Յաղագս կշռոյ, կշռոց եւ կշռորդաց

Հեղինակ

Բաժին

Թեմա

Յաղագս ասսարիոնի, ղեբտոնի եւ դանկի։
Ա Կշիռ Բ գարեհատաց կոչի ասսարիոն. իսկ ըստ հելլենականին ղեփտոն կոչի, բայց ըստ եբրայեցւոցն՝ նուազութիւն կոչի, որ է անաւսր. եւ ըստ հայումս կոչի դանկ։

Բ Յաղագս փշտի։
Կշիռ Գ գարեհատաց լինի. ըստ պարսկական լեզուի կոչի փշիտ։

Գ Յաղագս կերատի։
/199a/ Կշիռ Դ գարեհատաց լինի միոյ կերատի կշիռ։

Դ Յաղագս սնգի։
Կշիռ Դ կերատաց կոչի սինգ։

Ե Յաղագս գրամարի։
Կշիռ Զ կերատի լինի գրամար մի։

Զ Յաղագս տրմիսի։
Կշիռ Ը կերատի լինի տրմէս մի։

Է Յաղագս սիմիսի։
Կշիռ ԺԲ կերատի լինի սիմէս մի։

Ը Յաղագս դահեկանի։
Կշիռ ԻԴ կերատաց լինի դահեկան մի։ Մանր բաժանեայ զդահեկանն լինի՝ սիմէս Բ, տրմէս Գ, գրամար Դ, սինգ Զ, կերատ ԻԴ, փշիտ ԼԲ, դանկ ԽԸ, եւ գարեհատ ՂԶ։

Թ Յաղագս սատերի /199b/ եւ դրաքմէի։
Կշիռ սիմէսի եւ գրամարի կոչի ըստ եբրայեցւոց սատեր. եւ ըստ հելլենակաին՝ ողբոս, եւ ըստ եգիպտոցւոց՝ քաղկոս, վասն զի աղեքսանդրացիք զարծաթն ղաղկեմա կոչեն. եւ ըստ հասարակաց խաւսից կոչի դրաքմէ, որ է Ը մասն ունկոյ. եւ լինի ԺԸ կերատաց կշիռ։ Ըստ հռովմայեցւոց կապիտոն կոչի, զի կապու գլուխ լսի, վասն զի Աւգաւստոս թագաւոր եդ հարկս ըստ գլխոյ դրաքմէ։

Ժ Յաղագս սկեղ եւ մէտի։
Կշիռ դահեկանի եւ սիմիսի կոչի ըստ եբրայեցւոցն սիկղ. եւ ըստ հրէից եւ հելլենականին՝ մէտ. /200a/ եւ ըստ հռովմայեցւոցն՝ մեղէարիս. եւ ըստ հայումս փորչէ, որ է Դ մասն ունկւոյ. եւ ունի ԼԶ կերատաց կշիռ։

ԺԱ Յաղագս ունկոյ։
Կշիռ Զ դահեկանի լինի ունկի մի։ Մանր բաժանելով զունկին լինի՝ սիկղ Դ, դահեկան Զ, սատեր Ը, սիմէս ԺԲ, տրմէս ԺԸ, դրամար ԻԴ, սինգ ԼԶ, կերատ ՃԽԴ, փշիդ ՃՂԲ, դանկ ՄՁԸ, գարէհատ՝ ՇՀԶ։

ԺԲ Յաղագս լտեր։
Կշիռ ԺԲ ունկոյ կոչի լիտր. եւ թարգմանի ըստ հռովմայեցւոց լեզուին հարթութիւն, բայց անուանի յամենայն լեզուաց լիտր։ Եւ մանր բաժանեալ զլտերն ունի՝ ունկ ԺԲ, սիկղ ԽԸ, դա/200b/հեկան ՀԲ, սատեր ՂԶ, սիմէս ՃԽԴ, տրմէս ՃԺԶ, գրամար ՄՁԸ, սինգ ՆԼԲ, կերատ ՌՉԻԸ, փշիտ ՍՅԴ, դանկ ՎՆԾԶ, գարեհատ ՑՋԺԲ։

ԺԳ Յաղագս մնասի։
Մնասն ըստ իտալացւոցն ԽԴ ունկաց կշիռ է, որ լինի Գ լտերք եւ Ը ունկի։ Եւ ըստ եբրայեցւոց լիտր եւ կէս։ Եւ ըստ եբրայեցւոց մնասն արծաթի թարգմանի։

ԺԴ Յաղագս նոմիսմայի։
Նոմիսմայ ըստ հռովմայեցւոց դահեկան անուանի, զի Նոմիսմայ անուն էր թագաւորին եւ ըստ իւրում անուանն նոմիսմայ անուանեաց։

ԺԵ Յաղագս կենդինարին։
/201a/ Կենդինարն Ճ լիտր է. եւ անուանեցաւ ըստ հռովմայեցւոց լեզուին, զի կենդու ըստ հռովմեյացւոց Ճ լսի։ Եւ է կենդինարն ՒՄ դահեկան։ Եւ մանր բաժանելով զկենդինարն լինի՝ ուկի ՌՄ, սիկղ ՏՊ, դահեկան Է հազար ու երկու հարիւր, սատեր ՔՈ, սիմէս Ա¯ՏՆ, տրմէս Բ¯ՌՈ, գրամար Բ¯ՓՊ, սինգ Դ¯ՎՍ, կերատ Ժ¯Է¯ՍՊ, փշիտ Ի¯Գ¯Ն, դանկ Լ¯Դ¯ՐՈ, գարեհատ Կ¯Թ¯ՌՄ։

ԺԶ Յաղագս դրամի։
Դրամ ըստ պարսկական լեզուին անուանեցաւ, յարծաթւոջ տպաւորեցաւ, որ է Ձ /201b/ մասն լտեր։ Եւ սատերն Դ դրամաց կշիռ է. եւ պայուառիկն Ծ լիտր է, որ է Ռ սատեր, որ լինի Տ դրամի կշիռ եւ թիւ։

ԺԷ Յաղագս տաղանդի։
Տաղանդն է ՃԻԵ լիտր։ Զսա թուողք մոնադ կոչեն։ Եւ մանր բաժանեալ զտաղանդն լինի՝ ունկի ՌՇ, սիկղ Ց, սատեր Ա¯ՑՍ, սիմէս Ա¯Փ, տրմէս Բ¯Ւ, գրամար Գ¯Ց, սինգ Ե¯Տ, կերատ Ի¯Ա¯Ց, փշիտ Ի¯Ը¯Փ, դանգ Խ¯Գ¯Ս, գարեհատ Ձ¯Զ¯Տ։ Եւ լինի տաղանդն դահեկան Ք։

ԺԸ Յաղագս քանքարի։
Քանքարն է ՃԼԸ լիտր, եւ կէս, երրեակ եւ ութեւտասնեակ։ Մանր բաժանեալ զքանքարն լինի՝ դահեկան Ա¯, սիմէս Բ¯, տրմէս Գ¯, գրամար Դ¯, սինգ Զ¯, կերատ Ի¯Դ¯, փշիտ Լ¯Բ¯, Խ¯Ը¯, գարէհատ Ղ¯Զ¯։ Հաւաք զամենայն մասունս քանքարի լինի դահեկան Ա¯։