Մանանայ

Հեղինակ

Բաժին

Թեմա
ՏԱՂ ՅՕՀԱՆՆԻՍԻ ԱՍԱՑԵԱԼ ՎԱՍՆ ՍԻՐՈՅ
       Արեւնըման շողշող կը տաս,
       Յորժամ սիրով զաչերդ յածես,
       Թէ զիս յիշես, թէ չը յիշես,
       Ես կու սիրեմ սրտովս ըզքեզ։
       Դու ըզվէմերըն խորտակես,
       Դու ըզլերունքըն հալ հանես,
       Զով դու սիրես, նադար առնես,
       Անանց կրակով զանձնիկն այրես։
       Դուն օրինակ ես աղէկնուն,
       Այլ մայր չէր բերեր քան զքեզ,
       Սպիտակ ճակատ, թուխ թուխ աչեր,
       Լութֆ ու քարամով լուսերես։
       Լար շրթներովըդ վարդ թափես,
       Ճօճան վըզովդ բերդեր քակես,
       Ամեն անձամբ ես գեղեցիկ,
       Քեզ նըմանակ միայն դու ես։
       Ծոցդ է դըրախտ անմահութեան,
       Անմահական պըտղով դըրախտ,
       Դու օրինակ ես աղէկնուն,
       Ըզքեզ սիրէ Աստուած եւ մարդ։
       Հաբեղանոյն ես որոգայթ,
       Քահանայից ակնակուռ զարդ,
       Զմիակեցին խելքըն տանիս,
       Որ կացեր է զօրն անարատ։
       Չը կայ ի քեզ մազ մի ղալադ,
       Բոլոր անձամբդ սուրբ անարատ,
       Ես կու գըրեմ զիս քեզ մատաղ,
       Ու քեզ ծառայ, ու քեզ զեքաթ։
       Բացէն ասեմ, ճարակ չը կայ,
       Մեղաց ներքեւ եմ, հայիմ ի քեզ,
       Հայիմ ի նա, որ ի հողոյ
       Այդքան չքնաղ ստեղծեր է զքեզ։
       Խեւ Ովանէս Թուլգուրանցի,
       Զօրըն ի բուն ընդ այլ կ՚ասես,
       Զմարդըն ի կըրակ կու ձգես,
       Դառնաս լընուս ջուր, ՚ւ անցունես։