Կեանքի եւ մահուան երգեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՆՈՅԵՄԲԵՐ

Պարտեզներէն   Ջնջումն անցա՜ծ է արդէն։

Վարդենիները թախիծէ կը դեղնին…

Ու մայրիներ երազն իրենց կ՚աւարտեն՝

Երկընքին դէմ թօթուելով սէգ կատարնին։

 

Վերը, ամպեր՝ լիճերու պես սպիտակ։

Տեղ-տեղ կապոյտը կ՚երգէ դեռ Երգը հին։

Ո՛չ մէկ խռովք, Աստուծոյ   խիղճն է յըստակ։

Թռչուններ, լուռ, կը գաղթեն, սուգն հետերնին…

 

Վարդենիները թախիծէ կը մեռնին…   ։