Մանանայ

Հեղինակ

Բաժին

Թեմա
7. ՆԱՀԱՊԵՏԵՆՑ ԱՂՋԻԿ
       Նահապետենց Մ. Բազիկ կէր ժամանակով, շատ զանգին էր։ Միտք արաց Երուսաղէմ երթալ։ Ուր լաճուն, ուր կնկան հետ ճամբահ ելան։
       Մէկ աննման աղջիկ մը կէր իսոնց. հասած աղջիկ ալայը։ Էդ աղջիկ տուին գեղի ռէսի տուն պահ։
       Ռէսի միտք փոխուաւ վէր էդ աղջկան։ Շատ կը դատի‚ չկարնայ աղջկան սիրտն առնե. ջադի պառւու մը ձեռնով բան կ՚աջողի։ Աղջիկն ի կ՚ասի ռէսին.
       -Դէ որ ըսկուն ի, արե առաջ քե լօղգցուցեմ։
       Խօրօտիկ մի սապոն կը փրփրացուցի, քիթ, բերան, աչք ւիրես փրփուրով կը լցի, կ՚առնի օթակ մը, քո ուզածի պէս ռէսի թեւ թիկունք, գլօխ մլօխ կը ջարդի, կը թողնի կը փախնի։
       Ռէս սապոնի մռմուռից աչքեր չկարնայ բանայ։ Արունն էլ զինք կը բռնի, խելք կ՚երթայ, կ՚իյնի։ Չում հան, հուն‚ խելք գլօխ կուգայ, կ՚էլնի կը լուացուի, սրբուի, կը մէզի ուր խաղքութնի վէրէն, կ՚ասի. «Համ կամքս չկատարաւ, համ խաղք էլայ մէջ աշխրին, գեղի ճոչի պստկի առջեւ։ Ի՞նչ անեմ»։ Էլաւ գիր գրեց աղջկան հօր‚ թէ. «Դուք ձեր աղջիկ թասլիմ արիք ձիկ, ամա աղջիկ օր հարիր մարդու հետ կուտայ, կ՚առնի»։ Աղջկան հէր, մէր հետ գիր առնելուն՝ ուխտ մուխտ կը հարամի վէր ուրենց։ Կ՚ելնեն‚ ետ կը դառնան։ Գեղ հասնելուն երկու օր կը մնայ, լաճ կ՚օրօխկեն, որ երթայ աղջիկ տանի սպանի, կուրիսի։ Լաճ կուգայ քուրոջ կ՚ասի.
       -Հէրս, մէրս էկան, էլի երթանք դէմ։
       Երկուս կը հեծնեն մէկ ձի, կ՚երթան անվէրի սարի մը գլօխ կ՚էջնեն. նստած տեղ աղջկան քուն կը տանի։ Աղբօր ձեռ չերթայ, որ քորն սպանի։ Կը թողնի էն տեղ, ինք կը հեծնի ձին, կը քաշուի, աղջկան ծոցէն ալնախ գաղտիկ կ՚առնի, ճամբահ հաւք մը կը սպանի, ալնախ մէջ հաւքու արնին կը թաթխի, կը տանի հօր մօր նշանց կուտայ, կ՚ասի.
       -Սպանիցի, էս էլ ձե նշանաբան բիրի։
       Հէր մէր կուգան տուն։ Ռէս կ՚աւտացուցի ինոնց ուր խօսքեր։
       Աղջիկ կուշտ մը ուր կունքն առեց, ելաւ տեսաւ, որ ոչ աղբէր կայ, ոչ աղբօր նմուշ, ոչ ինս, ոչ ջինս։ Ելաւ իզարկ պրակները վեր գնաց։ Գնաց, գնաց, մոլրաւ էդ պրակներաց մէջ։ Գնաց հասաւ, տեսաւ ջրի աւուզ մը, աւուզի մօտ՝ չինարի ծառ մը։ Ելաւ չինարի ծառի գլօխ, նստաւ։ Շատ կը մնայ, քիչ կը մնայ, կը տիսնայ, որ Ոստանայ թագաւորի լաճն էկաւ նէճիր։ Էկաւ, իջաւ էդ աւուզի շուրթն։ Արեւ չինարի ծառի շուք զարկեր էր մէջ աւուզին։ Շուքի մէջէն մարդում՚ շուք էլ կ՚երեւէր։ Թագաւորի լաճ իրիշկեց դեհ ծառնըվեր, տեսաւ, որ մէկ կծկուե մէջ ճղերաց։ Ասաց.
       -Ի՞ն ես, ջի՞ն ես, ադամորդի՞ ես, ցածր կ՚իջնես՝ էջի, թէ չէ՝ մէկ նետ ւանեղով քե կը բիրեմ ցածր։
       Աղջիկն ասաց.
       -Ես ոչ ին եմ, ոչ ջին եմ, ես էլ քե պէս Ադամորդի եմ։ Ինչի՞ ձիկ կը զանես, ես կ՚էջնեմ, ամա տկլօզ եմ։ Աղջիկ ալայ եմ, քո կապէն հան, դիր էդա տեղ, դու քաշուի մէյ դեհ, ես իջնեմ, հագնեմ։
       Աղջիկն իջաւ, կապեն հագաւ‚ թագաւորի լաճն էկաւ տեսաւ, որ մարալ աղջիկմ՚ ի՜, որ չուտես չխմես, իդոր իրեսն իրիշկես։ Վերուց աղջիկ հեծուց ձին, տարաւ տուն։ Էլ ի՞նչ անի նէճիր։ Ես ասեմ տարի մը, դու ասա երկու տարի՛ մնացին։
       Ստեփուն թագաւորն ուր լաճուն կ՚ասի.
       -Ելի, գնա, տե, ո՞ր թագաւորի աղջկան կը հաւնես, ուզեմ քե համար։
       Տղէն կասի.
       -Իմ ուզած՝ իմ բիրած աղջիկն ի։
       Հէր, մէր կ՚ասեն.
       -Որդի, ո՛վ գիտի էն ի՞նչ ջինս ի, պրակներաց մէջ գնտած աղջիկ մը, մարդո՞ւց ի, դիւանակա՞ն ի, ի՞նչ ի։
       - Չէ՜, - կ՚ասn տըղէն, - իլլահ ես էնիկ պիտի առնեմ։
       -Քո մուր՝ քո ճակատ, - կ՚ասեն։
       Աղջկան նշան կը դնեն, փսակ կ՚անեն։ Մէկ տարուց ետք Աստուած երկու լաճ կուտայ իսոնց։ Չում էս օր՝ հարս փէսի հետ չի զրուցե։ Օր մը հարսն ուր տըղէն դրե ուրուրոց, մէյդեհէն կ՚օրօրի, մէյդեհէն գովք կ՚ասի, մէյդեհէն կուլայ։ Փէսէն կ՚ուրդի (հանդիպի) վէրէն, կասի.
       -Կնիկ, ինչի՞ կուլաս, քո դարդն ի՞նչ ի։
       -Ա՛խ, - ասաց, - ըսկի չես ասե, ես էլ հէր ունեմ, մէր ունեմ, ջիգար ունեմ, կարօտցեր եմ։ Հօ՛ ես քարից չեմ ծնե, ծառի վէրէն չեմ բուսե։ Ի՞նչ կ՚ըլնի, թողնես երթամ հէրս, մէրս տիսնամ, դառնամ։
       Թագաւոnի լաճ կանչեց ուր սարասքար, սէլեր դրսդել իտու, 500 ջան էլ ասքար։ Սարասքարին ասաց.
       -Քո խաթուն տանես ուր հօր տուն, դու կը դառնաս։
       Ելան, մէկ աւուր ճամբահ գնացին։ Իրիկուն օրդուն իջաւ ջրի մը բերան, կերակլուան, ըմէն մէկ ուր տեղ սաղախան։ Սարասքար չքնե։ Դու մ՚ասե զարկուերի խաթունի խօրօտկութնին։ Ելաւ գնաց մօտ խաթուն, ասաց.
       -Եա ձիկ խօսք տու, եա քո մէկ լաճ կը սպանեմ։
       Խաթուն ասաց.
       -Ես քե խօսք չեմ իտա, կ՚ուզես՝ իմ լաճն սպանի։
       Սարասքարն իզարկ լաճու մէկն սպանեց։
       Առաւտուն էլան, բարձին գնացին։ Իրիկուն իջան, էլմ՚ սարասքար գնաց մօտ խաթուն, չկարցաւ խօսք առեր, մէկէլ լաճն էլ սպանեց։
       Էն մէկէլ իրիկուն սարասքար էլմ գնաց, զօրով նեղի իբե.
       -Թէ չէ, - ասաց, - երկու տղէդ սպանեցի, քեզ էլ կ՚սպանեմ։
       -Դու քո Աnտուած, - ասաց խաթուն, - թող երթամ լուացուեմ, մէկ բերան Աստուած կանչեմ, հայր մեղայ ասեմ, դառնամ գամ։
       Սարասքար չուան մը իդիր խաթունի ոտ կապեց, որ չփախնի։ Գնաց ջրի բերան, չուան իհան, կապեց բութէ մը, ինքը փախաւ։ Գնաց հասաւ հովուու մը, ասաց.
       -Հովի՛ւ, հովիւ, իմ հալաւ տամ քե, քո հալաւ տու ձիկ։
       Ասաց.
       -Վէր իմ աչից։
       Փոխիցին։ Քօլօզմ՚ էլ ընցուց գլօխ, մազեր կտրտեց, քշեց գնաց ուր հօր տուն։
       Մ. Բազիկ նստե վեր դրան, չըբուխ կը քաշի։ Գնաց ձեռ պագեց, բարեւ իտու, բարեւ առեց։ Դարձաւ Մ. Բազիկ հարցուց.
       -Քօլօզով լաճ, ո՞ւստ կուգաս, ի՞նչ կ՚ուզես։
       Ասաց.
       -Աղա՜, լսեր եմ՝ քե շատ մշակներ կան։ Ձիկ էլ բռնի, բանի մը վերայ դիր, հացբերան կ՚աշխատեմ։
       -Գնա՛, - ասաց‚- մեր հաւերն արածա՛։
       Էն թող մնայ դան, մենք դառնանք դեհ սարասքար։
       Սարասքար ետ դարձե, թագաւորի լաճուն ասե.
       -Քո կնիկ քո երկու լաճն սպանեց, գիշըրանց թողեց փախաւ։
       Թագաւորի լաճն ի՝ կ՚առնի սարասքար, շատմ՚ էլ ասքար, կ՚էլնեն փտրտել։ Կ՚երթան Մ. Բազկանց տուն կ՚իջնեն, հարց, փորձ կ՚անեն, բան մը չեն հասկնայ։
       Իրիկուան հաց կերան։ Թագաւորի լաճն ասաց.
       -Հէքաթ ասող մը չկա՞յ, ականջ անենք։
       Ձէն ինկաւ հաւարածի ականջ.
       -Ես հէքաթ կ՚ասեմ։
       Մ. Բազիկ կ՚ասի.
       -Ամօթ ի, էն կեղտոտ տըղէն մի հանէք թագաւորի լաճու իրես։
       Թագաւորի լաճն իմցաւ, ասաց.
       -Թողէքn թող գայ, բան մը չկայ։
       Էկաւ քօլօզով տըղէն, նստաւ, ասաց.
       -Ես հէքաթ կ՚ասեմ, ամա գեղի ռէսն ու սարասքար պիտի գայ, ըստայ նստի, դռներ փակեմ, մարդ դուս չէլնի, չում ասեմ, պրծնեմ։
       Կանչիցին, սարասքարն ու ռէսն էկան։ Դռներ փակեց, բերան իբաց, ուր գլխով ընցածներ հէքաթ էր շինե, ասաց։ Որ խօսքն էկաւ վէր ռէսին, ռէսի փորի ցաւ բռնեց։ Խօսքն էկաւ վեր սարասքարին, սարասքարի փորի ցաւ բռնեց։ Ի՛նչ արին՝ դռներ չիբաց, չում ուր հէքաթ թըմըմեց։ Դարձաւ ասաց.
       -Դու իմ հէրն ես, էսա իմ աղբէրն ի, էսա իմ էրիկն ի, էնա էն սատանայ ռէսն ի, էդա էլ սատանի քեռին՝ սարասքարն ի, ես էլ՝ ես եմ։
       Էն գահն ինե սարասքարի վիզ կը թռուցեն, ռէսի փոր կը թափեն։ Հէրն ու տըղէն, իրիկ ու կնիկ մէյմէկու վէրէն կ՚ուրախնան։
       Երկնուց երեք խնծոր ինկաւ։