Մանանայ

Հեղինակ

Բաժին

Թեմա
ՏԱՂ ԳԵՂԵՑԻԿ
       Երգ ի Գրիգորիսէ
       Գարուն երեկ բլբուլն յայգին,
       Ծաղկունքն ամէն շաթլախ արին.
       Մուժդալուխ տարան վարդին,
       Թէ՝ Ելիր, կուգայ քո սիրելին։
       Րախացեալ հաւ բլբուլին
       Ընդ կանաչիլ վարդի թփին,
       Գընաց բլբուլն իբեր ղումրին,
       Թ՚արեկ եւ տես զելքըն վարդին։
       Ի մէջ բաղչին վըրան զարկին,
       Վարդն քընէր մէջ կոկոնին,
       Կանչեց բլբուլն մէջ ղազալին
       Ուրախացաւ ի տես վարդին։
       Գիշեր ցորեկ կամ երերուն,
       Թէ ե՞րբ ելնէ ինքն ի քընոյն,
       Եւ ես այրիմ ի դէմս վարդուն,
       Քանի՛ տեսնեմ զգոյն իւր սիրուն։
       Ո՞վ սիրելիք իմ հաւասար,
       Թէ դեղ գիտէք, արէք ինձ ճար.
       Գընամ ի վարդըն զենահար,
       Եւ ծառայեմ մըտաւքս յաւժար։
       Րա՛մք թըռչնոց, զՁեզ մոռացայ,
       Յորժամ զքավուր վարդըն տեսայ,
       Ընդ ահեղ գոյնըն հիացայ,
       Ի բուրմանէ հոտոյն արբայ։
       Ի քէն հայցեմ, վարդ պատուական,
       Մի՛ համարիր զիս անարժան,
       Կամ սպասաւոր ի քում դըրան։
       Մի՛ արձակեր գերիս ունայն։
       Սէր քո ահեղ անտանելի,
       Տըկար թըռչունս զիա՞րդ լինի,
       Սիրտըս վառեալ յորովայնի,
       Թէ ինձ չառնես պատասխանի։