Մանանայ

Հեղինակ

Բաժին

Թեմա
ԱՀԱ ԵՒ ՔԱՆԻ ՄԸ ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐԸ (Կարնեցւոց եւ վանեցւոց)
       ԱՄՊ ԵՒ ՈՐՈՏՈՒՄՆ
       Հանք մը ունիմ հանայ հանայ,
       Կոտոշւըներ մըսըրխանայ,
       Կաթնաղբիւրէն ջուր կը խմէ,
       Արընծովէն ձէն կը հանէ։
       ԹՈՒՂԹ
       Սարէն գլորեցի՝ չը կոտրաւ,
       Ձորէն գլորեցի՝ բան չեղաւ,
       Քարի տակ դրի՝ չկոտրեցաւ,
       Ջուրը ձգեցի՝ փլխորեցաւ։
       ՓՇԱՏ
       Թօփ մը ատլաս ունիմ՝ թէզկէհ չէ տեսեր,
       Չուալ մը ալիւր ունիմ՝ ջաղացք չէ տեսեր,
       Կոճ մը ունիմ՝ մէշէ չէ տեսեր։
       (ԿԱԿԱԼ) ԸՆԿՈՅԶ
       Տօլապ մը ունիմ՝ չորս աչք ունի,
       Ամէն աչքին մէջ՝ մէկ մէկ հաց ունի։
       ՍՈՒՐՆ ՈՒ ՊԱՏԵԱՆ
       Փտած փատը փորեցի,
       Ասլանը մէջ թաղեցի։
       ՀՐԱՑԱՆ
       Լունը թռաւ կարպետին,
       Ձէնը տուեց ագլօրին‚
       Ինքը գնաց Աղդադ,
       Ձէնը գնաց Բաղդադ։
       ԱԾԵԼԻ
       Սարէն կուգայ սլվլալէն,
       Ոսկի բեխեր պլպլալէն։
       ԱՂ, ՋՈՐԻ, ԳԵՏ, ԿԱՄՈՒՐՋ
       Անծիլն Անծնին բարձին,
       Անդադարի երդիքէն անցուցի։
       ԲԵՐԱՆ ԵՒ ԱԿՌԱՆԵՐ
       Մարագ մ՚ունիմ Աստուծոյ շինածն է,
       Մէջը լեցուն մարմար սիւներ տնկած է։
       ՆԱՄԱԿ
       Դաղդան գէլիր ադամ իլէ,
       Իչի դօլի բադէմ իլէ,
       Նէ՛ աղզի վար, նէ՛ դիլի,
       Սէօյլէնիր ադէմ իլէ։
       ԿԱՐՄԻՐ ԾՈՎ, ՄՈՎՍԷՍԻ ԳԱՒԱԶԱՆ, ԻՍՐԱՅԷԼ, ՓԱՐԱՒՕՆ
       Սուդան քիլիդ, օդունտան անախդար,
       Ավ գաչտի ավճի թութուլտի։
       ԳԻՇԵՐ, ՔՈՒՆ
       Սեւ արաբ բեխն օլորեց,
       Անդար հազար մարդ գլորեց։
       ՄԱԾՈՒՆ ԾԾՈՒՄՈՎ ՀԱՐԿԱՆԵԼ,
ԹԱՆԸ ՑՐՈՒԵԼ, ԵՂԸ ԱՄԱՆՈՎ ԹԱՂԵԼ
       Էլ վէր էլին, թագաւոր վէր սէլին,
       Թվանքով զարկին, կող ծակեցին,
       Արիւն թաղէ թաղ ցրուեցին,
       Ոսկոր մէջ տան թաղեցին։
       ՃՐԱԳԱԿԱԼ
       Երեք ոտնէն, մէկ մօրուսէն,
       Կայներ, կ՚ուտի մեր հօր քէսէն։
       ՀԱՒԿԻԹ
       Մեզ տուն մը կայ, տուն մ՚էլ ինե,
       Դեղին Դաւիթ նստե ինե։
       ՍԱՌՈՅՑ
       Սեղան սատաֆէ, ոտքերն արծաթէ,
       Լուսնակն ի փակ, բանլիքն արեգակ։
       ՏՐԵԽ
       Էն ի՞նչ է, կապեմ՝ կ՚երթայ,
       Արձկեմ՝ կը կենայ։
       ԱՉՔ
       Սեւ սըլայ, սիվտակ սըլայ,
       Խաթունն ինե կը ճլվլայ։
       ԳԵՐԵԶՄԱՆ
       Մութը տուն, տմբլիկ քուն։
       ՁԻ ԵՒ ԱՍՊԱՆԴԱԿ
       Մսէ բերդ, երկաթէ դարանջայ,
       Ոտքը դրի, իջայ։
       ԱԿԱՆՋ
       Մեզ հոր մը կայ, աշխար երկիր
       Ինչ որ կայ՝ մէջ կ՚իյնի։
       ՀՈՐ
       Քանի կտրեմ՝ կ՚երկննայ,
       Քանի տաշեմ՝ կը հաստանայ։
       ՑՈՐԵՆ ՑԱՆԵԼ
       Բռնեմ ափովս, թալեմ թափովս,
       Մեռնի տարով, ապրի բարով։
       ԳԼԽՈՒ ԳԱՆԿ, ՃԱԿԱՏ, ՅՕՆՔ, ԱՉՔ, ՔԻԹ, ԲԵՐԱՆ, ԱԿՌԱՆԵՐ
       Մեզ ծառ մը կայ ճըճան է,
       Ճըճանի տակ մէյդան է,
       Մէյդանի տակ ղալամ է,
       Ղալամի տակ կթխայ է,
       Կթխայի տակ զուռնայ է,
       Զուռնայի տակ մարագ է,
       Մարագն իլին ուրագ է։
       ՆՈՒՌՆ
       Անծակ մարգարիտ, անոլոր դերձան,
       Աստուած կը շարէ, մարդը կը քակէ։
       ՇՈՒՆ
       Էրկէն վազէ, բուլոր նստէ,
       Դնչաման՝ մօտ տռճաման։
       ԿՐԻԱՅ
       Քար վէր քարին, քար չէ,
       Կ՚արածայ՝ տաւար չէ,
       Ձու կ՚ածէ՝ հաւ չէ։
       ՊԱՏՐՈՅԳ ԵՒ ՃՐԱԳ
       Օձ մէջ ծովուն,
       Գլուխը պսպղուն։
       ԳԻՐ
       Սիվտակ արտ մ՚ունիմ,
       Ձեռնովս կը ցանեմ, բերնովս կը քաղեմ։
       ԱԳԼՕՐ
       Մեզ զատ մը կայ՝ զատոց է,
       Թագն ի գլուխ՝ սղոց է,
       Գիշերուան մեռելյարոյց է։
       * ։ Երբ վարպետը հանելուկ մը կ՚ըսէ, ունկնդիրներէն հարցում մը կ՚ուղղուի իրեն թէ՝ ի՞նչ եղա է։ Նա եւս կը պատասխանէ՝ Երկաթ է, կամ՝ Փայտ է, կամ՝ Կենդանի է եւ այլն։ Իսկ եթէ Եղան հարցանողն չկրնայ լուծել հանելուկը, գիտցող մը կ՚առաջարկէ անոր թէ՝ Պղնձէ քաղաք ինծի տուր, որ ըսեմ։ Շատ դժուար բան է Պղնձէ քաղաք տալ, վասնզի այնուհետեւ կ՚սկսի երկայն շարք մը բանից, որքան գէշ եւ խայտառակ բան կայ՝ կը վերագրէ չը գիտցողին եւ լաւն ու պատուաւորն՝ իրեն եւ ի վերջոյ կը լուծէ։