Հեղինակ

Բաժին

Թեմա
Fiction  

ՆՈՐ ՀՈՍԱՆՔՆԵՐԸ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԵՏ-ՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԷՋ

Ինչպէս ամեն երկիրներու, այնպէս եւ Ֆրանսայի մէջ պատերազմը վերջ դրավ ժամանակաշրջանի մը։ Անցյալի եւ արդի շրջանի մէջ խզում մը տեղի ունեցած է, վորը մասնավորապէս զգալի է հասարակական եւ մտավորական կեանքի մէջ, իր ուժերու լրումին հասած երրորդ հանրապետությունը քայքայման դանդաղ շրջան մը կապրի տնտեսական ֆինանսական եւ այլ տագնապներով, վորոնք անլուծելի հարցեր դարձած են այլեւս։

Մեծ պատերազմեն վնասած եւ վիրաւոր ֆրանսիական աշխատավոր ժողովուրդը սկսած է ինքզինքը ամփոփել եւ ձեվակերպել իր կամքը։ Անիկա ոչ մէկ հավատք եւ հոյս կը դնէ անոնց վրայ վոր զինքը առաջնորդեցին դեպի կատասթրոֆ։ Հասարակության թե քայքայվող շերտերը եւ թէ վոտքի կանգնող մասսաները իրենց արտահայտիչները ունեն արդի գրականության մէջ։ Ընդհանուր տեսություն մը այդ բարդ եւ կնճռոտ կացութեան վրա ըստինքյան դժվարին գործ ե, պիտի ջանամ ուրեմն ներկայացնել միայն մեծ գիծերը այն գրական հոսանքներուն, վոր հետպատերազմի շրջանին աստիճանաբար իրենց տեղը գրավեցին եւ դարձան գործոն ազդակներ։

Պետք ե նկատողության առնել, վոր ֆրանսիական գրականության մեջ նոր շրջանի գրականութիւնը վերջնական հաշվեհարդարի չենթարկեց հին գրականությունը, ինչպէս այդ պատահեր ե ռուսական գրականության մէջ Հոկտեմբերյան հեղափոխութենեն հետո։ Յերրորդ հանրապետության գրողները վոչ միայն դեռ այսոր գործոն ծառայության մէջ են, այլեւ վորոշ աստիճանով կը պայքարեն նոր հոսանքներու դեմ։ Նախապատերազմյան շրջանեն հռչակ ունեցող գրողներ ամեն տարի իրենց հատորները կը հրատարակեն եւ կը սպառեն հարյուր հազարներով։ Անոնք ունեն իրենց հավատարիմ հաճախորդները թե Ֆրանսայի եւ թէ քոզմոբոլիթ աշխարհի մեջ։ Իրենց հատուկ սահմաններուն մեջ ունեն նաեւ իրարմե տարբերող գրական շրջաններ սենաքլը-ներ, դպրոցներ եւ դավանքներ։ Բայց այդ բոլորը մեկ նպատակ ունեն։ Դժվարահաճ եւ հետզհետե ավելի նորություն վորոնող սպառման շուկային համար տալ գործեր, վորոնք ամենեն ավելի կրնան հարմարել ճաշակներուն։ Շուկան ե ուրեմն վոր կը թելադրե հեղինակին նյութը, կերպը, ուղղությունը։ Ռոմեն Ռոլանի հռչակավոր Ժամ-Քրիսթոփներու շարքին մեջ տոնավաճառի մեջ տիտղոսով հատորը սքանչելիօրեն կարտահայտե այս կացությունը։ Հրապարակ յելած գիրք մը խանութի մը ապրանքն ե - վոր իր հատուկ վարձական մունետիկները ունի, վորոնք կը գովեն այս կամ այն խանութին ապրանքները եւ նոյն յեռանդով կը պարսավեն մրցակից խանութները։

     Այս խառնաշփոթ կացութիւնը կը բարդանա գրական գերարտարությունով, նոր հրատարակվող հատորներու գրեթէ ամենորյա հեղեղը արգելք կըլլա, վոր մարդիկ հստակորեն նշմարեն այն նոր ակոսները, վոր կը գծվեն համրաբար։

Ժամանակակից կյանքն Արեւմտյան Յեվրոպայի մեջ լեցուն ե անհանգստություններով, անակնկալներով, վարանումներով եւ վորոնումներով. հաղթող եւ հաղթվող սպառած են իրենց կենսական ուժերը։ Վոչ վոք կը տարակուսի, վոր պարլամենտական ռեժիմին անզօր ե դիմավորելու կացությանը։ Հարկեցուցիչ պարագաներու մեջ այդ ռեժիմն առառավելն կը փորձե առժամյա միջոցներ, բայց ամեն վոք համոզված ե այդ փորձերու սնանկության։ Յեթե աշխատավոր եւ արտադրող մասսաները նախապատրաստության մեջ են եւ հետեւաբար հավատավոր՝ քաղքենի դասակարգը եւ հարուստ գուղացությունը հեգնող եւ հոռետես, անտարբեր հանդիսականներ կը դառնան կասարակական կյանքի մեջ։ Այս անտարբերությունն իր կարգին կը թուլացնե տիրող դասակարգի դիմադրական ուժը։ Ուրեմն եւ մտավորական մարզի մեջ գաղափարներու հոսանքներ յերբեմն զուգընթաց, բայց եւ հաճախ հակընդդեմ իրարու կը բաղխին առանց հանգելու վերջնական հաղթանակներու։

Բայց այս բոլորը դեռ սահմանագծի վեճեր եւ դեպքեր են ու շարժման մեջ չեն դներ լայն զանգվածները։ Մնաց վոր նույնիսկ հառաջապահ խմբակցությունները վորոնումի եւ փոխանցման շրջանի մեջ են։

Հանկարծական ըմբոստություններ, մտածումի ժաթքումներ, քեներ, դառն հեգնություններ վորոշ չափով կը բնորոշեն անբավականությունն այն մտավորական ուժերուն, վորոնք դեմ կանգնած են քայքայվող եւ անկման մեջ յեղող հասարակության արտահայտիչ մտավորականներուն։

     Այս անհանգիստ, անկայուն, անզգայի  եւ անորոշ կացութիւնն այն մշուշոտ խորքը կը կազմէ, վորուն վրա կուրվագծին արդի ժամանակներու ֆրանսիական մտքին բազմազան սիլվեթները։

* * *

     Մեծ պատերազմն իր հետ անմիջապես հառաջ բերավ պաշտօնական հայրենասիրական գրականություն։ Թե ճակատ մեկնող եւ թե թիկունքը մնացող աննեցուկ այրին ու վորբը պետք եր վոր ենթարկվեին տեսակ մը թմրեցուցիչի. վորպեսսի կարելի ըլլար իրագործել միլիոնավոր  մարդկային արարածներու  զոհաբերությունը։ Այդ գրականությունն ամեն պատերազմող երկրներու մեջ նույն ուղեգիծը, նույն նկարագիրը եւ գրեթե նույն վոճն ունեցած ե եւ չարժե մասնավորաբար կանգ առնել այդ սեռի գրականության վրա։ Ֆրանսիայի մեջ, պատերազմի առաջին տարին տիրապետող յեղած ե այդ սեռի գրականությունը, բացառություն յեղած ե Ռոմեն Ռոլան։

     Ռոմեն Ռոլան նախքան պատերազմն արդեն ինքզինքը հայտարարած հեղինակ մըն եր։ Իր գաղափարները եւ աշխարհահայացքը պարզ եւ վորոշ եյին։ Անիկա արդեն «Ժամանակը կուգա» դրամով իր ազդեցիկ ձայնը բարձրացուցեր եր Անգլիո ավազակային պատերազմի դեմ պոետներու հետ։ Իր բազմաթիվ հոդվածները, Ֆրանսիական մեծ հեղափոխութենե առած դրամները, իր հետաքրքրական ուսումնասիրությունը «Ժողովրդական Թատրոնը» նյութի մասին զինքը դարձուցեր եյին արդեն հայտի գրող։ Բայց ինչ վոր հռչակ տվավ իր անունին, փառավորեց իր անունը եւ զինքը դարձուց համաշխարհային գրականության ականավոր դեմքերեն մեկը, իր «Ժան-Քիստոֆ» տասը հատորներու շարքն եր։

     Ռոմեն Ռոլան իր գրելու մասնահատուկ յեղանակով, իր հաղորդական հուզումով, նյութի անմիջական մերձեցումով բայց մանավանդ իր վոգիով եւ սկզբունքներով դարձավ առաջավոր մարդկության սիրելի հեղինակը եւ անոր ձգտումներուն դրոշակակիրը։ Մինչ պատերազմ իր հրատարակած յերկերուն մեջ կը գտնենք յերկու գլխավոր գիծ. Անիկա մարդկայնական (յումանիթեր) ե եւ թեքում ցույց կուտա դեպի ժողովրդական մասսաները։ Մարդկության շահերը գերակշիռ համարող այս մեծ հեղինակն իր դեմ բարձրացուց իր ժամանակի գրական շրջանակները։ Բուրժեներու, լոդիներու ընթերցանությամբ սնած քաղքենի խավերը ծամածռությունով դիմավորեցին հեղինակ մը, վոր վոչ իր անվերջ սիրային հաղթանակներու մասին կը խոսեր եւ վոչ ալ կը փայփայեր ամուսնության անհավատարմության ելեւեջներով հետաքրքիր անզբաղ եւ կանքե ձանձացած տիկինները։ Ռոմեն Ռոլան չուներ նաեւ այն նրբաճաշակ սկեպտիկությունը, այն սուր հեգնությունը, վոր Անաթոլ Ֆրանսի գրականութիւնը համեմեց եւ զայն դարձուց ամբողջ աշխարհի դիլեդանտներու նախասիրած հեղինակը։ Ծանրակշիռ եւ հավատավոր՝ Ռոմեն Ռոլան շեշտակի կը  նա ի մարդկային միտքը հետաքրքրող հարցերուն եւ չի բավականանալով իրականությունը վերլուծել եւ զայն ներկայացնել ինչպէս վոր ե, իրապաշտներու չեզոքությամբ եւ համակերպությամբ, անիկա կը դիմե նաեւ դեպի լուծումն այդ հարցերուն։

     Ժամ Քրիոսթոֆներու շարքը իրականցում մըն ե այն գաղափարներուն եւ սկզբունքներուն, վոր ցրված կը գտնենք իր նախընթաց հեղինակություններուն մեջ գլխավոր եւ տիրապետով վոգին այդ հատորներուն մեջ ժողովուրդներու համերաշխությունն ե, վոր միայն կարող եր վերջ տալ պատերազմներու եւ ազգային ատելութիւններու։ Ոլեվիելի եւ Ժան-Քրիսթոֆի սերտ բարեկամությունը կը խորհրդանշե այն ապագա համերաշխությունը, վոր Արեվմտյան Յեվրոպայի յերկու մեծ ազգություները՝ Ֆրանսիա եւ Գերմանիա պարտավոր են ստեղծել աշխարհիս խաղաղության համար։ Ռոմեն Ռոլան իր տասը հատորներու ընթացքին յերկու համադրական տիպարներու մերձեցումներով եւ գժտություններով ցույց կուտա, թե ինչպէս այդ յերկու տարրերը անհրաժեշտ են իրարու, զիրար կամբողջացնեն եւ թե անոնց անկեղծ եւ մտերիմ բարեկամությունն ի մի ձուլումն ե, վոր վոչ միայն պիտի լուծե շատ մը անլուծելի համարված հարցեր, այլեւ պիտի ապահովե ավելի մեծ, ավելի հզոր արդյունք ի նպաստ քաղաքակրթության։ Ժան- Քրիսթոֆներու հատորները հիմքը կը դնեն Յեվրոպայի ժողովուրդներու դաշնակցության գաղափարին։ Վերցնել սահմանները ժողովուրդներու միջեւ, վոր առանց այդ  արվեստական արգելակներուն բնականորեն դեպի իրար պիտի ձգտեյին, իրարու հետ պիտի միանային եւ անկարողության պիտի մատնեյին այն դասակարգերը, վորոնք շահագրգռված են ժողովուրդներն իրար դեմ հանելու եւ միջազգային ատելութիւններն արծարծուն պահելու։ Նախ քան մեծ պատերազմը, անոր արհավիրքը քանիցս ցցվեր եր արդեն Յեվրոպայի ժողովուրդներու առաջ։ Գաղութային քաղաքականությունը եւ պետությանց բուռն հակամարտություններն այդ մարդին մեջ մշտատեւ սպառնալիք եյին։

     Ռոմեն Ռոլան ամեն անգամ իր պայծառատես եւ արի միտքն արտահայտած եր արդեն, երբեք մեծ պատերազմը պայթեցավ, անիկա յեղավ միակը Ֆրանսայի մեջ վոր բողոքի ձայն բարձրացուց։ Ռոմեն Ռոլան հալածվելով իբր դասալիք եւ պետության դեմ դավաճան, ստիպվեցավ ապաստանիլ Զվիցերիա։ Բայց այստեղ պետք ե ըսել, վոր Ռոմեն Ռոլան իր հակապատերազմյան սկզբունքներեն անդին չի կրցավ անցնիլ։ Անիկա ընդունելով հանդերձ տիրապետող դասակարգին դեմ պայքարի անհրաժեշտությունը, մերժեց ընդունել բուռն միջոցներու կիրառումը, հետեւաբար եւ հեղափոխությունը, եւ այդպիսով բաժնվեցավ Յեվրոպայի ավանգարդ հոսանքներե։

     Այսու ամենայնիվ Ռոմեն Ռոլանի դերը կը մնա իր արժեքին մեջ։ Անիկա յեր, վոր հողը պատրաստեղ անոնց համար, վոր կարող պիտի ըլլային կացությունը դիմավորել ավելի  վճռականորեն։ Յեվ այսոր կը տեսնենք, վոր հառաջապահ դիրքերու մեջ կեցած շատ մը գրողներ նախ իր հետքերուն վրա քալած են նախ քան իրենց ճամբան գտնելը։

     Ռոմեն Ռոլանեն հետո պետք եւ անմիջապետ հիշատակել Հ. Բարբյուս, վոր արդի ֆրանսական գրականության ամենահայտնի դեմքերեն մեկն ե։ Հարի Բարբյուս մասնակցած ե պատերազմին եւ ինքն անձամբ ապրած ե այն դժոխային կյանքը, վոր այնքան հանճարեղ կերպով կը նկարագրե «Կրակը» տիտղոսով համաշխարհային հռչակ ստացած գիրքին մեջ։ Նկատելով վոր Բարբյուսի կյանքը եւ գործը ծանոթ ե մեր հասարակությանը Սիմոն Հակոբյանի ուսումնասիրություններով, ավելորդ կը համարեմ կանգ առնել իր վրա։ Բայց եւ անհրաժեշտ ե հիշատակել, վոր «Պայծառություն» տիտղոսով հատորը մանիֆեստի մը ազդեցությունն ունեցավ մանավանդ պատերազմին մասնակցող եւ վերապրող յերիտասարդութեան մեջ։ Շուտով կազմվեցան ընկերակցություններ եւ միութիւններ, վորոնք խմբվեցան մեծանուն գրողին շուրջը։ «Պայծառություն»-ի առավելությունն այն եր «Կրակը» հատորին վրա, վոր անիկա չեր բավաանանար պատերազմի դրվագներ ներկայացնելով, այլեւ ցույց կուտար ճանապարհը՝ դուրս գալու այն անելեն, վոր տիրապետող դասակարգն ստեղծեր եր աշխատավորներուն համար։ Խզել մտքին շղթաները, պայծառութեամբ տեսնել կացությունը, ամեն գնով ազատագրել աշխատավոր ժողովուրդը, ահա կարգախոսը, վոր վորդեգրեց առաջավոր յերիտասարդությունը։ Խաղաղ միջոցներն անզոր են եւ արդեն ինչպես կարելի յե կիրակել խաղաղ վայրագութեամբ հուրի եւ սուրի կը մատնեն ժողովուրդի զանգվածներ եւ արդար բողոքի վորեւե արտահայտության դեմ կը գործադրեն բիրտ միջոցներ։ Պայքարն աշխատավորներու եւ զայն շահագործող դասակարգի միջեւ սկսած եր արդեն։ Յեթե դեռ կային մտածողներ, վոր խաղաղ եւ բարենորոգչական միջոցները բավական են պրոլետարիատի թշվառ վիճակը թեթեւցնելու, պատերազմը յեկավ ապացուցելու, վոր այդ միջոցներն անզոր են։ Բուռն եւ ցմահ կռիվը հայտարարված ե արդեն։ Կը մնա կացությունը տեսնել պայծառությամբ, ապահովելու համար պրոլետարիատի հաղթանակը։

     Բարբյուսի գործն սթափեցնող ազդեցություն ունեցավ գրական նոր սերունդին վրա։ Տաղանդավոր գրողներ հետեւեցան իր գծած ակոսին։ Պատերազմեն ներշնչվող հեղինակներեն արժե հիշել Տորժըլես, վորուն «Փայտե Խոզեր»ը եւ «Կասբար» հատորները դարձան ժողովրդական։ Տորժըլես կը բավականանա ներկայացնել պատերազմի դրվագներ, առանց հասնելու յեզրակացության։ Անիկա նույն իսկ չի վարաներ հայրենասիրական հերոսության յերանգ մը մտցնելու իր գործին մեջ։ Ճիշտ ե, վոր Բարբյուսի յերկին մեջ նույնապես կը տեսնենք Ֆրանսացի յենթասպաներու զարմանալի անձնուրացությունը, ստույգ մահվան հանդեպ հայտնաբերած արիությունը եւ այն սքանչելի յեղաբայրակցությունը, վոր հաճախ զիրենք կը նույնացնե պարզ զինվորի թշվառութեան մեջ։ Բայց Բարբյուսի յենթասպաները հերոսներ չեն, ինչպես Տորժըլեսի տիպարները, այլ քաղաքացի զինվորականներ, վոր կը խորհրդածեն, վոր յերբեմն պայծառութեամբ կը տեսնեն անոգուտ զոհողոթյունը, բայց իրենց վրա դրված պարտականությունը կը կատարեն ստոյիկյան պարզությամբ։

     Պատերազմեն ներշնչված յեն նաեւ շարք մը գրողներ, վորոնք հատորներ նվիրեր յեն պատերազմի տպավորություններու։ Տյուհամել, Տարքոս, Վիլդրաք եւ այնքան ուրիշներ մեծ թեքում մը ունեցած են իրենց գրականության մեջ, պատերազմեն հետո, Ռուսաստանի հեղափոխությունը նաեւ իր խոր տպավորությունը գործած եւ ժամանակակից գրողներու վրա։ Բայց այդ ազդեցությունը իր կատարյալ ներգործությունը ունենալու համար՝ պետք եր վոր կացութան համանմանություն մը ըլլար։ Ինչ վոր վճռական եւ այն ե, վոր հիշած վերջին հեղինակներուս մեջ ստեղծված ե հակապատերազմյան տրամադրություն եւ դժգոհություն տիրող կարգերու դեմ, բայց նաեւ տեսակ մը անձկություն գալիք որերու, կացության տրամաբանական հետեւանքներու մասին։

     Պատերազմեն ներշնչվող գրողներու մեջ առաջնակարգ տեղ կը գրավե Ռեյմոն Լըֆեվրը, վոր ամենեն կատարյալ եւ համադրական տված ե մեծ պատերազմի ահռելի պատկերը։ Այդ յերիտասարդ հեղինակը, վոր նույն իսկ իր քաղաքական թշնամիներու խոստովանությամբ ամենեն հավասարակշիռ, ամենեն ուժեղ իմացականություններ եր արդի Ֆրանսայի, կոչված եր անշուշտ վճռական դերը կատարելու յեթե կանխահաս մահը վերջ չի դներ իր զարմանալի կերպով ուշագրավ  գործունեյության։ (Անիկա 1922ին Ռուսաստանե վերադարձին ձկնորսի նավով Պաթիկ ծովու վրա ընկղմած ե իր ընկերներուն հետ)։

     Ռեյմոն Լըֆեվրը հրատարակած ե միակ հատոր մը «Աբրահամու վողջակեզը» տիտղոսով, վորուն մեջ փոխն ի փոխ կը ներկայցվի թիկունքի եւ ճակատի կյանքը եւ այսպիսով կունենանք այդ որերու լրիվ պատկերը։ Գիրքին հերոսն ե ծերունի գիտուն մը, վոր կամաւորապես ճակատ մեկնած վորդվույն զոհողությունը կը շահագործե եւ շնորհիվ այն հանգամանքին, վոր իր հարազատ վորդին ճակատն ե՝ կարժանանա փառքի եւ վարձատրություններու։ Իր վորդին սակայն կը տառապի եւ իր պատերազմի տպավորությունները կը գրե «Սեւ տետրակի»ի մեջ։ Գիտունը անտարբեր ե իր տղուն վիճակին, նույն իսկ անփույթ կը գտնվի յերբ առիթ կը ներկայանա զայն թիկունք փոխադրել։ Այդ միջոցին տղան ծանրապետ կը վիրավորվի եւ հայրը մեկնելով ճակատ կը տեսնե իր տղուն  ահռելի հոգեվարքը եւ մահը։ Բայց գիտուն թիկունք վերադարձին անմիջապես անձնատուր կըլլա կրկին այն փառքին, վոր զոհաբերված տղան կնծայե իրեն։ Կանցնին որեր, վորոնց միջոցին դրամի պետքը, - վորոհետեւ գիտունը կապրի այլեւս շքեղ կյանքով եւ տղուն վերջին սոսկալի պահերու հիշողությունը փոխն ի փոխ կը տանջեն ծերունին։ Վերջապէս իրիկուն մը, կը կարդա «սեւ տետրակ» վոր վորդին իրեն հանձներ եր մահվան անկողնի մեջ. այդ ընթերցումը կը սթափեցնե ծերունին իր ցնորական կյանքեն եւ անիկա կը սկսի ինքզինքին հաշիվ տալ։ «Մենք ի՞նչ ըրինք, մենք մեր վորդիները վողջակեզ ըրինք մեր շահուն ու փառքին համար, վորոհետեւ վայրագ եւ արյունի ծարավի տերը մեզ հրամայեց։ Սա ավելի ահռելի բան մըն եր քան Աբրահամու վողջակեզը, քանի, վոր վոչ միայն դանակը ձեռք առինք այլ եւ վոճիրը գործադրեցինք մեր վորդիներու հանդեպ։

     Ռեյմոն Լըֆեվրի գործը կսպառե նյութը առանց դանդաղելու դրվագային պատկերացումներու մեջ։ Վերջնական գիծերով սեւեռելե հետո թե ճակատի մղձավանջային կյանքը, թե թիկունքի հոգեբանությունը, յերեւան կը բերե այն անխուսափելի հակամարտությունը, վորուն հետեւանքներեն կախված ե արտադրող եւ ստեղծագործող մասսաներու ապագան։

* * *

     Պատերազմը խախտեց յերկրին տնտեսական եւ ֆինանսական հավասարակշռությունը եւ հառաջ բերավ այն քաոսը, վոր կը տեւե մինչեւ այսոր։ Այդ կացության մեջ հարստությանց նոր դասավորույթ մը հառաջ յեկավ։ Նախկին հարուստներ աղքատացան եւ նոր հարուստներ յերեւան յեկան։ Միջին եւ մանր բուժուազիան մասնավորաբար կրեց տնտեսական հարատեւ տագնապին հարվածը։ Բանվորական մասսաները զինվորականացած հայրենասիրության շրջանին յենթարկվեցան գրեթե միջնադարյան կեղեքումներու եւ այդ հանգամանքին հետեւանքով եւ անշուշտ, վար տիրող դասակարգի դեմ անհաշտ եւ կազմակերպված պայքարի գիտակցությունը խորացավ. Զինադադարի առաջին որերեն սենդիքաները եւ արհեստակցական կազմակերպությունները անորինակ ծավալ ստացան եւ կազմակերպված պրոլետարիատը դարձավ պատկառելի եւ սպառնական ուժ մը։ Ի փոխարեն գյուղացիութիւնը, վոր ֆրանսիայի մէջ մանր սեփականատերներե կազմված ե, հարստացավ եւ թեքվեցավ դեպի աջ։ Բայց գյուղացիության այդ կուտակված հարստությունն իսկ պատճառ դարձավ, վոր յերկրի հողագործական արտադրությունը թուլանա աշխատող բազուկներու սակավության պատճառով։ Հարուստ գյուղացին ունենալով փոխադրության միջոցներ, - հազվադեպ են այն գյուղացիները, վոր ինքնաշարժ չունեն- հաճախ կը լքե իր տնտեսությունը եւ կերթա մոտակա քաղաքները զվարճանալու։ Իր մահվան պարագային իր վորդիները կը նախընտրեն ծախել սեփականությունը եւ փոխադրվիլ քաղաք։ Սեփականազուկ գյուղացին կը նախընտրե նույնպես յերթալ արդյունաբերական կենտրոնները եւ դառնալ բանվոր։ Բայց հողի արտադրությունը ապահով ե եւ մեծ տոկոս կը բերե։ Դրամատերերը կը հետաքրքրվեն այդ գործով եւ սկսած է ստեղծվել մեծ սեփականություն, վորը նաեւ կարելի դարձնելով գիտական միջոցներու կիրառումը կը բազմապատկե արդյունքը։ Աստիճանաբար ուրեմն մանր սեփականատերը հարստանալով, կը լքե իր տնտեսութունը ձեռնարկուներու վորոնք դրամատերեր են եւ պետք ունին աշխատող բազուկներու։ Բայց Ֆրանսական ժողովուրդը հետզհետե նվազ չափով կուտա գյուղացի մշակներ եւ ահա այդ պատճառով ե վոր- գոնէ պատճառներեն մեկն ե- վոր Ֆրանսան իր դռները լայն կը բանա ներգաղթող ոտարականներու։ Մոտ յերկու միլիոն իտալացի գաղթականներ, հարյուր հազարավոր սպանիացիներ եւ բոլոնացիներ, տասնյակ հազարավոր չեխոսլավաք, ալժերիացի, մարոքացի բանվորներ եւ մշակներ եւ զանազան ազգությանց պատկանող գաղթականներ կը լրացնեն աշխատող բազուկներու պակասը։ Բայց այդ ոտարականները մասամբ տնտեսական պատճառներով լքած են իրենց հայրենի յերկիրը եւ մտած Ֆրանսիա։ Հակաֆաշիստ ընդհանրապես, անհանգիստ, արթուն, հետամուտ, այդ ոտարականները հետզհետե արմատ կապելով յերկրի մեջ, կը ստեղծեն գյուղացիական պրոլետարիատը, վորուն որե որ աճող թիվը  եւ ստացած կարեւորությունը չեր կարող մտահոգություն չի պատճառել կառավարական շրջաններուն։ Բայց այդ մտահոգությունները ավելցնելով անհանգստությունը, անկարող են աաջնորդել վորեւե լուծում։

     Տիրապետող դասակարգը որե որ ինքզինքը կը գտնա անել դրության մը առաջ եւ չկարենալով հաղթել դժվարություններուն, ապավինելով կիսամիջոցներու, վորոնց զոհ կերթա ընդհանրապես մանր բուրժուազիան, վոչ միայն կավելացնե դժգոհներու թիվը, այլ եւ կը կորսնցնե իր վարկը։

     Ժողովրդի միջին դասերը ուրեմն հոռետես են, հուսահատ եւ դառն հեգնությունով կը դիմավորեն հավասարակշռությունը վերահաստատելու եւ անդորրութիւն հառաջ բերելու բոլոր փորձերը։ Մինչ հարստությունով հղփացած փոքրամասնություն մը անձնատուր ե զեխության, վայելքի եւ ամեն կարգի ախտավոր հաճոյքներու, վորոնք հատուկ են անկման շրջանի մեջ յեղող ժամանակներու։ Յեթե ժողովրդի միջին խավերը կը հյուծին տնտեսական անբավական պայմաններուն մեջ, մյուս մեկ մասը բարազիդ, անզբաղ, մոլություններով փչացած անձնասպան կըլլա տանսիկներու, խաղատուններու եւ յերկսեռ պոռնկատուններու մեջ։ Յեվ այդ յերկու խավերը միջին եւ բարձր բուրժուազիան ե, վոր հենարան պիտի դառնար տիրող ռեժիմին։

Այս քաքայվող ընկերությունը հարկադրաբար իր արտահայտությունն ունի արդի գրականության մեջ։ Այդ բարքերը ներկայացնող եւ այդ ուղղությամբ վորոշ գրգիռ հայթայթող հեղինակները վստահ են, վոր իրենց գործերը կըսպառին միլիոններով։ Կը բավե հիշել ադ կարգի գրողներեն ամենեն հռչակավորը, Վիքտոր Մարկրիթ, վորուն «Jouir» (Մայելել) եւ հետո, «La garevune» (Մանչ աղջիկ) հատորը սնարի գիրքը դարձավ քոզմոբոլիտ քոքաինոմաններուն եւ կասկածելի տանսիկներու հաճախորդներուն։ Վիքթոր Մարկրիթի գործը բուռն վիճաբանությանց տեղի տվավ եւ անոր արժեքը մեկնաբանվեցավ զանազան կերպով։ Պաշտոնական Ֆրանսան գայթակղեցավ տեսնելով վոր հռչակավար գրող մը իր հեղինակավոր գրչով կը մերկացներ եւ լույս աշխարհ կը բերեր այն զզվելի եւ անորակելի ներքին փտությունը, վորով վարակված եր Ֆրանսիական բուրժուազիան, աննախնթաց աստիճաններու հասած  բարքերու ապականութիւնը մի՞թե վորեւե բանե ավելի չըպիտի ապացուցաներ վոր այն ընկերությունը վորուն վրա հենած ե տիրող ռեժիմը, քայքայման ծայր աստիճաններու հասած ե արդեն։ Հասարակաց կարծիքը բաժանվեցավ յերկու մասի։ Վոմանք կը գտնեյին, թէ Վիքթոր Մարկրիթ իր գիրքը գրած ե պարզապես հարմարվելով այն ախտավոր հաճույքին, վոր նման մոլություններու մանրամասն եւ սբեսիֆիք նկարագրությունը կրնա հառաջ բերել հաճոյքի եւ վայելքի հղփացած եւ արվեստական գրգիռներու կարոտ մարդոց մեջ։ Ուրիշներ գտան, վոր Վ. Մարկրիթ արիությունն ունեցեր եր մերկացնելու ընկերության թարախոտ վերքերը եւ թե այդ իրականությունը հայտնելը վոճիր չե ընկերության դեմ, այլ բարիք, խնդիրն այն ե, վոր Վիքթոր Մարկրիթ իր տաղանդը եւ համբավը շահագործելով պոռնագրության մեջ, միլյոններու հասնող նյութական արդյունք ունեցեր եր։ Յեվ այս իրողությունն ըստինքյան կապացուցաներ, վոր ապականությունը սահմանափակված չեր վորոշ շրջանակի մէջ, այլ շատ ավելի տարածված քան ինչ վոր կը կարծվեր։ Վիքթոր Մարկրիթ հետզհետե տվավ եւ ուրիշ հատորներ, վորոնց «ընկերուհին» կը միտի արդարացնել իր դիտավորությունները։ Ըստ իր թեզին կինը հավասար այր մարդուն. իրավունք ունի ապրելու եւ վայելելու եւ թե հաճույքի եւ մոլություններու բովեն անցած կին մը, հագեցած կյանքեն, ավելի ապահով ընկերուհի կըլլա մարդուն քան կին մը, վոր ծնողքի հսկողութենեն կանցնի ամուսնույն հսկողության։ Յեթե բուրժուազիայի ազատամիտ եւ լայնախոհ շերտերը գոհացում գտան այս թեզին մեջ, առաջապահ մտավորական խմբակցությունները հայտարարեցին, վոր այդ թեզը զիրենք չեր շահագրգռեր, թէ կնոջ ազատագրության հարցը ծանրակշիռ հարց մըն ե սերտորեն կապված ընկերային հարցերու եւ թէ համենայն դեպս անհարկի յե այդ լուրջ խնդրին մոտենալ պոռնկագրության մեջ։ Ուրիշ խօսքով Վիքթոր Մարկրիթի յելույթը հաջող առեւտրական գործ մըն եր եւ անիկա առարկա չեր կըրնար ըլլալ գրական եւ ընկերային մտահոգություններու։

Բայց պետք ե նկատողության առնել, վոր հիշած ախտավորակ ընկերությունն իր անուղղակի արտահայտություններն ունի նաեւ գեղարվեստական եւ գրական սենաքլըներու միջոցավ որոնք իրենց կերպի եւ բովանդակության այլանդակություններրով կը  միտին վոյեւե մտավոր հետաքրքրություն եւ հաճույք հայթայթել ամեն վոգեւորութենե զրկված, անկենդան մտքերու։ Ասոնց կարգին, բայց ուրիշ գիծի մը վրա պետք ե դնել նաեւ այն ծայրահեղ վերլուծական գրականությունը որուն ամենեն հատկանշական հեղինակն ե Մարսել Բրուստ։ Այս հեղինակը, վոր հետ մահու մեծ հռչակ ունեցավ իր «A la recherche du temps perdu» («Կորսված ժամանակի վորոնումը» ընդհանուր տիտղոսին տակ ստվար հատորներու շարքովն ամենեն հատկանշական արտահայտիչն ե այն հասարակության, վորուն ներքին պատկերն ուրվագծեցինք։ Մարսել Բրուստ անձնատուր կըլլա ծայրահեղ վերլուծության, պատկերը, պատկերները, կյանքի ամենեն խուսափուկ տեսիլները կը տարրալուծվին իր գրչին տակ ու անոնք կը վերածվին գրեթէ անգո նյարդերու, գրաւեն մինչեւ հետին մաշած թեշիկը կիյնա իր դիտողության միքրոսքոպին տակ, անիկա կը հետապնդե զգայությունները տպավորությունները, մինչեւ իրենց աննշմարելի եւ անկշռելի ծագումը, այն խուսափուկ պահը դիպվածին կամ գաղափարներու զուգորդության ուրկե անդին ուրիշ անհամար դիպվածներ եւ զուգորդություններ կարող եյին մղում տալ, կամ պատճառ ըլլալ ներկա անկարեւոր պատահարի մը։ Ասիկա տեսակ մը մտքի հաշիշ ե, իրականութենե խուսափելու յեղանակ մը եւ միեւնույն ատեն կարտահայտե քաղաքակրթությանը մը ծայր աստիճաններու հասած եւ այլեւս վորեւե հեռանկար, վորեւե նպատակ չունեցող սերունդի մը անզոր զարդարանքը, անհանգստությունը, ձանձրույթը, հուսահատությունը։

     Մարսել Բրուստի գրականությունը համաճարակի պես վարակեց հասարակության մտավորապես հյուծված եւ հիվանդ շերտերը եւ անիկա ունեցավ իր բազմաթիվ հետեւողները։ Իր անուրանալի տաղանդը, իր արտահայտության մանրազննին անկեղծությունը, իր հիվանդագին հրապույրն իր անունը հռչակեցին։ Բացի գրական նկատողությունները, Մարսել Բրուստի յերգը դոքիամանթեր արժեք մը ուներ. անիկա ամենեն հարազատ կերպով եւ անմիջականորեն կարտահայտեր հյուծումն այն սերունդին, վորուն ինքը կը պատկաներ եւ վորուն գերագույն եւ թունավոր ծաղկումն եր իր յերկը։ Այդ տեսակետեն նայելով, առաջապահ խմբակցությունները, վորոշ ուշադրություն դարձուցին Մարսել Բրուստի գրականության։ Այդ ուշադրության դրդապատճառներն անհասկնալի մնացին վոմանց համար եւ հաճախ սխալը գործուեցան զայն դասելու հառաջապահ գրողներու շարքին։

     Նույն կարգի սխալ ե րեժիոնալիստները (բնագաւառային եւ գաղութային կյանքե գրողները) դասավորել հառաջապահներու շարքին։ Րեժիոնալիստները վորոշ նպաստ բերին անշուշտ գրականության, արտահայտելով եւ պատկերացնելով կյանքն այն շրջաններուն, վորոնք Ֆրանսայի ծայրահեղ կենտրոնացյալ կառավարության պատճառով մոռացության եւ անուշադրության յենթարկված եյին։ Րեժիոնալիստ գրականությունը միեւույն ատեն արտահայտության մեկ յեղանակն եր այն կենտրոնախույս ձգտումին, վորով Ֆրանսան բաղկացնող յուրաքանչյուր յերկրամաս սկսավ ունենալ մանավանդ պատերազմեն հետո։ Բրովանս, Պասքերու յերկերը, Պրընթանյը ցեղային, լեզվական, կենցաղային այնպիսի հանքնահատկություններ ունեն, վոր այդ շրջանները հստակ կերպով կը տարորոշեն իրարմե։ Բրովանսալները, Պասքերը եւ Պրթոնները կը պահանջեն, վոր իրենց մայրենի գավառաբարբառը պարտավորիչ դասավանդման լեզուն դառնա իրենց նախնական վարժարաններու մեջ։

Կենտրոնական կառավարությանց գոհացումներ տալով այդ պահանջներուն կը ջանա դժվարության քովեն անցնել։ Այդ շրջանները ունեն նաեւ իրենց տեղական ժողովրդական բանաստեղծությունը եւ բանահյուսությունը, շատ հետաքրքրական եւ ինքնուրույն եւ յերբեմն  նաեւ տեղացի մեծ գրողներ, վորոնք հաջողած են համաֆրանսիական հռչակ ստանալ, իբրեւ որինակ կարելի ե հիշատակել Միստրալ, վոր իր բրովանսալ  լեզվով գրած ե Միրիել նշանավոր յերգը։ Բայց ընդհանրապես րեժիոնալիստները կը բավականան առնել իրենց նյութը իրենց բնիկ գավառեն եւ արտահայտել տեղական մթնոլորտը եւ ինքնուրույն կենցաղը։

Բայց այս կետրոնախույս ձգտումին միտքը տեղական հայրենասիրությունն ե եւ ըստ ինքյան հետադիմական շարժում մը։ Պաշտոնական Ֆրանսան ամեն պատճառ ունի քաջալերելու այդ շարժումը, վորովհետեւ գավառացի գրողներն ավելի առողջ են եւ նվազ յենթարկված մեծ կենտրոններուն ապականիչ մթնոլորտին։ Րեժիոնալիստներեն կարելի յե հիշեալը տը Շաթոպրյան, վորուն Պիվրը գիրքն արժանացավ մրցանակի։ Կօնքուսներու ակադեմիան յերեք տարի յե ի վեր իր մրցանակները կուտա գաղութային եւ ռեժիոնալիստ գրողներու։ Բայց յեթե գաղութային կյանքը ներկայացնող յերկիրը, ներելի սահմաններու մեջ կը պատկերացնեն գաղութային ժողովուրդներու թշվառ ու նախնական կյանքը, մյուս կողմանե կը հավաստեն հավատարմությունը այդ հեռավոր գաղութներուն դեպ ի մայր յերկիրը։ Այս շարքեն կը բավե հիշատակել Թերո յեղբայրներու «Լա Ռոնտոնե դը Սեմպա Ռեուֆ», գիրքը վորուն մեջ դիտումնավոր կերպով կը ներկայացմի սեւամորթ զինվորին ֆրանսական բանակին մեջ գործած քաջագործությունները եւ յերկիր վերադարձը զինվորական պատվանշանով։

     Ներկա վիճակին մեջ ուրեմն բնագավառային եւ գաղութային գրականությունը ավելի նեցուկ ե տիրող դասակարգին քան հարազատ արտահայտիչը շրջաներու եւ գաղութներու բնիկ ժողովուրդներուն։ Բայց նաեւ չի կարելի ըսել վոր գրական այդ շարժումը տվյալներ չունի իր իսկական դերը կատարելու։ Անիկա նույնիսկ այսօր թանկագին տարր մըն ե, յերբ մանավանդ բնիկ մը, ինչպես Մարան իր Պաթուելլա գիրքով, նույնպես կոնքուսներու մրցանակին արժանացած, կարտայայտե սեւամորթներու կենցաղը, հոգեբանությունը եւ ձգտումները։

Նորություն, մասնավորություն մը բերելու տենչանքը, ուշադրություն հրավիրելու անդիմադրելի հակումը եւ նաեւ անվերջ իրարմե տարբերելու տենդագին փափաքը անհրաժեշտորեն հառաջ պիտի բերեր բազմազան հոսանքներ, դպրոցներ, սենաքլըներ, այդ կարգի խմբակցություններու միայն թվումը մեծ ժամանակ պիտի խլեր մեզմե։ Պետք ե նկատել վոր Բարիզի պոհեմական շրջանները, Մոնբարնաս եւ Մոնմարթրը իրենց հռչակավոր քաֆեներով եւ հավաքատեղիներով անթիվ զանազանություններ կը ներկայացնեն։ Միայն Մոնբարնասի Ռոթոնդը տոնավաճառ մըն ե զանազան գրական եւ գեղարվեստական ըմբռնումներու։ Ամեն մեկ հանդես կամ թերթ դպրոց մը կը ներկայացնե։ Այս տենդագին, ջղագրգիռ մտավորական սպառումը, վոր կը հոսի նույնիսկ մարթերուն վրա, վոր Ֆրանսայի մայրաքաղաքին կուտա բզզացող փեթակի մը նկարագիրը, ուր ամենեն հակընդդեմ գաղափարները, հոսանքները տեղ կը գտնեն եւ գոնե վաղանցիկ կյանք մը կունենան, անկարելի յեր վոր վորոշ անհավասարակշռություն հառաջ չի բերեր։ Մարդիկ չի գիտեն այլեւս ի՞նչ ընեն, ինչ նոր բան հնարեն եւ ահա շարք մը գրական հոսանքներու նեո հեթանոսական նեո դասական, նեո-միսթիիկ, նեո-կաթոլիկական եւ այլն։

Առնենք անոնցմե, որինակի համար նեոկաթոլիկական հոսանքը վոր բավականին խոսեցնել տվավ, վորովետեւ նեո-կաթոլիկները սերտորեն կապված են ֆաշիստական հակում ունեցող քաղաքական հոսանքներուն հետ եւ ներկա բարլամենթական ռեժիմին ամեն որ ցուցադրող անզորության շնորհիվ բարձրացան հասարակական կյանքի մակերեսը։ Իրենց գրական արտադրությունները վերադարձեր են ընդհանրապես միջնադարյան նյութերու։ Ամբողջ նոր գրականություն մը կա Ժան դ՚արքի շուրջ։ Բասքալի իմացական պարտութիւնը, Ռեմպոի կյանքի վերջի շրջանին միստիքականությունը հարուստ նյութ կը մատակարարեն իրենց հետազոտությանց։ Ասիկա ըստինքյան անհավատ մարդոց մեկ բարոդին եւ մարդիկ վոր կ՚որսնեն անկարելի հավատք մը, ինքզինքնուն կը հայթայթեն սուտ հուզումներ, սատանայի փորձության յենթարկված սուրբերու երկդիմի վարանումներ, առնելով կեցուածքը մեղավոր պչրուհիներու խոստովանահոր առաջ. սիրաբանություն սուրբ կույսին հետ եւ ինչ վոր կը հետեւի այդ կարգի պղտոր կացութենե մը։

* * *

     Չեմ ուզեր ավելի կանգ առնել արդի գրականության այդ շրջանակներուն վրա, վորոնք տոքյումանթեր արժեք մը ունեն միայն եւ անզոր են վոեւե կերպով վարակելու ժողովուրդի այն մասսաները, վոր ինչպես ֆրանսիացիք կսեն «ուրիշ կատու ունին ծեծելիք, եւ վորոնց ուսերուն վրա կը ծանրանա վոչ միայն մեր օրերուն կյանքի դժվարի եւ հաճախ տաժանելի պայմանները, այլեւս դեպի ապագան, դեպի լավագույն որերը վորեւե ճամբա մը բանալու ծանրակշիռ պարտավորությունը

     Մենք տեսանք թե ինչպես պատերազմեն անմիջապես հետո Ռոմեն Ռոլանի, Բարբյուսի եւ Լեֆեվրի նման ֆրանսիացի մեծ գրողներ այսպես ըսելով փրկեցին պատիվը ֆրանսիական գրականության։ Յեղավ ժամանակ, վոր այս եւ շարք մը ուրիշ արժանավոր հեղինակները հաջողեցավ արթցնել ժողովրդի գիտակցությունը, թափ տալ որինավոր դժգոհություններու, բերել պայծառություն մութ եւ պղտոր կացության մեջ։ Այդ գրականությունը մասնավորապես արտահայտիչն եր զինվորին եւ չորրորդ դասակարգին եւ անիկա հաջողեցան զորավոր խմորում առաջ բերել այն զանգվածներուն մեջ վորոնք իրենց կենցաղով ու դասակարգային շերտավորումով վոչ մեկ կերպով յենթակա չէյին վերին շերտերու առտահայտիչը յեղող գրական հոսանքներու քայքայիչ ազդեցության։ Մնաց վոր աշխատավոր ժողովրդի գաղափարախոսները ներկայացող այս հեղինակները չէյին բավականանար միայն գիրք գրելով։ Անոնք կը մասնակցեյին հասարակական  կյանքին եւ գործով ու անձամբ կը երջանկանային իրագործել իրենց ձգտումները։ Բնականաբար եւ կենթարկվեն հալածանքի, պետք ե նկատի ունենալ, վոր յեթե   Արեւմտյան Յեվրոպայի կառավարությունները լայնախոհ եւ ներողամիտ  ....... անոնց վոր հարատեւ կերպով ................

մեջ, յեթէ կը դավանին, վոր պետք չե միջամտել զուտ արվեստի եւ գրականության կալվածին յեղող հարցերու, մյուս կողմանե այդ ազատամտությունը կը փոխվի անզիջող հակառակության՝ յերբ հեղինակ մը իր խոսքը կուզե գործի վերածել եւ գործոն դեր կատարել համապատասխան իր համոզումներուն։ Ահա թե ինչու Ռոմեն Ռոլան, Բարբյուս, Լըֆեվրը եւ շարք մը յերիտասարդ գրողներ հալածանքի եւ սպառնալիքներու ենթարկվեցան։ Բայց նաեւ այն քաղաքացիական արիութունը, վոր ցույց տվին այդ դժվարին օրերուն, իրենց ապահուեց աշխատավորության վստահությունը եւ աջակցությունը եւ իրենց ազդեցությունը մտավորական կյանքի մեջ դարձավ առաջնակարգ։ Այդ բանին առաջին արդյունքը պետք ե համարել «Բլարթե» գրական խմբակցության հիմնվիլը։ Այդ խմբակցությունն իր սկզբնավորության մեջ վոչ միայն անհրաժեշտ կազմակերպութուն մըն եր վոր կը համապատասխաներ ստիպողական պահանջներու, այլեւ բաղդորոշ դեր մը ուներ կատարելիք։ Ասիկա առաջին հերթին նաեւ նպատակ ուներ միություն մը հաստատելու ամեն յերկրներու առաջապահ մտավորականներու հետ եւ միացյալ ուժերով եւ ամեն յերկրներու մեջ միեւնույն ատեն թափ տալ աշխատավորության ազատագրման շարժումին։ Այս այնպիսի ժամանակ եր 1919-23 յերբ մեծ հույսեր մեծ վոգեւորություններով կը հուզեյին զանգվածները։ Նպատակը վոր դրեր եյին իրենց՝ վորոշ եր եւ հստակ։ Կը կարծվեր վոր յեթե վոչ դյուրին գոնե անկարելի չեր համախմբել ուժերը եւ կազմակերպված եւ կարգապահ գործանեյություն մը սկսել։ Ռուսաստանի խորհրդայնացումը, ուրիշ խօսքով այդ մեծ նպատակի իրագործումը բազմամիլիոն ժողովուրդ ունեցող մեծատարած յերկրի մը մեջ, կարծարծեն հույսերը , եւ ամեն ինչ կարելի կը թվար։

Բայց ահա հեղափոխության պայթումին հավանականությունը հեռ... միեւնոյն ատեն վոգեւորությանը թուլացավ, «Քլարդե» խմբակցության պատմությունը, վորը համառոտ կերպով արդեն ներկայացուցեր եմ, «Յերեվան»-ի գրական բաժնին մեջ, կը պատկերացնե հարազատորեն գաղափարական այդ շարժումին՝ յենթադրենք նույնիսկ առժամյա պարտությունը։ Անմիջական նպատակը դարձավ կրկին հեռավոր յերազ եւ ամենեն առաջավոր եւ յերիտասարդ գրողները հետզհետե անձնատուր յեղան թեորիքական վեճերու։ Բայց ինչ վոր ամենեն հատկանշական եւ անոնք հետզհետէ  մղվեցան տեսակ մը նորատեսակ ռոմանտիզմի, վորովհետեւ նրանց գրականությունը դարձավ իղձերու եւ տենչանքներու գրականություն մը եւ հետզհետե կտրվելով ամենօրյա կյանքեն, սահմանափակվեցան գաղափարաբանության մէջ։

     Բայց այս վիճակը չեր կարող բավարարել այն գրողները եւ մտավորականները, վորոնք անեղծորեն եւ խորապես կուզեյին կապվիլ աշխատավոր ժողովրդի կյանքին հետ եւ մասնակցիլ անոր դյուցազնական պայքարին։ Իրենց առաջ դրված եյին հարցեր, վորոնք անպատասխանի չեյին կրնար մնալ. Վո՞ր տարրն ե, վոր մեր ժամանակներու մեջ իսկապես գոյություն ունի իր մեջ պարունակող հսկայական եներգայով. թաքուն ուժերով, շարժման եւ հուզումի մեջ յեղող զորություններով։ Ո՞վ ե որինավոր տերը կացությանը, գլխաւոր գործոն ուժը, միակը, վոր կարելի յե հաշվի առնել. - աշխատավոր ժողովուրդը , պրոլետալիան։

     Մի՞թէ մեր հառաջապահ մտավորականներն իսկապես եւ ամբողջապես մասնակից են այդ դասակարգի կյանքին։- Վոչ, մենք պուրժուա մտավորականներ ենք, մեր եյութունով, կենցաղով եւ դաստիարակությամբ եւ ներքնապես օտար այն դասակարգին, վորուն ազատագրության կը հավատանք եւ վորուն կը փափաքենք օժանդակել։

     Բայց այդ օժանդակ ուժի դերը մեզ չի բավարարեր, եւ մենք կուզենք մոտենալ եւ ձուլվել աշխատավոր դասակարգին մեջ, վորպեսզի մենք կարենանք դառնալ մեր իսկ դասակարգին գործունեյության լծակները։ Արդյոք կարելի՞ ե…

Մասնավորապես այս հարցերուն շարքն ե, վոր կը կազմե խորքն այն գոտկիտիային. վոր կապրին եւ կարտահայտեն ֆրանսական արդի գրականության հառաջապահ խմբակցությունները։

     Յեթե ֆրանսիական պրոլետարիատը խզեր իր լռութիւնը, յեթե իսկապես աշխատավորներ ստեղծեյին իրենց գրականությունը, տարակույս չիկա, վոր այս յեղած բարի կամեցողությունները հակառակ իրենց խոր անկեղծության, պիտի քշվեյին մեկ անգամեն։ Բայց ֆրանսիական պրոլետարիատը- բացի մեկ քանի հազվադեպ բացառություններե, վորոնցմե կարելի ե հիշել բանվոր բանաստեղծ Բիեր Համբ- դեռ համր ե, եւ ան չե ունեցած իր հարազատ եւ լրիվ արտահայտությունը։ Ըսել չե թե բանվորական կամ գյուղացիական ծագում ունեցող գրողներ չիկան, բայց անոնք յերբ կը հայտարարվին իբր տաղանդավոր գրող, անմիջապես, հաջողության առաջին պատեհության՝ կը լքեն իրենց դասակարգը եւ ճիգ կը թափեն դառնալու կատարեալ պուրժուաներ եւ հաճախ նաեւ ամենեն մոլեռանդ հակառակորդներն իրենց ծագում տվող դասակարգին։

* * *

Ֆրանսայի յառաջապահ գրողներու ներկա հոգեբանության եւ իրենց մեջ յառաջ յեկած անձկության վիճակը, շատեր համանման կը գտնեն րոմանթիկ գրականության առաջին շրջանի գրողներու հոգեկան վիճակին։ Ներկա առաջավոր գրողները խզված են իրենց դասակարգեն բայց եւ չեն մտած չեն կարողացած մտնել, ծանրօրեն բայց ապահովաբար բարձրացող չորրորդ դասակարգին մեջ։ Առաջին րոմանթիկները 1820-1840 արիստոկրատներ են վոր կը զգան իրենց դասակարգի մահը եւ սակայն չեն կրնար իրենց բաղդը կապել պուրժուազիային, վոր ձեռք կառնե իշխանությունը։ Պայրընի, Շաթոպրիանի, Վինքի յուզումնալի հուսահատությունը կը բղխի այն բանեն, վոր եղերականորեն դեմ կը կանգնեն ներկային։ Մյուսե, 1830 ին իր, «Դարուս մեկ զավկին «խոստովանանք»ին յառաջաբանին մեջ կըսե. ինչ վոր գոյություն ուներ չիկա այլեւս, ինչ վոր գոյություն պիտի ունենա՝ չի կա տակավին։

  ժամանակներու ամենեն յառաջապահ գրողներեն մեկը, Արակոն, կը հայտարարե «Հին Յեւրոպան զինաթափ կըլլա եւ մենք անզգալի հանդիսատեսներն ենք այդ զինաթափության»։

     Այս անձկությունը բնորոշ ե բոլոր անոնց, վորոնք կզգան վոր հողը կը խուսափի իրենց վոտքերուն տակեն։ Բայց միեւնույն ատեն կզգան, վոր, նոր շրջան մը կը բացվի, վորուն կերկարեն իրենց բազուկները, վորուն վրա կը դնեն իրենց անդադար հուսախաբ յեղած հույսերը, վորուն կը նվիրեն իրենց վերանորոգման կամքերը։

     Բայց դեպ ի ապագան այս հարատեւ ձգտումը անտանելի կը դարձնե ներկան, փոխանցման շրջանը, վորը անսպասելի կերպով կայուն դարձավ Եւրոպայի մեջ, Պետք ե քանդել այդ ներկան, պետք ե ժխտել այն բոլորը վոր կը խճողեն յելքի ճամբաները, պետք ե հայտարարել անխնա կռիվ այն բոլորին դեմ, վոր յեղած ե, վոր կա, վորպեսզի մարդկային միտքը ազատագրվելով իր վրա դրված շղթաներեն, սթափելով իրենց ներարկված թույներեն, իր ինքնությունը գտնե եւ անկաշկանդ դիմե իր նպատակին։

     Այս հոգեբանության եւ այս մտայնության հետեւանքով եր վոր «Քլարթե»  խմբակցությունը վորդեգրեց Սյուրրեալիստական (Surrèaliste) շարժումը եւ միացավ Անդրե Պլըթոնի հետաքրքրական մանիֆեստին։

Ի՞նչ ե հիմնական դավանանքը սյուրեալիստներուն։ Մեր գաղափարները մերը չեն, անոնք թույներ են, վոր մեզ ներարկված են անխնա կերպով սպանած կամ անդամալուծած են մեր միտքը։ Վորպեսզի մենք մեր իսկական մտածումը գտնենք, պետք ե վոր ազատվենք այն բոլորեն, վոր դուրսեն մեզ հասած են, պետք ե մեր մտածումը ազատենք դատողության կաշկանդումեն եւ տրամաբանության ատելի միքանիսմեն վորպեսզի վերստին գտնենք մեր իսկական եյությունը մեր ինքնաբուղխ մտքի արտահայտությունը։

Անդրե Պիրդոն իր մանիֆեստին մեջ հետեւյայ կերպով կը ներկայացե իդ դավանանքը։

«Սյուրրյալիսմ, զուտ հոգեկան ինքնաբուխ շարժում վորով կուզենք արտահայտել, ըլլա բերանացի, ըլլա գրավոր, (((( կամ ուրիշ եղանակով մը մտածումին իրական գործունեյությունը, վոր պետք ե ըլլա դատողություն վորեւե հակաշռեն (քանթրոլ) զերծ եւ ազատ վորեւե գեզագիտական կամ բարոյական մտահոգութենե»։

Վիքթոր Քասթլը անդրադառնալով այս մանիֆեստին՝ կը գրե Քլարթէի 1925 ի մայիսի թիվին մեջ։

«Մտածումը եւ միտքը գերիներ են, վորոնց հետ շատ գեշ կը վարվենք։ Ասոնք հրաշալի ուժեր են վոր կը թագցնենք մեր եյության միսթերին մեջ։ Անդադար կը դավենք անոնց  դեմ։ Թող մտածումը հաջողի իր շղթաներ խորտակելու, թող անիկա ցցվի մեր մեջ եւ մենք ապշահար կը մնանք»։

     Ինչ կը սպասե Քլարեթե այս դավանանքեն։ Առաջին հերթին կը կարծվի վոր դատողությունը վոր վորոշ ուղղությամբ սարքված անակություն մըն ե, շղթայ մը՝ վոր տիրող դասակարգը իր դպրոցներուն, իր վարձկան գրականության, որագրության եւ այլ միջոցներով դրած ե մարդոց մտածումին վրա։ Խորտակելով դատողությանը՝ ըստինքյան հառաջ կուգա անխնա պայքար նախապաշարումի, տիրող կարծիքի, կանխակալ գաղափարի մամուլի ապիկարության եւ տիրող դասակարգի վատության դեմ։ Ինչ բան ե վոր արգելք կըլլա մարդոց ինքնաբուխ մտածումը գործոն ուժ մը դարձնելու։ Դատողությունը, վոր մտածումին մոտ բանդապահի դերը կը կատարե, կը զսպե անոր սլացումները կը հակակշռե անոր թելադրած շարժումները։ Յեթե պատերազմի գացողներու հպատակ զինվորներուն ամեն մեկին ընդդեմ մտածումը ունենայինք՝ պիտի տեսնեյինք, վոր անոնցմե ամեն մեկը զզվանքով եւ գարշանքով կը վերաբերվեր իր կատարելիք դերի մասին. բայց դատողությունը կը թելադրեր իրեն հպատակել հրամանին։

Պետք ե ուրեմն, մտածումին շղթաները խզել եւ անոր տալ իր բոլոր ուժը։ Ի՞նչ միջոցով։ Յեվ ահա այստեղ մենք դեմ առ դեմ կը գտնվենք սուրրեալիզմի մեկ ուրիշ արտահայտության հետ։

Մենք տեսանք արդեն այն խորշանքը վոր ներկան կը ներշնչեր անցեալեն խզված եւ ապագայի չհասողութենեն դուրս գտնվող այդ անհագիստ արդի մտավորականության, Այդ խորշանքը բնականաբար պիտի մղեր զիրենք մոռանալ, անգիտանալ ներկան եւ հետեւաբար իրականությունը, դուրս գալ տաժանելի դժնդակ իրականությունեն։ «Պետք ե, կըսե Անտրե Պրըթոն, ոգուտ քաղել այն ժամերեն յերբ մտածումը կրնա խուսափել վորովհետեւ դատողություն-բանտապահը իր հակակշիռը չի գործեր։ Յերազը, քունը նպաստաւոր են անգիտակցության այդ խորհրդավոր սուզումներուն։ Նոյնիսկ անոնք են մինակ փախուստի դռները»։

Ուրիշ տեղ մը հստակորեն կը գոչե «Արհամարանք իրականության, կո՛չ անգիտակցության ուժերուն»։

Արհամարհանք իրականության այսինքն ներկային։ Ամեն ժամանակներու մեջ յերբ ընկերության կյանքը թույն մը դարձած ե մարդուն համար, մարդիկ ապաստանած են գերիրական, գերբնական մխիթարություններու մեջ։ Այս հոսանքը զգալի կերպով մեզ կը տանի դեպի նոր միստիքականություն. մեր հույսը կը դնենք ուրեմն յեթե վոչ յերկնային խորհրդավոր ուժերու վրա, վոր կը կարծենք թե ունենք մեր եյության խորհրդին մեջ։ Ի՞նչ են այդ ուժերը. ի՞նչ դատողություն ունեն, գաղտնիք։ Պետք ե հանձնվենք այդ խորհրդավոր ուժերուն։ Մենք այսպիսով կը հրաժարվենք այն բոլորեն, վոր մարդուս իրական եւ շօշափելի ուժերը կը կազմեն, եւ կը դառնանք գրեթէ մանկական անգիտակցության նախնական մարդուն ահաբեկյալ կյանքին։

     Անդրե Պրըթոն իրենց հատուկ տեղը տալով տեսիլքներու, հավատալիքներու եւ խորհրդավոր ուժերու կը հայտարարե, վոր սյուրրյալիստները խնամություն ունին մարդկային հանճարին ամենախոր ավանդության հետ։ «Մենք ալ, կըսե, կուզենք մարդը վերադարձնել իր առաջին բնության»։ Ասոր համար պետք ե խորտակել այն արգելքները (պարաժները), վորոնք թումբ կը կանգնեն մտածումներու, տեսիլներու, զգացողություններու աշխարհի մը դեմ, թումբ, վոր կանգնեցուցած ե արդի աշխարհի ոգտապաշտ հանճարը։

* * *

     Ոգտապաշտ աշխարհը, այսինքն տիրապետող դասակարգի, բուրժուազիայի կառուցած աշխարհը։ Սյուրրեալիստ դպրոցի դավանանքին մեջ յերկու գիծ  զուգահեռաբար կընթանան եւ այդ ե պատճառը, վոր անիկա առիթ յեղած ե բուռն վեճերու եւ հակասական յեզրակացություններու։ Անիկա խորտակող, քանդող ուժ մը կը ներկայանա այդ ոգտապաշտ աշխարհի դեմ եւ միեւնոյն ատեն մտքի հաշիշ թմրեցուցիչ, տեսակ մը մտավորական մոլություն, մոռացնել տալու համար ներկայի ծանր բեռը։ Անիկա կուզե մարդիկը դուրս բերել իրականությունեն՝ այսինքն ներկայեն եւ ուրիշ փախուստի ճամբա չի գնտելով կապաստանի յերեւակայության եւ անգիտակցութեան մեջ։ Անձապաշտ շրջանի բանաստեղծները իրենց հուսախաբության եւ անզորության զգացումին անձնատուր նույն ճամբան բռնած եյին սյուրրալիստներե առաջ։ Ետկար Բոե իր «Տարօրինակ պատմություններ»ու հավաքածոյին սկիզբը կըսե, «Գիրքս կը նվիրեմ անոնց, վոր իրենց հավատքը դրած են յերազներու մեջ ինչպես միակ իրականություններ»։ Ռեմպո հեղափոխության շունչով վոգեւորված կռված ե կոմյունարներու հետ 1871-ին բայց կոմյունի պարտությունեն հետո նույնպես իր հուսահատությունը արտահայտած ե իր կյանքով եւ գործով։.

     Պոտլեռ նույնպես սյուրրալիստ մըն ե յերբ կը փառաբանե հաշիշին քայքայող ներգործությունը մարդուս կամքին եւ գիտակցության վրա եւ ատոր հետեւանք այն ախտավոր վայելք, վոր մարդս կը վարժվի զգալ իրականությունե խուսափելով եւ փոխարելով զառանցական տեսիլքներու մեջ։

     Մեկ կողմ թողնելով սյուրրալիսմի այս կարգի ձգտումները, վորոնք սակայն հատուկ կերպով կը բնորոշեն մեր ժամանակներու հուսահատությունը եւ լավագույն ուժերը զինաթափությունը, անհրաժեշտ կը համարե բացատրել թէ ի՞նչ դրտապատճառներով «Քլարտե»  խմբակցությունը վորդեգրեց սյուրրեալիսմը իբր իրեն ամենեն մերձավոր գրական հոսանքը։

     Քլարթե սյուրրեալսիզմի մեջ կը տեսնե ամենաուժեղ քանդող զորությունը։ Անիկա տենամիթ մըն ե, վոր պիտի պայթեցնե հին մտայնությունը, ոգտապաշտ աշխարհի գաղափարաբանությունը։

«Քանդումի հզոր տենչանք մը, այդ եյական նպատակը սյուրրեալիսմի» կըսե Քլարթե առաջնորդողի մը մեջ եւ կավելցնե. «Քննադատության եւ քանդումի դժվարին աշխատանքն ե վոր կուզենք փորձել։ Մենք հպարտությունը չունենք մտածելու, վոր սյուրրեալիսմը պիտի կրնա ստեղծել այն մեծ թռիչքները, վոր սյուրրեալիստները դեռ կարելի կը համարեն։ Խորտակել կարգ մը վարդապետություններ, կարծիքներ, խախտել որվան մտածողներուն քստմնելի քարտե դղյակները, այս ե մեր նպատակը։ Յեթե մենք անկարող ենք ստեղծել նոր գաղափարներ, գործունեյության նոր ձեւեր, մյուս կողմանե չպիտի կրնայինք ընդունել, վոր թափորով պտտեցնեյին կյանքի գույներով կեղծորեն զարդարված դիակներ։ Պետք ե վոր մեր ժամանակակիցները զգան եւ տեսնեն, հակառակ իրենց աչքի կապերուն՝ վոր կապրին գերեզմանի մը մեջ եւ թե մեռել ե վոր ունին ձեռքերին»։

Սյուրրեալիստներու կապը առաջավոր գրական շրջանակներուն հետ սերտացավ Աատոլ Ֆրանսի մահվան առթիվ։

Անատոլ Ֆրանս հռչակավոր գրողը մարդ մըն եր վոր իր յերկար կյանքի ընթացքին լողացել եր քիչ մը ամեն ջուրերու մեջ։ Անիկա համաշխարհային համբավ մըն եր եւ իր մահվան առթիվ բոլոր քաղաքական հոսանքները ուզեցին մասնակցիլ իր թաղումին պաշտոնապես եւ յուրաքանչուրը ուզեց հայտարարել վոր անիկա իրենց գաղափարախոսն եր։ Յեվ արդարեւ ծայրայեղ աջակողմն մինչեւ ձախակողմը, գտան Անատոլ Ֆրանսի յերգին եւ զանազան առիթներով իր բռնած դիրքին մեջ ապացույցներ վոր անիկա կարելի եր համարել իրենց մարդը։ Անատոլ Ֆրանսի հուղարկավորությունը համազգային հանգամանք մը ստացավ ուրեմն եւ այդ։ «Unios Sacre»են դուրս մնաց եւ բողոքի ձայն բարձրացուց միայն Քլարթեն։ Խմբակցությունը սյուրրեալիստներու հետ միացած հրատարակեց առանձին թիվ մը «Le Cadavre» (դիակը) տիտղոսով եւ այնտեղ շարք մը գրողներ արտահայտեցին իրենց կարծիքը։

Անատոլ Ֆրանս վորեւե գրողե ավելի կարտահայտեր, երրորդ հանրապետության հոգեբանությունը եւ մտայնությունը։ Անոր լայնախոհությունը հետեւանք եր սկեպտիկական անտարբերության։ Իր մարդասիրությունը փորը կուշտ, կռնակը տաք մարդու դիլետանդիսմ։ Անիկա կը համարեյին հեղինակ մը վոր վոեւե ազդեցություն եւ գործոն դեր չեր կրնար ունենար զանգվածներու մեջ եւ միայն կարող եր մտավորական վայելք եւ զվարճություն պատճառել այդ զանգվածներու արյուն քրտինքով ուռճացած անզբաղ եւ անոգուտ մարդիկներու եւ շարք մը անարյուն մտավորականներու։ Աշխատավոր մասսան ժամանակ չունի եւ վարժությունն ալ չունի մտքի խաղերու վրա կանգ առնելու, այդ մասսան հավատքով եւ տառապանքով, լիքը մշտատեւ հուզումի մեջ կը մերժե սկեպտիկականության այդ տարրալուծող թույները։ Ան կուզե հավատալ, կուզե կառչել համականակ փրկության մը եւ վոճրագործություն ե փորձել զանգվածներու այդ տենամիք ուժը, հավատքը տկարացնել եւ վոչնչացնել։ Հառաջապահ մտավորականությունը պետք եւ հատուկ տեսնա այդ զվարճությունը հայթայթողներու, այդ «հտպիտ»ներու դերը եւ զանոնք չի շփոթե ժողովուրդի իսկական բարեկամներու հետ, վորոհետեւ անգամ մը կամ նույն իսկ քանի մը անգամ այդ սկեպտիկներ մեկ քանի բարեհաճ խօսքեր լսած են կամ գրած աշխատավոր ժողովուրդի ի նպաստ։ Մնաց վոր բուրժուազիայի ծառայող գրողներու մեջ այդ կարգի յերանգ մը անախորժ չե իրենց հափրացած ընթերցողներուն։ Յերբ վստահ են վոր տիրապետող դասակարգը իր բանակներով եւ ժանդարմաներով կը պաշտպանե իրենց շահերը, յերբ վստահ են վոր իրենց հարստության եւ կացության սպառնացող վոեւե անմիջական վտանգ չկա, կը սիրեն անձնատուր ըլլալ այն սարսափին, զգալ սարսափի սարսուռը վոր յենթադրյալ կարմիր վտանգը կը ներշնչե իրենց։ Ասիկա սուր համեմ մըն ե վոր յերբեմն կը զորե իրենց փթացած զգացողությունը դրդելու։

     Նույն տեսակի զգացում ե վոր կը մղե հաճախ աշխարհիկ կիներ երթալ արվարձաններու պարահանդեսները պարել իրական կամ կեղծ աբաշներու (փողոցային ավազակ) հետ։ Չկա՞ն արդյոք մարդիկ, վոր այդ սարսափելի աբաշներու դերը կը կատարեն վարձքի փոխարեն։ Ի՞նչ տարբերություն ընկերության այդ տականքներուն եւ այն գրողներուն մեջ, վոր իրենց փափկասուն ընթերցողներուն հայթայթելու համար սարսափի այդ թանկագին սարսուռը, հեղափոխության մի հավանականությունը ցույց կուտան։

Անատոլ Ֆրանս քանիցս արտահայտուած եր ի նպաստ բալլշեիկյան հեղափոխության։ Այդքանը միայն բավական եր զայն համարելու համար ձախակողմյան հոսանքի մարդ եւ պրոլետարիատի արտահայտիչ։

Վոչ, իհարկե։

Անատոլ Ֆրանս իր լությունով ատելի յեր առաջապահ հոսանքներուն։ Կ՚ատեյին իր հեգնությունը եւ սկեպտիկականությունը, կ՚ատեյին իր րեալիզմը, տիրապետող դասակարգին կառուցած ամբարտակը, եւ ալ ավելի կ՚ատեյին իր քողարկված բայց եւ անառարկելի պատեհապաշտությունը։

* * *

Բնական ե, վոր այսքան ամբողջական ուրացում եւ ժխտում գրական արվեստի բոլոր արտադրությանց նկատմամբ հառաջ պիտի բերեր նաեւ կերպի եւ ձեւի հիմնական փոփոխություններ։ Առաջին հրահանգը վոր կը տեսնենք Անդրե Պրըտոնի մանիֆեստին մեջ՝ այն ե, վոր գրողը պետք ե հետեւի իր մտքի անմիջական թելադրություններուն, այսինքն գրի առնե ինչ վոր մտածում են կ՚անցնի կցկտուր անկապակից։ Դատողությունը պետք չե վոր միջամտե։ Յեթե գրողը զգա վոր այդ կարգի միջամտություն հառաջ կուգա, նույնիսկ ակամա, պետք ե դադրի գրելե։ Այս յեղանակող ըստ Պրըտոնի կունենանք անմիջական արտահայտությունը մեր իսկական մտապատկերին՝ ինչպես յեթե լուսանկարիչ գործիք մը դրած ըլլայինք մեր քողամերկ մտքին առաջ։ Այսպիսով ե վոր մենք պիտի կրնայինք գնահատել մտքին անշահախնդիր խաղը, ինքնաբուխ շարժումը եւ տեսնել թէ անիկա ի՞նչ կերպ կը հակազդե իրողությանց առաջ, ինչպես ոպիումի ազդեցության տակ, պետք ե հասնել ուրեմն անգիտակցության այն վիճակին, յերբ պատկերները կը հաջորդեն իրարու մեր մտքին մեջ առանց վոր կամքը կարենա զանոնք դասավորել եւ անոնց տալ տրամաբանական ամբողջություն մը, այսինքն կանխորոշ կաղապար մը վոր մերը չե եւ վոր մեզ պարտավորիչ դարձած ե։

     Պրըթոն կը հավատա վոր մտքի այս ոթոմաթիքական շարժումը տպավորության մը ազդեցության տակ, յերբ ընթանա միեւնույն ատեն յերբ յերկորդ շարժում մը կա եւ յեթե պատահի, վոր այդ յերկու անջատ շարժումները իրարու բաղխեն, այն ատեն ե վոր լույսը կը ժայթքի։ Վոչ թե մտածումը առաջուց կ՚զգա եւ կը դասաորե յերկու իրականությանց հարաբերությունը, այլ դիպվածին հառաջ բերած մերձումեն կը ժայթքե այն մասնավոր լուսյը, պատկերին լույսը, վորուն անհունորեն զգայուն ենք։ «Պատկերին մը արժեքը, կըսե Պրըտոն, կախում ունի հառաջ յեկած կայծին գեղեցկութենեն»։

     Գրական արվեստի կերպի տեսակետեն շատ մեծ կարեւորություն ունի մարդկային մտքի մեքենականության այս բացատրությունը։ Իրապաշտները կարտահայտեն իրենց տեսողության եւ լսողութեան զգայարանական տպավորությունները։ Բայց ինչքան վոր հավատարմորեն վերարտադրենք մեր զգայարաններուն հուզումները եւ տպավորությունները արդյոք անոնք ճշմարտապես մին են վոր կը տեսնենք եւ կամ արդեօք կ՚արտահայտենք ճշմարտապես այն վոր տեսանք։ Թե մեր տեսողական տպավորություն մը կրած միջոցին եւ թե զայն արտահայտած միջոցին մեր տեսածին եւ մեր զգացումին օտար անհամար ազդակներ կը միջամտեն, կը քողարկեն իրականությունը, կը գունավորեն կամ կը գունատեն մեր տպավորությունը։ Ճշմարիտ եւ գերագույն իրականությունը, պատկերը իրականության, մեր մտքի մեջ լույսի պես կը ժայթքե մեր կամքեն եւ դատողութենեն անկախ կերպով մը, բայց մենք ուշադրություն չենք դարձեր այդ արդյունքին։ Մեր դատողությունը, մեր մտածումի սովորությունները մեր ստացած խորհելու յեղանակը արգելք կըլլան վոր մենք տեսնենք իրական իրականությունը։

     Սյուրրեալիստները կը դավանեն վոր կատարելով մարզանքը-արձանագրել ինչ վոր միտքը կը թելադրե անմիջապես- կը հասնենք վերջապես միտքը ազատելու իր վրա դրված շղթայներեն։ Բայց այդ անգիտակից եւ գդատողության  հակակշիռեն զեղծ մտքի արտահայտությունը կուտա այնպիսի արդյունք մը, կցկտուր, անկապակից վոր ավելի նման ե զառանցական թոթովումներու։ Բայց այդ առաջին արդյունքն ե եւ այդ տիպի մարդուս բնական վիճակը, դեպի մանկությունը վերադարձը պիտի ապահովե հետագա արդյունքները։

     Դըվերտի իր Word-Sud հատորին մեջ, վոր հրատարկեց 1918-ին եւ վորոշ աղմուկ հառաջ բերավ, կ՚սե «պատկերը մտքին մաքուր ստեղծագործությունն ե, անիկա չի կրնար ծնիլ բաղդատութենե մը այլ մերձեցումեն յերկու իրականության վոր իրարմե առավել կամ նվազ հեռու են»։

     Ըսել կուզե թե իրարու բաղխող յերկու իրականություններ վորքան հեռվեն գան՝ այնքան պատկերը զորավոր կըլլայ։ Վորքան իրարու բաղդատված կացութիւնները կամ տեսիլները իրարմե տարբեր են այնքան ավելի կունենան հուզումնական զորություն եւ բանաստեղծական իրականություն որինակի համար, առվին մեջ յերգ մը կը հոսի…

     Առավոտը տարածվեցավ ինչպես ճերմակ սփռոց բայց, արդյօք կարելի ե կամովին մոտեցնել յերկու անջատ իրականություններ։ Մերձեցումը կըլլա կամ չըլլար։ Պրըթոն կըսե թե մարդուս կարողության մեջ չե իրարմե այդքան անջատ մերձեցումը կանխորոշել։

     Ստիպված ենք ուրեմն ընդունել, վոր պատկերին յերկու անջատ մասերը մեկը մյուսին հետեւանքը չե, այսինքն պատկերին մեկը ունենալով, գաղափարներու կցորդությամբ մյուս պատկերը չենք հետեւցներ, եւ վոչ ալ իրարու բաղատելով նմանողություն մը առաջ կը բերենք, այլ անոնք համընթաց արդյունքներն են սյուրրեալիստ գործունեության մը եւ թե մտածումը կը հաստատե եւ կը գնահատե այն լուսավոր յերեւույթը վոր յերկու անջատ իրականությանց բաշխումը կը ժայթքեցնե։

     Ընդհանուր գաղափար մը տալով սյուրրիալիստ գրական հոսանքին վրա, վոր ինչպես ըսի, մասամբ որդեգրեցին ձախ խմբակցությունները, ուզեցի պատկերացնել վորքան կարելի յե առարկայորեն այն հիմնական սկզբունքները, ձգտումները վոր կը ղեկավարեն այդ շարժումը թե գաղափարի եւ թե գրական թեքնիկի տեսակետեն։ Կզգամ շատ լավ, վոր այսքան համառոտ տեսություն մը բավական չե արտահայտելու այն մտքերու գերագրգռությունը։ Ամեն ինչ վերլուծելու, մարդուս մտածումեն եւ յենթագիտահցության մինչեւ խորքերը պեղումներ կատարելու տենդագին հակումը, վոր կը բնորոշե մեր ժամանակի ֆրանսական գրականության հառաջապահ հոսանքները։

* * *

Յեզրակացնելով կարող ենք ըսել, վոր հին գրական արվեստը անզոր գործոն դեր մը կատարել ներկա կյանքին մեջ. ան կորսնցուցած ե իր հենարանները, չի բղխեր իրական կայնքի աղբյուրներեն եւ դեռ կը կամենա արտահայտել դատապարտված եւ քայքայվող դասակարգի մը սնոտի հոգերը եւ մոլությունները։ Պատերազմը ըստ ինքյան վերջ կը դնե հին գրական սերունդին եւ միեւնոյն ատեն ներշնչման աղբյուր մը կըլլա նոր մեծ գրողներու, վորոնք իրենց կյանքով եւ գործով պայծառություն կը բերեն պղտոր եւ շփոթ կացության մեջ։ Աշխատավոր մասսաներու գիտակցությունը կարթննա, կզգան վոր թշնամին ճակատը չե այլ իրենց թիկունքը։ Ի՞նչպես պետք ե դիմավորել այս կացությունը, ժողովուրդներու համերաշխությամբ վոր կստեղծե միացյալ ճակատ եւ կարելի կը դարձնե վերջնական պայքարը ընդհանուրին յեղող թշնամի դասակարգի դեմ։ Հառաջապահ գրողներ արտահայտիչը կը դառնան հուզման մեջ յեղող զանգվածներու։ Ռուսաստանի հեղափոխությունը կը ձեւակերպե անորոշ ձգտումները։ Բայց ահա հեղափոխության անմիջական կարելիությունը կը հեռանա Յեվրոպայի համար։ Կըսկսի ուրեմն հիասթափման շրջան մը, վորուն հետեւանք հառաջ կուգան թեորետիքական վեճեն, միեւնոյն ատեն առաջապահ գրողներու կապը կը խզվի մասսաներեն. վորովհետեւ աշխատավորությունը չի գիտեր հուսահատել եւ կը շարունակե պայքարել եւ նախապատրաստվիլ։ Գաղափարով կապված, բայց ըստ եյության տարբեր, մտավորականությունը կզգա վոր ինքը չի կարող ըլլալ հարազատ արտահայտիչը այն մասսաներուն, վորոնք իրենց թաքուն եւ թարմ ուժերով միայն կարող են կացության տեր դառնալ։ Այս անկարողությունը ամենամեծ տրագետիան եւ ֆրանսացի առաջավոր մտավորականության վոր կզգա թե կացությունը կը գերազանցե իր ուժերը։ Բայց յեթե այդ առաջապահները չեն կարող ստեղծել գործունեության նոր ձեւեր, կարող են քանդել, ինչ վոր հին մտավորականությունը ստեղծած ե եւ վորը իր դիմադրական ուժը կը կազմե։ Այս ձգտումը կը մղե ձախ գրողները վորդեգրել սյուրրիալիզմը, ինչպես քանդող եւ տարրալուծող միջոց։ Գրական նոր սերունդը կապրի ուրեմն փոխանցման ապերախտ եւ դժվարին շրջան մը։ Զարմանալի վոչինչ կա յեթե նույնիսկ գաղափարակից ռուս նոր գրողները եւ ֆրանսացի նոր գրողները հիմնական տարբերություններ ունեն։ Վոչ միայն այստեղ պետք ե նկատողության առնել միջավայրի տարբերությունը, այլ եւ կացություններու տարբերությունը։ Ռուս նոր գրողը կապրի եւ կը ներշնչվի կատարված հեղափոխության մը իրագործումներեն մինչ ձախակողմյան ֆրանսացի գրողը կը  ձգտի դեպի հեղափոխությունը եւ միեւնույն ատեն կզգա վոր այդ պիտի իրագործե վոչ թե ինքը, այլ պրոլետարիատը, վորը դեռ իր ուղղակի արտահայտությունը չունի գրականության մեջ։ Ֆրանսական հառաջապահ գրական խմբակցությունները կը  բավականանան քանդող դեր կատարելով, բայց աշխատավոր դասակարգը չի սիրեր քանդող ուժերը յեթե անմիաջապես կառուցանող ուժեր չի գործակցեն անոնց։ Ան կը քանդե ստեղծագործելու համար։ Մեծ ե Ֆրանսայի չորրորդ դասակարգը եւ իր կարելիությունները  անսահման են։ Բայց մինչեւ այն որը, յերբ Ֆրանսայի առողջ եւ արտադրող մասսաները իրենք արտահայտեն իրենց սեփական հոգին, ստեղծեն ուրեմն իրենց գեղարվեստը եւ գրականությունը, անկարելի պիտի ըլլա վորոշել ինքնուրույն հատկությունները ֆրանսական վաղվան գրականության։