Պատմութիւն թագայորի Պարսից

Հեղինակ

Բաժին

Թեմա

(Սուլթան Մահմուտն) որ Քօբրիլուօղլին շատ բազում զօրօք եկել այ Ղարս, Գ [3] հարիւր հազար զօրօք, որ պիտի գան պարսոյ վերայ: Թահմազ լսեց, Երեւան իւր պատրաստութիւն տես, գնալօվ Աբդուլայ փաշի վերայ: Թահմազի զօրքն Երեւանայ բռնել էր մինչ ի Էջմիածին, նստաց է այսչաբ զօրքեր որ մտածենք, եօթանասուն հինգ զօրք, տասն երկու հազար ոտայոր, մնացեալն ձիայորք, բօվադակ ի մէջ երկաթի, պատվայկան զօրք: Խանն վեր կացավ գնալ օսմանցու վերայ: Էջմիածնայ վեր կացին Թալիշ. Թալիշու վեր կացին գնացին Մաղարայ, որ Առբայ-Չային մոտ այ, որ Թալիշու մէջի տեղն Գ [3] յավուրէն ճանայպար այ. այսպէս որ ասացանք եւ յիշեցանք, յայտ լիցի կարդացողաց եւ լսողաց: Խանն որ Թարվիշու վեր կացավ, քսան եւ ութ հազար երիվարքըն հետն շուրջ գու գէր. որի որ երիվարքըն մնէր ճանայպարհի, շուտօվ երիվարք կտէր. այսպէս որ յիշեցի: Դարձեալ այս խանս որ այսչաբ երիվարիկ հետն շուրջ այ ածում, պաճառն ի՞նչ է հինգ յավուրին, չորս յավուրին, երեք յավուրին ճանայպարհն մին գիշեր այ քալում. պաճառն այս է որ շատ երիվար են ճանայպարհի մնում, էն որ մնում այ ճանայպարի, թողում այ ըսբաց երիվարայ տալիս զօրքին: Վերջայպէս Մաղարու վեր կացավ Առբայ-Զայ, անցկացավ մին գիշեր, գնաց Սուբաթան կասեն, գնաց տեղն, այլ ոչ գնաց յառաջ:

Օսմանցին լսեց որ Թահմազն գալս այ, ըսկսեց չարխի Ֆալաքն շինել. շինեց չարխի Ֆալաքն, ենկիչարին մտավ ի մէջն չարխի Ֆալաքի. օսմանցին էլ ոչ է գալիս յառաջ: Թահմազն գնաց յառաջ. օսմանցիք դուս եկին: Թահմազն փախավ. օսմանցին այնպիսի կարծեց թէ Թահմազն փախավ կամ վախեցավ: Էն օրն Թահմազն յետ քաշվեց, իւր խաներին խրատեց թէ` «Իմ խաներ կամ բէկեր, թէ օմանցի չարխի Ֆալաքիցն դուս գը գայ, Աստուած ինձ այ տվել, թէ որ չարխի Ֆալաքիցն չի դուս գալ, Աստուած նորանց այ տվելե:

Յառայվօտուն օսմանցին չարխի Ֆալաքիցն դուս եկավ. Թահմազն ըսկսեց փախչել: Օսմանցին կարծեց թէ Թահմազն փախչում այ, օսմանցին եկ յառաջ: Թահմազն փախավ մինչ ի մէկ ժամէն ճանայպարհ. Թահմազն ըսկսեց յետ դառնալ: Յայտ լիցի կարդացողաց եւ լսողաց, օսմանցին այնչաբ զօրք ունի, որ յաչքումդ քանի զօրութիւն կայ հայում ես, բօվանդակ օսմանցի այ, ուր քօլ լիքն որդնի պէս են շարժում, որ այնչաբ զօր կայ օսմանցուն:

Վերջայպէս Թահմազն յետ դառցավ, օսմանցու հետ խառնվեցան. Աստուած փրկէ Տէրն ազատէ, յարունն երկինք գետին կապեց, յարունհեղութիւն շատ ալայկործում: Օսմանցին յախտվեց. օսմանցի որ էս ճանայպարհիս վերայ թաբաց, նման այ լաշ լաշի վերայ, մարդ ոչ կարէր ճանայպարօվն գնայ, լաշերն կոխ տալօվ. ձիանոնց ոտի տակն ամէն լաշ. հայում ես, լաշ այ երեւելի. այլ գետին կամ քար ոչ է երեւում, որ այսպէս լաշ այ: Փաշին սաղ բռնեց, ըսպանեց, թաղեց, վերէն էլ մին լավ պահարան շինեց, լավ քարօվ մին լավ գաջ ու կիրօվ ըսպիտակեցուց, մին պատվայկան պահայրան շինեց:

Զօրքն մինչ ի Մժնկերտ, մինչ ի Հսան Ղարայ գնաց. եկին Վանայ կողմէն, շատ գերի արին, ինչ որ հայի գեղարէնք կեր օսմանցու երկրումն, գերի վարեցին, ղրկեցին Խորասան:

Տեղէն յետ դառցավ խանն գալ Ըսպհան. ոչ գնաց Ըսպհան, գնաց Տամղան կասեն տեղն, իւր զօրօվն տեղն նստավ, խնդրեց, ինչ որ պարսայ երկրումն մարդ կէր, յիշխան էր, եկին ամէն: Խանն ասաց. «Գի՞տ ձեզ ինչ պաճառի խնդրեցի, ասաց, քանի ժամանակ այ որ թուր եմ տալիս ձեր խաթեր հմար մինչ ի էս թարիղս, ձեր դուշմանն հատացըրի, աղվանն, օսմանցին, մօսկօվն բօանդակ փախցր կօտորեցի, պռծայ: Հիմայ ձեզմէն շայհ դրեքե: Երեք անգամ ասաց աս խօսքս: Մին երկու մեծ իշխան ըսկսեց թէ «Խանն ողջ լինի, շայ Թահմազն բեր դիր իւր թախտն, էլ մեր թագաորն նա լինիե: Շուտօվ հրայման ետ, ըսպանեցին այս մի քանի իշխանիս: Յետոյ կրկին անգամ հարցուց. բօվանդակ վախեցան, ասացին. «Խանն ողջ լինի, [դ]ու ես մեր դաքայորնե: Երեք անգամ որ այսպէս ասին «Դու ես մեր թաքայորնե, Թահմազն ասաց. «Ինձ էք ուզում թաքայոր, գիր տվէք որ ես ձեր թաքայոր ղաբիլ լինեմե: Բերին ժողուրդն գիր տվին թէ «Դու ես մեր թաքայորն, էլ քեզնէ ավել թաքայոր չունենք, դուն ես մեր թաքայորնե: Գիրն տվին, ուրախութիւն արին, պռծան, եղավ թաքայորն:

Ըսկսեց օսմանցուն էլչի ղրկել թէ` «Իմ երկրիցն ինչ զատար որ գերի էգ տարել, յետ տվէքե: Աբդուլ Բաշի խանն գնաց որ գերիքն օսմանցու երկրից ժողովէ: Գնաց էլչին սուլթան Մահմուտին մոտ, որ էսպէս բանի համար այ եկել: Սուլթան Մահմուտ հրայման ետ, ինչ որ գերի կէր օսմանցու երկրումն տվին, յետ բերին, յետ առավ օսմանցուցըն: Եղավ թագայոր պարսից:

Վերջ. ամէն: