History Of Armenia

Հեղինակ

Բաժին

Թեմա

Զ. Խաւսել սկսաւ թագաւորն եւ ասէ. «Քանի՞ցս անգամ տուեալ է քեզ խրատ եւ պատուէր, զի մի՛ երկրորդեսցես առաջի իմ զհաստուածս բանիցդ առասպելաց, զոր յաւդեալ եւ ուսեալդ ես, զոր ոչդ վայել է քեզ խաւսել. վասն որոյ ես խնայեցի ի քեզ՝ * իբրեւ ի վաստակաւոր, զի եկեսցես ի կարգ ուղղութեան՝ պաշտել զդիսն ։ 2  Զորոց դու առեալ զնոցա պատիւն ՝ ումպէտ կարդաս արարիչ. եւ որ են իսկ ճշմարտիւ արարիչ՝ թշնամանես, եւ զմեծն Անահիտ, որով կեայ եւ զկենդանութիւն կրէ երկիրս Հայոց. եւ ընդ նմին եւ զմեծն եւ զարին Արամազդ, զարարիչն երկնի եւ երկրի. ընդ նմին եւ * զայլ աստուածսն կոչեցեր անշշունչս եւ անմռունչս. եւ ի մեզ եւս ձգտեցար դնել թշնամանս, համարձակեցար ասել ձիս եւ ջորիս ։ 3  Եւ քանզի զամենայն թշնամանս յաճախեցեր, մինչ իշխեցեր եւս մեզ ասել անասունս ՝ արդ ես արկից զքեզ ի տանջանս եւ եդից դանդանաւանդ ի կզակս քո. զի * գիտասցես * եթէ ի սին բանից քոց, զոր * յաճախեցեր առաջի իմ ասել ՝ * վաղվաղակի եղեն քեզ արդիւնքն ։ 4  Եւ այս, ասէ, մեծ է ինձ, որ խաւսեցայս ընդ քեզ * եւ մեծարանս եդի քեզ, եւ դու ետուր ինձ պատասխանի * իբրեւ ընկերի»։
       5  Եւ ետ կապել զնա ձեռս յետս, եւ արկանել գայլ ի բերան նորա. եւ ետ կախել շառաշեղս աղի ի վերայ ողին նորա, եւ տալ գելոցս կրծից նորա , եւ արկանել առասանս ի կապս կրծից * գելարանացն, կապել եւ համբառնալ ի բարձրաւանդակ տանիս ապարանից որմոյն մենքենայիւք ։ 6  Եւ կայր պրկեալ կապեալ այնպէս զաւուրս եաւթն ։ 7  Եւ * յետ եաւթն աւուրն ետ հրաման, եւ լուծին զնա ի չարաչար եւ ի դառն կապանացն, եւ ածին կացուցին առաջի նորա։
       8  Սկսաւ հարցանել ցնա, թէ «Զիա՞րդ կարացեր ժուժալ, տոկալ, տեւել , մնալ եւ հասանել մինչեւ ցայսաւր ։ 9  Եւ կամ առե՞ր զչափ, թէ արդարեւ իբրեւ զէշ եւ իբրեւ զջորի այնպէս ըստանձնեալ բեռինս պահեցեր եւ ետեղակալ կացեր դու բեռամբն հանդերձ։ 10  Վասն զի իշխեցեր դու թշնամանել զդիսն թէ անշարժ են ՝ վասն այսորիկ հատուցին քեզ զայսպիսի պատուհաս ։ 11  Իսկ արդ՝ եթէ ոչ առցես դու յանձն պաշտաւն տանել դիցն, եւ յաճախեսցես դու ի նոյնպիսի թշնամանս աստուածոցն ՝ եւ այլ եւս չարք չարագոյն անցք անցանիցեն ընդ քեզ»։
       12  Գրիգորիոս ասէ. «Վասն * դիցն թէ ասես, զոր կոչես դու աստուածս ՝ * ստոյգ իսկ են հաստուածք. վասն զի * հաստեալք են ի մարդկանէ, եւ եղեալք պատկերք ի ձեռաց ճարտարի. ոմն փայտեայք են * եւ ոմն քարեայք. ոմն են պղնձիք եւ ոմն են արծաթիք եւ ոմն ոսկիք. ոչ խաւսեալ նոցա երբեք * եւ ոչ իմացեալ եւ ոչ զմտաւ * ինչ ածեալ, ոչ վասն քո * եւ ոչ * վասն իմ։ 13  Եւ * դու ինքնին իսկ քեզէն վկայես ինձ, թէ ոչ երբեք ասացեալ է նոցա ցքեզ զայդ վասն իմոյ տանջելոյս * ի քէն. եւ կամ * բնաւ արդեաւք իմացա՞ն քարինք անմռունչք զցաւս մարդկան։
       14  Այլ վասն որոյ կապեցեր ինձ աղ, զի կտտեցայց ես կապանաւք ՝ յուսամ ես ի Տէրն իմ, որոյ են ստացուածք իւր երկինք եւ * երկիր, եւ յՈրդին համագործ եւ ի Հոգին բարեխաւս, զի համեմեսցեն զանհամութիւնս իմ ստուգութեամբ աղիւն ճշմարտութեան որ ոչ անցանէ։ 15  Եւ ինձ տացէ զամենահեշտ լուծն խոնարհութեան թեթեւութեան պարգեւացն, որ ոչ անցանէ յաւիտեանս յաւիտենից. որ բարձրացուցանէ զխոնարհս իւրով մարդասիրութեամբն * յայն յանսպառ եւ յանվախճան հատուցմունսն, յանկէտ եւ յանժամանակ, յանթիւ յաւուրն ընտրութեան դարին մտելոյ եաւթներորդին, իբրեւ հանգուցանէ զամենայն վաստակաւորս իւր եւ պարգեւեսցէ իւրով մեծութեամբն ։
       16  Իսկ որ պաշտեն զկուռս քարեղէնս՝ * ասէ մարգարէն վասն նոցա, թէ Իջցեն որպէս զվէմս ի ջուրս բազումս ։ 17  Իսկ * որ զփայտակերտ քանդակեալսն պաշտեն՝ այսպէս ասէ վասն նոցա, թէ Հուր վառեցաւ ի վերայ ամենայն փայտի ագարակի, եւ այրեսցէ զմեղաւորս, եւ մի՛ շիջցի * ։ 18  Իսկ որ պաշտեն * զարծաթեղէնս եւ զոսկեղէնս՝ այսպէս ասէ. Արծաթ նոցա եւ * ոսկի նոցա մի՛ կարասցէ փրկել զնոսա յաւուր բարկութեան Տեառն. որ կարողն է կախել նոցա բեռինս ծանրութեան եւ ամենայն դիմադարձաց * եւ մեղաւորաց, որ իբրեւ զքեզդ իցեն ամբարիշտք »։