Անգիտաց Անպէտ

Հեղինակ

Բաժին

Թեմա
Health  

 

ԿԱԹՆ

(Lait).

որ է լապանն. յիշած էի վերայ լիւնին:

 

(ԿԱԼԷՔԱՐ.

 

ի վերայ շային այլ յիշած է, շիխար: )

 

ԿԱՒ

(Terre, Ocre).

որ յ. տին ասէ, եւ պարսին կիլ ասէ:

 

ԿԱՆԱՓ

(Chanvre).

որ ղանապն, որ թ. քանտիր եւ կանաւոր ասեն, եւ շահտանիղն այլ. յիշած է:

 

ԿԱՂՆԻ

(ChՍne).

որ է պալլուտն, յիշած է ի վերայ պէին իւր համարն:

 

ԿԱՐԱԳ

(Beurre).

զուպուտ. յիշած է:

 

ԿԱՆԱՓԵՏ «Կանէե

(Ricin,

հ. Տիզկանեփայտ). որ է խարվայն. յիշած է ի վերայ խէին:

 

ԿԱՊԱՐ

(CՉprier).

որ է հ. կապրցախն. լաւն այն է որ ի լի լինի. եւ տաք եւ չոր է Գ տարաճան. կտրող եւ նուրբ այնող է. եւ տերեւն զմազն կու սեւցնէ, եւ զակընջին զորդն սպաննէ. թէ սպեղանի առնես՝ զխոզքն կու հալէ. եւ տակն աւգտէ ակռային ցաւուն. եւ աղածն աւգտէ փայծղան. քան զամենայն դեղերն լաւ է. եւ զխակ պալղամն կու լուծէ. եւ զփայծաղն պարպեցնէ. եւ զաւձն եւ զճիճիքն սպաննէ եւ ի փորուն հանէ. եւ ստամոքէն զխակ պալղամն հալէ. եւ զամենայն պնտութիւնն հալէ. եւ պեղծ խոցերն ողջացնէ. եւ աւգտէ յերղնիսային եւ ճռանցաւութեան. եւ թէ տերեւովն զշտերն շփես՝ տանի. եւ յիր տակէն առ կէս մխթալ. եւ զիր չարութիւնն տանի քացախն. եւ իր տակին փոխանն զրեւանդն է: Ասէ Պտ, թէ հռ. ֆիարիս ասէ, եւ ի Շիրազ՝ կօրաք ասեն. ինքն միրգ ունի որպէս հապ. եւ այլ միրգ ունի որպէս խաղուարտ. եւ թէ զինքն գինու կարասն ձգեն՝ զեռն խաղեցնէ. եւ սուր է եւ տաք է. եւ մաիիեխն այլ զայս գործս կառնէ. եւ զգինին չի թողուր որ եփի եւ գինի լինի. եւ լաւն տակին կեղեւն է: Ասէ Դս, թէ չի թողուր որ եփի զքաղցուն. եւ թէ զիր պտուղն եւ զիր ճղերուն զծարերն քացխով թրջես, եւ աղով որ կենայ, եւ տաս փայծղան տիրոջն Լ աւրն, հալէ զփայծաղն. յօրն Բ դրամ տուր. եւ ի վերայ գինի խմէ. եւ զարունն այլ լուծէ. եւ թէ զիր կեղեւն ծեծեն բարակ, եւ քացխով աւծեն սպիտակ պահակին, աւգտէ. եւ թէ զիր դալար տերեւն ծեծեն, եւ զջուրն ի յականջն կաթեցնեն, զճիճին եւ զորդն սպաննէ. եւ զմերձաւորութիւնն յաւելցնէ իր տակին կեղեւն. եւ իր լաւ թտպիրն այն է որ զիր ճուղն ի աղի ջուրն թրջես եւ փոխես շատ հեղ, եւ քաղցր ջրով լուանաս, եւ ապա ի քացախն դնես, աղէկ լինի մինչեւ Խ աւր. եւ զիր չարութիւնն տանի մեղրն:

 

(ԿԱՐՔԱԶ.

 

որ է նասրն. յիշած է ի վերայ նուին: )

 

(ԿԱՔՎՈՒ ԱՐՕՏ

(Sempervivum).

որ է գառնադմակիկն: )

 

ԿԱԿԻԱՅ

(Cachou).

որ է աղաղիայ. յիշած է ի վերայ այբին իւր համարն:

 

(ԿԱՃԿՐԱԿ.

 

որ թուրքն ասփուր ասէ, որ է ղուրտումն: )

 

ԿԱՔԱՒ

(Perdrix).

որ է որձ եաղուպյի. ի վերայ եչին:

 

ԿԱԿՈՒԼԷ

(Cardamome).

որ է ղաղուլէ. յշծ է ի վրյ ղատին:

 

ԿԱՒԶՍՈՒԶՍԱՊԱՏ

(Taupe).

խուլտ. յշծ է ի վերայ խէին:

 

ԿԱԹԸԼ ՈՒԼ ԱՊԻ

(Arbousier,

յ. կ. աբիհի). որ է ղաթիլ ուլ ապին. յիշած է ի վերայ ղատին:

 

ԿԱՆԿԱՐ

(Artichaut).

հարշաֆ. յիշած է:

 

ԿԱՐՄԻՐ ԿԱՒ

(Ocre rouge).

որ է տին ահմարն. յիշած է ի վերայ տիւնին:

 

ԿԱՒԶՈՒՊԱՆ

(Anchusa italica).

որ է լիսանի սավրն. լիսան ըլ համալ այլ ասեն, որ է եզնալեզուն. յիշած է ի վերայ լիւնին:

 

(ԿԼԱՅԵԿ

(լtain).

յիշած է ի վերայ ռային՝ ռիսաս: )

 

ԿԱՒԶԱՀՐԱՃ

(Calcul des boeufs).

որ է հաճար ըլ պախարն. յիշած է ի վերայ հոյին:

 

(ԿՕԿԷՐՃԻՆ ՕԹԻ

(Verveine).

որ է աղվենարօտն, որ է ըռահանի հէմամէ. գրած է ի վերայ ռային: )

 

ԿԱՒՉԱՇՄՆ

(Buphthalme).

որ է պահարն. յիշած է ի վերայ պէին իւր համարն:

 

ԿԱՐԿԱՐԱՀՆ

(PyrՌthre).

որ է ակըրկահան. յիշած է ի վերայ ակրկարհային:

 

ԿԱՐԿԱՐ

(Pignon).

որ է փոքր սանաւպարն. յիշած է:

 

ԿԱՐԵԱՒՆ

(Petite Centaurռe).

որ է ղանդարիոն բարակ. յիշած է ի վերայ ղատին:

 

ԿԱՐԿՐՈՒՀԻՆ

(Galia muscata).

որ է սուք ըլ մուշքն. յիշած է ի վերայ սէին:

 

ԿԱՐՊՈՒԶ

(PastՌque).

որ է ղիսայ քապիրն. եւ չէ ստուգ. եւ ինքն ղիսայ ըլ հիմարն է (Elaterium) է:

 

ԿԱԶՆԱ

(Ortie).

որ է անճիրան, եւ հ. եղիճ ասեն. յիշած է ի վերայ այբին:

 

ԿԱԶՎԱՆ

(Mռlisse).

որ է պատրանճպուէն. յիշած է ի վերայ պէին:

 

ԿԱԶԱՆԿՈՒՊԻՆ

(Manne).

ինքն նման է թարանկուպինին. եւ ինքն մանանայ է, որ ինքն սարֆային ծառին վերայ կիջնու. եւ լաւն այն է որ սպիտակ լինի, եւ մեծ լինի հատերն, որպէս մազտաքէ. եւ գէճ բնութեան աւգտէ խիստ. եւ աւգտէ հազին եւ կրծոց խւշրութեան, որ ի գիճութենէ լինի. եւ իր առնելուն չաքն Է դրամէն մինչեւ Ի դրամ:

 

ԿՈՒՎԶԻ ԽՈՒՓ

(Chenvre).

որ ղանապն:

 

ԿԻՆԱՄՈՆ

(Cannelle).

որ է դարսինին. յիշած է ի վերայ դային:

 

ԿԱՆՉԽՈՏ

(Rռsռda).

ճապահանկ. յիշած է:

 

ԿԱՆԹԵԽՈՏՆ

(Chռlidoine).

որ է հողմափայտն. մամիրան կասեն. յիշած է ի վերայ մեն(ին) համարն:

 

ԿԱՆԿԱՐԻ ԽԷԺՆ

(Gomme d'Artichaut).

որ է ղինապարրին. յիշած է ի վերայ ղատին իւր համարն:

 

ԿՂՄԻՏՐ

(Tuile).

որ է քիրամիտ, աճուր. յիշած է ի վերայ այբին:

 

ԿԱՊԸՆԴԵՂ

(Ligusticum de Diosc. ).

որ է քաշիմն. յիշած է ի վերայ քէին:

 

ԿԱՐՒԻՆՈՍ

(Crabe).

որ է խեցգետինն. յիշած:

 

ԿԱՂԱՄԲ

(Chou).

որ է քալամն, որ է քարնապն. յշծ է:

 

ԿԱՂԱՄԲՈՍ

(Chou).

որ է լախանայ. ինքն ի քարնապին ցեղերուն է յիշած: (Թուրքն պուռճ այլ կասէ: )

 

(ԿԱՌԻ ՀՈՒՆԴ,

 

յիշած է ի վերայ շային, շուքահի: )

 

ԿԱՎԶԻ ԿԱՆԴԻՈՒՄ

(Lichռnռe).

որ է ճավզի ճանդումն. յիշած է ի վերայ ճէին իր համարն:

 

ԿԱՒԶ

(Bdellium,

յ. Կավր, Քուր). որ է մուղլն. յիշած է իւր համարն:

 

ԿՕԽԼԱՆՃ

(Escargot).

հալիզոն. յիշած է ի վերայ հոին:

 

ԿԻՊԱՐԻ

(CyprՌs).

որ է սարվն. յիշած է ի վերայ սէին:

 

ԿԱԼԷՔԱՐ

(Soude).

ղալլի. յիշած է:

 

ԿԻՊԷՌԻՍ

(Cyperus rotundus).

որ է սաւտն. յշծ է իր հմրն:

 

ԿԻՐՏԻԼԻՆ

(Tordylium).

որ է սասալիոսին ցեղերուն. յշծ է:

 

ԿԱԼՊԱՆՈՒՄ

(Galbanum).

որ է չարհոտն. յիշած է:

 

ԿԻԼԵԱՆԻ

(Gomme ammoniaque).

որ է աւշախն. յիշած է իր ամարն:

 

ԿԼԱՅԵԿ

(լtain).

որ է ղալայն. եւ այլ կայ անուանք. յիշած է ի վերայ ըռային՝ ռիսաս:

 

ԿԻՐԱՊԱՒԼԻ

(Rhamnus).

այբին վերայ՝ աամլիլիս. յշծ է:

 

ԿԵՌԱՍ

(Cerise).

որ է ղարասիայ. յիշած է:

 

ԿՂՄՈՒԽ

(Aunռe).

որ է ըռասանն, որ է անտուզն:

 

ԿՆԴՐՈՒԿ

(Encens).

որ է խունկն, որ է քունտուրն. յշծ է:

 

ԿՆՃՈՒԹ

(Sesռame).

որ է սումսումն. յիշած է:

 

ԿՌՈՒՆԿ

(Grue).

քուրկի. յիշած է:

 

ԿՈՏՐԻՆ

(Origan).

որ է ծաթրինն, որ է սահթարն. յշծ է:

 

ԿՈՏԻՄ

(Cresson alռnois).

որ թ. թառայ ասէ, եւ յ. ռիշատ ասէ. յիշած է ի վերայ ռային իր համարն:

 

ԿՈԿՈՌ ԾԱՂԻԿ

(Nռnuphar).

որ է նիլուֆարն. յիշած է:

 

(ԿՈԿՃԱՅ ԾԱՌԻ.

 

յիշած է ի վերայ պէին, պանթումայ: )

 

ԿՈՇԿՐՆԵՐՈՒ ՔԱՐ

(Pierre d'ռponge).

որ է այն քարն որ ի վերայ ջրին կայ. որ յ. այնոր՝ հաճար ըլ ասֆանճ ասէ. յիշած է ի վերայ այբին:

 

ԿՈՒՊՐ

(Poix).

որ է յ. զիֆթը ռատպն. յիշած է:

 

ԿՈՒՐԿԻՄԱՆ

(Mռlilot).

որ է հանդաղուղն. յիշած է իւր համարն ի վերայ հոյին:

 

ԿՈՒՐԿԻ

(Licorne).

որ է պ. քարկարտանն, հ. միեղջուրի ասեն. եւ ինքն անասուն մըն է, որ հռ. ըռիմայ ասէ. եւ ի Բ աչիցն ի մէջն եղջուր մի բուսել է մեծ եւ խիստ ուժով, հանց որ զփեղն այն Ա եղջուրովն կու վերցնէ: Ասեր է Գրոցս շինողն. միեղջուրին անասուն մըն է, որ թ. քարկատան ասէ. եւ ինքն ի փեղ կու նմանի. եւ այլ փոքր է քան զփեղն. եւ ի Քապիլին երկիրն ի մաւրիքն կու լինի, եւ ի ջրեզերքն. եւ ի սինդ այլ լինի. եւ իր գունն ֆիլին գունովն լինի. եւ ձեւովն՝ ի գոմէշ կու նմանի. եւ յերկու յունացն ի մէջն եղջիւր մի կայ, երկայնութիւնն Ա կանկուն է. եւ վիզն միակտոր է. եւ գլխովն զհանգուցնին կարձկէ. եւ թէ ղուլընջին տէրն ի ձեռքն բռնէ՝ աւգտէ. եւ ֆալճին, եւ լակուային, եւ թաշանուճին, եւ սարյին աւգտէ. եւ թէ ի հետն վերցնեն՝ ի չար աչից ի յետ պահէ. եւ ասեր է Գրոցս շինողն թէ զինքն խիստ զարմանալի տեսի անասնոց մէջն. եւ ի յինք շատ ցեղ զարմանք կայ. եւ թէ զամէնն յիշեմ՝ խաւսքն կու յերկարանայ. եւ թէ զիր լեղին ծխես՝ զամենայն արուրքն եւ զկախարդութիւնն խափանէ. եւ զքամին յանձնէն հանէ:

 

ԿՈՐԵԿ

(Millet).

որ է ճավարսն, որ է կավարս, որ է արզանն, եւ թ. տառու ասէ:

 

ԿԵՉԵՂԱԿ

(Pie-griՌche).

որ է սաղսղան:

 

(ԿՈՒԼԻ ՄԸՍԸՐԻ

(լglantier).

որ է յիշած ի վերայ նուին՝ նասրին. որ Ամասիայ կու գտուի: )

 

(ԿՈՒԼԻ ՔԷՏԷՐ

(Pandanus)

կու ասեն ծառ ի կայ, ի Շիրազ ու բոլորն կու բուսնի եղեր. զայն վարդին ջուրն ի լթերն քսեն, այլ հոտն չի գնայր մինչեւ մաշի լաթն. ի վրյ քէին՝ քատարիոն. յշծ է: )

 

ԿՈՒԾՈՒՌԻ

(Camommille).

որ է պապունաճն. յիշած է:

 

ԿՂԲՈՒ ՁՈՒ

(Castorռum).

որ է ճնտիպէտէսթէրն (ծովու քունտուզ). յիշած է:

 

ԿՈՒԱԼԻՖ

(լpine blanche).

որ է պարզատն (Galbanum). յիշած է իր համարն:

 

ԿՈՒՇԱՏ

(Gentiane).

որ է ճընդիանան. յշծ է իւր հմրն:

 

(ԿՈՒՐՈՒՍՆԱ.

 

որ յիշած է յամենայն բառ: Հոնան ասէ թէ տաք եւ չոր է յԲ տէրէճէն. ի թոքէն եւ ի կրծոցէն զպեղծ խառնուածն կհանէ, եւ օգտէ հին հազին, թէ խռչկէն արիւն գայ: )

 

ԿԻՖԱԼ

(Chabot).

շապպութ. յիշած է:

 

ԿՈԾՈՒԽՈՌ

(Berbռris).

ծոր. յիշած է:

 

ԿՏԵՒ

(լcorce).

որ էկեղեւն, որ է յ. խշրն. յիշած է:

 

ԿՏՐԿՈՅ ՏԱԿ

(Satyrion).

որ է աղուեսաձուքն, որ է խուսաթ ըլ սայլապն. յիշած է ի վերայ խէին:

 

ԿՌԱԲԱՆՋԱՐ.

 

որ է տաւմալանն (Truffe) «որ է ղամպիլնե (Mallotus ?):

 

ԿԻՐԱՊՕԼԻ

(Propolis).

վեւին վերայ գրած է, վասախլ քավարր:

 

ԿՐՏՄԱՆԱ

(Cardamine).

որ է ղրտմանայ. յշծ է իւր հմրն:

 

ԿՐՓԷ

(լcorce).

որ է ղրֆան. յիշած է իւր համարն ի վերայ ղատին:

 

ԿՐԵԱՅ

(Tortue).

սուլֆաթ. յիշած է ի վերայ սէին, Աստուծով. ամէն: (Զային վերայ՝ զուլպ այլ յիշած է: )

 

ԿՈՐ

(Scorpion).

յիին վերայ՝ յաղրապ:

 

(ԿՕԴԱ.

 

շէնկիարն է: )

Յիշենք զան դեղերն որ առաջի գիրն հոն է: