Պատմութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

Իսկ առաւօտուն սկսան ամենեքեանքն Երեւանու եկեալքն՝ Հայք եւ Պարսիկք, տեսանել զպատրաստութիւն չուելոյն: Եւ նախ՝ գնացինք ի միասին Իբրահիմ խանի օթախս: Եւ նա եւս յուսադրեաց զմեզ, ասելով. «Եթէ բան ինչ ուիցիք կամ՝ զոր ինչ դժուար բան որ պատահի, ազդիցէք ինձ ի Թարուէզ, զի կատարեցից. քան զի պատուիրեաց ինձ Վալինամաթն վասն ձեր: Այսուհետեւ անհոգ կացէք: Ինշալահ շէն պահելոց եմք զերկիրն»:

Եւ ապա գնացինք Փիր-Մահմատ խանի օթախն՝ որ էր Երեւանայ խանն: Եւ նա եւս առաւել ումիտվար արար զմեզ, եւ յուսադրեաց եւ ասաց. «Գնացէ՛ք խաղաղութեամբ եւ բարով. եւ հարկիզ ալէմ մի քաշէք, որովհետեւ Վալինամաթն զձեզ մեզ յանձնեաց եւ վասն ձեր պատուիրեաց: Եւ առաւել սէր եւ խնամք ունի ի վերա ձեր: Աստուծով զձեր ամենայն ընկած բանն ըստ հաճոյից ձերոց հոգալոց եմք: Գնացէք բարով: Եւ ահա իմ կողմանէն Վէլինասաթն նայիպ մի թային արար, որ գնայ Երեւան: Նա գալոց է ընդ ձեզ: Նորա հետ վարվեցէք մինչեւ ցգալն իմ»:

Եւ ելեալ անտի գնացաք ի մետաղս մեր: Եւ տեսեալ ամենեքեան զպատրաստութիւն իւրեանց, եւ ի միւս առաւօտն չուեցին ամենեքեան Երեւանայ եկողքն շեյխիսլամն եւ աղայներն, քալանթար մէլիքն եւ քէտխուտէքն ընդ խանի նայիպին, որ է իբրու միւթեսելիմ, եւ ընդ միրզոցն գնացին Երեւան: