Պատմութիւն Հայոց

Հեղինակ

Բաժին

Թեմա
ՎԱՐՔ ԵՒ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՍՐԲՈՅՆ ԳՐԻԳՈՐԻ
       Ա Պատերազմ Խոսրովու արքային Հայոց ընդդէմ Արտաշրի ի վրէժխնդրութիւն արեանն Արտաւանայ թագաւորին Պարթեւաց։
       Բ Մահ Խոսրովու դաւաճանութեամբ Անակայ Պարթեւի եւ կոտորած ամենայն տոհմին Անակայ բաց յերկուց մանկանց նորա որք ի ձեռն դայեկաց փախուցեալ ապրեցան մին ի կողմանս Պարսից եւ միւսն ի կողմանս Յունաց։
       Գ Հարուած եւ գերութիւն Հայաստան աշխարհին եւ զերծումն Տրդատայ ի ձեռն դայեկաց իւրոց ի դուռն կայսեր եւ յարելն առ նա Գրիգորի որդւոյ Անակայ որ կայր ի կողմանս Յունաց։
       Դ Յառնելն պատերազմաւ իշխանին Գթաց ի վերայ կայսերն Յունաց եւ մենամարտիկ յաղթութիւն կայսերակերպին Տրդատայ եւ թագաւորել նորա եւ տիրել ի վերայ հայրենի աշխարհին Հայոց։
       Ե Ստիպելն Տրդատայ զսուրբն Գրիգոր պաշտաւն տանել Անահտական պատկերին եւ հրաժարումն նորա եւ պատասխանի առ արքայ։
       Զ Սպառնալիք Տրդատայ եւ առաջին չարչարանք սրբոյն Գրիգորի գայլ ի բերան շառաշեղք աղի ի վերայ ողին գելոցք կրծից։
       Է Երկրորդ չարչարանք կախելն գլխիվայր ծխել ի ներքոյ աղբ եւ գան բրաւք դալարովք։ Աղաւթք Գրիգորի ի կախաղանին։
       Ը Երրորդ չարչարանք կոճեղք փայտից ըստ ոլոքի խոտոցաց ոտիցն պնդեալք առատակաւք։ Չորրորդ չարչարանք բեւեռք երկաթիք վարեալք ընդ ներբանս ոտիցն։ Հինգերորդ չարչարանք կռուփք ի գլուխն։ Վեցերորդ չարչարանք աղ եւ բորակ եւ բարկ քացախ ի քիթսն եւ զգլուխն ի մամուլս հիւսանց։ Եաւթներորդ չարչարանք պարկ աւդենի լցեալ մոխրով ագուցեալ ի գլուխն։
       Թ Ութերորդ չարչարանք ոտք պնդեալք ի հրապոյրս տկաց եւ կախեալ գլխիվայր ձագար եւ ջուր։ Իններորդ չարչարանք քերել կողիցն երկաթի քերչաւք։ Տասներորդ չարչարանք տատասկ երկաթի։
       Ժ Մետասաներորդ չարչարանք կապիճք երկաթիք ի ծունկսն ուռունք ստուարք եւ բառնալ ի կախաղան։ Երկոտասաներորդ չարչարանք կապար հալեալ եւ հոսեալ զմարմնովն։
       ԺԱ Տեղեկանալն Տրդատայ վասն Գրիգորի թէ որդի է Անակայ Պարթեւի եւ արկանելն զնա ի վիրապն մահապարտաց։ Բանք զՏրդատայ՝ իբրեւ զսէգն Տրդատ…»։ Աւերումն երկրին Պարսից եւ Ասորեստանի։ Կին ոմն այրի ի բերդին Արտաշատու
       ԺԲ Հրովարտակ Տրդատայ վասն դիցն պաշտաման։ Երկրորդ հրովարտակ վասն յուզախնդիր լինելոյ քրիստոնէից եւ մատնելոյ յարքունիս։