Ազգային
շահերին
ի
խնդիր
Պատերազմը
իր
աւարտին
էր
հասնում։
Թէ՛
Դաշնակից
պետութիւնների
շրջանակներում
եւ
թէ՛
Պետերբուրգում
խօսւում
էր
արդէն
Քառեակ
Զինակցութեան
հետ
խորհրդաժողովի
նստելու
եւ
հաշտութեան
պայմանները
ձեւակերպելու
մասին։
Բնականաբար
Դաշնակցութիւնն
էլ
իր
կարելի
միջոցներն
էր
ի
գործ
դնում
հաշտութեան
դաշնագրի
մէջ
Հայկական
Հարցը
նիւթ
դարձնելու
եւ
արդար
լուծումի
հասցնելու
համար։
Պետերբուրգի
Ժամանակաւոր
կառավարութեան
ամենամեծ
մտահոգութիւնը
ի
սկզբանէ
պատերազմին
վերջ
տալն
էր,
իսկ
ըստ
տիրող
կարծիքի,
հաշտութեան
համաձայնագիրը
պիտի
կնքուէր
Դաշնակիցների
հետ
միասին
եւ
ո՛չ
առանձնաբար։
Սիմոն
Վրացեանի
վկայութեամբ,
այդ
կարծիքին
էր
յայտնի
մարքսիստ
տեսաբան
Պլեխանովը,
եւ
Ժամանակաւոր
Կառավարութիւնն
էլ
որդեգրել
էր
նրա
կարծիքը։
[1]
Հարցը
միայն
պայմանների
ճշտումն
էր։
Ու
երբ
Պետերբուրգի
Բանուորական
Խորհուրդն
ու
ընկերվարական
կուսակցութիւնները
հաշտութեան
պայմաններ
մշակելու
մասին
էին
խորհում,
Ռոստոմը
այնտեղ
էր
արդէն։
Պետերբուրգի
ընկերների
եւ
գործիչների
համագործակցութեամբ,
մանաւանդ՝
բժ.
Յակոբ
Զաւրեանի
(Զաւրիեւ)
եւ
Լիպարիտ
Նազարեանցի
օգնութեամբ
(վերջիններս
Թիֆլիսի
Ազգային
Խորհրդի
կողմից
պաշտօն
էին
ստացել՝
յարաբերութիւններ
պահելու
Ժամանակաւոր
Կառավարութեան
հետ),
նա
յաջողեց
հայկական
պահանջները
մտցնել
Ժամանակաւոր
Կառավարութեան
առաջադրելիք
հաշտութեան
պայմանների
մէջ։
Ապա
Ռոստոմը
Ստոկհոլմ
ուղղուեց՝
որպէս
Դաշնակցութեան
ներկայացուցիչ
մասնակցելու
Ընկերվարական
Միջազգային
Համագումարին։
Այդ
համագումարը,
ի
հարկէ,
տեղի
չունեցաւ,
սակայն
Ռոստոմին
առիթ
ընձեռուեց
կազմակերպիչ
մարմնին
ներկայացնելու
Դաշնակցութեան
պահանջները՝
ըստ
որոնց
Հայաստանը
«Ռուսաստանի,
Վրաստանի
եւ
Թաթարստանի
(Ազրբէյջան)
հետ
պէտք
է
լինի
ինքնավար՝
դաշնակցային
ու
հանրապետական
Ռուսաստանի
ծոցում»,
իսկ
Թրքահայաստանը
պէտք
է
ազատուի
թրքական
լծից
եւ
դառնայ
անկախ,
դառնայ
այն
Հայաստանը,
որ
պատկերացնում
էր
Դաշնակցութիւնը.
«Ազատ
Հայաստանը
բովանդակելու
է
հայկական
6
վիլայէթները
եւ
Կիլիկիան,
ի
բաց
առեալ
1877-1878
թուականների
պատերազմից
յետոյ
հայկական
նահանգներին
միացուած
մահմեդական
շրջանները։
[2]
Նկատելի
է
ժամանակի
պայմանների
գործած
ազդեցութիւնը
Դաշնակցութեան
գերագոյն
նպատակների
վրայ։
Դաշնակցութեան
համար
այլեւս
Օսմանեան
Կայսրութեան
մէջ
ինքնավար
Հայաստան
ունենալու
գաղափարը
ժամանակավրէպ
էր
եւ
մանաւանդ՝
անընդունելի։
Որպէս
արդիւնք
Ռոստոմի
թափած
ջանքերի
եւ
ներկայացրած
սպառիչ
զեկոյցների,
չէզոք
երկրների
պատուիրակների
ժողովը
որոշում
տուեց
հաշտութեան
խորհրդաժողովում
պաշտպանել
Հայկական
Հարցը
եւ
պահանջել
Հայաստանի
անկախութիւնը։
Հ.
Յ.
Դ.
Ամերիկայի
Կենտրոնական
Կոմիտէին
գրած
Դեկտեմբեր
2
(հին
տոմարով),
1917
թուակիր
նամակով,
Ռոստոմը
հաստատում
է,
որ
համագումարի
կազմակերպիչ
կոմիտէի
առաջադրած
հաշտութեան
նախածրագրի
մէջ
պահանջուած
է
«Indépendence
et
retablissment
territorial
de
l’Arménie
Turque
avec
guarantie
de
development
economique.
»։
[3]
Հայկական
քարոզչական
աշխատանքը,
այնուամենայնիւ,
թոյլ
էր
ու
անկազմակերպ։
Հաշտութեան
համաժողովի
գումարման
նախօրեակին,
երբ
Եւրոպան
դիւանագիտական
առեւտրի
ու
բանակցութիւնների
բեմ
էր
դարձել,
հայ
գործիչները
բաւարար
աշխատանք
չէին
տանում
եւ
կարեւոր
ներկայութիւն
էլ
չէին
այնտեղ։
Հաւանաբար,
արդէն
մեծ
վստահութիւն
ունէին
Հայկական
Հարցի
նկատմամբ
Դաշնակիցների
ցուցաբերած
բարեացակամութեան
վրայ։
Ստոկհոլմից
Յոնան
Դաւթեանին
ուղղուած
10
Նոյեմբեր,
1917
թուակիր
նամակում,
Ռոստոմը
գրում
է
այդ
մասին
եւ
ցաւով
է
հաստատում,
որ
մեր
«պրոպագանդը»
շատ
թոյլ
է
Դաշնակիցների
մօտ։
[4]
Եթէ
միջազգային
բեմի
վրայ
թոյլ
էր
հայութեան
ներկայութիւնը,
Կովկասի
հայ
ղեկավարութիւնը
ոտքի
էր
սակայն։
Թիֆլիսի
Հայոց
Ազգային
Խորհուրդը,
իր
կենտրոնական
դիրքով
եւ
ապա
իր
միւս
ճիւղերով,
մանաւանդ՝
Երեւանի
եւ
Բաքուի
Ազգային
Խորհուրդներով,
իբրեւ
պետական
օրգան,
Կերենսկիի
կառավարութեան
ստեղծած
պայմաններում
հետապնդում
էր
հայ
ժողովրդի
ազատութիւնն
ու
ինքնավարութիւնը
Անդրկովկասում։
Սակայն
համառուսական
յեղափոխական
ժողովրդավարութիւնը
չկարողացաւ
իր
մաքրամաքուր
գաղափարաբանութեան
մէջ
յարատեւել։
Կառոյցները
պառակտուեցին
եւ
հակադիր
հոսանքների
վերածուեցին,
իսկ
Ժամանակաւոր
Կառավարութիւնը
ի
վիճակի
չեղաւ
իշխելու
արագընթաց
դէպքերին։
Բոլորի
յոյսը
Սահմանադիր
Ժողովն
էր։
Սպասւում
էր,
թէ
վերջապէս
Ռուսաստանում
առաջին
անգամ
ազատ
ընտրութիւններով
ընտրուած
պատգամաւորները
պիտի
կարողանան
հաստատուն
հիմքերի
վրայ
դնել
երկիրը։
1918-ի
Յունուար
18-ին,
երբ
արդէն
տապալուել
էր
Ժամանակաւոր
Կառավարութիւնը,
եւ
իշխանութիւնը
բոլշեւիկներին
էր
անցել,
Պետերբուրգում
տեղի
ունեցաւ
Համառուսական
Սահմանադիր
Ժողովի
առաջին
նիստը։
Հայ
պատգամաւորները,
Ռոստոմի
գլխաւորութեամբ,
մեծ
յոյսերով
եկել
էին
այդ
համագումարում
Հայկական
Հարցին
լուծում
գտնելու,
բայց
ժողովը
խեղդուեց
դեռ
իր
սաղմի
մէջ։
Նրա
կազմը
խիստ
անցանկալի
պատկեր
էր
պարզում
բոլշեւիկների
համար,
որովհետեւ
պատգամաւորների
մի
հսկայ
տոկոսը
հակաբոլշեւիկներ
էին,
եւ
անհաւանական
չէր,
որ
Ժողովը,
որպէս
համառուսական
բարձրագոյն
մարմին,
փորձէր
փոխել
երկրի
գաղափարական
ու
քաղաքական
ուղղութիւնը,
այսինքն՝
հակադրուէր
բոլշեւիկեան
իշխանութեան։
[5]
Միակ
միջոցը
ուժի
պարտադրանքով
ժողովը
ցրելն
էր,
եւ
բոլշեւիկները
այդ
միջոցին
դիմեցին։
[1]
Սիմոն
Վրացեան,
«Հին
Թղթեր
Նոր
Պատմութեան
Համար»
(Բէյրութ,
Տպարան
Մշակ,
1962),
էջ
250։
Տես
նաեւ՝
Ռանըլդ
Գրիգոր,
Սիւնի,
The
Baku
Commune,
1917-1918,
(Princeton,
Princeton
Univercity
Press,
1972),
էջ
59-60։
[2]
«Հայաստանի
Հանրապետութիւն»,
էջ
52։
Այս
էջում
զետեղուած
ծանօթագրութեան
մէջ
նշուած
է,
թէ
Ստոկհոլմի
խորհրդաժողովին
վերաբերող
նիւթերը
հրատարակուած
են
առանձին
հատորով
(
Stockholm,
ed.
Tidens
Forlag,
Stokholm,
1918),
որի
մէջ
ներառնուած
է
նաեւ
Հ.
Յ.
Դաշնակցութեան
կողմից
ներկայացուած
յուշագիրը։
[3]
Թրքահայաստանի
անկախութեան
եւ
հողային
վերականգնում՝
տնտեսական
զարգացման
երաշխաւորութեամբ։
Նամակը
հրատարակուած
է
«Վէմ»ի
մէջ
1938-ին
եւ
տեղադրուած
«Ռոստոմ»
հատորի
մէջ,
էջ
189-190։
[4]
Արխիւ
Հ.
Յ.
Դաշնակցութեան,
Բոստոն
(այսուհետ՝
Հ.
Յ.
Դ.
Արխիւ),
Մաս
Դ.,
թղթածրար
65,
փաստաթուղթ
31։
[5]
Րիչըրդ
Յովհաննիսեանը
Օ.
Հ.
Ռադկիի
The
Election
to
the
Russian
Constituent
Assembly
of
1917
աշխատութեան
վրայ
հիմնուած,
նշում
է,
թէ
Սահմանադիր
Ժողովի
703
պատգամաւորներից
միայն
168-ը
բոլշեւիկ
էին։
Տես՝
Րիչըրդ
Յովհաննիսեան,
Armenia
on
the
Road
to
Independence,
1918
(Los
Angeles,
University
of
California
Press,
1967)
(այսուհետ՝
Armenia
on
the
Road
to
Independence
),
էջ
288,
ծանօթ.
թիւ
16։
Այս
թուերը
մի
քիչ
տարբեր
են
Ջորջ
Բրինքլիի
The
Volunteer
Army
and
Allied
Intervention
in
South
Russia,
1917-1921,
(Notre
Dame,
Indiana,
Notre
Dame
University
press,
1966)
հատորում
(էջ
316,
ծանօթ.
64),
ուր
707
ընդհանուր
թուի
վրայ
ներկայացւում
է
175
բոլշեւիկ.
երկու
պարագայում
էլ
բոլշեւիկները
անկարեւոր
փոքրամասնութիւն
են։