Մանանայ

Հեղինակ

Բաժին

Թեմա
ՏԱՂ ԳԵՂԵՑԻԿ Ի ԳՐԻԳՈՐԻՍԷ
       Դու ես արեգակ լուսին ի լըրման,
       Չը կայ քեզ աւրինակ ի յորդիս մարդկան։
       Պայծառ Արուսեակ ի յառաւօտու.
       Ես եմ քեզ փափագ, յիսնէ ես հեռու,
       Իմ շուշան ծաղիկ, կարմիր վարդըն դու։
       Ծաղկեալ գեղեցիկ ոսկի Մադրասայ,
       Մէհրաբ է քաշած, ջահերդ ի նըմա,
       Աչուերդ է զարթել ի ներքոյ նորայ,
       Կարդան անդադար անդ գուլում ուլլահ
       …………………………… .. եւ մատաթուլլահ,
       Գամ էդ հեռաւոր ճամբադ որ քեզ կայ,
       Ըստանամ թըզբէհ, ափրուշում խրհայ,
       Լինի՜ թէ աչուերս քեզ արժանանայ։
       Իմ սուն, իմ սրտիկս, իմ ուրախութիւն,
       Իմ շունչ, իմ հոգիս, իմ կենդանութիւն.
       Աչացս առաջի ես՝ ի քուն ՚ւ ի արթուն,
       Դուշմանիդ արա լաւ . հուն։
       Նորաբոյս ծաղիկ եւ ծառ նըշնենի,
       Երեսդ է պայծառ քան ըզթերթ վարդի.
       …………………………………………………
       Շրթունքդ է շաքար, ու խօսքդ ղանդ է,
       Լեզուդ ի բերանդ, անգին ջաւհար է.
       Համասփիւռ ծաղիկ հոտն ի քէն բուրէ,
       Չէ քեզ աւրինակ, քոյ դալ փարթամ է։
       Առիւծն ի շամբին բազկօք զօրաւոր,
       Ամէն կենդանեաց դու ես թագաւոր,
       Երբ աղաղակես ձայնիւդ ահաւոր,
       Սարսափին դողան աշխարհըս բոլոր։
       Կարմիր, ըսպիտակ խընծոր յանտառին,
       Ծըրար ստաշխից եւ իւղ մեծագին,
       Վազելով գընաս ի վերայ լերին,
       Նըման այծեմանց եւ որդւոյ եղին։
       Բերկրութեան բաժակ եւ աբուհայեաթ,
       Ես եմ ծարաւեալ, արբո ինձ մի կաթ.
       ……………………………………………
       Քան զքաջ արծիւ դու բարձրագոյն ես,
       Գեղեցիկ բազէ ………… ու թառ ես,
       Փայլուն սիրամարգ, ոսկի փետուր ես,
       Քաղցրաձայն կաքաւ . …………………. ես։
       Սուրաթդ է սատափ, մարգարտայ քրտունք,
       Ռընգունքդ ռըհան, եւ բարակ շրթունք,
       Սուտակ, դահանակ, եւ շարեալ ակունք,
       Բիւրեղ է զուգեալ մատունքդ ՚ւ ատամունք։
       Քան ըզգարնան ամբ քաղցր մեղրահոսան,
       Վայելուչ գունով որպէս ծիածան,
       Հողմով տատանի քո հերքըն դեղձան,
       Երբոր ելանես սէհիր ու սէհրան։
       Կիպարի, նոճի, կանանչ ձիթենի,
       Նարինջ ու թուրինջ, տունկ պալասանի,
       Դօսախի նուբար, շումշատ ու դուպի,
       Միշտ կանանչ կենաս քան զնշդարենի։
       Նոր գարուն եղեւ, եւ նոր առաւօտ։
       Մուտ բլբուլն, ահա, ղումրին, ու յօդ յօդ
       Նոր ձայն արձակեաց, նոր նստաւ ի մօտ‚
       ……………………………………………կարօտ։
       Հեռացաւ գընաց յինէն տրտմութիւն,
       Եկն եհաս այսօր ինձ ուրախութիւն,
       Այլ փափաք չունիմ, իմ փափաքըն դուն,
       Քաղուի լոյս աչացըն քո թըշնամւոյն։
       Քեզ միշտ հովանի բանըն Հայրական,
       Միքայէլ հրեշտակըն քեզ պահապան.
       Յաշխարհիս կենաս անփորձ, անսասան։
       Անմեղ, անարատ, եւ անապական։
       Ո՛վ Աղթամարցի‚ դու ծառայ մեղաց,
       Աւուրքըդ գընաց ահա ի ձեռաց,
       Զգաստացիր հիմիկ եւ կաց ի յոտաց,
       Լալով աղաչեա դու զՔրիստոս Աստուած։
       ………………………………………………………
       ………………………………………………………