Մանանայ

Հեղինակ

Բաժին

Թեմա
8. ՀԱԶԱՐԱՆ ԲՈՒԼԲՈՒԼ
       Ժամանակով թագաւորի մէկ՝ եկեղեցի մը շինել կուտայ։ Եօթն տարի կը շինեն, կ՚օծեն։ Թագաւոր կ՚երթայ, որ աղօթք անի, կը տիսնայ‚ որ բուք կ՚ըլնի, քիչ մը մնայ թագաւոր պիտի խեղդուի։ Մէկ էլ ի՞նչ տիսնայ. ճգնաւոր մը կայնե ուր առջեւ, կ՚ասի.
       -Թագաւոր, ապրած կենաս. խօրօտիկ եկեղեցի շինեցիր, ամա մէկ բան պակաս ի իսոր։
       Բուք կը խստի, ճգնաւոր աներեւոյթ կ՚ըլնի։
       Թագաւոր քակել կուտայ եկեղեցին։ Եօթն տարի կը շինեն, վէր առաջուան էլ աղէկ։ Կ՚օծեն, թագաւոր կ՚երթայ‚ աղօթք անի։ Անասելի բուք մը կ՚էլնի։ Էլմ էն ճգնաւոր կ՚երեւայ թագաւորին, կ՚ասի.
       -Թագաւոր, ապրած կենաս, շատ պոծառ եկեղեցի մ՚ես շինե, ամա բան մը պակաս ի։
       Մէկէլ քակել կուտայ թագաւոր։
       -Էսա դրիս ինն տարի աշխատէք, - կ՚ասի‚- ըսկուն շինէք, որ ջիհանի իրես նման չգտնուի։
       Կը շինեն, կ՚օծեն։ Թագաւոր կ՚երթայ աղօթք անելու։ Բուք կ՚էլնի, ճգնաւոր կը տնկուի առջեւ, կ՚ասի.
       -Թագաւոր, ապրած կենաս, աննման ի քո շինած եկեղեցին, ափսոս որ մէկ բան պակաս ի։
       Հետ հետուն՝ թագաւոր ձեռ կը թալի, ճգնաւորի փողպատ կը բռնի.
       -Դէ՛ ասա մէյ խեմ՝ իմ եկեղեցւոյ պակասն ինչի՞։ Էսա իրեք դիր դու քակել կուտաս։
       -Էսա եկեղեցւոյն Հազարան բուլբուլ պիտի, որ վայելէ։
       Ճգնաւորն աներեւոյթ եղաւ։ Թագաւորն էկաւ տուն։
       Իրեք լաճ ունէր էս թագաւոր։ Լաճեր տիսան որ ուրենց հէր դարդ մ՚ունի, հարցուցին.
       -Բաբօ՛, ի՞նչ դարդ ունես։
       -Կը մէզեմ որ‚- ասաց, - ես հալւորեր եմ, ժամու համար Հազարան բուլբուլ պէտք է, ես ի՞նչխ էրթամ բիրեմ։
       -Մենք կ՚երթանք բիրենք, - ասին տղէյներ։
       Ելան իրեքն էլ ձիան հեծան‚ գնացին։ Մէկ ամսուց ետքը, տեղ մը հասան, տիսան‚ որ ճամբահ իրեք ճուղ ի. շիւարան կայնան։
       Ճգնաւորն ռաստ էկաւ իսոնց, հարցուց.
       -Դո՞ր կ՚երթաք, կտրիճներ։
       -Կ՚երթանք Հազարան բուլբուլ բիրենք, չենք գիտե՝ ո՞ր ճամբհով երթանք։
       Ճգնաւորն ասաց.
       -Էս լէն ճամբահ երթացող կը դառնայ, միջին ճամբահ երթացող՝ եա դառնայ, եա չդառնայ, ցածրի ճամբահ երթացող՝ ումուտ չկայ‚ որ դառնայ։
       -Ինչի՞։
       -Կ՚երթաս, - ասաց, - գետ մը կայ։ Հազարան բուլբուլի տէր էնի արե (կախարդութեամբ) աղու, չի խմե։ Դու պիտի խմես, ասես՝ Օ՜խ անմահութնի ջուր ի։ Գետ կ՚ընցնես, մէկ պրակ կուգայ. էն արե չարփուշ, իրիսանց իսկե։ Դու պիտի քաղես, հոտոտաս, ասես՝ Օ՜խ արքայութնի ծաղիկ ի։ Պրակ կ՚ընցնես, կը տիսնաս մէյ դեհ գէլ կապուկ, մէյ դեհ գառն, գէլու առջեւ խոտ‚ գառու առջեւ՝ միս։ Պիտի վերցես միս դնես գէլու առջեւ, խոտը՝ գառու առջեւ։ Կ՚ընցնես կ՚երթաս, կը հասնես ճոչ դուռ մը՝ մէկ փեղկը փակ, մէկ փեղկը՝ բաց։ Փակ փեղկը պիտի բանաս, բացը՝ փակես։ Ներս կը մտնես, կը տիսնաս‚ որ Հազարան բլբուլի տէրն քներ ի։ Եօթն օր կը քնի, եօթն օր արթուն կը մնայ։ Թէ որ կարցար ասածներս արերիր‚ Հազարան բուլբուլ կը բիրես‚ թէ չէ՝ ոչ կարնաս երթալ, ոչ կարնաս դառնալ։
       Ճոչ աղբէր լէն ճամբհով գնաց։ Գնաց, գնաց‚ հասաւ քօշկ ու սարէ մը‚ ասաց.
       -Ինչի՞ պիտի երթամ սպանուեմ։ Կը մտնեմ էսա տուն ծառայութեն կ՚անեմ, կ՚ապրեմ։
       Միջնեկ աղբէրն էլ միջին ճամբով գնաց։ Գնաց սարն ընցաւ էն իրես, տիսաւ սարէ մը ճրագի պէս կը վառուէր։ Իջաւ‚ ձին կապեց, գնաց խաս բաղչէն, կանանչ աթոռ մը կէր։ Ինոր վէրէն նստաւ‚ տեսաւ՝ մէկ սեւ արաբ մէջ երկինք, մէջ գետին կուգայ։ Էկաւ, հասաւ, իսոր‚ ճպոթմ՚ իզարկ, դարձաւ կլոր քար մը, կլորուաւ աթոռի տակ։
       Գանք դեհ պստիկ աղբէր։ Պստիկ աղբէր ձին հեծաւ, ցածրի ճամբահ բռնեց գնաց։ Իտիւէ իտեւ ռաստ էկան գետ, պրակ, գէլ, գառն, դուռն։ Ճգնաւորի ասածներ ըմէն էլ արաց, ներս մտաւ‚ տիսաւ‚ որ ջէհրան մարալ աղջիկ մը պառկե։ Հազարան բուլբուլ ուր վանդըկից իջաւ, էկաւ վէր աղջկան սրտին, հազար լեզուով կը ճլվլէր, կը բլբլէր։ Աղջկան քուն տարաւ։ Տըղէն էլաւ‚ Հազարան բլբուլն առեց, աղջկան իրեսի վէրէն էլ ուր պռկներով նշանմ՚ իդիր, ետ դարձաւ ուր ճամբահ։
       Աղջիկ քնուց արթնցաւ, տիսաւ‚ որ Հազարան բլբուլ չկայ, գիտցաւ‚ որ տարեր են, բօռաց.
       -Դո՛ւռ, բռնե։
       Դուռն ասաց.
       -Աստուած հետն ըլնի, իմ բաց փեղկ փակեց, փակ փեղկն իբաց։
       Բօռաց.
       -Գէ՛լ, գա՛ռն, բռնէք։
       Ասին.
       -Աստուած ուր հետն ըլնի, խոտ գառուս իտու, միս՝ գէլուս։
       Բօռաց.
       -Պրա՛կ, բռնի։
       Ասաց.
       -Աստուած ուր հետն ըլնի, դու ձիկ արերիր չարփուշ, էնիկ արքայութնի ծաղիկ արաց։
       Բօռաց.
       -Գե՛տ, դու բռնի։
       Ասաց.
       -Ինչի՞ բռնեմ, դու զիկ արերիր աղու գռեխ, էնի արաց անմահութնի ջուր։ Թող երթայ, Աստուած ուր հետն ըլնի։
       Աղջիկ անճար մնաց, ելաւ ուր ձին հեծաւ։ Թող մնայ վէր ձիուն։
       Լաճն էկաւ հասաւ ճգնաւորի մօտ, բարեւ իտու, ասաց.
       -Գօ՛ քե Հազարան բլբուլ։
       Աղբէրներն հարցուց։ Ասաց.
       -Չեն իկե։
       Հազարան բլբուլն իտու ճգնաւորին պահ, ինք գնաց դեհ լէն ճամբահ։ Ճոչ քաղաք մը հասաւ, գնաց կերակուլ իփողի մը մօտ հաց ուտելու։ Տիսաւ‚ որ ուր ճոչ աղբէր էնտեղ ծառայ ի, գաղտիկ ճանչուորութեն իտու, առեց, ետ դարձաւ, իդիր մօտ ճգնաւոր, ինք գնաց դեհ միջնեկ աղբէր։ Գնաց, սարից շուռ առեց էն իրես, տիսաւ քօշկ սարէ մը՝ ճրագի պէս։ Իջաւ, ձին կապեց, գնաց խաս բաղչէն, կանանչ աթոռի վէրէն նստաւ։ Սեւ արաբն էն դեհէն էկաւ, բօռաց.
       -Է՜յ, էդա տեղ անտէ՞ր ի, որ իկեր նստեր ես։
       Վերուց ճըպոդ‚ պիտի զարնէր, վալա՛յ տըղէն էլ ճարպիկ էլաւ, խըլեց արաբու ձեռաց ճպոդ, իզարկ ինոր, էն գահն ինե‚ արաբ դարձաւ քար։ Տըղէն ուրն ուր ասաց. «Կայ, չկայ, իմ աղբէր ըստեղ եօխ են արե»։ Ձեռաց ճպոդով էն կօլօն քարերացն իզարկ, տեսաւ քարեր ըմէն դարձան մարդ, էլան‚ կը փախնեն։ Իրիշկեց‚ որ ուր աղբէր մէջեր չի։ Տեսաւ՝ աթոռի տակն էլ քար մը կէր։ Ճպոդով իզարկ, էլաւ որ ուր աղբէրն ի, կը փախնի։ Կանչեց իտիւէն.
       -Աղբէ՜ր, մի՛ փախնէ, ես քո աղբէրն եմ։
       Դարձաւ որ՝ հա՛։ Մէյտեղ էկան մօտ ճգնաւոր։
       Հազարան բլբուլն առին, իրեք աղբէր մէյտեղ կուգան։ Ծարւըցեր են, հասան հորի մը բերան։ Պստիկ աղբէր իջուցին, որ ջուր հանի։ Ջուր քաշիցին, աղբէր թողին մէջ հորին։ Երկու աղբէր մէյմէկու ասին.
       -Էն որ հետ մե ըլնի, մեր հօր առջեւ մենք ի՞նչ իրիսով էլնենք։
       Առին Հազարան բլբուլ‚ գնացին։ Հասան տունը, հօրն ասին.
       -Մեր պստիկ աղբէր սպանուաւ, Հազարան բլբուլ մենք առինք, բիրինք։
       Հազարան բլբուլ կախիցին ժամու մէջ, ըսկի ոչ ձէն կ՚ածի, ոչ շունչ։
       Աղջիկն ուր ձիով հասաւ մօտ թագաւոր, ասաց.
       -Էն կտրիճ ո՞վ ի, որ իմ Հազարան բլբուլ բիրեր ի։
       Երկու աղբէրն ասին.
       -Մենք ենք։
       -Ի՞նչ տեսաք վէր ճամբհին։
       -Բան մը չտեսանք։
       -Բիրող դուք չէք, դուք գող էք, - ասաց։
       Բռնեց իդիր բռնատուն թագաւորն էլ, երկու լաճն էլ։ Ինք զաւթեց քաղաք‚ նստաւ։
       -Չում Հազարան բլբուլ բերող չի գայ, ձե ազատել չկայ։
       Իսոնք թող մնան ըստայ, մենք երթանք դեհ տըղէն։
       Գարի քաղող կնիկներ տըղէն հորից հաներ են, էն մէկ պառաւ արե ուր հոգեզաւակ։ Քանիմ՚ շաբաթ ընցաւ, ձէն ձէնոց ինկաւ դուս, էկաւ հասաւ չում տըղին‚ թէ՝ Հազարան բլբուլ բիրողն իկեր ի, տէրն էլ իտիւէն իկեր ի։ Մէկ օր պառւուց իզին առեց տըղէն, ասաց.
       -Երթամ քաղաք, նոր ժամմ՚ են շինե, թամաշայ անեմ։
       Գնաց։ Գնաց ուրենց տուն, տեսաւ որ ոչ հէր կայ, ոչ աղբէրներ։ Հարցուց.
       -Ո՞ւր են։
       Ասին.
       -Հազարան բլբուլի տէրն իկե, բռնե‚ դրե բռնատուն։
       Տըղէն գնաց բռնատնից իհան հէրն ու աղբէրներն։ Աղջիկն ասաց.
       -Ես Հազարան բլբուլի տէրն եմ, դու ձիզնե չե՞ս վախենայ։
       Տըղէն ասաց.
       -Ես Հազարան բլբուլի բիրողն եմ, չեմ վախենայ։
       Աղջիկ հարցուց.
       -Վէր ճամբհին ի՞նչ ւի՞նչ տեսար։
       Տըղէն պատմեց՝ գետ, պրակ, գէլ, գառ, դուռ‚ ինչ որ արեր էր, ինչ որ տիսեր էր։
       -Թէ որ իսոնց չե՞ս աւատայ, վէր իրեսիդ էլ նշան մը կայ, իմ նշանածն ես դու։
       -Հալալ ըլնի քե, - ասաց աղջիկ։
       Հարսնիս կազմիցին, գնացին ժամ փսակուելու։ Հազարան բլբուլ առեց ճլճլտալ, հազար հազար եղանակներով ձէն կը հանէր, տէլալա՛յ կը ճլվլայ, տէլալա՛յ կը ճլվլա՜յ։
       Երկնուց իրեք խնծոր ինկաւ։