Պատմագրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա
Հարցումն եւ պատասխանի արարեալ յինէն:


Ա. Հարց: Մի մարդ ունէր Ը լիտր ձէթ. Բ մարդ եկին զայն գնել. մին մարդն ունէր Գ լտրանոց աման, մինն ունէր Ե լտրանոց աման. արդ Ը լիտր ձէթն այդ չափովդ կէս արա', որ ամենուն լինի Դ լիտրն:

Լուծումն: Նախ Գ լտրանոցն լնում եւ թափեմ ՚ի մէջ Ե լտրանոցին. դարձեալ եւս լնում Գ լտրանոց` որ Բ լիտրն գնայ` մնայ Ա լիտր ՚ի մէջ Գ լտրանոցին. ա'յն Ե լտրանոցումն կայ Դ լիտր, եւ զայն թափեմ իւր առաջի ամանն. եւ զայն Ա լիտրն` որ Գ լտրանոցումն է, թափեմ ՚ի մէջ Ե լտրանոցին. դարձեալ լնում Գ լտրանոցն` եւ թափեմ ՚ի մէջ Ե լտրանոցէն ՚ի վերայ Ա լտերն, որ լինի Դ լիտր, եւ մնայ տեղն Դ լիտր:

Բ. Հարց: Մին գայլ, մին գառն եւ մի խուրցն խոտ, մի մի անցո' ՚ի գետն, որ ո'չ գայլն զգառն ուտէ, եւ ո'չ գառն զխոտն:

Լուծ: Նախ անցուցանէմ զգառն, եւ ապա զխոտն տանիմ, եւ գառն յետ բերեմ. գայլն տանիմ, եւ ապա գամ եւ խոտն տանիմ:

Գ. Հարց: Տէր Պետրոսն, Տէր Պօղոսն եւ Տէր Անդրէասն Գ կանոն Սաղմոս ասացին. եւ յետոյ տեսին` զի ամենն Բ կանոն էին ասացեալ. այն ո՞րպէս է:

Լուծ: Առաջ Տէր Պետրոսն եւ Տէր Պօղոսն ասացին Ա կանոն. եւ ապա Տէր Պօղոսն եւ Տէր Անդրէասն, որ լինի ամենուն Բ կանոն` հաւասար միմենց:

Դ. Հարց: Երեսուն ձի` Թ ցցէ կապեա', որ աւելի պակաս չգայ:
Լուծ: Ամեն ցցէ կապեմ Թ ձի, որ լինի ԻԷ ձի, եւ մնայ Գ ձի. ամեն Ա ձիու գլուխն առնեմ Գ պախուց, ամեն Գ պախուց` ամեն Ա պախուց կապեմ Ա ցից, որ լինի միաչափ:

Ե. Հարց: Կիրակոսն` Սարգիսն եւ Մարկոսն Ա ձիով Գ օր ճանապարհ գնացին. յետոյ տեսին, զի ամեն Բ օր հեծեալ էին. արդ ո՞րպէս է եղեր:

Լուծ: Նախ Կիրակոսն եւ Սարգիսն հեծին, եւ ապա Կիրակոսն եւ Մարկոսն. յետոյ Մարկոսն եւ Սարգիսն, որ լինի ամենն Բ օր:

Զ. Հարց: Երեք եղբարք ունէին Լ ոչխար. Ժ (հատն) Գ Գ ծնան, Ժ` Բ Բ, Ժ` Ա Ա. արդ բաժանեա' այդ ՚ի վերայ Գ եղբարցն միաչափ, բայց գառն ՚ի մօրէն չբաժանես:

Լուծ: Հինգ Գածինն` Ե միածինն տամ Ա եղբօրն. նոյնպէս Ե Գածինն` Ե միածինն միւս եղբօրն, իսկ Բածինն` միւս եղբօրն, որ լինի ամենուն Ժ ոչխար եւ Ի գառն` հաւասար:

Է. Հարց: Խօճայ մի Ճ փող ետ ծառային` թէ գնա' Ճ թռչուն բե'ր: Եւ գնացեալ գնեաց Ե պատն` Ե փող, Ե ճնճղուկն` Ա փող, Ա հաւն` Ա Ա փող: Արդ ասա'` թէ քանի՞ է պատն, քանի՞ հաւն, եւ կամ քանի՞ ճնճղուկն:

Լուծ: Պատն Ա` որ է Ե փող, Ե ճնճղուկ` Ա փող, այլ այդ որ Զ փող եւ Զ թռչուն, ՂԴ հաւ` ՂԴ փող, որ լինի Ճ թռչուն եւ Ճ փող. լաւ իմա':

Ը. Հարց: Մին ջոկ հաւք նստէին ՚ի ծառ մի. եւ մին ուրիշ հաւ եկաւ ասաց, բարի ձեզ Ճ հա'ւք: Ասացին, մեք Ճ չեմք. քանզի որքան մեք եմք, մեզ չափ այլ լինի, մեր կիսոյն չափ այլ, կիսու կիսուն չափ այլ, Ա դու գաս, ապա լինիմք Ճ: Արդ քանի՞ են եղեր բօլուկն:

Լուծ: ԼԶ են եղեր. քանզի երկու ԼԶ` ՀԲ լինի, եւ ԼԶ ՚ի կէսն` ԺԸ, որ լինի Ղ. ԺԸ ՚ի կէսն Թ, որ լինի ՂԹ. Ա այլ, նա լինի Ճ:

Թ. Հարց: Քանի մի հաւք նստէին ՚ի վայրի: Քանի մի այլ հաւք եկին` եւ ասեն, ձեզանէ մինն գայ առ մեզ, եւ մեք այլ ձեզ չափ լինիմք: Եւ նոքա ասեն, ո'չ, այլ ՚ի ձեզանէ Ա գայ առ մեզ, մեք Բ լինիմք, դուք Ա. արդ որքա՞ն են եղեր:

Լուծ: Առաջինքն Է, յետինքն Ե. թէ առաջնոցն մէկն գայ առ յետինսն, Զ նոքա լինէին` Զ սոքա: Եթէ յետնոցն մինն գայ առ նոսա, նոքա Ը լինին` եւ սոքա Դ: Լաւ տե'ս:

Ժ. Հարց: Ջաղացպանն եւ իւր աղջիկն, երէցն եւ իւր կինն, Գ բաղարջ` ամենին Ա տուր սաղ, կտոր չանես:

Լուծ: Ջաղացպանի աղջիկն երիցու կինն է, Գ են, Գ բաղարջն տո'ւր ամենուն մինն. այդ է լուծումն:

ԺԱ. Հարց: Փիլիսոփայ մի առաքեաց զաշակերտսն իւր` որսալ ձուկն. գնացին եւ դարձան ունայն: Ասէ վարպետն, կալա՞յք ինչ. ասեն աշակերտքն, զոր իչ կալաք` թողաք, եւ զոր ինչ ոչ կալաք` ընդ մեզ բերաք. արդ զիա՞րդ է այն:

Լուծ: Գնացեալ ոչ կալան ինչ. եւ նստեալ քթիւ արարին, զոր ինչ ոջիլ գտին, ոչ սպանին, այլ վայր ձգեցին. եւ որ մնաց հադերձումն, զայն բերին. զոր ոչ իմացաւ Փիլիսոփայն, գնացեալ խեղդեցաւ. այս էր լուծումն նորա: