Տրտմութեան եւ խաղաղութեան երգեր

Հեղինակ

Բաժին

Թեմա
ԿԱՐԵԿՑՈՒԹԻՒՆ
      
       Պզտիկ աղջիկ մ՚ինծի կ՚ըսէ
       Թէ զիս խենթի պէս կը սիրէ.
       Պզտիկ աղջիկ մը զիս սիրէ՜…
      
       Գիշերն անհուն իմ աչքերուն
       Երեւի դեռ նա չէ տեսեր.
       Պզտիկ աղջիկ մ՚ինծի տայ սէ՜ր…
      
       Երեւի դեռ նա չէ նայեր
       Հոգւոյս խաւար անդնունդն ի վար.
       Պզտիկ աղջիկ մ՚ինձ սիրահա՜ր…
      
       Եթէ լսեր թէ ո՛չ մէկ սէր
       Այդ անդունդին մէջ կը շնչէր՝
       Հէք պզտիկը չէ՞ր հառաչեր…
      
       Ուստի եղբօր մը պէս ըսի
       Թէ լուսնին տակ մարդ կը մսի.
       «Գնա՛, գնա՛, ննջէ՛» ըսի.
      
       Յետոյ գացի հեռուն լացի…