Նամակներ

Հեղինակ

Բաժին

Թեմա

55. [ԱՆՐԻ ԷԴՈՒԱՐԴ ՊԻՐԷՆԻՆ]

Mon cher Henri,

J՚ai déjà reçu vos deux cartes et je réponds avec un plaisir si deux qui reste toujours inséparable de votre souvenir. Je vous souhaite un bon succès dans vos examens. Après quelques mois nous nous reverrons cette fo is-ci sur le même banc de l՚université.

Moi, j՚y suis à mon aise. dans mes compatriotes. Je travaille à l՚histoire. Si j՚ai quelque anxiété c՚est quej mes deux camarades portuguais, dont j՚ai demandé leurs cahiers de sciences politiques et sociales, jusqu՚aujourd՚- hui n՚ont pas envoyés. Si je ne les reçois pas, je seral obligé de faire la première annèe de ces sciences-là.

Est-ce que vous avez écrit quelque piéce Iittéraire? Moi, il y a deux jours que j՚ai commencé à donner la description des massacres arméniens dans un poème qu՚un joir j՚ai l՚intention de produire en français.

Ici j՚ai trouvé Nibelungen. Il est moins beau d՚lliade et d՚Ossian. ll convient plus aux sentiments de nos ours.

Bien à vous.
[Daniel Varoujan]

[Թարգմանութիւն]

[Յուլիս, 1906, Ազոլօ գիւղ, Վենետիկ]

Թանկագին Անրի,

Ստացայ Ձեր երկու բացիկները, որոնց պատասխանում եմ մեծ հաճոյքով, որն անբաժան է միշտ Ձեր մասին իմ յիշողութիւններից։ Ցանկանում եմ յաջողութեամբ յանձնէք Ձեր քննութիւնները։ Մի քանի ամսից յետոյ մենք կը հանդիպենք միմեանց՝ այս անգամ համալսարանի նոյն նստարանին։ Ինչ վերաբերում է ինձ, ապա իմ հայրենակիցների շրջապատում անկաշկանդ եմ զգում։ Ներկայումս աշխատում եմ պատմութեան վրայ։ Եթէ ինձ որեւէ բան յուզում է, այն է, որ իմ երկու պորտուգալացի բարեկամները մինչ այժմ չեն ուղարկել քաղաքական եւ հասարակական գիտութիւնների իրենց տետրերը։

Ի դէպ, եթէ դրանք չստանամ, ստիպուած կը լինեմ յաճախել գիտութիւնների առաջին տարուայ դասընթացները։

Գրե՞լ էք արդեօք որեւէ գրական երկ։ Ինչ վերաբերում է ինձ, ահա երկու օր է սկսել եմ մէկ վիպերգում նկարագրել հայկական ջարդերը, որը մտադիր եմ վերարտադրել ֆրանսերէն։

Այստեղ ես յայտնաբերել եմ «Նիբելունգները»։ Այն պակաս գեղեցիկ է, քան «Իլիականը» եւ «Օսիանը», բայց աւելի է համապատասխանում արդի տրամադրութիւններին։

                              Ձերդ՝ սիրով [Դանիէլ Վարուժան]