Ճշմարտացի պատմություն

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԻՇԽԱՆ ԷՐԻՍՏՈՎԻ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ ԹԱՎՐԻԶԻ ՎՐԱ

Խոյից ներքեւ Էյվօղլի վայրում գտնվելուժամանակ Աբաս Միրզան տեղեկանում է, որ իշխանԷրիսթովը գլխավոր հրամանատարի կարգադրությամբԱբասաբադի մոտակայքից Մարանդի ճանապարհով դեպիԹավրիզ է շարժվում: Թագաժառանգը, հույս ուներ, որիշխանը իր ճանապարհը կշեղի ու Թավրիզի փոխարենդեպի Հարզանդ կոչվող ջրապատվարը կգնա: Ինքը՝արքայորդին, պահակազորի հետ Հարզանդ գնալով՝տեսնում է, որ իշխանը այնտեղով արդեն անցել է ու այնպաշտպանելու համար զինվորներ թողել: Նորից Էյվօղլիէ վերադառնում: Լուրեր են տարածվում նաեւ, որգլխավոր հրամանատարը Սարդարապատն ու Երեւանընվաճելով՝ դեպի Խոյ է շարժվում:

Մի օր ուշ երեկոյան Արաքսի կողմից փոշուամպ է բարձրանում: Կարծելով, թե դրա պատճառը Արաքսնանցած ու իրենց վրա արշավող գլխավոր հրամանատարիբանակն է, ղզլբաշ զինվորները, բեռները կապած, փախուստի են դիմում դեպի Խոյ: Երբհետախուզությունը պարզում է, որ այդ փոշինբարձրացրել է ոչխարների հոտը, որը գետի մոտ ջուրխմելու (147ա) էր տարվել, Աբաս Միրզան շատ է վշտանում: Նա ասում է. «Մի բանակ, որ, ոչխարների բարձրացրածփոշուց վախեցած փախուստի է դիմում, ինչպե՞ս կարող էռուսների դեմ պատերազմելե…

[Աբաս Միրզան] ավելացնում է նաեւ. «Եսշահերից ամենադժբախտն եմ, որովհետեւ բոլոր շահերիթշնամիները նրանց հավասարն ու մրցակիցն են եղել: Նրանց կամ հաղթել են, կամ էլ նրանցից փախչելովփրկվել: Բայց իմ թշնամին ինձ հավասարը չէ, նառուսների պես հզոր մի հակառակորդ է: Ոչ կարողանումեմ հաղթել, ոչ էլ փախչելով ազատվելե:

Այնուհետեւ այնտեղից հեռանում է եւԳունեի ու Թասուջի ճանապարհով շարժվում դեպիԹավրիզ, որպեսզի փորձի ռուսներից շուտ այնտեղմտնել եւ նրանց հետ հաշտության բանակցություններվարել: Սակայն երբ ընդամենը մեկ մանզել հեռավորություն էր մնացել մինչեւ Թավրիզ, գիշերըլուր է ստացվում, որ իշխան Էրիստովը Մարանդի ՆազարԱլի խանի որդիների առաջնորդությամբ Թավրիզ է մտել:

Այդ դեպքի մանրամասները հետեւյալն են: Իշխան Էրիստովը, որը գլխավոր հրամանատար Պասկեւիչիհրամանով զորքով անցնում է Արաքսը եւ շարժվումդեպի Թավրիզ, իրեն տրամադրված բանակով գալիս էՄարանդ: Այնտեղ Նազար Ալի խանի որդիները, որոնքիրենց հորը սպանելու պատճառով Աբաս Միրզայից երեսէին դարձրել ու [վրեժ լուծելու համար] հարմար առիթիէին սպասում, այնտեղ ներկայանում են իշխանին, հպատակություն հայտնում ու խոստանումհավատարմորեն ծառայել: Իշխանը նրանց սիրալիրընդունում է ու հուսադրում: Մի քանի օր անց [նրանք]իշխանին հրահրում են Թավրիզի վրա հարձակվել: Այնուհետեւ, (147բ) ինչպես որ նախօրոք մտադրվել էր, նրանց ուղեկցությամբ իշխան Էրիստովը Մարանդիցդեպի Թավրիզ է շարժվում: Երբ ռուսական բանակըհասնում է Թավրիզի մոտակայքը, քաղաքիբնակչությունը դարպասները բաց է անում ու իրիշխանների, ազնվատոհմիկների, բեկլարբեկ Ֆաթհալի խանի ու Աղա Միր Ֆաթեհ մոջթեհիդի հետդարպասների բանալիները վերցրած քաղաքից դուրս ենգալիս՝ Ն. Գ. իշխանին աղուհացով դիմավորելու, որընույնն էր, ինչ հպատակության երդում տալը: Նախքանիշխանին ներկայանալը, դարպասներից մեկի վրայիցթնդանոթով կրակում են: Իշխանը կարծում է, թե որոշելեն կռվել: Բայց նրան բացատրում են, թե դա ողջույնիհամազարկն է: Այնուհետեւ բոլորը ներկայանում ենիշխանին եւ մեծ հարգանքով առաջնորդում նրան դեպիքաղաք:

Աբաս Միրզան այդ սրտամորմոքիրադարձության մասին լսելով՝ նույն գիշերն իսկ իրպաշտոնյաների ու ղզլբաշ խաների հետխորհրդակցություն է անցկացնում՝ պնդելով, որ՝«Այսուհետեւ իմ հոր ու եղբայրների մոտ գնալը, նրանցից ներողություն հայցելը ու նրանցտարածքներին հավակնելը ինձ համար մահվանից վատ է: Ավելի լավ է, ռուսաց կայսերն ապավինեմ: Նա մեծ ուբարեգութ թագավոր է: Նրա պալատում ինձ նման բազումարքաներ ու արքայորդիներ կան: Անշուշտ ինձ էլ իրորդիներից կամ գեներալներից մեկը համարելով՝ միկտոր հաց կտա ու ես հանգիստ կառնեմե:

[Թագաժառանգը] վճռում է իր խաներից ուխանորդիներից 500 հոգու հետ գնալ ռուսաց կայսերըներկայանալ: Իր այս մտադրության մասին նույնգիշերն իսկ իր սանդուղդար Բեջան խանի միջոցովմի նամակ է ուղարկում Ն. Գ. գլխավոր հրամանատարՊասկեւիչին, որը իր զորաբանակով եկել էր Մարանդ ուայնտեղ կանգ առել: Գլխավոր հրամանատարը ի պատասխանհետեւյալն է գրում. «Այս հարցն առայժմ մի կողմդնենք, (148ա) մինչեւ որ այս քանի օրս Թավրիզ կմտնեմ: Այնտեղ Ձեզ հետ կհանդիպենք ու մի բան կմտածենքե:

Աբաս Միրզան, որի բանակի ու հպատակներիմեծ մասը ցրվել էր, ամոթահար ու գլխիկոր, իրսակավաթիվ մարդկանցով այնտեղից Սալմաստիճանապարհով հեռանում է դեպի Մարաղա ու Դեհխարղան:

Գլխավոր հրամանատար Պասկեւիչը մտնում էԹավրիզ եւ սկսում կազմակերպել երկրամասի գործերը, այնտեղ կարգուկանոն հաստատել: Տեղիկառավարիչներին ու պաշտոնյաներին հանգստացնում ուսիրաշահում է, իսկ իր գեներալներից մի քանիսին՝ուղարկում շրջակա փոքր քաղաքները գրավելու: Գեներալ Լապտեւը (Լաֆետովինը) գրավում է Ուրմիան, գեներալ-մայոր Պանկրատեւը (Բանղրադիվը)՝ Մարաղան, իսկ կոմս Սուխտելենը (Սուխդիլինը)` Արդեբիլը:

Դրանից հետո [կողմերը] հանդիպում ենունենում Մարաղայի Դեհխարղան վայրում ու սկսումհաշտության բանակցությունները: Ն. Գ. գլխավորհրամանատարը [Աբաս Միրզային] վայելուչ հարգանք էցուցաբերում եւ որեւէ աննրբանկատություն թույլ չիտալիս: Հաշտության բանակցությունները որոշժամանակ շարունակվում են, եւ կողմերի միջեւբարեկամական հարաբերություններ են հաստատվում: Գլխավոր հրամանատարը շոշափում է պատերազմիվնասների փոխհատուցման հարցը, բայց Ֆաթհալի շահըչի համաձայնում [տուգանքը վճարել] ու սկսում էգործը ձգձգել: Որոշ ժամանակ անց գլխավորհրամանատարը Թավրիզ է գնում, իսկ Աբաս Միրզանվերադառնում է դեռեւս իրեն պատկանող տարածքները: Սակայն նրանց [թագաժառանգի ու Պասկեւիչի] միջեւհաստատված բարյացակամ փոխհարաբերություններըպահպանվում են: Գլխավոր հրամանատարը վստահ էր, որայս բոլոր տարաձայնությունների ու վեճերի պատճառըՆ. Մ. շահն է: Նրանից բացի ոչ ոք չէր կարող միջամտելու խանգարել այս հարցի լուծմանը: (148բ) Այս պատճառովգլխավոր հրամանատարը ռազմական գործողություններըվերսկսելու հրաման է տալիս, որպեսզի զորագնդերընախապատրաստվեն դեպի Թեհրան ու Արաղ արշավելու: [Նա] հայտարարում է, որ մինչեւ Թեհրան կգնա ումայրաքաղաքը կգրավի:

Աբաս Միրզան իր հորը լուր է ուղարկում, թե՝ «Ահա, ուր որ է, զորավար Պասկեւիչը, տարերայինաղետի պես անսպասելի, Ձեզ այցելության կգաե:

Դրանից հետո ճարահատյալ Ֆաթհալի շահՂաջարը համաձայնվում է հաշտություն կնքել: Թուրքմենչայ կոչված վայրում վերսկսվում ենհաշտության բանակցությունները եւ ամրապնդվումբարեկամության հիմքերը: Կողմերը խաղաղությաներաշխիքներ են տալիս եւ պայմանագիր կնքում: Արաքսգետը հաստատվում է որպես երկու մշտնջենականպետությունների սահմանագիծ: [Ղզլբաշները]համաձայնվում են որպես տուգանք 7 քորուր փողվճարել, որը հավասար էր 500000 բաբախանի թումանի, երբ վերջինիս մեկ հատը ռուսական չորս դրամից պակասարժեր: Ռուսական փողով այն հավասար էր 13 միլյոնի: Հաշտության պայմանագիրը մի քանի կետերից ուպայմաններից էր բաղկացած: Խոյի տարածքը [ռուսներին]գրավ է թողնվում մինչեւ տուգանքի լրիվ վճարումը:

Հաշտությունը կնքվում է 1828/1244թ. փետրվարամսին: Փոխհատուցման մնացյալ ողջ գումարըստանալուց հետո դառ-ալ-սաֆա Խոյը հանձնվում էԻրանի իշխանություններին: Ն. Գ. գեներալ, Երեւանիկոմս Պասկեւիչը զորքը վերցրած գնում է Թիֆլիս...

(149ա) Այս կարեւոր հաշտության կնքումիցհետո ղզլբաշների դեմ կռիվներ այլեւս տեղի չենունենում: [Սակայն ռազմական] գործողություններ ենծավալվում Դաղստանում, որոնց մասին կխոսվի առանձինգրքում՝ նվիրված Դաղստանի պատմությանը: Աստված մեզօգնական եւ աջակից: