Տրտմութեան եւ խաղաղութեան երգեր

Հեղինակ

Բաժին

Թեմա
Ի՜ՆՉ ՇՈՒՏ
      
       Հովին հիւանդ համբոյրէն
       Ծառերն ամբողջ դեղնեցան.
       Ի՜նչ շուտ, ի՜նչ շուտ դեղնեցան
       -Վարդերը մահ կը բուրեն…
      
       Վիշտի մը լուռ համբոյրէն
       Երազներըս դեղնեցան.
       Ի՜նչ շուտ, ի՜նչ շուտ դեղնեցան
       -Սէրերըս մահ կը բուրեն…։