Մանանայ

Հեղինակ

Բաժին

Թեմա
ԳՈՎԱՍԱՆՔ ՓԵՍԱՅԻ ԵՒ ՀԱՐՍԻՆ
       Թագւոր‚ ի՞նչ բերեմ քեզ նըման,
       Քո կանանչ արեւ քեզ նըման։
       Համասփիւռ ծաղիկ‚ որ ծաղկի,
       Ծաղկէր քո արեւնը նըման։
       Շուշան ծաղիկ‚ որ կը ծաղկի,
       Ծաղկէր քո արեւնը նըման։
       Պալասան ծաղիկ‚ որ ծաղկի,
       Ծաղկէր քո արեւնը նըման։
       Կարմիր կանանչ‚ որ կը ծաղկի,
       Ծաղկէր քո արեւնը նըման։
       Սարի լալէն‚ որ կը ծաղկի,
       Ծաղկէր քո արեւնը նըման։
       Գիներբուկ ծաղիկ‚ որ կը ծաղկի,
       Ծաղկէր քո արեւնը նըման։
       Բարդիսաբահ‚ որ կը ծաղկի,
       Ծաղկէր քո արեւնը նըման։
       Մանիշակ ծաղիկ‚ որ կը ծաղկի,
       Ծաղկէր քո արեւնը նըման։
       Աղբրանց արուն‚ որ կը ծաղկի,
       Ծաղկէր քո արեւնը նըման։
       Դեղին կակաչ‚ որ կը ծաղկի,
       Ծաղկէր քո արեւնը նըման։
       Կանաֆիլ ծաղիկ‚ որ կը ծաղկի,
       Ծաղկէր քո արեւնը նըման։
       Ղատիֆա ծաղիկ‚ որ կը ծաղկի,
       Ծաղկէր քո արեւնը նըման։
       Քաֆուր վարդը‚ որ կը ծաղկի
       Ծաղկէր քո արեւնը նըման։
       Նունուֆար ծաղիկ‚ որ կը ծաղկի,
       Ծաղկէր քո արեւնը նըման։
       Նարգիզ ծաղիկ‚ որ կը ծաղկի,
       Ծաղկէր քո արեւնը նըման։
       Լէյլաղ ծաղիկ‚ որ կը ծաղկի,
       Ծաղկէր քո արեւնը նըման։
       Անթառամ ծաղիկ‚ որ կը ծաղկի,
       Ծաղկէր քո արեւնը նըման։
       Անուշ ռէհան‚ որ կը հոտէր,
       Անուշ հոտէր քո թագուհին։
       Ծիրանի ծառ‚ որ կը ծաղկէր,
       Ծաղկէք դուք էլ ինոր նըման։
       Ալուչի ծառ‚ որ կը ծաղկէր,
       Ծաղկէք դուք էլ ինոր նըման։
       Գիլազի ծառ‚ որ կը ծաղկէր,
       Ծաղկէք դուք էլ ինոր նըման։
       Նըշի ծառեր‚ որ կը ծաղկին,
       Ծաղկէք դուք էլ ինոնց նըման։
       Խընծորի ծառ‚ որ կը ծաղկէր,
       Ծաղկէք դուք էլ ինոր նըման։
       Տանձի ծառեր‚ որ կը ծաղկեն,
       Ծաղկէք դուք էլ ինոնց նըման։
       Նըռան ծառեր‚ որ կը ծաղկեն,
       Ծաղկէք դուք էլ ինոնց նըման։
       Սերկեւիլներ‚ որ կը ծաղկին,
       Ծաղկէք դուք էլ ինոնց նըման։
       Դամոնի ծառ‚ որ կը ծաղկէր,
       Ծաղկէք դուք էլ ինոր նըման։
       Փըշատի ծառ որ կը ծաղկէր,
       Ծաղկէք դուք էլ ինոր նըման։
       Շարտաղուկներ‚ որ կը ծաղկեն,
       Ծաղկէք դուք էլ ինոնց նըման։
       Խաղողի ուռ կօճակ կապեր,
       Պըտկէք դուք էլ ինոր նըման։
       Պընդուկի ծառ պըտուկ կապեր,
       Պըտկէք դուք էլ ինոր նըման։
       Գոզի ծառեր պըտուղ կախեն,
       Պըտղէք դուք էլ ինոնց նըման։
       Խըռընդատ‚ որ կը չորնէր,
       Քըսուէր չարկամիդ աչքը, կուրնէր.
       Շընքաքուկ‚ որ կը չորնէր,
       * ։