History Of Armenia

Հեղինակ

Բաժին

Թեմա
ՀԷ. Տեսանէ՞ք զդատավճիռն զի ասաց * թէ մինչեւ յաւիտեան ի ձեզ բնակեսցէ զի որպէս ի կենդանութեան սոցա՝ սոյնպէս եւ այժմ եւ յաւիտեան բնակեալ է յոսկերս սոցա բարեխաւս Հոգին՝ որդեգրութեան արժանի եղելոցս որով * հաշտիցիք դուք ընդ Աստուծոյ ի ձեռն մահու Որդւոյ նորա։ 2  Զի սուրբ վկայքս այսոքիկ Հոգւովն * որում * եղեն արժանի՝ նովին լիցին ձեզ բարեխաւս զի եւ ձեզ * անգիտելոց եւ յանցուցելոց * լիցի թողութիւն։ 3  Զի Որդին Աստուծոյ որ ինքեամբն եցոյց զաւրինակ կենդանութեան իւրոց վկայիցն * սիրելեաց՝ ասէ * ցնոսա թէ Ես կենդանի եմ եւ դուք յիս կենդանասջիք * զի ես * ընդ Հաւր եւ դուք ընդ իս եւ ես * ընդ ձեզ։ * Զի որ ընդունի զպատուիրանս իմ եւ պահէ զնոսա՝ նա էր որ սիրէ զիս եւ սիրեսցի ի Հաւրէ իմմէ եւ ես * սիրեցից զնա եւ երեւեցուցից նմա զիսբ։
       5  Արդարեւ սիրեցին զՏէրն առաւել քան զկար իւրեանց * զի տեսին * զՏէրն * եւ զԱրարիչն զի եդ զանձն իւր ի վերայ նոցա իսկ սոքա ետուն զանձինս իւրեանց * ի մահ փոխանակ մահու նորա եւ խառնեցան ի սէր Աստուածութեան նորա եւ եղեն աւթեվանք մեծութեան նորա։ 6  Տեսին զՏէրն զի մատոյց զանձն իւր * Հաւր պատարագ վասն այսորիկ եւ սոքա իբրեւ գառինք մատուցան ի մահ զի լիցին պատարագ Աստուածորդւոյն։ 7  Զի * Որդին Աստուծոյ կատարեաց զկամս Հաւր իւրոյ իսկ սոքա կատարեցին զկամս Աստուածորդւոյն։ 8  Աստուածորդին ձգեաց զնոսա առ ինքն եւ նոքաւք զամենայն տիեզերս։
       * նոքա հրաման ի Տեառնէ՝ արհամարհել * զաշխարհս եւ զամենայն * որ ինչ յաշխարհի է զի արհամարհեսցեն զայս կեանս յաշխարհի՝ զի անցաւորք են։ 10  Արհամարհեսցեն եւ * զնեղութիւնսն որ ի սմա՝ վասն արդարութեանն * որ գայցէ զի երանութիւնք են * եւ սերմանիք մշտնջենաւոր արքայութեանն ։ 11  Զի խոտեսցեն * եւ անարգեսցեն լքցեն * եւ թողցեն զիւրաքանչիւր գործս ունայնութեան կարգացն զի ապրեսցին ի յաւիտենից տանջանացն։
       * Ասէ Մի՛ երկնչիք յայնցանէ * որ զմարմինն սպանանեն եւ զոգին ոչ կարեն սպանանել այլ երկերո՛ւք * դուք յայնմանէ * որ զոգին եւ զմարմինն արկանիցէ ի գեհենն հրոյ ա։ 13  Զի թողցեն զչարն եւ ընտրեսցեն զբարին փափաքեսցեն ընթասցին ի սրբութիւն * եւ զերկնաւոր * լոյսն եւ զյաւիտենից փառսն ժառանգեսցեն եւ ժառանգակից * անմահութեանն լիցին աստուածական յաւիտենական փառացն։
       * Ասաց Որդին Աստուծոյ * Մտէ՛ք ընդ նեղ դուռն զի նեղ է ասէ դուռն որ հանէ ի բարիս եւ անձուկ է ճանապարհն որ տանի ի կեանսն յաւիտենիցբ։ 15  Զի նեղութեամբ եւ վշտաւք հասցեն յանսպառ * արքայութիւն անդր որ * պահեալն է նոցա յորժամ Քրիստոս յայտնեսցի միւսանգամ յաւիտենական պարգեւաւքն յարութեամբն եւ անմահութիւն բերելով եւ ըստ գործոցն հատուցանելով * որպէս * եւ անդր եւս յիւրում տեղւոջն պատմեսցուք ձեզ ։