Մանանայ

Հեղինակ

Բաժին

Թեմա
ՎԱՆԱՅ ՊԱՌԱՒԱՆՑ ԱՂՕԹՔ
       Հայր մեր յէրկինք ւէրկրի… Աստուած‚ քաւեա զիս՝ մեղաւորս։ Տէր ներող, Տէր ողորմեա։ Տէր գթած, Տէր ողորմեա։ Տէր, դու ստեղծէր մի՛ կորուսե։
       Քաղցրիկ Քրիստոս, քե եմ կանչե, քո ստեղծած հոգին մի՛ կուրիսե, քո ճամհէն մի՛ հանե։ Չը հանես ահն սըրտէն, չտանես ամօթն իրիսէն։ Աստուած քե փառք, գոհանամ քեզնից։
       Ստեղծեր ես, դու հուն հանես։
       Ճար արող Տէր, դու ճար անես։
       Լոս արող Տէր, դու լոս անես։
       Հոգացող Տէր, դու հոգաս։
       Զըմէն անճարոց ճարիկն անես, ապա մե։
       Ճար չունեմ, իմ ճարն դու ես, մայր ողորմութեան սուրբ Աստուածածին։ Մայր մեր, մայր Քրիստոսին։
       Տէր, քե մեղայ։ Անդարձիս դարձ տաս, անզեղջիս զեղջ։ Պոռնիկ, սեւերես, մեղաւոր եմ, Տէր‚ դու գիտես։
       Իմ մեղք շատ ի, քանձ աւազն ծովուց, քանձ աստղունք երկնուց, քանձ հողն երկրի։
       Տէր, դու գիտես, դու ողորմես, քո ողորմութեն անչափ ի։
       Անգումանք թէ գումանք, դու հասնես, Տէր։ Յըմէն շառից, յըմէն փորձանքից պարզիրես պահես։ Անզգամի շառից, անզգամի լեզուից ազատ պահես։ Ամե՛ն Տէր, դու վատ օր նշանց չիտաս։
       Բարիլուսու սիրուն Քրիստոս, քե եմ կանչե։ Քաղցրիկ տէր, ձեռնիկս քո փէշն եմ թալե, հոգիս քե ամանաթ եմ տուե։
       Ձէտ, պէտ աստղունք, օգնական պահապան կայնէք։ Գաբրէլ, Մուքայէլ հրեշտակներաց հետ մե ազատէք յըմէն փորձանաց, չար մարդուց, չար սըհաթից։
       Մաղմտացի՛, մաղմտաւոր աղօթրան, բացուի՛ բարիլուս վէր յըմէն անճարներաց, վէր յըմէն կարիբ կուրբաթներաց, ինոնց սատաղէն վէր մե։
       Շաղաթաթախ աղօթրան, դու բարի օր, բարի գըսմաթ բերես մե։
       Եա՛ կամաւոր ժամեր, պատարագներ, դուք հիմդադ հասնէք յըմէն ղարիբ ղուրբաթին‚ ինոնց բանին գործին յաջողութեն տաք, ինոնց սատաղէն՝ մեր ղարիբնեկաց։
       Աստուա՛ծ, դու չար ուզողին՝ բարի տաս։ Ինչ որ կայ կաշու տակ, չթողնես էլնի կաշու իրես։
       Եա՛ սուրբ սրբերէնք, ձեռնիկս ձեր փէշն եմ թալե։ Դուք օգնական, բարեխօս կայնէք։
       Բարիլուսու, բարի Քրիստո՛ս, դու թեւթրիկ ցաւիկ, հանգիստ մահիկ տաս ձիկ։ Իմ զաւկնեկաց արեւշատութեն տաս‚ իմ ղարիբնեկաց արեւշատութեն տաս‚ տատականնեկաց ոժ ու կարողութեն տաս, իմ ձէթկիկ ձագեկաց ձէնիկը դառնաս‚ հաւասար ննջեցելոց քաղցրիկ արքայութեն տաս։ Հացին էժնութեն, ջրին առատութեն, անձրեւու շատութեն, մեր բազում մեղաց թողութեն, մեր լոս հաւատքին հաստատութեն, երկրի ճոչերաց սէր‚ խաղաղութեն, Հայոց ազգին միաբանութեն, ազատութեն։
       Աստուած, քե փառք, ումուտս քե եմ արե, գոհանամ քեզնից, Աստուած, իրեսս քե հող ու մոխիր։ Տէ՛ր, դու գիտես, դու ողորմաս։ Հայր մեր…։