Պատմութիւն Հայոց

Հեղինակ

Բաժին

Թեմա
ՀԳ. Յայնմ ժամանակի այս * եղեւ իսկ արդ՝ զի առաքեաց Աստուած զՈրդին իւր առ մարդիկ որ * եկն եւ շրջեցաւ * ընդ աշխարհս եւ առաքեաց * զիւր առաքեալսն * ընդ երկիր ամենայն եւ այս երանելիքս որ առ ձեզ հասին ոչ միայն զլոկ բանս այլ եւ զնշանս արուեստիցն ցուցին ձեզ * ձերով պատուհասիւքդ։
       * Իսկ արդ՝ որք անգոսնեցին * զծառայն * Աստուծոյ զՄովսէս այնպիսի պատուհասի եղեն արժանի * իսկ որք իշխեցին ընդդէմ Աստուածորդւոյն խստանալ ո՞րպիսի լինիցին * պատժոց * պատուհասից արժանի։ 3  Զի նոքա որ յերկրաւոր հրամանատուէն հրաժարեցին՝ այնչափ * բարկութեան եղեն պատահեալք իսկ որք յերկնաւորէն հրաժարեցին՝ ո՞րչափ * եւս առաւել լինիցին դիպեալք տանջանաց ։ 4  Քանզի Տէրն Աստուածորդին առաքեալ ի Հաւրէ յորժամ զիւր առաքեալսն զսիրելիսն առաքէր * ընդ երկիր ամենայն՝ այսպէս հատ զդատավճիռն եւ հաստատեաց * ասէ Որ զձեզ ընդունի՝ զիս ընդունի * եւ որ զիսն ընդունի՝ * ընդունի * զՀայրն իմա։
       * թէպէտ յերեկ սպանէք դուք զնոսա այլ Աստուծոյն * նոքա * եւ այժմ կենդանի են եւ * յաւիտեան * կենդանի են լինելոց։ 6  Արդ՝ նոցին բարեխաւսութեամբ հաճեցայք դուք ընդ Աստուծոյ ըստ խրատու սոցին առաքելակցին * ձերոց առաքելոցս՝ մեծին Պաւղոսի * որ ասէն թէ Մեաւք * հաճեցարո՛ւք ընդ Աստուծոյ ի ձեռն մահու Որդւոյ նորաբ զի Որդին Աստուծոյ մեռաւ եւ եկեաց սոյնպէս եւ վկայքն նորա սիրելիք * կենդանի են եւ ձեզ բարեխաւս։
       * Զի Որդին Աստուծոյ * նա ինքնին ձեզ քարոզ աւետեաց եւ * ինքնին ձեզ մատռուակ ուրախարար պատգամացն։ 8  Նա ինքնին ձեզ հրաւիրակ * յարքայութիւնն նա ինքնին պաշտաւնեայ իւրոց բարեացն նա ինքնին * բազուկս ի վեր հարեալ՝ ի մէջգետին անցեալ պարգեւատու լինի իւրոցն արժանեացն ։ 9  Նա ինքնին ահարկու լինի եւ դարձուցիչ ի վերայ այնոցիկ՝ որք ոչն ճանաչեն զնա նա ինքնին * գտակ է՝ որ կորուսեալն են ի նորա բարեացն։ 10  Նա * ինքնին առաջնորդ լինի մոլորելոցն * որք մոլորեալ են ի նորա ճանապարհացն։ 11  Նա * ինքնին նաւահանգիստ լինի այնոցիկ զորս ալիք ամբարշտութեան մեղացն պաշարեցին իբրեւ զձեզդ։ 12  Նա ինքնին լինի * դարձուցիչ գերութեանց՝ * որք իցեն գերեալք ի մեղս իբրեւ զձեզդ։ 13  Նա ինքնին լինի բժիշկ վիրաւորելոց՝ որ * ամբարշտութեամբն են վիրաւորեալք իբրեւ զձեզդ ։ 14  Նա * ինքնին լինի աւգնական՝ որք * թափեալ են յաւգնականութեանցն * զնայն ճանաչելոյ։ 15  Նա ինքնին լինի յոյս յուսացելոց ի նա ի * մշտնջենաւորն յանկէտ յանսպառ յանպատում յանվախճան արքայութեանն ։ 16  Որ նայի * քաղցրութեամբ * յարարածս իւր եւ գթութեամբն իւրով կերակրէ զչարս եւ զբարիս * այլ եւ խրատէ զամենեսեան զի յորդեգրութիւն կոչման Աստուածութեանն մերձենալ արժանիս * արասցէ ։
       * Այլ ձեզ յայտնի * լինիցի զի այս այսպէս է զի Աստուած * մարդասէր կամի զի ժառանգս արասցէ * զձեզ ինքեան ։ 18  Այլ յայնժամ մինչ ոչն գիտէիք դուք զԱստուած՝ * ծառայէիք այնոցիկ * որք ոչ էին * ի բնէ աստուածք այլ այժմիկ ծաներուք դուք զԱստուած մանաւանդ թէ Աստուած իսկ ծանեաւ զձեզ զի էիք դուք մոլորեալք * յարարածս տկարս եւ * ի պաշտաւն սնոտի եւ ի լուծ ծառայութեան մեղացն էիք հնազանդեալ այլ այժմ * ազատեցայք յայնմանէ յանաւգուտ կամացն լծոյ ծառայութեանն ի ստրկութենէ * անտի ի Քրիստոս Յիսուս * ի Տէր մեր յՈրդին Աստուծոյ։
       19  Զգոյշ լերուք գուցէ հրաժարիցէք ի խաւսելեաց աստի զի թէ այնք ոչ կարացին ապրել որ յերկրաւոր հրամանատուէն իշխեցին հրաժարել ո՞րչափ եւս առաւել մեք՝ * եթէ յերկնաւորէն թիկունս դարձուցանիցեմք ։ 20  Որոյ ձայնն զերկիր շարժեաց յայնժամ՝ դարձեալ եւ այժմիկ խոստացեալ է եւ ասէ * Դարձեալ * միւսանգամ շարժեցից ոչ միայն զերկիր * այլ եւ զերկինսա այլ զոր * ասէն միւսանգամ եւս»՝ * յայտնէ զշարժելոցն՝ իբրեւ զեղելոցն փոփոխումն զի այն հաստատուն կայցէ՝ որ անշարժն իցէ ։
       21  Վասն այսորիկ հնազանդեցէ՛ք դուք ի սիրտս ձեր անշարժ թագաւորութեանն եւ ըմբռնեսջիք զշնորհս որով պաշտիցէք մտադիւրութեամբ զԱստուած ։ 22  Զի Աստուած՝ հուր ծախիչ է զի այրեսցէ զմեղս ձեր եւ սրբեսցէ զանձինս ձեր՝ * իբրեւ ի հալոցս փորձութեան ճարտարութեան արուեստիցն կռանագործ արծաթարարացն ընտրել զժանգն ի սրբոյ անտի։ 23  Իսկ որ ընտրին՝ սրբի եւ պատուականանայ իսկ որ ոչն՝ այրի եւ հրդեհի * որպէս գիտողն ասէ թէ Եղիցի լոյսն Իսրայելի ի հուր եւ սրբեսցէ զնա ի բոց բորբոքեալա։ 24  Եւ զանաւրէնութիւնսն՝ խոտոյ նմանեցուցանէ ասէ այսպէս թէ Վառեսցի զնովաւ եւ կերիցէ զնա իբրեւ զխոտ յաւուր յայնմիկ շիջցին լերինք եւ բլուրք եւ անտառք եւ կերիցէ ի շնչոյ մինչեւ ի մարմին եւ որ ապրէն՝ * եղիցի իբրեւ ոք որ ապրէ ի բորբոքեալ բոցոյ եւ որ մնացեալ իցէ * ի նոցանէ՝ ասէ թուով եղիցին բ։