Մանանայ

Հեղինակ

Բաժին

Թեմա
ԱՅԼ ՏԱՂ ՍԻՐՈՅ
       Ծո՛վ աչք, քանի՛ նայիս դալղայով գաս անցնուս,
       Զաչերդ շուրջ յածես՝ նազելով երբոր գաս անցնուս,
       Զշունչս, զխելքս ու զհոգիս յինէն հանես ու առնուս։
       Ծո՛վ աչք, զետ ճրագ ի յանց եկեալ եմ,
       Քո սաստիկ սիրոյդ հիւանդացեալ եմ,
       Հէքիմ ու բժիշկ ըզքեզ լուեալ եմ,
       Քո առ իս գալուդ ուախացեալ եմ։
       Ծո՛վ աչք, թէ սիրով դուն զիս կու կամիս,
       Կամ ուզես երթայ հասրաթն ի սրտիս,
       Ա՛ռ զիս բազկիդ ներքեւ, սրբէ զքրտինքն երեսիս։
       Լուսին ՚ւ արեգակն առ քեզ իջեալ են,
       Սիրով ի վարսերդ ի վայր կախեալ են,
       Զեդ յարբած ի քո սիրոյդ վառեալ են։
       Երեսդ է ի վառ զերթ կարմիր խընծոր,
       Բերանդ է փոքրիկ, պնչիկդ է բոլոր,
       Դեղձուն ծամդ առեր այդ վըզիդ ոլոր,
       Քո սէրդ է արեր զիս ոլոր մոլոր։
       Երեսդ է ի վառ զետ կայծակ կարմիր,
       Ինձ քո ծառայիդ քիչ մի մօտեցիր,
       Ես ի քեզ հայիմ, դու ի լուռ կացիր,
       Սրտով կու սիրեմ, դու զքեզ իմացիր։
       Ես խեւ եմ դարձեր ի քո շատ սիրոյդ,
       Հալեր ու մաշեր եմ քո կարօտոյդ,
       Ինձ ճարակմ՚ արա քո հաս արեւուդ,
       Թէ չէ կու մեռնիմ, կրակ է հոգւոյդ։
       Բարակ նայելուդ ալ չեմ դիմանար,
       Սիրտըս կու ճեղքեմ արունս քեզ հալալ ,
       Կամ երթամ ընկնիմ ես ի ծովն ի վայր,
       Ինձ ճարակմ՚ արա քո հոգուդ համար։
       Պինչդ է զետ սաթ, ակռաներդ մարգրիտ, շրթունքդ են շարբաթ,
       Այտերդ ինձ մօտ բեր, քե՛մ չէ՞ ղիամաթ,
       Թէ չէ կու մեռնիմ, կու մնամ հասրաթ։
       Աչերս է կարօտ ի քո շատ սիրոյդ,
       Սիրտս է տարակոյս քո հանց նստելուդ,
       Մէկ ափն երեսիդ գաղտուկ նայելուդ,
       Զլոյս երեսըդ բաց, ողորմէ գերոյդ։
       Քո մազեր քընքուշ ապրշում նըման,
       Քո շահէն վըզովըդ առեր ման ի ման,
       Չտեսայ հողածին զաւակ քեզ նըման,
       Չկայ քեզ ընկեր յաշխարհս Հայաստան։
       Քո ծոցըդ սիրուն, ճերմակ զետ բամբակ,
       Ծըծերդ մէջ ծոցոյդ կախած է զանգակ,
       Լոյս ծագէ ծոցոյդ զերդ բարկ արեգակն,
       Կիսովդ ես լուսին, կիսովդ արեգակն։
       Առանց քեզ հոգի չունիմ ու չեմ կենդանի,
       Կրակ կայ իմ սիրտս, անանց կու վառի,
       Քեզ ես թուշ եղայ, զօրերս անցուցի,
       Լալով ի շուրջ գամ, թէ զի՞նչ տի լինի։
       Քո սէրն յիմ սրտիս զետ սէր Սաղիմայ,
       Քրիստոսի գերեզման, որ լոյսն ի հոն կայ,
       Բօյըդ կու նմանի եղեգն ի շամբայ,
       Քո հոտդ յիս անոյշ քան զխընկան կուգայ։