Գրոց ու բրոց եւ Սասունցի Դաւիթ կամ Մհերի դուռ

Հեղինակ

Բաժին

Թեմա
Դ
       Դաւիթն էր, օր կօպալ մի կը զարկէր հորթերուն, քառսուն հորթիկ լէ հետ կը գլորտուէր։
       Օրերուց օրմ՚ լէ քշեց զհորթեր հանեց սարի գլուխ։ Տեսաւ, որ հորթրածի մէկ լէ ուր հորթերուն կը քըֆըրտէր, ու ընդիէն էկաւ։ Դաւիթն ասեց.
       -Օ՛ մարդ. դու ընձի կը քըֆըրտե՞ս. դու կայնի որ ես իգամ՝ կօպալ մի զարկեմ, որ դու սասանես։
       Ըդի ասեց Դաւիթին.
       -Գլխուդ արեւուդ մեռնիմ. ես լէ քո պապու գեղի հորթրածն եմ. ու իդա՝ ռըմկայ հորթերն են։
       Դաւիթն ասեց.
       -Էլա իսա, ես հորթերու վախտ չըմ գինայ. զիմ հորթեր լէ դու պահէ. յեբոր երթլու վախտ կ՚եղնի, տուր իմ առէջ, տանիմ։
       Ու ըդ օր առեց զհորթեր վախտի հետ ու էկաւ ի գեղ։ Խնդացաւ քեռի Թորոս ու ասեց.
       -Որդի, հըմլայ ֆասալով եղի. ըմըն օր վախտի հետ արի գնա։
       Դաւիթն ասեց.
       -Քեռի, իմ հընար չէր էդ. ընձի աղբէր մի բռներ եմ. ըմն օր տի պահէ զիմ հորթեր. ըսդիր աղէկ տը տիրապըտեմ։
       Օրերուց մէկ ուր ընկեր անգըցաւ. Դաւիթ շատ վիրաւորաւ։ Ըդ տղէն լէ, մ՚ ասի, ըդոնց գեղ ցասման ժամ է, պատարագ է, տղէն էդ ապով անգցեր է. էկաւ։ Դաւիթ ըդրան ասեց.
       -Ըսօր դու իմ ձեռնէն իմա՞լ պտի ազատուիս։
       Տղէն ասեց.
       -Դաւիթ, գլխուդ արեւուդ մեռնիմ. ես քո ահուն հեղմ՚ լէ չկայնայ ու զըն ցասման ճաշից գդալմ՚ լէ չկերայ, քշեցի զհորթերն ու էկայ. ընուր ապով քիչմ՚ անգցեր եմ։
       Դաւիթն ասեց.
       -Դու նստի հոդայ, ես երթամ, քե ճաշ առնեմ իգամ։
       Դրեց զկօպալ վըր թեւին ու գնաց. զարկեց ինկաւ ի ռըմիկ, տեսաւ որ զհէրիսէք զըմէն հանած են դրած ի կալ. երէցներ էկած են կ՚օրհնեն։ Գնաց զկօպալնի էձգեց ի չորս կանթէն պղինձ մի՝ հըմալ լըքցուկ, ու դրեց վըր թեւին։ Զարմցան ըդ երէցներ ու ըդ մարդեր որ հոդ էն։ Մարդու մէկ կանչեց թէ.
       -Ըդի ախըր զպղինձ տարա՜ւ հէ՛։
       Երէց կանչեց.
       -Քո Աստծու սէ՜ր, ձէն մ՚ էնէ. ըդի Սասնու ծռերուցն է. կը դառնայ զմըզի ջարդ ու բուրդ կ՚ենէ. զուր գլուխն ուտի‚ թըղ տանի։
       Դաւիթ լէ առեց զպղինձ լքցուկ ճաշով, էկաւ մօտ ուր ընկեր։ Նըստեր է ընկեր ու կ՚իլայ։
       -Հէ, հէ, - ասեց, - գինամ դու յօրի՞ կ՚իլաս, զճաշ բերեր եմ, զաղ ու զեղ չըմ բերերի. էն ապով կ՚իլաս։ Կե հըմկայ զճաշ, իրկուն գնա զեղ ու զաղ կե վրէն։
       Ասեց տղէն.
       -Դաւիթ, գլխուդ արեւուդ մեռնիմ։ Զեղ ու զաղն ես ի՞նչ էնեմ։ Դեռ էլան քառսուն հարամի (խարամանի) դեւ, զարկեցին զմըր հորթեր տարան ու գացին։
       Դաւիթն ասեց.
       -Դու հոդա կեցի, իդա տեղու հորթերուն իշէ, ես կ՚երթամ զմըկլտոնք կը դարձում։
       Ու ընկաւ հորթերու ետեւն ու գնաց, առեց զըռէջք, գնաց էրի մի դուռ ու կայնաւ։ Դաւիթ հոդի մէկ ձէնով բօռաց, սարսափ թափաւ վըր ըդ դեւերուն. (Իմալ որ Քրիստոսի ձէն ընկաւ դժոխք ու սատանէք խըռգլան)։ Էդ հրամիներու մեծ յեբոր լսեց, ասեց.
       -Գիդի‚ ըդի Դաւիթ՝ Աբամէլիքի տղէն է. ելէք խզմաթ էրէք, որ չսպանէ զմըզի։
       Մէկ-մէկ դուրս էլան, ու Դաւիթ մէկ-մէկ կօպալ զարկեց, ու քառսունի գլուխ լէ գնաց, ու ջանդակ մնաց. զըդ քառսունի ականջ լէ կըտրեց ու տարաւ էրի մօտ, քարու մի տակ պահեց։ Դաւիթ զկօպալ ողմըցուց ի դուռ ու մտաւ էրի մէջ, տեսաւ որ գօլօն մի ոսկի է, մէկ՝ արծաթ, աշխըրքի մալ ու տօլվաթ. քանի որ ուր պապ մեռեր է‚ ըդունք աւերութեն էրած են ու լցած էդ էր։ Դուռ մի բացեց, որ ձիու քուռակ մի կապուկ էր յինք։ Ինք ու յինք դուշուրմիշ եղաւ ու ասեց.
       -Քեռի‚ իդա մալ ըմէն քըզի, ու իդա ջանավար ընձի. կ՚իտաս՝ տուր‚ չըս իտա՝ զքըզի լէ կը հասում իդունց։
       Հեղմ՚ լէ ինք ուր գլխուն կ՚ասէ.
       -Լաօ, մալ լէ քըզի, ջանավար լէ քըզի. ես ի՞նչ կ՚էնեմ։
       Դարձաւ իշեց, որ քառսուն կանթէն պղինձ մի դրուկ էր օճախի վրէն, քառսուն հորթիկ լէ մէջ։ Զկօպալ կը մտու կանթներ ու կը վերցու, ջուր կը դարտկէ ու հորթերու ոտքեր լէ կը լըլայ մէջ. կը շալկէ ու կ՚երթայ։ Առ ու էկաւ մօտ ուր ընկեր. առեց զընկեր ու զմնացած հորթեր ու դարձաւ էկաւ ի ռըմիկ. կանչեց զհորթերու տէրվըտանք ու բերեց, ասեց.
       -Թէ որ իմ աղբօր ճանկ մի հախ կտրէք, վա՜յ վաւլէր ձըր ջանին։ Զըդա պղինձ լէ ծախէք, թող եղնի ձըր հորթերու տեղ։
       Ինք լէ ջոկեց զուր հորթեր ու կէսօրին էկաւ տուն, քեռի Թորոսին ասեց.
       - Քէլէ, առ քսանըմ ջորի, ու երթանք մալ բերենք, որ դու լէ ուտես ու քո եօթը պորտ լէ. յար յե՞բ ես տ՚եղնիմ հորթրած։
       Ու առան զջորէք ու գացին։ Գացին մօտեցան էրին. քեռի Թորոս տեսաւ որ դեւեր բիծած են էրի դուռ, ուռա՛ծ են, եղած ամէկ քընց Պող բլուր։ Քեռի Թորոս վախենալուն պըրծուց զուր ջորին մըկէլ ջորեցներուց ու փախաւ։
       Դաւիթն ասեց.
       -Տնաւե՛ր, ես ըդունց սաղերուց չըմ փախի, դու ըդունց մեռլներուց հօրի՞ կը փախիս, - ասեց, - թէ չըս աւատայ, դարձի քո ետեւ, պալի տակ իշէ, զըմընու ակընջներ լըլեր եմ հոդի։
       Քեռի Թորոս տեսաւ ու դարձաւ առ զջորեստան ու մտաւ յէր, ինչ կէր չկէր ժողվեցին, զբեռներ բռնեցին։
       Ասեց.
       -Քեռի Թորոս, իդա մալ ըմէն քըզի, ու իդա ջանավար ընձի. կ՚իտաս՝ տուր, չըս իտա՝ զքըզի լէ կը հասում ըդունց։
       Ասեց.
       -Լաօ, մալ լէ քըզի ու ջանավար լէ քըզի, ես ի՛նչ կ՚էնիմ։
       Թախրիր առեց քեռու բերնից ու էլաւ հեծաւ զքուռակ խառ կ՚իտայ, մէկ կ՚երթայ դինայ, մէկ կ՚երթայ դիտայ։ (Քուռակ չէ. դիլ իլան թարիֆ օլմազ քուռակի զօրութեն)։
       Հըմլա մալով թամալով էկան ի Սասուն։ Դաւիթ գտաւ աղէկ բազէ մի ու ընկաւ արտեր նէճեր կ՚էնէր։ Էլ հորթեր թորկեց։
       Օրերուց մէկ եկաւ աղքըտի մ՚ արտի հանպըտաւ, որ եօթ նըֆս քուլֆաթ ունի ու եօթ կորի կորեկ։ Զչորսն աւրեց, մնաց երեք։ Մէկ էկաւ ջուաբ բերեց աղքատ հալւորուն, ասեց.
       -Քո տուն աւրի. էլի գնա արտուդ երեւան. գիշեր կ՚իգայ զէն երեք կորին լէ կ՚աւրէ։
       Հալւորն էր, առաւտուն ըն գլխուց չուր աղօթք կ՚էնէ, ու կ՚ելնայ կ՚իշէ զարտն աւրեր է։ Մէկէլ կը տեսնայ, որ Դաւիթ՝ բազէն ի ձեռք, հեծուկ զքուռակն, էկան։ Հալւորն ըդ տեղ անիծեց Դաւիթին ու ասեց.
       -Դու Աստըծուց ըսկի չը՞ս վախնայ. դու վըր իմ կորեկի՞ն ես կտրիճ. եօթ նըֆս ունիմ, եօթ կորի կորեկ. չորսն աւերեր ես, մանցեր է երեք։ Կտրիճ ես, գնա զքո պապու մուլքն առ, որ Ծծմակայ գլխէն կ՚երթայ հար ի Սեղանսարու գօտին՝ զավթեր է Մսրամէլիք ու կ՚ուտէ։ Գնա զէն առ։ Վըր ընձի՞ ես կտրիճ։
       Ասեց.
       -Հալւոր, մ՚ անիծի ընձիկ, առ բուռ մի ոսկի, զքո իդարէն էրէ։ Ու զարկեց զբազէն։
       Խօջայ Դաւիթն էր, ասեց.
       -Քեռի Թորոս, էլի զիմ պապու կուրզն ու քէմալ տուր ընձի, որ կ՚երթամ կռիւ. զիմ պապու մուլք խըլխ կ՚ուտեն, դուք ընձի չը՞ք ասե։
       Էլաւ քեռի Թորոս, գնաց մօտ Ցռանվէգին, ուզեց զուր պապու կուրզն ու քէմալ։
       Ցռանվէգին չտուեց։ Հեղմ լէ դարձուց ու ասեց.
       -Կ՚իտաս՝ տուր, չըս իտա՝ կ՚իգամ կը մարմնեմ, գլուխդ կ՚երթայ, ջանդակդ կը մնայ։
       Ցռանվէգին վախուն տուեց ուր պապու կուրզ ու քէմալ, ու քեռի Թորոս բերեց տուեց Դաւիթին։
       Ըդ գիշեր Դաւիթ քնաւ, տեսաւ էրած. առաւ քառսուն երինջ ու գնաց վըր սըբ բանձրիկ Մարաթուկայ. մատղեց զերընջներն ու լողգցաւ մըջ արունին. շատ լաց ու աղաչաց Աստծու երեսն ու վե. իջաւ Աստըծուց ուրան սուրբ Նշան մի ու սանդր մի. (ու հմկայ լէ ըն սուրբ Նշան՝ հանդէ ի գաւառ՝ Զօրկայ տուն) համբուրեց զսուրբ Նշան, դրեց աջ ծոցքի թարաֆ ու սանդր լէ դրեց ձախ ծոցք։