Մանանայ

Հեղինակ

Բաժին

Թեմա
ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ՎԻՃԱԿԻ ԽԱՂԵՐ
       Էրկէն դարաճէն դրիցինք,
       Մօտ Աստուած հարցում գընացինք,
       Աստըծուց բախտ ու դօլվաթ ուզեցինք։
       -Գէօզա՛լ, հան վիճակն ի բարին։
       -Յոյսը կուսին, Սուրբ Խաչայ լուսին
       Բոլորաւ ի վեր, տեսն էր խընկին.
       Բաժկիկ պատրուս նըմանի,
       Սուրաթ խըլաթ խընծորի.
       Աչքեր կանթեղ նըմանի,
       Եկեղեցւոց կը կախուի,
       Ընքուեր անանակ նըմանի,
       Երկնուց իրիսէն կը կախուի։
       -Նարգի՛զ, հան վիճակն ի բարին։
       Երթաս Աղթամար, Սուրբ Խաչայ համար,
       Սուրբ Խաչ տայ քե լաճմ՚ անուն Մխիթար.
       Ուրուրոց ոսկի, ծածկոց մարգրտի։
       -Հա՛րս, հան վիճակն ի բարին։
       Կանանչ կանանչ կանչեցին,
       Կանչի մէյդան վազեցին,
       Բոզ բոզ ձիանք քաշեցին,
       Նորահարսներ հեծուցին
       Շոտ մուրատին հասուցին։
       -Հա՛րս, հան վիճակն ի բարին։
       Գիւլ գիւլի նարգիզ,
       Զարկեր եմ կօտիկս,
       Թափի վէր վըզիս։
       Բարձ ղութնի, դօշակ ղութնի,
       Վէրէն պառկող քո ղըսմէթն ի։
       -Փորոզա՛, հան վիճակն ի բարին։
       Մէ ծառ մը կայ օրթայ քաղաք,
       Ճողեր թալե քաղքէ քաղաք,
       Յըմէն ճողին քառսուն ճըրագ,
       Վէրէն թառե սինամահաւք։
       -Զանազա՛ն, հան վիճակն ի բարին։
       Բէօշ բէզիրկէն էկեր է,
       Ձեր կալուտեղն իջեր է.
       Ոսկի ցիցը զարկեր է,
       Հըրեղէն ձին կապեր է,
       Քո բաղդ քո դուռ բերեր է։
       -Նուբա՛ր, հան վիճակն ի բարին։
       Ելեր ես կ՚երթաս ուխտ Վարագ,
       Քո ուտելիք սեր ու կարագ,
       Ինչ հագեր ես քե մուբարէք։
       Դու զարդըրուեր ես կ՚երթաս Ս. Նըշան,
       Ոսկի մատնիկ, ակնը եաղութ ի քո նըշան։
       -Աղմամա՛, հան վիճակն ի բարին։
       Պըտըտրագլուխ ի,
       Հաց վաստըկող ի.
       Բեռ մը մանած ապըրշում,
       Բարձած վէր նըխշուն իշուն։
       Աստուած էն ի կամեցե,
       Քանձ մըրջման քարւան շատ տայ քե։
       -Դուրդանա՛յ, հան վիճակն ի բարին։
       Դու նստեր ես ծովն ի լըւաց,
       Սապոն քո ձեռ ոսկիջըրած,
       Քո ճակտի գիրն էր գըրած,
       Քո հօր ու մօր օրհնիթքն առած,
       Քո բաղդ բարին տայ Աստուած։
       -Եղիսա՛, հան վիճակն ի բարին։
       Բալնիս էրկընուց ընցաւ,
       Երկընուց դըռներ բացւաւ,
       Ձեր սեղան ոսկի խընծորով,
       Ձեր բակ արեւու շողով լըցուաւ։
       -Շողակա՛թ, հան վիճակն ի բարին։
       Ովան աղի ձին փրթերի,
       Ոսկի զըմբիւլ սար թողերի,
       Անանեայ խոտ կիրերի,
       Անմահութնի ջուր խմերի,
       Իկե ձեր դուռ կայների։
       -Ոսկուհա՛տ, հան վիճակն ի բարին։
       Սարեր ինչքանդար սալ կայ‚
       Քե ուզողին էնքանդար մալ կայ,
       Մըտնես տունն ու մառան,
       Ձեռըդ պարզես ոսկու աման։
       -Եղունի՛կ, հան վիճակն ի բարին։
       Մանուկ քընե ծառի տակ,
       Ծալ ծալ ոսկին բարձի տակ,
       Ձեն տուր, կըտրիճ վեր էլնի,
       Ջուր չերթայ քո մարդու տակ։
       -Նազլո՛ւ, հան վիճակն ի բարին։
       Ձին ի ուր տակ ալաշ քուլաշ,
       Բեխերն իկե գալամթըրաշ,
       Քամարն ի ոսկի, արծըթէ կօճակ,
       Վիրմի՞ց վախենաս, Աստուած քո քամակ։
       -Գուհա՛ր, հան վիճակն ի բարին։
       Մէրն ի կիրե խաւըրծիլ,
       Աղջիկ ծընե ոսկի ծիլ.
       Մէրն ի կիրե գապի տակ,
       Տըղէն ծընե պատի տակ։
       -Արմաղա՛ն, հան վիճակն ի բարին։
       Ոսկի դաշտ, ոսկի բընակ
       Մէջըն արեգակ,
       Նըստեր ի վէր պատին,
       Կիրիշկի վէր կանանչ արտին։
       -Անանա՛, հան վիճակն ի բարին։
       Քո կաբէն ծալուկ կուգէր,
       Քո ջուբէն կարուկ կուգէր,
       Ոսկի դըլուզ վէր դարին,
       Կը զըղզըղայ հազար բարին,
       Աղջիկ դու մէկ ես հազարէն։
       -Անղալա՛տ, հան վիճակն ի բարին։
       Ծով քե գինի, գամին քե կըթխայ,
       Լուսնակ քե դոլպաշի, ուր շողն քե քամար։
       -Լուսի՛կ, հան վիճակն ի բարին։
       Դու ունիս քառսուն մաքի,
       Քառսուն մաքու բուրդն ապըրշում, պըճեղն ոսկի,
       Եօթըն որդւոյ սեղան նըստես,
       Երուսաղէմ արժանանաս,
       Արքայութենին տիրանաս։
       * ։