Տրտմութեան եւ խաղաղութեան երգեր

Հեղինակ

Բաժին

Թեմա
Fiction  
ԱՆԴՈՒՆԴԻՆ ԵՐԳԸ
      
       Լուռ, վարդագոյն իրիկուն…
      
       Ա՜հ, գլուխս իր թեւերուն
       Մէջ առնելով ու լալով՝
       Զիս օծեց բիւր վարդերով,
       Ու տարաւ շա՛տ, շա՛տ հեռուն…
      
       Այնքա՜ն հեռուն՝ որ տեսանք
       Սիրտը կապոյտ լեռներուն,
       Ու լսեցինք, սարսռուն,
       Երգն անդունդին ու փախա՛նք…