Տրտմութեան եւ խաղաղութեան երգեր

Հեղինակ

Բաժին

Թեմա
Fiction  
ՎԵՐԱԴԱՐՁ
      
       Փողոցէ մը լուռ, ամայի,
       Առտուան այդ տժգոյն ժամուն,
       Ծեր քայլերով կը դառնայի
       Դէպի սենեակս, մաղձով լեցուն։
      
       Երեկոյթը աւարտեր էր.
       Ահ, տժգուներ էի այնքա՜ն,
       Միտքըս խեղդող մշուշ մ՚ունէր,
       Ձեռքէս հատ-հատ վարդերն ինկան։
      
       Ատելութիւն մը խուլ, վայրագ,
       Մարդերուն դէմ, հոգիիս դէմ,
       Երկար պահեց գլուխըս հակ.
       Ա՜հ, այդ վարդերը դեռ կ՚ատեմ։
      
       Ու երբ առի ճակատըս վեր,
       Դեռ նոր հագուող այդ երկնքին,
       Պարզ ու խաղաղ ու գերիվե՛ր՝
       Զգացի թէ որքա՜ն եմ սին…
      
       Ու կոյս կոչնակն արշալոյսին
       Երբ սկսաւ աղօթքն անտէր՝
       Անշարժ կեցայ, աչքերս հողին.
       Աղօթք մ՚ինչո՞ւ ես չեմ գիտէր…։