Պատմութիւն Հայոց

Հեղինակ

Բաժին

Թեմա
ԾԱ. Ապա յետ այսորիկ տուեալ վճիռ * Եթէ * ոք ոչ ծնցի ի ջրոյ եւ ի Հոգւոյ՝ ոչ կարէ մտանել յարքայութիւնն Աստուծոյա եւ ոչ նորոգեսցի միւսանգամ * զի Այս ասէ որ ի մարմնոյ աստի * է ծնեալ՝ * մարմին է իսկ այն որ ի Հոգւոյ * անտի է՝ հոգի է զի Հոգին սուրբ * ուր կամի՝ բղխէ զձայն նորա լսես այլ ոչ գիտես ուստի՛ գայ կամ * յո՛վ յերթայա Զի ոչ ոք * է որ ել յերկինս * բայց * որ էջն յերկնից Որդին մարդոյբ։
       2  Եւ ասացեալ վասն յառաջադիր չարչարանացն իւրոց թէ Որպէս Մովսէս կախեաց զաւձն յանապատին՝ այնպէս * կախել պարտ է Որդւոյ մարդոյ զի որ միանգամ հաւատայցէ ի նա՝ * ընկալցի զկեանսն յաւիտենից։ Զի այնպէս սիրեաց Աստուած * զաշխարհ զի զՈրդին իւր միածին եդ ի վերայ նորա զի ամենայն որ հաւատասցէ ի նա՝ մի կորիցէ այլ ընկալցի զկեանսն յաւիտենականս ։ Զի ոչ առաքեաց Աստուած զՈրդի իւր յաշխարհ զի * պատժեսցէ զաշխարհ այլ զի * փրկեսցէ նա զաշխարհ։ Որ հաւատայ ի նա՝ ոչ մտանէ ի պատիժս դատապարտութեան * իսկ որ ոչն հաւատայ ի նա՝ աստստին իսկ դատապարտեալ է քանզի ոչ * հաւատաց յանուն միածնի Որդւոյն * Աստուծոյգ։ 6  Եկն առ իւրսն եւ իւրքն զնա ոչ ընկալանդ։ 7  Այն որ ի սկզբանէ * ժամանակացն * եղեն երախտիքն եւ խնամակալութիւնքն եւ պատուիրանքն ուստի եւ մարմնովն իսկ երեւեցաւ՝ * յանձանց իսկ մերժեցին զնա։
       * Եւ այս են դատաստանքն զի լոյս եկն յաշխարհ եւ մարդիկ սիրեցին զխաւար առաւել քան զլոյս զի էին գործք իւրեանց չարութեամբ ։ Զի * ամենայն որ զչար գործէ՝ * զչար գտցէ եւ ատեայ նա զլոյսն եւ ոչ * գայ ի լոյսն զի մի՛ յանդիմանեսցին գործք նորա։ * Իսկ որ առնէ եւ գործէ զճշմարտութիւն՝ * գայ նա ի լոյսն զի յայտնի լինիցին գործք նորա թէ Աստուծով գործեցան ե։ 11  Եւ Աստուածորդւոյն ուսուցեալ ամենեցուն զճանապարհս արդարութեան * իսկ խաւարասովոր գործոց մարդկան անաւրինաց Հրէից * սկսեալ * կեղծաւորել եւ խնդրեալ սպանանել զնա * մշակաց այգւոյն եւ ոչ * համարեալք արժանի զանձինս * իւրեանց կենացն * յաւիտենականաց իսկ այնպիսեացն գեհեան խոստացաւ ասելով * վա՛յ ի վերայ նոցա։