Մանանայ

Հեղինակ

Բաժին

Թեմա
2. ԱՆԽԵԼՔ ՄԱՐԴ
       Ժամանակով մարդու մէկ շատ ունեւոր կ՚ըլնի ու‚ քուռ ծուռ ապրելով‚ ինչ որ կայ, չը կայ‚ զըմէն կ՚ուտի, կը նստի։ Հաց, թաց կը կտրի վէրէն, մէկ ձեռն կը դնի ծոց, մէկ ձեռն՝ իրեսին‚ կը մէզի վէր ուր հալին, ա՛խ վա՛խ անելով՝ կը հալի, մաշի։
       Ուր ճանչւորներ կը ժողվեն‚ կուգան իսոր բուլոր, ու ինոնցից հալիւոր մը կը վէրցի‚ կ՚ասի.
       -Դու բան մ՚արերես, քո դօլվաթ քեզնից խրտներ‚ փախեր ի, էլի՛ գնա քո դօլվաթի իտեւ, բալքի գտնես, ձեռ բիրես, առաջուայ պէս բաղդւորուես։
       Գլխու ինկաւ մարդ‚ էլաւ զինքն իտու սարեր, քարեր, գիշեր-ցերեկ ուր դօլվաթ կը փըտռէր։ Գիշեր մը քընուկ տեղ էրազի մէջ կը տիսնայ, որ ուր դօլվաթ բանձր սարիմ՚ գլօխ ինկուկ ի բերանսըվեր, ա՛խ վա՛խ կ՚անի ուր պէս։ Առաւտուն հետ զարթնելուն՝ կ՚ելնի, կը շիտկուի դեհ էն սար։
       Կ՚երթայ, կ՚երթայ, կը տիսնայ‚ որ ճամհու վէրէն ասլան մի նստե, Ասլան կը կանչի մարդուն, կը հարցուցի.
       -Դո՞ր կ՚երթաս։
       Մարդ կ՚ասի.
       -Կ՚երթամ իմ դօլվաթ գտնեմ։
       Ասլան կ՚ասի.
       -Ես գիտեմ, քո դօլվաթ շատ գիտուն ի, ուրմից հարցու տե՝ ես ինչո՞վ կը ժրեմ (էսա եօթ տարի է, որ անկըլցեր եմ), դառնալուդ արե‚ ձիկ ասա, ես էլ իմ ձեռնից էկած աղէկութեն կ՚անեմ քե։
       Մարդ խօսք կուտայ, կ՚ընցնի‚ կ՚երթայ։
       Կ՚երթայ, կ՚երթայ, կը տիսնայ իգի մը, որ հազար նըմուշ պըտղով լցուկ ի։ Քանի՛ կը քաղի, որ ուտի, կը տիսնայ, որ լեղի են։ Իգու տէր ռաստ կուգայ, էս մարդուն կը պըժտի, սօրայ կը հարցուցի՝ Դո՞ր կ՚երթաս։ Մարդն ուր դարտը կ՚ասի իգու տիրոջ։
       -Որ ըսկուն ի‚ քո դօլվըթից հարցու՝ իմ իգու դարման ի՞նչ ի, որ ի՛նչ կ՚անեմ, չեմ անե, պտուղներ դառն կ՚ըլնեն։ Պատրուս արի, չէլաւ, նոր ցռուկ տնկիցի, չէլաւ։ Եբ կը դառնաս՝ ձիկ ջուղաբ բե, իմ ձեռնէն ինչ աղէկութեն որ գայ, քե կ՚անեմ։
       Մարդ խօսք կուտայ, կ՚ընցնի կ՚երթայ։
       Կ՚երթայ, կ՚երթայ, կը հասնի մէկ քօշկ ու սարի մը։ Կը մտնի ինե, կը տիսնայ, որ մէկ ջըհէլ ջիւան մը դարպասի մէջ կը պտտի։ Կը հարցուցի էս մարդուն.
       -Աղբէր, դու էս տեղուանք ի՞նչ բան ունես։
       Մարդն ի‚ ուր գլխու էկածը կ՚ասի ինոր։ Ջըհէլը կը դառնայ իսոր կ՚ասի.
       -Ես շատ դօլվաթ, շատ ըռզակ ու ապրանք ունեմ, ամայ ցաւմ՚ ունեմ՝ որ գիշեր ցորեկ դարտով կ՚ընցուցեմ։ Թէ որ քո դօլվըթից ձիկ ճար մը հարցուցես, յըմէն նըմուշ բարութնից կուտամ քե։
       Մարդ խօսք իտու, ընցաւ գնաց։
       Գընաց, գընաց, տիսաւ որ ուր դօլվաթ գօ ինկէ սարի գլօխ։ Բարեւ կուտայ, կը նստի, շատ գանգատ կ՚անի մօտէն, կը դառնայ ապսպրուած բաներ կը հարցուցի, ըմէնու ջուղաբն էլ կ՚առնի։
       -Դէ՛ էլի երթանք, - կ՚ասի։
       -Դու առաջ գնա, ես կուգամ, - կ՚ասի դօլվաթ։
       Մարդ կը դառնայ կուգայ։ Առաջ էն ջըհէլը կը տիսնայ, կ՚ասի.
       -Քո դեղն էն ի, որ դու կտրիճի մը հետ փսակուես, քո դարդն ու ցաւ կ՚ընցնի։
       Կուգայ իգին, իգու տէր կը կանչի, կ՚ասի.
       -Քո իգու ջուր ո՛ր առուից որ կուգայ, էն առուի մէջ ոսկւոյ մադան կայ, ոսկւոյ փշրանք ջրի հետ կուգայ, ծառեր կը ծծեն, պտըղներ կը դառնանան, եա ջրի առուն փոխի, եա մադան քակի հան դուս, պտըղներաց համը կ՚անուշնայ։
       Կուգայ ասլանի մօտ, կը նստի մարդ, նաղլ կ՚անի ուր դօլվաթ տիսնալը, իգու տէրն ու ջըհէլն։ Ասլան կը հարցուցի, կ՚ասի.
       -Ջըհէլ քե աղէկութեն մը չարա՞ց։
       Մարդ կ՚ասի.
       -Ասաց. «Արե ձիկ առ, նստենք մէկտեղ‚ Աստծու բարութեն վայելենք»։ Ես ղայիլ չեղայ։
       Ասլան կը հարցուցի.
       -Իգու տէ՞րն ինչ աղէկութեն արաց։
       Մարդ կ՚ասի.
       -Իգու տէր ոսկւոյ մատաններ քակեց իհան, կօլօն մը ոսկի էլաւ, իտու ձիկ, ես չառի, ասի. «Ո՞վ իդոնք կը շըլկի կը տանի չում տուն»։
       -Է՛‚- կ՚ասի ասլան, - ձիկ համար ի՞նչ դեղ ասաց։
       Մարդ կ՚ասի.
       -Քե համար էլ ասաց‚ որ անխելք մարդու մը գլօխն ուտի՝ կը ժրի։
       Ասլան աղէկ մը վեր դիր կ՚անի իսոր ասածները‚ յուշիկ մը թաթը կը պարզի դեհ մարդու գլօխը‚ կը բռնի զարնի գետին, կը փշրի, կ՚ուտի։ Կ՚ասի.
       -Ես՝ իմ Աստուած, քանձ քե անխելք մարդ չեմ կանայ գտնե աստւորիս իրես։