Մանանայ

Հեղինակ

Բաժին

Թեմա
ՏԱՂ ԳԱՐՆԱՆ ԲՈՒԼԲՈՒԼԻ
       Ահա հոտըն գայր գարնան,
       Տերեւքն ամէն ի խընդման,
       Զինչ պարտէզ եւ այգեստան կայ,
       Ծաղկունք գոյնզգոյն բուսան։
       Զարնեն ցեղ ու ցեղ սէլան (նուագ),
       Զինչ շատ հեծելով սուլթան,
       Կէսըն սարերովըն գան,
       Ժողվին ի մեր բուրաստան։
       Եկայք մտնումք ի բաղչայն,
       Խօսիմ ես հազար դեստան,
       Զինչ որ սիրելիք մեզ կան,
       Այսօր մօտ ի մեզ թող գան։
       Այսօր հուքմով իշխան,
       Հաւասար ծաղկունք զի՛նչ որ կան,
       Հրաման ունին, եւ նոքայն՝
       Վարդին յերեւան թող գան։
       Վարդն էր ի թըփին փռման,
       Բարձր է նստեր զերթ ըզխան,
       Ծաղկունքն ամէն ժողվեցան,
       Բոլոր վարդերուն նըստան։
       Ունիմ շատ սիրոյ դարման,
       Վարդն տեսայ ի փռման,
       Կարմիր տերեւն ի վառման
       Զերթ պռկունքն են ի շարժման։
       Մաջլիս զուգեմ ի սայրան,
       Բուլբուլն մաջլիսի ամիրայն,
       Սագի (մատռուակ) լուսեղէն մէջտեղ
       Կանգուն, ու գինի մեզ տան։
       Սագի, լից ու տուր զկթխայն,
       Իմ սիրտս է սիրոյդ հաւան,
       Ես կու խմեմ զայն կթխայն,
       Յոր գինին է ջրով Յորդանան։
       Մըտրուբ (գուսան), դու լարէ զչաղանայն,
       Որ ես խաղամ,
       Ի յատեան… կանանչ ՚ւ էրկան։
       Իւր տեսքն է լուսնի նըման։
       Աչուերն է ի ծով նըման,
       Ունքերըն է աղեղան,
       Շարիման կանգնիլ սիւրաթին,
       Վախեմ թէ խոցուիմ մահուան։
       Շրթունքըն բերէ վարդա,
       ՚Ւ իր լեզուն խօսի զհամայն,
       Քաղցր է ու շիրին իւր ձայն,
       Այն որ մեզ շաքրի համ տան։
       Այսօր է մեզ օր խընդման,
       Հաւասար սիրելեաց որ կան,
       Զինչ սիրտ որ սիրով բացւան‚
       Այսօր միատեղ նըստան։
       Սագի է մեր հզօրն այն
       Վարդն է մեզ յարեւ սուլթան,
       Մըտրուբ բուլբուլն է, շատ կան,
       Խօսին ի սիրոյ շատ բան։