Ռուսաստանի
բոլշեւիկեան
իշխանութիւնը
-
Ժողկոմսովետ
1917-ի
Նոյեմբեր
7-ին,
ամիսներ
շարունակուող
բոլշեւիկեան
խլրտումներից
ու
Ժամանակաւոր
Կառավարութեան
դէմ
կազմակերպուած
ապստամբութիւններից
յետոյ,
վերջապէս
իրագործուեց
բոլշեւիկեան
յեղաշրջումը:
Առանց
զինուորական
ուժի,
առանց
արիւնահեղութեան,
բոլշեւիկները
տէր
դարձան
երկրի
իշխանութեան:
Պետերբուրգի
«ռազմառեւոլիւցիոն»
(ռազմայեղափոխական)
կոմիտէն
նոյն
օրը
դիմում
է
«Ռուսաստանի
քաղաքացիներին»
ու
յայտարարում,
թէ
«բանուորների,
զինուորների
եւ
գիւղացիների
ռեւոլիւցիայով»
ապահովուած
է
«դեմոկրատական
հաշտութեան
առաջարկում,
հողի
կալուածատիրական
սեփականութեան
վերացում,
արտադրութեան
վրայ
բանուորական
վերահսկողութիւն,
Սովետական
կառավարութեան
ստեղծում»:
[1]
Յաջորդ
օրն
իսկ
ընտրուեց
Սովնարկոմը
կամ
Ժողովրդական
կոմիսարների
սովետը
(Ժողկոմսովետ)՝
Լենինի
գլխաւորութեամբ:
Տրոցկին
ստանձնեց
արտաքին
գործոց
կոմիսարի
պաշտօնը,
իսկ
Ստալինը՝
ազգութիւնների
կոմիսարի:
Ժողկոմսովետը
կեանքի
էր
կոչուել
մեծ
ծրագրերով
եւ
Ռուսաստանի
բոլոր
մեծ
ու
փոքր
ժողովուրդների
ու
ազգային
փոքրամասնութիւնների
համար
ազատութեան
եւ
հաւասարութեան
խոստումներով:
Նոյեմբեր
16-ին
հրապարակուեց
այդ
նոյն
ոգին
մարմնացնող
«Ռուսաստանի
ժողովուրդների
իրաւունքների
դեկլարացիան»:
Խոստումները
փայլուն
էին,
տառապած
ժողովրդի
կարիքներից
ու
ձգտումներից
խօսող:
Չէ՞
որ
Լենինը
դեռ
1917-ի
Մայիսին
յայտարարել
էր,
թէ
«Եթէ
վաղը
Սովետն
իշխանութիւնն
իր
ձեռքը
վերցնի
…
այն
ժամանակ
մենք
կասենք՝
Գերմանիա՛,
զօրքերդ
դո՛ւրս
Լեհաստանից,
Ռուսաստա՛ն,
զօրքերդ
դո՛ւրս
Հայաստանից»:
[2]
Յամենայնդէպս,
խոստումները
մնացին
հենց
շողշողուն
ճառերի
սահմաններում,
իբրեւ
անիրաւուած
ժողովուրդներին
գրաւելու
քարոզչական
միջոց:
Ազգերի
ինքնորոշման
իրաւունքը
դիւանագիտական
զէնք
դարձաւ
միայն:
Իրողութիւնը
Ստալինի
մէկ
յայտարարութեան
մէջ
էր
խտացած,
այն
է՝
թէ,
ինչպէս
նախապէս
յիշուեց
յեղափոխութեան
այս
փուլի
մէջ
սահմանամերձ
շրջանների
պահանջը՝
բաժանուելու
Ռուսաստանից,
միանգամայն
հակայեղափոխական
է:
Իսկ
ազգերի
ազատութեան
մասին
Լենինի
կատարած
առատաձեռն
յայտարարութիւնների
«սխալ»
մեկնաբանութեան
առաջն
առնելու
համար,
Ստալինը
բացատրում
էր,
թէ
Լենինի
մատնանշած
ազգերի
ինքնորոշման
իրաւունքը
վերապահուած
է
բանուորներին
եւ
ո՛չ
բուրժուազիային
եւ
յիշեցնում
էր,
թէ
ինքնորոշման
իրաւունքը
միջոց
է
սոցիալիզմին
հասնելու
պայքարում:
[3]
Այդ
օրերի
շփոթ
իրադարձութիւնների
եւ
տարազան
յայտարարութիւնների
տեղատարափի
մթնոլորտում
պարզւում
է,
թէ
բոլշեւիզմի
յաղթանակն
ապահովելու
համար
ինչպէս
շահագործուեցին
ազգութեան
գաղափարն
ու
մարդկային
իդեալները:
Բոլշեւիկների
ազդեցութեան
դաշտը
յեղաշրջման
սկզբնական
շրջանում
շատ
սահմանափակ
էր՝
Պետերբուրգից
Մոսկուա
երկարող
տարածութիւնը
միայն:
Պէտք
էր
բացարձակ
իշխանութիւն
հաստատել
ամբողջ
երկրում,
միջոցը՝
քաղաքացիական
կռիւ,
հալածանք
եւ
ահաբեկում,
յեղափոխութեան
հակառակորդների
մաքրագործում:
Եւ
Չեկայի
միջոցով
ի
գործ
դրուեցին
այդ
բոլորը:
Լացիսի
«Կարմիր
Տերրոր»
յօդուածից
մէջբերումներ
կատարելով՝
Վահան
Նաւասարդեանը
այսպէս
է
նկարագրում
այդ
օրերի
իրողութիւնը.
«Մեղադրեալին
գնդակի
բռնելու
համար
բնաւ
անհրաժեշտ
չէր
հաստատել,
թէ
նա
գործով
(գէթ
մէկ
անգամ)
կամ
խօսքով
(որեւէ)
պայքարել
է
(երբեւէ)
խորհրդային
իշխանութեան
դէմ:
Բաւական
էր
ապացուցել,
որ
նա
«հակաբոլշեւիկեան»
«կրթութեան»
կամ
«արհեստի»
տէր
է
եւ
կամ
«հակաբոլշեւիկեան»
ընկերային
ծագում
ունի»:
[4]
Պարզ
է,
թէ
որքան
մեծ
էր
Չեկայի
դերը
բոլշեւիկեան
յեղափոխութիւնը
իր
լրումին
հասցնելու
գործում։
Լենինի
կարծիքով,
համաբանուորական
յեղափոխութիւնը
պիտի
տարածուէր
ամբողջ
աշխարհում,
եւ
այդ
ճամբին
պիտի
ոչնչացուէր
ամէն
խոչընդոտ:
Չեկան
այդ
խոչընդոտները
ոչնչացնելու
դերն
էր
ստանձնել:
Բոլշեւիկեան
յեղափոխութեան
ալիքները
Կովկաս
էին
հասել
եւ
շփոթի
մատնել
դեռ
նոր
ձեւաւորուող
կովկասեան
վարչամեքենան:
Բաքուի
Սովետը
միակն
էր,
որ
անմիջապէս
իր
հաւատարմութիւնն
էր
յայտնել
Ժողկոմսովետի
կառավարութեան
եւ
ընդունել
Ստեփան
Շահումեանի
նշանակումը
իբրեւ
Կովկասի
յատուկ
կոմիսար
(նշանակումը
կատարուել
էր
1917-ի
Դեկտեմբեր
16-ին):
Միւս
խորհուրդները,
հաւատացած
լինելով,
որ
բոլշեւիկեան
յեղաշրջումը
պիտի
ձախողի,
դեռ
կառչած
էին
մնացել
Պետերբուրգի
Ժամանակաւոր
Կառավարութեան։
[1]
«Հոկտեմբերեան»,
փաստաթուղթ
թիւ
66,
էջ
103:
[2]
Լ.
Ա.
Խուրշուդեան,
«Սովետական
Ռուսաստանը
եւ
Հայկական
Հարցը»
(Այսուհետ՝
«Սովետական
Ռուսաստանը
եւ
Հայկական
հարցը»)
(Երեւան,
«Հայաստան»
Հրատարակչութիւն,
1977),
էջ
10.
մատնանշուած
աղբիւր՝
Վ.
Ի.
Լենին ,
«Երկեր»,
հատ.
24,
էջ
367:
[3]
Armenia
on
the
Road
to
Independence,
էջ
95։
[4]
Վ.
Նաւասարդեան,
«Հ.
Յ.
Դաշնակցութեան
«Լիկուիդացիան»»
(Գահիրէ,
Տպարան
«Յուսաբեր»,
1924),
էջ
14: