Պատմութիւն թագայորի Պարսից

Հեղինակ

Բաժին

Թեմա

Թահմազ խանս երբ ըսկսեց համբերել որ համբերեց, օսմանցին իւր պատրաստութիւնն տեսավ. Համայդանու փաշէն, որ անվանի Աբդուըռայման փաշայ, սա գիր գրեց սուլթան Ահմատին թէ «Ղզըլբաշն կուզայ մեզ վերայ կռիվ գայ, քոյ պատրաստութիւնն տես»: Սուլթան Ահմատն հրայման ետ Դիարբեկրու փաշին թէ` «Տեղըտ մեր է բէյրաղի բացէք սէրդէն գէշտի տալ Ղլիջ զօրք ժողովեցէք, գնացէք Համայդանայ վերայ, որ Ղզըլբաշն գալիս այ»: Վերջայպէս 33. 000 մլի քուրտ տալ Ղլիջ սէրդէն գէշտ, բօվանդակ եղավ այսչափ: 33. 000 զօրք եկին Հայմայտան, ի մէջ կէր 6. 000 ենկիչարի, որ ամէն 45. 000: Սուլթան Ահմատն Ղզըլբաշի էլչին եդ ի մէջ երկաթի, ոչ թողեց յետ գալ: Ղզըլբաշն լսեց այս բանս, նայ էլ իւր պատրաստութիւն տես ԺԲՌ [12. 000] հզօրք իւր պատրաստութիւնն: Աբդռահման փաշէն գրել էր թէ` «Մեր զօրքն փորք այ»: Սուլթան Ահմատն գրել էր Ուրֆու փաշի վերայ թէ` «Տեղէդ զօրք ղրկեցէք Հայմայտան»: Ուրֆու փաշէն իւր երկրիցն մին մարդ էր պատրաստել, որ է անունն Թօխմախ, որ է քուրդ, սայ շինեց եօթն Ռ [7. 000] մարդոյ գլխայոր, որ բօվանդակ քուրտ, ղրկեց Հայմայտան, եկ եհաս Հայմատան: Երբ հաս Հայմատան, Աբդռահման փաշէն հրայման ետ, ղրկեց Նայհայվանդ կասեն, որ Ուլուկերտու մոտն այ, որ օսմանցուն այ Ուլուկերտ Ղզըլբաշէն այ, մանայվանդ Ուլուկերտու մինչ ի Նայհայվանդ` երեք յավուրէն ճանհայպար այ. այսչաբ հեռի է Ղզըլբաշն օսմանցուց: Օսմանցին իւր պատրաստութիւնն տեսավ թամավ եղավ:

Գանք յետ եւ ինք Թահմազ խանին: Թահմազ խանըն լսեց որ իւրեանց էլչին օսմանցին դրել այ երկաթի մէջ. յայտնի այ կռիվ ունի: Թահմազ խանն ԷՌ [7. 000] զօրք ունէր յառաջ ըսկիզբն. աբայ ավելայցուց զօրք իւր, եղաւ ԺԲՌ [12. 000]: Սկսեց գալ օսմանցու վերայ: Եկ եհաս Ուլուկերտ, 29 օր կացաւ տեղն, ոչ է ղրկում էլչի թէ` «Ձեզ վերայ եմ գալիս»: Նմայնապէս օսմանցին գիտաց որ իւրանց վերայ այ գալիս. նմայնապէս օսմանցին էլ չի խօսում: Նմայնապէս թէ միմեանց պատերազմի խաբար չեն. այսպիսի: Վերջայորապէս Թահմազն մարդ ղրկեց Աբդռահման փաշին թէ` «Հայմադան բաց թող, գնայ»: Աբդռահման փսշէն ջուղաբն ետ թէ` «Մինչ ի Ժ [10] օրն ինձ համբեր, Ժ [10] օրէն քեզ ջուղաբն տամ»: Թահմազն հավանեցավ այս բանի, Ժ [10] օր հմբերից: Էս Ժ [10] օրիս համբերութիւնն պատճառն ի՞նչ է. Ալի փաշայ կասեն, որ սուլթան Ահմատի մեծ վազիրն այ, սա վէզիրս ծածկայբառ գիր էր ղրկել Թարվէզու փաշին, որ է Իբրայհիմ փաշայ, Համայդանայ փաշին, Սենու փաշի, որ է անունըն Ուսէն փաշայ: Քրմանշայու փաշէն, Ջին Հասան կասի, նայ հնազանդ չէր վէզիրին, նորա գիր չէր ղրկել, նա խաբար չէր այս բանիս. Թամուր խան կասեն, որ աղվանիցն փախավ եկավ, որ Զահդարանայ բերդն շինեց, տեղն մնաց, սա էլ չէ հնազանդ վէզիրին. էս երկու, որ մինն Ջին Հասան փաշէն, մինն Թամուր խանն, հնազանդ չեն, նորա հետ ներհակ են. այսպէս որ ասացինք եւ յիշեցինք:

Գանք պատմենք Հայմադանայ փաշէն, որ լինի Աբդռահման փաշայ: Սա ղրկեց Թամուր խանին հետեւաց թէ` «Ղզըլբաշն գալիս այ Հայմադանու վերայ, վեր կաց, եկ»: Մանայվանդ Թամուր խանն զօրքն շինել այ ԶՌ [6000], ԶՌ [6000] զօրքօվն եկ ի Համատան, եհաս, Գ [3] օր տեղն նստավ, գնաց փաշի մոտ թէ` «Եկ, քեզ հետ մին խորհուրդ ունիմ, ասեմ»: Փաշէն ասաց խորհուրդն իւր: Թամուր խանն խորհուրդի պաճառն ի՞նչ է. այս օ որ ասում թէ` «Ղզըլբաշն շատ այ, գալիս զօրքն շատ այ, բազում են. ինչ որ թօբ կայ բերդուս մէջն դուս արկենք, թօբօվ գնանք կռիվ, ինչ որ տեղս զօրք ունես, բօվանդակ առնեք գնանք կռիվ»: Փաշէն ասում այ թէ` «Չէ, ես թօբ չեմ քաշել բերդէս, թագայորիցն կամ վէզիրիցն հրայման չկայ որ ես թօբ դուս արկեմ, ինձ գրել այ վէզիրն թէ դու տեղըդ նստի` որ Ղզըլբաշն գայ, որ լինի Թահմազ խանն ի մոտ բերդի, դուն դուս գնայ կռվի: Ինձ գրել այ է Թամուր խանըն ՂՌ [90. 000] զօրքօվ ղրկայ կռիվ, դուն բերթն պահոյ քո զօրօքն. ինձ էսպէս են գրել»: Աբայ աս խօսաց պատճառն ի՞նչ է. վէզիրն խօսքն մէկ արել շայհի հետ Թարվէզու փաշին, Հայմայդանայ փաշին, Սինու փաշին, այսոնք չորքս մի խօսաց են` հնայզանդ որ լինի վէզիրի, ղրկաց գիրն ծածկայբար, որ ղրկել էր փաշէքանցն թէ` «Որ Թահմազ խանն երբ Հայմատանու վերայ կամ Թարվէզ կամ Սինու, դուք բաց թողէք Հայմայդան երկիրն, դուս ելէք, կռվէք ոչ»: Յետ այնոքիք փաշէն Հայմատանայ գնաց ոչ: Բերին Թամուր խանըն, ղրկեցի ԶՌ [6. 000] զօրքօվ:

Գնաց Թամուր խանն, եհաս Ուլուկերտու մոտ, մին ջուր կայ, որ անունըն Աբիմուշ կասեն: Աբիմուշ ասելու պատճառն ի՞նչ է, թէ մկան ջուր է` լեզվաւ պարսոյ. այսպէս որ ասացի եւ յիշեցի: Թամուր խանըն տեղն նստավ մին օր. Զ [6] ժամէն ճանայպարհ այ: Թամազն լսեց որ Թամուր խանն եկել այ, Թահմազ խանն վեր կացավ սորայ վերայ: ԺԲՌ [12. 000] Թահմազի զօրքն էր, ԶՌ [6. 000] Թամուր խանի: Սոքանք կռիվ առին մինչ ի 3 ժամ: 3 ժամէն յետոյ Թամուր խանն յախտվեցավ, եփախ: Զ [6] յավուրէն ճանայպարհ եկ հաս Հայմադան, մին օր մին գիշեր ոչ էր Թամուր խանն եկել Համայտան, իւր փախաց զօրքիցն եկ հաս Համայտան: Եւ յինքն Թամուր գնացել էր իւր շինաց բերդն, որ Զահպարան կասեն: Այս խաբարս որ եկ հաս Հայմադան, գիշեր էր. գիշերվայ մին ժամին խաբար եկ տեղն Հայմայդան: Եբոր Աբդռահման փաշէն լսեց էս խաբարս, գիշերն իւր խիզան կամ որդիքն եւ իւր դստերն առավ, դուս ելավ ԽԵՌ [45. 000] զօրքօվն, գիշերն փախավ: Յառայոտենց մին օսմանցի չմընաց ի մէջ Հայմադանայ: Թահմազն Թամուր խանիցն շատ երկկուղ ունէր, նորանից շատ կը վախէր. գնաց Թամուր խանի յետեւիցն թէ բարքէ բռնաց Թամուր խանին: Թամուր խանն տեղէն փախավ, գնաց դէբի Թարվէս, ոչ կարացավ բռնիլ Թամուր խանն փախչել էս տեղն: Մին գիր էր գտել ճանայպարհին որ վէզիրի ձեռայցագիրն, գրել այ թէ` «Աբդռահման փաշայ, թէ Ըղզըլբաշն գայ ձեզ վերայ, դուք փախէք, կռվէք ոչե: Գ [3] փաշի այսպէս այ գրել: Թամուր խանըս էս գիրս վեր կալաւ, պահեց, գնաց Թարվէզ, էլ Թարվէզու փաշին բան չասեց, տեղն կացավ մինչ ի 2 ամիս. այս որ ասացանք եւ յիշեցանք:

Գանք ասենք Թահմազ խանըն, Գ [3] յավուրէն յետոյ եկավ մտավ Համայտան, ըսկսեց զօրքն յառայվելացան, ել 33 օր տեղն նստավ. շատ օսմանցին են բռնել, բերին սուրն քաշեցին օսմանցու: Քըրիստոնէք կէր ի մէջ Հայմատանայ մէջն, որ բէզերկան, որ է մինն բաղդադցի, անունըն Սարուխան, մինըն ըստամբօցի, անունըն Հանայ: Այս երկուսըս, որ են կաթուլիկ քըրեստոնայ, մին մին մուլուլցի ասօրենեաց ասգէն, որ էր անունըն Աբդի, մին արզրումցի, Ղարպբիբար կասեն որ էր լաղումջի, որ օսմանցվի լաղումջին էր, մին մուշեցի, որ անունըն Թօռուն կասեն: Այս հինգ քրիստոնէս պատրու վանքն են մտել, պատրին պահել էր: Եկին Ղզըլբաշերն, գտան սոցանց թաքելօվ, տարան թէ ըսպանեն: Համադանցի մին աստուածայսէր քրիստոնայ, որ անունըն Մանայսէ, եկ եհաս, ոչ թողեց ըսպանելու, թէ` «Էսոնք հայ են, գնանք խանին մոտ, թէ որ խանն հրայման կտայ թէ ըսպանեցէք, դուք յետոյ ըսպանեցէք»: Առաջ գնաց խանին մոտ, հանըն հարցուց այսոնց թէ` «Դուք ո՞ր տեղանց էք»: Քրիստոն Սարուխանս ասաց. «Ես բաղդադցի եմե: Վերջայպէս ամենեցուն հարցուց: Յետոյ Սարուխանին հարցուց թէ` «Դուն ի՞նչ ունես ծախելու այս տեղ»: Ասաց Սարուխանըն թէ` «Ես աբրշում ունեմ, որ ծախել պիտի քոյ զօրից. մին մարդ իմ աբրջումս 6 քիսի պանզար եւ աշմազ 24 քիսի, 16 քիսի քէջի, վերջայպէս սամուր, ղախում, սաթրաջ, ջլըղայվայ, ըռավանդ, մինչ ի 175 քիսակի ապրանքըս` քոյ զօրի մին մարդ առել այ, չի տալիսե: Հարցուց խանն թէ` «Դու էն մարդն ծանօթ ես, գիտե՞ս»: Սարուխան ասաց. «Ես էլ գիտեմ, կը ճանաչեմ, պատրին էլ գիտայ»: Հրայման ետ գնացին, էն մարդն գտան բերին. աս մարդիս երքնվեր էր առել բօվանդա: կ Խան բերեց իւր տուն, խանն ասաց. «Քեզ ըսպանում չեմ, քեզ ազատ կանեմ, ապրանքդ քեզ չեմ տալ, գնայ, Աստուած քեզ էլ կտայ, Աստուած էդ ապրանքդ ինձ համար էր պահել, որ ես գամ էս երկիրս, ինձ տայ»: Էս Սարուխան քրիստոնէս ոչ կարաց պատասխան տալ: Համատանցի տանուտէր Մանայսէին խնդրեց թէ` «Էս մարդիքս քեզ եմ տալիս, տար, հաց տուր, ջուր, թէ որ պահի , յեբ որ կուզեն գնան իւրեանց քաղաքն»: Մանասէն ասոնց տարավ իւր տուն, 3 օր պահեց. յետոյ 3 յավուրէն գեղօվի, սոցանց խարջն քաշեցին, մինչ ի 4 ամիս: 4 ամիսն թամամվեցավ, ղրկեցին իւրեանց երկիրն այս մարդիքս: Այս է որ ասացանք եւ յիշեցինք:

Թամազ խանն նստեց մինչ ի 35 օր ի մէջ Հայմայտանայ: 35 օրէն յետոյ զօրքն շինեց 15. 000, վեր կացավ գնալօվ Սենու վերայ: Եօթն օր գնաց, հասավ Սենայ, բռնեց հրէակն թավելօվ, 256 թուման փող առավ յօժարութեան, մեծ մեծ թուրքերիցն, որ շատ զէնգին են, կամ գանձ շատ ունեն, որիցն 30 թուման, որիցն 50, որիցն 20, որիցն 100, որիցն 60, այսպիսի իւրեանց կրաողութիւնին ղատար: Յետոյ Սիուն խանն, որ է անուն անվանի Սըֆան վէրդի խան, ուզեց զնա ըսպանել: Մեծայմեծք ոչ թողին ըսպանելու, ԳՌ [3. 000] թուման առավ, ոչ ըսպանեց: Մանայվանդ պատճառն ի՞նչ է սորա ըսպանելոյ. այս է պատճառն որ ասում. «Օսմանցին որ եկ մ՚երկիրն յէ՞ր չը կռիվ արիք, քան ըսերկիրն տվիք օսմանցուն, դուք եղաք խան, երկիրն քանդեցիք եւ ավերեցիք»: Այս էր պատճառն: