Պատմութիւն թագայորի Պարսից

Հեղինակ

Բաժին

Թեմա

Ինքն (Թահմազ Ղուլի խանն) նստավ տեղն Մանդալի եօթն յավուր: Եօթն յավուրէն յետոյ վեր կացավ գնալ Բաղդադու վերայ: Գնաց եհաս Բաղդադ: Բաղդադու մին ժամ կամ Բ [2] ժամէն տեղ այ, որ Յիմաամ-Ազամ կազեն, որ օսմանցու գունտն այ, որպէս մեր սուրբ հայրապետերն մեր օրէնքն կապեցին եւ կազմեցի, այն նման նորանց օրէնքն Յիմա-զամ կապեց, շինեց սահմայնայդրեց: Վերջայպէս խանն գնաց տեղն, իջավ, Յիմամ-Ազամի մէջումն մեծ մեծ կարդացողեր կայ. խանն ասոնց լավ ըսգեստ հագցուց, լավ պատվեց: Տեսին որ լավ այ պատում, Յիմամ-Ազամի շխերն գրեցի Յիմամ-Ալու, Յիմամ-Մուսի, Յիմ-Բաղերի, Յիմամ-Քազումի, Յիմամ-Աբասի, Յիմամ-Զէնալ, Յիմամ-Զէյնաբտու. ասոնց ամենեցուն գիր ղրկեցին թէ` «Թահմազն լավ այ պատիվ տալիս մեզ, լավ դուրք այ, սորան հնազանդ եղէք, որ մենք հնայզանդ եղանք մեզ լավ այ պատիվ տալիսե: Սոքանք որ լսեցին` բօվանդակ հնազանդ եղան Թահմազին:

Վերջայպէս Թահմազ խանըն, որ Ալի Մարդան խանըն, Բաբայ խան բէկն, որ ղրկել էր Հիլու վերայ, սորանք Հիլայ առել են, պռծել, շատի ջուրն յանձին կացել, որ գնան Յիմամ-Ալի կամ Յիմամ-Մուսայ: Խան լսեց, շուտօվ մարդ ղրկեց թէ` «Գնակ ոչ Յիմամ-Ալու վերայ կամ Յիմ-Մուսու, ինձ հնազանդ են եղելե: Այս Բաբայ խանս` լսեց խանի հրաման տված խօսացն, ոչ Յիմամ-Ալու կամ Մուսու վերայ: Յիմամ-Ալու, Յիմամ-Մուսու տակօվն Բաբայ խան, Ալի Մարդան խանս իւրեանց զօրքօվն եկին դէբի Բաղդադ, որ էն ջրի էն կողմն: Երբ որ Բաբայ խանըս կամ Ալի Մարդան խանս ըսկսեցին դէբի Բաղդադու, քաշեցին ըսսուրն այնչաբ օսմանցի կամ արաբ որ անթիվ: Դարձեալ Բաղդադու ջրի էն կողմն այնչաբ օսմանցի սուրըն քաշեցին, էն չօլն բօվանդակ յարուն էր դառել, յարունայ հոտէն մարդ չէր կարում անցնիլ, որպէս որ տօթ է եւ շոգ է ժամանակն, հոտնիցն մարդ չէր կարում դէն անցկենայ:

Վերջայպէս Բաբայ խանն եկ հասավ Բաղդադ, ջրի էն կողմօվն, Ղալշու Եախայ կասեն, Բաբայ խանն եկ տեղն իջավ: Ղարշու Եախայ ասելու պաճառն ինչ է. այս է որ Բաղդադու բերդի մին դուռն ունի, որ Ջսիր-Ղաբըսի կասեն, որ էն դռնօվն բերդիցն էն գըգըն Ղարշու Եախէն, որ էս կողմս Բաղդադ այ, էն մին մեծ քաղաք այ որ քան ըսԲաղդադ մեծ. շատ է ջուրն միջօվն նայ անցնում, էն դեհն Ղարշու Եախէն այ, էս կողմս Բաղդադ, մէջտեղն մին կամուրջ կայ, այս դին այն դին կանսին: Կամուրջըն ինչպէս այ. Բ [2] երկաթ է, զնջիր կապել են, մեծ մեծ բարքէք վերէն սահմանել են որ մարդ գնայ գայ կամ թէ ձիայոր գնայ գայ:

Վերջայպէս Բաբայ խանն Բաղդադու էն կողմն բռնեց, Թահմազ խանն էս կողմն, միչ ի ԽԸ [48] յավուր: ԽԸ [48] յավուրն անցնելոյ յետ, ըսկսեց Թահմազ խանն թօբերն Զաղօվու բերել տալ: Թահմազ խանն ԻԵ [25] թօբ էր բերել հետն Զաղօվ, բաց էր թողել, հետն թօբ չի ման ածել, թօբերն իւրանից Զ [6] եօթն յավուր բաց կը թողնի, այսպիսի կանոն ունի Թահմազ խանն: Վերջայպէս թօբերն ետ հասավ Բաղդադ, թօբերն լարեցին ի վերայ Բաղդադու, ըսկսեցին թօբերն կրակել ի վերայ Բաղդադայ: Օսմանցին բերդի մէջէն ըսկսեց թօբերն կրակել ի վերայ Թահմազի: Օսմանցու թօբերն շատ բազում մեծայգուն էր, մին թօբն Խ [40] հօխայ բարուտ կուտէր. մին անգամ օսմանցին էս թօբըս կրակեց Թահմազի վերէն, թօբի գուլուլէն եկ հասավ Թահմազի զօրքի մէջն, մինչ ի Ճ [100] մարդ վեր առ գնաց թօբն: Թահմազ խանըն տեղէն զօրքն վեր կալավ, հեռացավ, հեռայգոյն իջավ, ոչ օսմանցու բօբն հասավ Թահմազին, ոչ Թահմազի թօբն հասավ օսմանցուն. այսպիսի հեռայգուն նստեցին մինչ ի ԾԷ [55] յավուր: Դարձեալ օսմանցին որ էն մեծ թօբն կրակեց Թահմազի վերէն, բերդի պատն բօվանդակ ավերել էր, շատ տուն էր ավերել. քաղաքի մէջն օսմանցին էլ ոչ կրակեց այս թօբս: Վերջայպէս 55 յավուր թամամ եղավ, օսմանցին ըսկսեց քաղաքիցն դուս կալ որ լինի կռիվ: Թահմազն էլ իւր պատրաստութիւնն տես: Օսմանցին Բ [2] կողմօվ դուս եկավ, մին Յիմամ-Ազամայ դռնօվն, մին Աղ-Ղաբու կասեն, էն կողմէն: ԻԴՌ [24. 000] ենկիչարի կամ եամաղ, որ եկիչարու եամաղ է, այսչաբ Աղ-Ղաբուցն դուս եկան, ԺՌ [10. 000] Յիմամ-Ազամայ դռնից դուս եկան. փաշէն դուս չի եկել, դեռ քաղայքայկանն դուս չի եկել, փաշէն չի թողնում թէ քաղայքականն դուս գայ: Պաճառն ի՞նչ է. քաղաքայկանի կէսն ղզըլբաշ այ, վախում այ դուս թողնել. այսպէս որ յիշեցի եւ ասացի:

Վերջայպէս օսմանցին քաղաքէն դուս եկ: Թահմազ խանն տեղէն վեր կացավ. Թահմազ խանն ոչ է բերում թօբ: Յառաջ օսմանցին թօբն յառաջարկում այ, ինչ որ զօրք կայ թօբի յետոյ կանքնաց. այսպէս եկ յառաջ, Ժ [10] թօբ այ դուս արկել օսմանցին: Թահմազն որ եկ` մոտացավ օսմանցին, թօբերն կրակեց: Թահմզն որ տես թօբերն կրակեց օսմանցին, իւր զօրքն Դ [4] բաժնին Թահմազ խանըն թօբն ոչինչ եղայ: Օսմացին մինչ ի թօբերն մին անգամ էլ լցնելըն, Թահմազ խանն շուտօվ դ [=4] կողմէն եկ հաս, ոչ թողեց թօբերն լցնել: Խառնվեցան միմեանց մինչ ի եօթն ժամն: Վերջայպէս օսմանցին յախտվեց, եփախ բերդն: Սրօվ էր անցել օսմանցուց ԸՌ [8. 000], Թահմազիցն ԶՌ [6. 000]. այսպէս որ յիշեցի:

Օսմանցին էլ ոչ դուս եկավ քաղգէն: Քաղաքին մէջն անկեալ սովութիւն, քաղձածութիւն, շան մսի հօխէն մինչ ի Խ [40] մառչիլ, ոչ կէր թէ առնեն, ուտեն: Այսպէս ՁԸ [88] օր Թահմա նստեց տեղն, օսմանցին էլ ոչ է դուս գալիս: Թահմազ խանն ըսկսեց զօրիցն ղրկել Մսուլայ կողմն: Գնացի Մսուլայ կողմն, էդ գեղորէնքդ բօվանդակ սուրն քաշեցին, որ բանական մարդն անբանայկան մարդն ոչ էին ըսպանում, կամ փորք տղայքըն ոչ էին քերի անում, այն որ բանական մարդ այ ըսպանեն էնոր, անբանական է, ոչ է ըսպանում: Այսպէս ղսըլբաշն գնաց մինչ ի Մսուլ, ոչ մտավ: Մսուլայ մոտն մին Հազրաթի-Եօնուզ կասեն, որ լինի Ունան. մինչ ի տեղն գնացին, տեղնէն յետ դառնան:

Վերջայպէս մինչ ի Թ [9] ամիս Թահմազն տեղն նստավ: Թ [9] ամսոյ յետոյ սուլթան Մահմուտն Թօբալ Օսման փաշէ մեծայոր էր շինել ԲՃԾՌ [250. 000] զօրօք, որ գալիս էր Թահմազին: Եկավ հասավ, հասավ Մսուլ Թօբալ Օսման փաշէն: Թահմազն լսեց. Թահմազն էլչի ղրկեց Բաղդադայ մէջն թէ` «Ահմատ փաշայ, եկ բերդն տուր ինձ առանց կռիվե: Ահմատ փաշէն գրեց թէ` «Դու գնայ օսմանցուն յախտայ, եկ, էս բերթս քոյն այ, մինչ ի օսմանցուն բօվանդակ յախդես ոչ` ես քեզ չեմ տալ էս քաղաքնե: Էսպէս մնաց: Վերջապէս Թօբալ Օսման փաշէն եկ հասավ Բաղդադայ հողն, գալօվ մօտացավ: Թահմազ խանըն ԶՌ [6. 000] զօրք բաց թող Բաղդադի վերայ, Թահմազ խանն գնաց Օսման փաշի վերէն:

Օսման փաշէն շուտօվ եկ հաս եւ ջուրն բռնեց: Թահմազն ոչ կարաց, Թահմազ խանն ոչ կարացավ հասնել բռնայ ըզջուրն: Վերջայպէս օսմանցին տես որ Թահմազն գալիս այ, իւրեանց պատրաստութիւնն տեսին: Թահմազն գնաց մոտացավ. Թահմազն ոչ էր տարել թօբ: Օսմանցին բերել էր թօբ, ՃԵ [105] թօբ: Ըսկսեցին իւրեանց կռիվն: Թահմազն յառաջ ինչ թվանքչի ունէր զօրքի զառայչեւն կանքնացուց, որ ԺԲՌ [12. 000] թվանքչի ըսկսեցին կռիվն: Թահմազն յառաջ յախտեց օսմանցուն: Օսմանցին փախավ գնաց ջրին մոտ, մին բլքայ կէր տեղն մաթարիս բռնեց: Բլքայ ասել ի՞նչ պաճառ է. այս է պաճառն, որ անձրեւ որ շատ էր եկել, սելաֆի ջուրն քանդել այ, խոր խոր ձոր այ շինել, այսպէս որ փոս փոս այ: Օսմանցին ենկիչարին մտավ տեղն. ենկիչարին թվանքըն կրակում այ, դիբջում այ Թահմազի զօրին: Թահմազի զօրն որ թվանքըն կրակում այ, ոչ է դիբչում օսմանցուն: Նմանայպէս օսմանցին գետնի տակէն այ, Թահմազի զօրքն գետնի երեսին: Քանի ժամանակ որ Թահմազի թվանքչին յառաջէր, օսմանցու ենկիչարին ոչ կարեցավ դուս գալ. երբ որ Թահմազի թվանքչին յետ դառավ ծարավութենէ, օսմանցու ենկիչարին դուս էքավ: Աստուած փրկէ Տէրն ազատէ. պարսոյ զօրին վերայ այնպէս կրակ վեր ածին, որպէս երկնքէն անձրեւ կը հեղայ, այնպէս թվանքի գուլուլէն վեր կու թաբէր ի վերայ պարսոյ զօրին: Պարսոյ զօրի յախտվելու պաճառն ի՞նչ էր. պաճառն այս է որ օսմանցի շուտօվ ջուրն տիրեց, Թահմազն ոչ կարացավ շուտօվ հասնիլ, Թահմազին ջուր չունէր. ջուր ունէր, հեռի էր. ապայ այն էլ ինչպէս ջուր էր, գետնի տակէն մին սեվ ջուր էր դուս գալիս, մին սըհաթ հեռի: Թահմազն թվանքչիքն, որ յառաջին քանի որ նոր եղավ կռիվն, որ մի ժամ լավայգոյնին, երբ որ Բ [2] ժամն թամամվեցավ, Աստուած փրկէ Տէրն ազատէ, օսմանցու կողմէն մի քամի վեր կացավ, բօվանդակ այս թվանքչոց բերանն հողով ավազօվ լցուց, ծկակ եղան: Բաբելայ կրակ շողն, որ այնպէս շող այ, որ մարդոյ շոր էլ այրում այ, արեւն այնպէս շող այ. քամին մին կողմէն, կրակ շոքն մին կողմէն, ծարավութիւնն մի կողմէն, Թահմազ խանն որ տեսավ իւր թվանքչիքն ծարավու ծկակ են եղնում, թվանքչիքն ետ քաշեց, թէ` «Գնացէ կէս ժամէն ճանհայպարէն ջուր խմեցէքե:

Երբ որ թվանքչին ետ դառավ, օսմանցու ենկիչարին դուս եկավ մաթարիսի մէջիցն, ըսկսեցին պարսոյ զօրին վերայ կրակ թաբեցընել: Մամիշ փաշ մին կողմէն, Ուսէն փաշէն մին կողմէն, Ըռուստամ փաշէն մին կողմէն, պարսոյ զօրին չորք կողմն բռնեցի: Պարսոյ զօրքն յախտվեց, ձիայոր փախին, ոտայորն բօվանդակ անցան. ձիայորք էլ անցան, մանայվանդ մին փորքն ձիայորն պռծավ: Թահմազ խանն կորուցին ի մէջ զօրի, ոչ գիտէին որ կողմն այ գնացել, ոչ գիտեին ըսպանե՞լ են: Այսպէս պարսոյ զօրի կէսն գնաց Մատալու վերայ, կէսն գնաց Ղզրայբատու վերայ, կէսն գնաց Ղազօվու վերայ. այսպէս մին փորքն փորքն ցրվեցան:

Պարսոյ զօրի մէջումն կէր Զ [6] քըրիստոնայ, որ Թահմազին ղուլ են կամ իւզբաշի. որ մին էր Դավի, անունըն Դաւիթ կոչի. մինն Գօրըցիցեցի բէկ կասեն. մինը Գեղաքունու դուն կասեն, որ անվանի Գեղայքունի, Գեղաքունի չորս կողմէն կասեն, գեղն Սոթ անվանի, այս սոթեցի Ատումի որդի Աբիջանս, չաբնեցի Այտդէն բէկի որդի Աղայջանըն, եւ չաբնեցի Մռավենց Տէր Մուսէսի որդի Բալիգն, եւ ճաթայկերենց թօբուզի որդի Հախնազարս: Վերջայպէս էս Զ [6] քըրիստոնէս ունի ԵՃ [500] զօրք, ոչ ուն յառայվել: Պարսոյ զօրն որ յախտվեց, Թահմազ խանն որ կորուցել են, էս Հախնազար հայ քըրիստոնէս խանին հետ գնացել էր, որ մարդ չէր տեսել: Մնացեալ քըրիստոնէքն փախել են, Ղազօվ գնացել են: Ղազօվ մին Ջան խան կասեն, որ Ըսպհանի Մահմատ Ալի խանի որդին, սայ եկել էր Ղազօվ, էս քըրիստոնէքս որ գնացին տեղն, Ջան խանն ասաց. «Դուս չլիք որ ես յետ կը դառնամ մէկ էլ օսմանցու վերայե: Էս հայքըն ղաբուլ չարի թէ` «Մեր խանն գտնէք ոչ, մենք չենք գնալ մէկ էլ օսմանցուն հետ կռվելե: Այս հայքս սորայ ոչ եղան հնայզանդ, ելին դուրս քաղաքէն դէբի Համայդան. գնացին հասին Քրմանշայ:

Քրմանշահ խաբար եկ թէ խանն Համայտան այ. ուրախացան, խնդրութիւն արին: Թահմազ խանըն ճանհայպարերն մարդ եդ որ մարդ չըփախչի, ինչ որ փախաց զօրք կէր` սաղըն եկ տեղն խանին մոտ: Զ [6] խան էր պռծել. խաներն կանչեց, հարցուց թէ «Դուք ո՞ւր էք փախչում, ես ձեզ տարել եմ որ կռիվ անէք, ես ձեզ տարել չեմ որ դուք փախչիքե: Շուտօվ հրաման ետ, էս վեզ խանի գլուխն կտրեցին: Կանչեց մեծ մեծ իւզբաշէքն, էն օր ՃԾԲ [152] մարդոյ գլուխ կտրեց, թէ «Ո՞ւր փախաք կռվիցնե: Էս պաճառին Գ [3] յավուրն Զ-Է [6-7] խան շինեց, ինչ որ ըսպանեց թաքրարտան նոր շինեց, մինչ ի վաթսուն յավուրն ԺԵՌ [15. 000] զօրք շինեց, որ էս ԺԵՌ [15. 000] որ շինել այ` իւր փախած զօրիցն այ. ինսընեւերկու Ռ [92. 000] զօրիցն մնացել էր ԺԵՌ [15. 000] զօրք, որ օսմանցու կռվումն բօվանդակ գնացել էր: