Օրագրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

17 Յամի ՌՃԵ յունվարի զումն Թողաթ ես Զաքարիայ որ ջրաւրհնիք արարի Աստուծով:

Փետրվարի ժէումն Թողաթ ես Զաքարիայ բուն բարէկենդան արարի:

Փետրվարի իաումն Թողաթ որ այսօր Սէիդ Ահմադ փաշէն եկաւ ժբռ ձիաւոր յետն, զերայ ջալալի էր: Շատ դրամ առաւ քաղաքէն: Մեք քանի բազրկան այսօր գոխտուկ դուրս ելաք, փախաք, թէ բռնեն ոչ, կամ թէ փող ուզեն:

Ապրիլի եումն ես Զաքարիայ եկի Ագուլիս Աստուծով:

Ապրիլ զումն ես Զաքարիայ զատիկ Ազուլիս արարի:

Ապրիլ իըումն ես Զաքարիայ Ագուլաց դուրս ելայ:

Մայիս ժեումն համբարձում ես Զաքարիայ Ղօռափասին արարի:

Մայիս իթումն ես Զաքարիայ եկի Ըսպհան:

Յունիս թումն Ջուղու անապատն շինում էին: Այսօր կաթողիկի թաղն տվին. շատ խալաթ եկաւ:

Յուլիս ժգումն ես Զաքարիայ վարդավառ Ըսպհան արարի, Ջուղայ:

Յուլիս իզումն ես Զաքարիայ որ Ըսպհանայ դուրս ելայ Աստուծով:

Օգօստոսի ժէումն Ղարաբուլաղումն ես Զաքարիայ աստուածածին արարի:

Օգօստոսի իըումն ես Զաքարիայ եկի Թարվեզ. եխպայր Սիմոնն տէղս եր:

Սեփտեմբերի գումն ես Զաքարիայ Սիմոնին յետ Թարվեզու դուրս ելայ:

Սեփտեմբերի զումն ես Զաքարիայ, Սիմոն եկինք Ագուլիս:

Հոքտեմբէրի իէումն ես Զաքարիայ Ագուլաց դուրս ելայ:

Նոյմբերի ժաումն ես Զաքարիայ եկի Առզռում Աստուծով:

Նոյմբերի իումն ես Զաքարիայ Առզռումայ դուրս ելայ:

Դէքտեմբերի ժումն ես Զաքարիայ եկի Թողաթ Աստուծով: