառուտներում:

Այսպես, ոմանք խորհուրդ են տալիսնահանջել, ոմանք էլ՝ առաջ ընթանալ: ՄինչդեռՄուհամմադ Միրզան ասում է.

- Ես դեռ չեմ տեսել ռուսների կռիվը, ուզում եմ մի անգամ տեսնեմ, թե ինչպիսին են նրանքմարտում: Առաջ շարժվենք ու կռվենք: Եթե նրանքհաղթեն, Գանձակ ամրոցը կվերադառնանք:

Ամիր խանը պատասխանում է.

-Ռուսների կռիվը կատակ բան չէ: Եթե նրանքհաղթեցին, էլ կանգ չեն առնի, մինչեւ որ գործըավարտին չհասցնեն:

Այդ ընթացքում տեղ է հասնում թագաժառանգԱբաս Միրզայի ուղարկած Արաղի ջանբազների չորսհազարանոց զորքը չորս թնդանոթներով, եւ նրանցփոքր-ինչ ոգեւորում:

Նամակ են գրում այդ ժամանակ Գանձակից ոչշատ հեռու, Գեղարքունիքում գտնվող Երեւանիկառավարիչ Հուսեյն խան սարդարին, թե. «Մենք մտադիրենք Մադաթովի դեմ կռվել: Դուք եւս Ձեր բանակովլեռան կողմից մեզ օգնության շտապե՛ք, որպեսզիերկու կողմերից նրանց վրա հարձակվենք ուոչնչացնենք [ռուսական բանակը]ե:

Հուսեյն խանն ի պատասխան գրում է. «Եսեւս [Սեւարզամիձեի] իշխանի պես հզոր թշնամի ունեմիմ առաջ, այնպես որ գալ չեմ կարողե:

Այդ ժամանակ Ամիր խան սարդարը կանչում էտողերիս հեղինակին, որը նրա գրագիրներից էր, եւհարցուփորձ է անում.

-Դուք հաղթողների ու հաղթվողների քանակըլավ գիտեք: Ո՞ր մեկս ենք հաղթելու, ե՞ս, թե՞Մադաթովը:

Նվաստս հետեւյալն է պատասխանում.

-Մադաթովի անունը Ռոստոմ է, իսկ այդանունը ավելի նշանավոր է, քան Աբաս, Հուսեյն, Իբրահիմ ու մյուս այլ անունները: Ձեր անունը, որԱմիր է, նրա անվանը համարժեք է: Եթե Դուքհարձակվեցիք նրա վրա, դուք (135ա) կհաղթեք, իսկ եթե նա, ուրեմն՝ նա:

Ամիր խանը խորհրդակցությունից հետո, ահու վախով, բանակն ու հրետանին վերցրած, ԳանձակիցՇամխոր է գնում: Գանձակի ամրոցում գտնվող Նազար Ալիխանից պահանջում է սարբազ հետեւակազորիմեկ-երկու գնդով գալ իրենց օժանդակելու, թե՝ «Առաջկընթանանք ու Մադաթովի դեմ մարտի կբռնվենք, եթեհաղթեցինք, շատ լավ, իսկ եթե ոչ, նորից զինվորներինվերցրած կգանք, Գանձակի բերդում կամրանանք ումիասին այն կպաշտպանենքե:

Բայց Նազար Ալի խանը հրաժարվում էզինվոր տալ ու պատասխանում է. «Ինձ ուղարկել են, որպեսզի ամրոցը պաշտպանեմ, այլ ոչ թե ձեզ զինվորմատակարարեմ եւ անհրաժեշտության դեպքումչկարողանամ կռվելե:

Ամիր խանն ու Մուհամմադ Միրզանհեծյալների ու ջանբազ հետեւակի նույն զորքովու չորս թնդանոթներով գնում, կանգ են առնում Շամխորգետի այս կողմում: Մեկ օր անց լուր են ստանում, թեՄադաթովը ռուսական զորքով ու բազմությամբ արդենիրենց վրա է արշավում: Երկրորդ գիշերը Ամիր խանըգումակն ու բեռները Գանձակ է ուղարկում, իսկ ինքը՝իջեւանում Շամխորի այս ափին: Երրորդ օրն առավոտյանՄուհամմադ Զաման խանը, որը պահակազորի հրամանատարնէր, փախչելով գալիս է [Ամիր խանի բանակատեղին]: Նրահետեւից գետի մյուս ափին գտնվող աշտարակի տակիցհայտնվում է նաեւ Մադաթովը ռուսական զորքով: Կողմերը մարտի են նախապատրաստվում: Սարդարի թոփչին հարցնում է, իրե՞նք սկսեն մարտը, թե՞ սպասենռուսների համազարկին:

Սարդարը պատասխանում է. «Առաջինհամազարկը թողնենք թշնամունե:

Այդ ժամանակ ռուսական թնդանոթը կրակումէ, որին պատասխանում է (135բ) հակառակ կողմիկրակահերթը: [Ռուսական] կողմը ուժեղացնում է կրակը, այն աստիճան, որ մի անգամից սկսում են կրակել 17թնդանոթներ՝ նեղելով հակառակորդին, որը նախորդգիշեր իր գումակը Գանձակ էր ուղարկել: Եվ զարմանալիէ, որ ռուսները մարտը սկսելով՝ մի կողմից կռվումէին, մյուս կողմից՝ իրենց վրանները խփում: Ամիր խանսարդարը առվակի ափին ձիուց իջել, հեռադիտակովռուսական զորքի դիրքերն ու նրանց կռիվն էր դիտում: Կռվին էր հետեւում նաեւ պարսկական ճամբարի վերինանկյունում կանգնած Մուհամմադ Միրզան: Իսկ գեներալՄադաթովը, ձին հեծած, անընդհատ շրջում էր իրբանակում ու զինվորներին քաջալերելով, մարտիմղում: Երբ ռուսական հրանոթները սկսում են արշավելղզլբաշների բանակի վրա ու կոտորել նրա մարտիկներիցշատերին, հետեւապահ գնդերը քիչ-քիչ սկսում եննահանջել: Ռուսական բանակի կազակներն ու հեծյալգնդերը մարտադաշտի վերին եւ ստորին հատվածներիցսկսում են գետն անցնել: Այդ ժամանակ սարդարին էներկայանում նրա իշիքաղասին եւ ասում.

-Դուք ինչու՞ եք նստել, երբ ամբողջբանակը փախչում է:

Նա պատասխանում է.

-Ու՞ր գնամ: Էլ չեմ կարող Աբաս Միրզայիաչքին երեւալ: Ավելի լավ է, ռուսը ինձ սպանի կամգերի տանի, քան թե ողջ մնամ եւ ամոթահար ապրեմ:

Այնուհետեւ բերում են սարդարի ձին, որը հեծնելով՝ կարգադրում է գնալ, ՄուհամմադՄիրզային մարտի դաշտից ապահով դուրս բերել, որովհետեւ՝ «Եթե նրան մի փորձանք պատահի, այլեւս ոչոք Աբաս Միրզայի պատժից չի խուսափիե:

Ինքը [սարդարը] գնում է, որպեսզի թույլչտա հրետանին ռուսների ձեռքն ընկնի: Այդ ժամանակտեղ է հասնում նրա եղբորորդի Մուհամմադ Զաման խանը200 հեծյալներով: Բայց մեծ ճանապարհի կողմից, գետնանցնելով, նրա վրա է գրոհում կազակների ջոկատը: Ճակատամարտը տանուլ էր տրված:

Սարդարն (136ա) այնտեղ վիրավորվում է եւսպանվում մի կազակի կողմից, որը տեր է դառնում նրազենք ու զրահին: Երբ գեներալը [Մադաթովը] իմանում է, որ սարդարը սպանվել է, շատ է ափսոսում, որ նագերի չի ընկել: Մադաթովը նրա ձին ու գրպանի ղուրանըվերցնում է: Քանի որ նրանք հին ծանոթներ էին, եւբացի այդ [Մադաթովը] հարգալից վերաբերմունք ուներիշխանավորների նկատմամբ, գեներալը կարգադրում է սարդարի գլուխը դիակին միացնել ու ինչպես հարկն է, [մահմեդական] օրենքներով հողին հանձնել…

Ամիր խանը թիկնեղ, հաստամարմին ուշատակեր մի մարդ էր: Նա [ղաջարական] յուխարի-բաշցեղախմբից Ջան Մուհամմադ խանի եղբայր, ՇահղուլիԱղա Ղաջարի որդին էր: Ներկայիս Ղաջար շահերը աշաղեբաշ ցեղախմբից են: Երբ Նադիր շահից հետո գահ էբարձրանում Մուհամմադ Հասան խան Ղաջարը, այդ ցեղըերկու խմբի է բաժանվում, որոնք միմյանց դեմերկպառակչական կռիվներ մղելով՝ շատերին ենկոտորում ու գերի վերցնում: Ի վերջոընդհարումներին վերջ տալու ու միմյանց միջեւբարեկամական կապեր հաստատելու նպատակով ղաջարականյուխարի բաշ ցեղախմբի ավագներից Ջան Մուհամմադխանի եղբայր Շահղուլի Աղայի դստերը կնության ենտալիս Բաբա խանին, որը հայտնի էր Ֆաթհալի շահանվամբ: Նրանից էլ ծնվում է Աբաս Միրզան: ԱյդպեսԱմիր խանը դառնում է նրա քեռին: Երբ նրան սպանեցին, հիսուն տարեկան էր: Նա լավ էր կրակում:

Ռուսական բանակը հետապնդում էՄուհամմադ Միրզայի զորքը մինչեւ Գանձակիսահմանները եւ շատերին կոտորում: Ընդարձակհարթավայրը ծածկվում է սպանվածների մարմիններով, որոնք իրար վրա կուտակվելով բլրակներ ենգոյացնում: Բազմաթիվ գերիներ ու մեծ ավար է ընկնումնրանց [ռուսների] ձեռքը: Փախչողների ավանգարդըհասնելով գումակին՝ բոլորը միասին շտապում են դեպիՂարաբաղ: Այնքան արագ էին հեռանում, որբեռնակիրները, (136բ) իրենց գործը թողած, գրաստներնու ուղտերին ազատ են արձակում եւ իրենց բանակի ողջահռելի ավարը դաշտում թողնում...

Գանձակն անցնելուց հետո ՄուհամմադՄիրզան մի քանի անգամ հրամայում է կանգ առնելուշեփորները հնչեցնել, բայց ոչ ոք վախից կանգ չիառնում: Յուրաքանչյուրը շտապում է մյուսից առաջանցնել: Ամբողջ գիշերը անց են կացնում իրենց իրերըայս ու այն տեղ թափթփելով խուճապահար փախուստի մեջ: Արշալույսին հասնում են Թարթառ գետի ափը, ուր իվերջո դադար են տալիս, որպեսզի քիչ հանգիստ առնեն:

Նազար Ալի խանը իր սարբազ հետեւակազորովմինչեւ կեսգիշեր ամրոցում է մնում: Բայց հետո վախիցգլուխը կորցրած՝ իր զորագնդով ամրոցից դուրս էգալիս ու փախուստի դիմում դեպի Ղարաբաղ: Վերը նշվածվայրում միանում է Մուհամմադ Միրզայի զորքին:

Մուհամմադ Միրզան այս դեպքերի մասինտեղեկացնում է իր հայր Աբաս Միրզային: Վերջինս էլ, ճարահատյալ, դադարեցնում է Շուշի բերդի պաշարումըու այնտեղից դատարկաձեռն ճանապարհ ընկնում դեպիԳանձակ: