Նամակներ (1884-1915)

Հեղինակ

Բաժին

Թեմա

98. ԼԵՒՈՆ ԶՕՀՐԱՊԻՆ


Թարգմանութիւն

[Փարիզ], 18 յունիսի, 1908

 

Սիրելի զաւակս,

 

Ստացայ 17 թուակիր նամակդ, ինչպէս նաեւ սնդիկի ու ցինկի գործարքները մերժող երկու նամակները:

Դուք ասում էք, որ նրան գրել էք ծարրաքարի եւ Հերակլէի ածխի մասին:

Չեմ հասկանում, նախ` նա-ն ո՞վ է, Ցիլէնցիգէ՞րը: Եւ յետոյ, ինչո՞ւ գրել ծարրաքարի մասին, եթէ արդէն համաձայնութեան ես եկել մէկ այլ վաճառատան հետ:

Իմ գործերը շատ վատ են, այդ պատճառով ծայրաստիճան մտահոգ եմ:

Համբուրում եմ քնքշօրէն:

 

Գ. ԶՕՀՐԱՊ