Տրտմութեան եւ խաղաղութեան երգեր

Հեղինակ

Բաժին

Թեմա
ՀԻՄԱ
      
       «Եկո՛ւր», ըսաւ, «նստինք երկա՜ր
       Սա ծառին տակ ուր զիս գտար…»
       Տարտամ ծառ մ՚էր,
       Չոր ճիւղերով,
       Ուր ո՛չ մէկ հով
       Երգել կ՚ուզեր…
       Հոն լուռ նստանք երկա՜ր, երկա՜ր,
       Սպասելով որ հե՛ւք մը գար.
       Սակայն չկար…
       Կը ծերանա՞յ
       Հոգիս հիմա.
       Ինչո՞ւ համար…
       Դժբախտ կոյսը նոր օրերու՝
       Լալով գնաց ծառէն հեռու…