Երբ մեռնիլ գիտենք. Վարդանանք (Խորհուրդ հայ միջնադարէն)

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԵՐՐՈՐԴ ՊԱՏԿԵՐ

 

(Բանակատեղ: Բեմին առաջամասը ընդարձակ հարթութիւն զոր մեծ ծառ մը վերերէն կը տիրապետէ. Մէկ անկիւնը պզտիկ տաղաւոր ուր յարդարուած է խորան մթ, վրան քանի մը մոմ, խաչեր եւ պատարագի սկիհը:

Աւելի ետը լոյսեր, որոնց վառ պահ երուն տեսանելի են զօրագունդերը, իրենց կազմածներուն մէջ: Այրուձին:

Կիներ, պզտիկներ:

Բեմին յատակը գետկի մը մարմինը որուն կապարագոյն ջուրը երբեմն վժացող արիւնի գոյն կ՚առնէ գունդերու կրակներուն տակ: Գետակէն անդին ընդարձակ ափ, ուր իրարու ետեւէ կըհեռանան պարսկական ուժերու համախմբոմները: Փիղերու զօրաւոր գունդ մը անհանդարտ շարժումներ կՕընէ, ջուր իջնալու անքով բայց արգիլուելուն կը նեղէ իր պահակները: Հեռանկարային այս տեսարանը ունի ուրուային ու ահաւոր նկարագիր:

Բեմը բացուած պահուն զօրավարներ, եկեղեցականներ, սեպուպհներ ոտքի են թեթեւ խօսակցութեան մը մէջ):

Քաջաջ. - Երախանե՜րը: Ո չէ լսած, ականջ բանայ ա՜յ : (Բեմ կը մտնեն խումբ մը տ ղաք, հովուի տարազով):

Ղեւոնդ. - Այսքա՞ն:

Քաջաջ. - Բոլոր խումբերը պատեցայ: Հարցուցի առանձին առանձին: Այսքա՛ն:

Վարդան. - Երախանե՞րը:

Քաջաջ. - Այո, Սպարապետ:

Ղեւոնդ. - Լաւ նշան: Երկիրը բրնայ վստահ ըլլալ իր ապագայէն:

Վարդան. -  Ի՞նչ է անունդ, տղա՛ս:

Վարազ. - Վարազ, Տէր Սպարապետ:

Վարդան. - Ո՞րվ կողմերէն:

Վարազ. - Մոկաց աշխարհէն:

Վարդան: - Ինչո՞ւ այսքան երկար երախայ մնացեր ես:

Վարազ. - Ես չեմ պատճառը, Տէր Սպարապետ, տարինե՛րը:

Վարդան. - Մայր չ ունի՞ս դուն:

Վարազ. - Որբ եմ մեծցեր, Տէր Սպարապետ, լերան հովիւ: Մեզպէսները տարին հեղ մը շէն, աւան կ՚ջնեն: Մենք մոռցեր ենք աշխարհն ինչ է: Լերան մարդեր:

Վարդան. - Ինչո՞ւ եկար հիմա:

Վարազ. - Ըսին` մեծ կռիւ կայ:

Վարդան. - Շա՞տ մեծ:

Վարազ. - Էնպէս կռիւ դեռ չէ եղեր: Մենք ինչ գիտնանք, ըսին մեզի:

Վարդան. - Մ՞վ պատմեց քեզ այս կռիւէն:

Վարազ. - Տիրացուն: Երկրացի ենք:

Վարդան. - Ուրիշ բաներ ըսա՞ւ:

Վարազ. - Շատ ու շատ, Տէր Սպարապետ:

Վարդան. - Միտքդ պահեցի՞ր:

Վարազ. - (Քիչիկ մը մտածելու պէս) Պահուածը բաւ է, Տէր Սպարապետ: Ըսաւ մեռնինք` շիտակ Լուսաւորչի ծոցը: Ողջ մնանք` թշնամիին տաւարը ամբողջ մերն է: Էլ ինչ կ՚ուզենք:

Վարդան. - Սուր գործածել գիտե՞ս:

Վարազ. - Գիտեմ, Տէր Սպարապետ: Ճօկանը` աւելի աղէկ:

Քաջաջ. - Գայլ ու գազան ձեռքերով կը պատռտէ, Սպարապետ:

Վարդան. - Իրա՞ւ է, տղաս:

Վարազ. - Երբ նեղը մնամ, Տէր Սպարապետ:

Վարդան. - Իրա՞ւ է, տղաս:

Վարազ. - Երբ նեղը մնամ, Տէր Սպարապետ:

Վարդան. - (Միւսներուն) Դո՞ւք:

Արջուկ. - Մենք ալ, Տէր Սպարապետ:

Վարդան. - Քո՞ւ անունդ ինչ է, տղաս:

Արջուկ. - Արջուկենց Արջուկ:

Վարդան. - (Քմծիծաղով) Դուն ալ Գա՞յլ, տղաս:

Գայլ. - Գայլ, Տէր Սպարապետ:

Վարդան. - Տիրացո՛ւ, ո՞ւր գտար ասոնք:

Քաջաջ. - Մեր լեռներուն: ՀՈվիւներ են:

Վարդան. - Հակսցուցա՞ծ ես թէ ինչի կեծա են:

Գայլ. - Մեռնելու, Տէր Սպարապետ:

Վարդան. - Որո՞ւ համար:

Գայլ- Լուսաւորչի հաւատքին համար:

Վարդան. - Ո՞վ է Լուսաւորիչը:

Երեքը մէկ. - Սուրբ մարդ, Սպարապետ:

Վարդան. - Ո՞ւր է հիմա:

Արջուկ. - Երկինքը, Քրիտսոսի հետ ծունկ ծունկի:

Վարդան. - Ի՞նչ ըրած էմեր երկրին համար:

Արջուկ. - Խոզերը մարդ դարձուցած:

Գայլ. - Օձերը` հրեշտակ:

Վարազ. - Սատանաները աղուէսի պէս հալածած, դժոխք թխմած, ծակին վրայ ալ Սուրբ Կարապետու ժամը տնկած. այսպէս կ՚ըսէ Քաջաջը, Սպարապետ: Մեք ինչ գիտնանք:

Վարդան. - Շիտակ կ՚ըսէ Տիրացու Քաջաը: Խոզը, օձը, սատանան հիմա ալ կան:

Վարազ. - Ո՞ւ րեն:

Վարդան. - (Մատով ցոյց տալով հեռուի գիծը) Ջուրէն անդին:

Արջուկ. - (Վիզը տնկելով նայելէն ետքը) ՀԱսկցայ, Տէր Սպարապետ: Առտու կանուխ մեր երեքին` խումբ մը խոզի, օձի, դեւի: Թարմ պանիրի պէս կտոր կտոր ընենք պիտի:

Վարազ. - Ճճիի պէս աղանք, աղանք պիտի:

Գայլ. - Տարեխի պէս աղենք, դիզենք վրայ վրայի:

Վարդան. - Ատսւծով, տղաքս, Աստուծով: Բայց ատկէ առաջ պէտք է Մկրտուիք որպէսզի Լուսաւորչի զաւակ դառնաք:

Արջուկ. - Չե՞նք որ, Տէր Սպարապետ:

Վարդան. - Գիտե՞ս թէ ի՛նչ է մէկ տունի մէջ խորթն ու հարազատը:

Արջուկ. - Ինչպէս թէ ոչ: Խորթ մօր ձեռքէն է որ լեռներն եմ ընկեր:

Վարդան. - Ուրեմն, տղաս, գիտցիր որ չմկրտուած երիտասարդը Լուսաւորչի խորթ զաւակն է: Տիրացու Քաջա՛ջ, տար սա տղաքը գետ, թող քահանա մկրտէ սա կորիւնները յանուն Հօր եւ որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ:

Երեքը մէկ. - Ամէն:

Վարդան. - Ապրիք, տղաքս: Վաղն առտո՛ւ: (Երեխաները կը հեռանան, առաջնորդուած Սարկաւագէն):

Վարդան. - Այսպէս է կեանքը: Լերան տղաք են ու ադամանդի պէս սիրտ ունի: ն Ի՜նչ ալ համակրելի, իրենց վայրի պարզութեան մէջ:

Ղեւոնդ. - ուրախ եւ հպարտ ենք, Սպարապետ, որ Հայոց աշխարհին բոլոր մասերէն հոս վազող սա բազմութեան մէջ այսքան քիչ ըլլայ թիւը երախաներուն:

Պահակ. - Սպարապետ, բանագնացներ եկած են:

Վարդան. - Դէմէ՞ն:

Պահակ. - Դէմէն:

Վարդան. - Գիտե՛նք ան ոնց ըսելիքը, ընկերներ:

Խորէն. - Քանի՞ հոգի են:

Պահակ. - Երե՛ք:

Վարդան. - Քահանայի զգեստով, չէ՞:

Պահակ. - Քահանայի զգեստով:

Ղեւոնդ. - Նոյն անօրէնները:

Վարդան. - Աւելորդ է ժամավաճառ ըլլալ անոնցմով:

Ղեւոնդ. - Թող գան, Սպարապետ, ու ես ջախջախեմ անոնց գլուխը:

Վարդան. - Բանանգացը անպատժելի է, Տէր Հայր: Ատկէ զատ ճիշտ չէ որ ճակատամարտէն քիչ առաջ թշնամի աչքեր մուտք ունենան հոս:

Խորէն. - Կը կապենք անոնց աչքերը ու այնպէս կ՚ընդունինք:

Վարդան. - Ըսել է կը փափաքիս որ ներկայանան:

Խորէն. - Բանագնացները մերժել, այսպէս մեծ կռիւի մուտքին, դուռ պիտի բանար անհաճոյ մեկնութիւններու, թէեւ որոշումը դարձեալ կը պատկանի Սպարապետին:

Վարդան. - Կը ճանչնանք սակայն: Անտանեի շատախօսներ են:

Թաթուլ. - Վիճաբանութիւն պիտի չընենք սակայն, զօրավար:

Վարդան. - Ընկերներ, կը կրկնեմ, Քիչ է մեր ժամանակը: Դեռ բանակը չէ հաղորդուած: Զօրասիւներուն բաշխումը չէ ամբողջացած:

Ներշապուհ. - Բաշխուած են բոլոր գունդերը, համաձայն Սպարապետին հրահանգներոն:

Վարդան. - Բայց եղ ածը խաղն է Մարզպանին, սա վճռական ժամուն, մեզ քակելու մեր ուխտէն:

Խորէն. - Կասկածը չունինք ատոր: ու ճիշտ այդ ապահովութեամբ է որ կ՚ըսնեք թէ ընդունելու ենք զանոնք: Ի՞նչ է ձեր մտածումը, զօրավարներ:

Թաթուլ. - Խելքի մօտ է որ Մարզպանը իր խաղը կրկնէ: Ջուրը իր ճամբան չի փոխեր կ՚ըսէ ժողովուրդը:

Ներշապուհ. - Ընդունելով հանդերձ այդ մտածումներուն ճշտութիւնը, ինչո՞ւ չխորհիլ նոյն ատեն որ մեր դէմը կայ պարսիկ մեծ բանակ մը: Անոր գլուխը` մեծագոյն զօրավարը արիներուն: Թերեւս, վճռական բախումէն առաջ, խնայելու համար իր զինուորներուն, փորձ մը կ՚ընէ մեզ ներկայացնելու ընդունելի առաջարկներ:

Վարդան. -  Ա՞ս րոպէին:

Ներշապուհ. - Երէկ գիշեր հասած է:

Վարդան. -Դուք գիտէք: (Շեշտը տրտում է):

Ներշապուհ. - Սպարապետ, քու շեշտէն կը հասկնամ որ չես փափաքիր:

Վարդան. - Զօրավար, որքան ատեն որ Մարզպանը եւ ուխտանենգները մեր դէմն են, այս ճակատամարտը անխուսափելի է: Ահաւոր բայց անփոփոխելի մեր ազգային դժբախտութիւնն էասիկա: Պիտի տարուէի ձեզի հետ մտածելու պահ մը, եթէ  զուտ թշնամի բանակ մը կենար մեր դէմ: Ո՞ր ժամանակ թշնամին իրեն առաջնորդ չունեցաւ մեր նախարարները: Ահա թէ ինչուտրտում է իմ շեշտը: Բայց ասոր աետնը չէ հմա: (Պահակին) Զինուո՛ր, ո՞ւր կը սպասեն այդ մարդերը:

Պահակ. - Ջուրին առջեւ:

Վարդան. - Կապէ հաստ լաթերով անոնց աչքեքրը ու առաջնորդէ հոս: (Պահակը կը մեկնի):

Վարդան. - Աւելորդ է այլ վիճաբանիլ այդ մասին: Հիմա կու գան` կը տեսնենք: Համազա՛սպ, ամբողջացուցի՞ր վերջապահը:

Համազասպ. - Այո՛, Սպարապետ, թէեւ դժուարաւ:

Վարդան. - Ինչո՞ւ:

Համազասպ. - Հասկանլի: Չեն ուզեր սպասել: Տրտում են որ այդքան ուշ պիտի մասնակցին:

Վարդան. - Լա՛ւ: Պահե՞ստը:

Համազասպ. - Կարելի չեղաւ: Ոչ մէկ զօրասիւն կը յօժարի: Բոլորն ալ կը պահանջեն առաջին գիծը: Այսքան տարուան զօրավար, ես չեմ հանդիպած այսքան հզօր եռանդի: Ամէնն ալ մէկ բառունին- մեռնիլ:

Վարդան. - Զօրավարին արժանիքը` մեռնիլ սորվեցնելը, բայց պա՛րտքը, խնայել զինուորին կեանքը: Առանց պահեստի ճակատամարտ չի մղուիր: Ի վերջոյ, հազարաւորներու կեանքըուղղակի, եւ միլիոններունը անուղղակի յանձնուած են մեր ձեռքը: Սխալ հաշիւ, քիչ հաշիւ, կամ շատ եռանդ մեզի նոյն աղէտը կ՚արժեն երբեմն: Մեռնի՞լ, այո՛: Բայց մանաւանդ ապրիլ ուապրեցնել: Թաթուլ, այրուձին ամբողջացուցա՞ծ է իր պակասները:

Թաթուլ. - Հասան Կամսարականին գունդերը։

Վարդան. - Պակաս ձի՞, կազմած, զրահ։

Թաթուլ. - Ոչինչ, Սպարապետ։

Վարդան. - Սեպուհները սորվա՞ծ եեն հունը՝ ուրկէ պիտի անցնին գետը։

Թաթուլ. - Հիմա կատարուած է այդ ստուգումն ալ։

Վարդան. - Հիմա՞ միայն։

Թաթուլ. - Երրորդ ու վերջին անգամ, իմ ներկայութեան։ (Կը հասնի պահակը որուն ետեւէն երեք քահանայ, կապ աչքերով)։

Վարդան. - Առէք վրանէն ներս։ Քակուին կապերը։

Ղեւոնդ. - Անոնք են։

Ձայներ. - Անօրէններ, ուրացողներ։

Զանգակ. (Առանց ազդուելու) Արիւնահեղութենէն առաջ, ղրկուած ենք ձեզ բերելու հաշտութեան առաջարկ։

Վարդան. - Որո՞նց կողմէ։

Զանգակ. - Մարզպանէն։

Վարդան. - Միայն Մարզպանէ՞ն։

Զանգակ. - Եւ նախարարներէն։

Վարդան. - Որո՞նք՝ այդ նախարարները։

Զանգակ. - Մի հարցներ ինծի, դուն գիտես արդէն։

Վարդան. - Կրնամ չգիտնալ։

Զանգակ. - Բանագնացը կը խօսի ինչ որ հրամայուած է իրեն։

Վարդան. - Արգիլուա՞ծ է քեզի անուն տալը։

Զանգակ. - Ինձմէ լաւ գիտես այդ օրէնքները։

Վարդան. - Պաշտօնդ լաւ կը կատարես, տէրտէ՛ր։ Սիւնեաց իշխանը հաւանաբար քեզի խոստացած է Լուսաւորչի գահը երբ թագաւոր ըլլայ Հայոց։

Զանգակ. - ինչ հարկ այդ խօսքերուն, Սպարապետ։ Բանագնացը կ՚ըսէ ինչ որ կ՚ուզէ եւ ոչ թէ ան որ իր դէմինները կ՚ուզեն։

Վարդան. -  Հո՞ն են ինն ալ։

Զանգակ. - Հոն են ինն ալ, տասն ալ, քսանն ալ։ Միայն հայ արիւնէն ձեզի չափ մարդ կայ ձեր դէմը։ Խօսքը չեմ ըներ վարէն եկած ուժերուն եւ փիղերուն։ Ահա թէ ինչու ջուրէն անդին մարդիկ կենան, որ ուզենխնայել սա եղբայրասպան բախումը։

Վարդան. - Ուրի՞շ։

Զանգակ. - Այսի՛նքն։

Վարդան. - Ուրիշ որո՞ւ կողմէ կուգաս։

Զանգակ. - Այո՛։ Այո՜։ Պարսից Զօրավարին։

Վարդան. - Ունի՞ս գիրը։

Զանգակ. - Գի՞րը։ Այո՞։ Ո՛չ, Հարկ չտեսաւ։ Ըսաւ պէտք չկայ գիրի։ Մեր խօսքերը բաւական չե՞ն։ Ըսաւ պէտք չկայ գիրի։ Մեր խօսքերը բաւական չե՞ն։

Վարդան. - Բաւականէն անդի՛ն։ Բայց գոնէ չունի՞ս թուղթ մը Մրազպանէն։

Զանգակ. - Երեք բանագնաց չե՞ն արժեր կտոր մը թուղթ։

Վարդան. - Ատ ալ ուրիշ խնչիր։ Ի հարկէ։ Ուրեմն, դուն կուգաս հայ նախարարներուն, մարզպանին եւ Մուշկան Նիւսալաւուրտին կողմէն եւ հաշտութիւն կը բերես մեզի, ատ մատ մը մօրուքովդ, չեմ ըսերհասակովդ։ Ի՞նչ են սա պայմանները։

Զանգակ. - Մուշկան Նիւսալաւուրտ Արքայից Արքային ներումը կը բերէ ձեզի։

Վարդան. - Ատ գիտենք։ Պայմանները։

Զանգակ. - Առաջին պայման գունդերուն րւումը եւ ամէ՛ն մարդու իր տունը դառնալը։

Վարդան. - Անշուշտ այդ պայմանը՝ գետի այս ափի գունդերուն համար միայն։ Միւս ափին գունդերը պիտի շարունակեն զօրահանդէս սարքել մեր եկեղեցիներուն առջեւ, չէ՞՞

Զանգակ. - Չեմ գիտեր։

Վարդան. - Հարկաւ։ Գիտցածնե՞րդ։

Զանգակ. - Այն պարագային որ ապստամբ գունդերը դառնան իրենց տեղերը, անպարտութիւն պիտի շնորհուի բոլոր յանցաւորներուն։ Եկեղեցիները պիտի վերաբացուին քրիստոնէական պաշտամունքին։Աւերուած շէնքերը պիտի կառուցուին արքունի ծախքով եւ նախարարներուն ռոճիկները կրկնապատկուած պիտի վճարուին։

Վարդան. - Ու դուն կը հաւատա՞ս այդ ըսածներուդ։

Զանգակ. - Բոլոր նախարարները պիտի արժանանան արքայից Արքային բացարձակ ներումին։

Ղեւոնդ. - (Որ կ՚եփի կեցած տեղը, չդիմանալով) Բառ առ բառ կը կրկնես, ինչ որ ըսիր ամիս առաջ, անօրէն, տիրանենգ, աստուածավաճառ չքահանայ, որպէսզի պառակտես, սա գերագոյն րոպէին, Քրիստոսի բանակը։ Այսպէս խօսեցար ժամերուն բեմէն ու ադ լեզուովդ հաւտացուցիր միամիտները, կիները որոնք իրենց զաւակները յանձնեցին քեզի իբր թէ պետական դաստիարակութեան համար։ Ատենըչէ՞ եկած որ կտոր կտոր ընեն քեզ սա զօավարաները քանի որ շատերուն զաւակները Պարսկաստան գերի ղրկուեցան ատ քու ոճրապարտ լեզւովդ։

Զանգակ. - Զօրավարներուն տաղքը Տիզբոնի մէջ կ՚ուսանին, Մարզպանին տղորը հետ։ Բայց, Երէ՛ց, դուն խորհած ոււնի՞ս թէ ինչպէս պատժելու են քեզ սա իշխանները։ Դուն էիր որ քու յիմարականյարձակումովդ մոգերուն վրայ, սա աղէտը, եղբայրասպան սա կռիւը  գահավիժեցիր մեր երկրին։ Քեզի՞ էր ինկեր ձեռք վերցնել Արքայից Ար քային ներկայացուցիչներուն վրայ։

Վարդան. - Տէրտէր, դուրս ես բանագնացի սահմանէդ։ Ու սա մարդիկը հայրեր են որոնց մէջ չի կրնար մարիլ զաւկի կսկիծը։

Ղեւոնդ. - Սատանյի տրեխ, անօրէն, եպերելի, գարշելի մրգուզ։ Դեռ լեզու ունի խօսելու (կը փորձէ բռունցքը իջեցնել։ սպարապետը կը բռնէ թեւէն)։

Վարդան. - Բանագնացին անձը անձեռնմխելի է, Տէր Հայր։ ՕԶանգակին) Ուրի՞շ։

Զանգակ. - Ուրիշ ի՞նչ։

Վարդան. - Սա անուշիկ, ոսկեզօծ դեղահատներէդ։

Զանգակ. - Սպարապետ, ինչո՞ւ միայն դուն ես խօսողը։ Ուրիշ մարդ չկայ՞ ասոնց մէջ։ Հեղինակութիւնդ ու գիրքդ չունիս իրաւունքդ չարաչար գործածելու, կասկածի տակ ձգելով, վարկաբեկ ընելով ԱրքայիցԱրքային արդարամտութիւնը։

Վարդան. - (Առանց յուզուելու) դուն կը ճանչնա՞ս Արքայից Արքան։

Զանգակ. - Ո՛չ, առայժմ։

Վարդան. - Ըսել կ՚ուզես՝ պիտի ճանչնաս։ Անշուշտ։ Դուն հետը խօսե՞ր ես։ Կերե՞ր ես իր սեղանէն։ Ալ չեմ հարցներ՝ կռուե՞ր՝ իր բանակներուն մէջ։

Զանգակ. - Քահանան զինուոր չէ։

Վարդան. - Ողորմելի՜։ (Կը մտածէ) ուրացումը, ստորնացումն է որ կը բանան սա բերաններն որոնք իրենց խեղճութեան վրայ կղպուած պիտի մնային։ Բայց աւելորդ է նոյնիսկ նախատել քեզ։ Ատիկա փառքմը պիտի ըլլար։ Գնա ըսէ քեզ ղրկողին որ գետին այս ափի մարդիկը ոչ մէկ հաւատք ունին այդ սուտերուն վրայ որոնց աղբիւրը, վստահ եմ, խելապատակն է Սիւնեաց իշխանին։ Դարձիր քու տեղդ եւ եթէյաղթէք. սպասէ որ Վասակ Սիւնին թագաւոր հռչակուի Հայոց աշխարհին։

Զանգակ. - Այս մարդիկը լեզու չունի՞ն։ Զօրավարներ, պարտաւոր եմ ձեզի յայտնելու նաեւ Պարսիկ հրամանատարին երդումով հաւաստիքը։

Համազասպ. - Թէ

Զանգակ. - Պէ…

Վարդան. - Սպասէ, ես լրացնեմ հաւաստիքը քու տեղդ։ Թէ՝ բոլոր հայ նախարարներուն բացարձակ ներում շնորհուի պիտի, հերիք է որ ձգեն Մամիկոնեան Վարդանը ու հեռանան ճակատէն։ Չէ՞։

Զանգակ. - Այո՛։

Վարդան. - Զօրավարներ, ձերն է վճիռը։

Թաթուլ. - (Ձեռքով հրելով բանագնացները) Շուտ կորէք ասկէ, եթէ չէք ուզեր շանսատակ դառնալ։

Համազասպ. - Աչքերը։ (Ընդհանուր լռութեան մէջ կը կապուին աչքերը բանագնացներուն)։

Զանգակ. - (Անհետանալու ատեն դառնալով ետ) Մեղք թափուելիք արիւնին որ քու վզին կ՚իյնայ, Սպարապետ։

Թաթուլ. - (բռունցքովը զարնելով գլխուն) Հաշիւը պահէ քո՛ւ ձեռքով թափուածին։ Վանկ մըն ալ ելլէ բերնէդ, երկու կտոր կ՚ընեմ մարմինչ, գիտցած ըլլաս։ (Բանագնացները կ՚անհետանան)։

Վարդան. - (Տրտում) Ես գիտէի այս արդիւնքը։

Խորէն. - Մի ցաւիր, Սպարապետ։ Մենք ուրախ ենք որ այս առիթով ալ, մեր զգացումները պարզ կ՚ըլլան քեզի հանդէպ։

Վարդան. - Ոչ իմ անձիս հանդէպ որ զանցառելի բան է արդէն։

Խորէն. - Քեզմով մարմնացած խորհուրդին հանդէպ։

Վարդան. - Ձեզմով ու ինձմով, ազատով ու անազատով, եպիսկոպոսով ու սարկաւագով, մեր բոլորով։ (Կը կենայ, ականջը տալով հեռուէն փրթած շշուկներու)։ Կը սկսի մեր գործին ամէն սուրբ մասը։ Որքա՞ն՝լուսնալու։

Համազասպ. - Ագարակէն երեք է կը ձայնէ հաւը։

Վարդան. - Ուրեմն Սուրբ Պատարագ եւ Հաղորդութիւն։ (Հեռուէն ծանր շեփոր…)

Վարդան. - Թշնամին կ՚արթննայ։ Զօրավարներ, ոչ մէկ փոփոխութիւն մեր յատակագիծէն։ Աջ թեւը պիտի յարձակի, գետը անցնելով, տակաւին լոյսը չը ծագած։ Ձախը պիտի մնայ պաշտպանողականի ուպիտի աղմկէ մեծաձայն, վահանով, շեփորով, երկաթով։ Պահեստը, բլրակին ետին պիտի սպասէ իմ հրամանիս։ Բայց այդ ամէնէն առաջ, բանակը ամբողջութեամբ պիտի Հաղորդուի եւ զօրանայ Աստուծոյ մէջ։Փո՛ղ, զինուորները կանչելու։ (Շեփոր)։

Վարդան. - Տէր Հայր, ես պիտի խօսիմ իրենց, զօրավարի պէս, դուն՝ Աստուծոյ բերնով։

Ղեւոնդ. - Սուրբ Հաղորդութիւնը ամէնն ալ կը հրազինէ, Սպարապետ։ (Կը մտնեն զինուորները, շարք շարք, բեմը կը լեցուի)։

Վարդան. - (Հանդարտ) Զինուորներ։ (Չի շարունակեր։ Յուզումը կտրած է ճամբան իր բառերուն)։ Զինուորներ…

Զինուոր մը. - Սպարապետ, եկեր ենք, մեռնելէ առաջ, լսելու քեզ։

Վարդան. - Ձեզմէ շատեր արդէն կռուի մտած են զօրավարներուն եւ սպարապետին հետ։ Աստուած աւելի շատ յաղթանակ շնորհած է մեզի որոնցմէ պիտի չխօսիմ հիմա, թէեւ ատիկա անհրաժեշտ ալ է ասրոպէին։ Դուք բոլորդ, մեծ ճակատամարտներու մէջ ապացոյցը տուիք ձեր քաջութեան, հաւատարմութեան, մահուան հանդէպ արհամարհանքի։ն ձեզմէ ոչ ոք մերժեց իր արիւնը երբ ուզեուեցաւ ատիկա իրմէ։

Զինուորը. - Նոյն մարդերը, նոյն եռանդով, պատրաստե նմ եռնելու Սպարապետին համար։

Վարդան. - Այսօր պիտի չմեռնիք սակայն Հայոց Սպարապետին համար։ Շատ աւելի մեծ մէկն է որ ձեզմէ ձեր արիւնը կ՚ուզէ։ ու այդ աւելի մեծը Հայոց Հայրենիքն է, սա սքանչելի երկիրը, ով իմ ազնուականզինուորներս։ Այդ աւելի մեծը՝ Հայաստանեայց Եկեղեցին է։ Հաւատքն է ձեր ու ձեր պապերուն։ Խղճմտանքն է։ Պատիւն է մեր ժողովուրդին սա տագնապի գիշերին կոչ կ՚ընէ ձեր ամէնուն առնութեան ուարիւնին։

Զինուոր մը. - Խօսէ, Սպարապետ։ Քու ձայնը վահան է մեր մարմինին, ու խօսքը՝ դեղ մեր հոգիին։

Ուրիշ մը. - Հայոց աշխարհին համար թող բացուին մեր երակները։

Ուրիշ մը. - Հայ ժողովուրդին համար թող զոհուի մեր երիտասարդութիւնը, Սպարապետ։

Ուրիշ մը. - ՀԱյոց Հաւատքին համար թող իյնան մեր գլուխները, Սպարապետ։

Վարդան. - սա պահուն, ես վստահ եմ, ձեր բոլորին հոգիին մէջ տեղ չկայ երկու բանի։ Հոն կը թագաւորէ մէկ զգացում եւ Մահուան պապակն է ատիկա։

Ձայներ. - Ճիշտ կ՚ըսէ սպարապետը։

Վարդան. - Ես վստահ եմ որ սա տասնեակով հազարներու մէջ մէկ հատիկ սիրտ չկայ որ մտածէ իր ձգածներուն, - զաւակ, քոյր, հայր, մայր, կին, կալուած, հարստութիւն եւ երկրաւոր ամենազգի բարիքներ, որոնք մեր խորագոյն յուզումները թէեւ, կը տժգունին, կ՚ոչնչանան երբ դրուին մօտիկը վայելքներու վայելքին, երկնքին։ Զինուորներ, բոլոր բարիքները երկինքէն կուգան. եւ մենք հոն կ՚երթանք։

Զինուոր մը. - Ծարաւի ենք խօսքերու, Մեծ Սպարապետ։

Վարդան. - Նախ՝ իմ անսահման ուրախութիւնը՝ զոհողութեան, քաջութեան, մահուան յօժար ընառաջացող սա տեսարանին առջեւ որ մեր բանակն է սա պահուն, րոպէ առ րոպէ գրոհի նշանին սպասող։Յետոյ, անոր միահամուռ գիտակցութիւնը թէ չէ եկած այս կամ այն նախարարաինփառքին, այլ Հայոց Հայրենիքին համար որուն մկրտութիւնը սա դաշտէն է որ սկիզբ կ՚առնէ գալիք դարերուն վրայ։ ՀայՀայրենիքին անդրանիկ բանակն է ասիկա։ Մեղք որ այս հսկայ խանդին խառնուած ըլլայ նաեւ տրտմութեան զգացում մը։ Կը խորհիմ թէ ինչ անդիմադրելի խոյանքով, մէկ կտրո, մենք պիտի անցնէինք գետը, եթէ երբեք մեր դիմաց ունենայինք միայն ու միայն մեր ժառանգական թշնամին։

Ձայներ. - Մապ մեր բոլոր թշնամիներուն։

Վարդան. - Բայց բախտը կ՚ուզէ ուրիշ կերպ։ մեզի դէմ սուր պիտի շարժեն մեր համարիւն եղբայրները. քանի մը շաբաթ առաջ մեր կողքին, այսօր մեր դիմացը, դաւելով իրենց երդումին ու Հաւատքին։

Ձայներ. - Մահ բոլոր դաւաճաններուն։

Վարդան. - Դիւրին է պոռալը, բայց դժուար սուրը եղբօր սրտին ուղղելը։ Վասնզի ի՞նչ է մեղքը մեր այդ եղբայրներուն որոնք խաբուած են քանի մը փառասէր անօրէններէ։ Բայց ժամանակը անցած է ալ, այդբաներուն անդրադառնալու։ Սա րոպէին, պատերազմին վախճանը կը մնայ Աստուծոյ ձեռքին մէջ։ ինչ ձեւով ալ մեր Աստուածը զայն ըլլայ տնօրինած, իմ խրատս է զգոյշ ըլլալ եղբօր արիւնին առջեւ։ Լուսդէմ, կըսկսի ճակատամարտը։ Գիտենք որ ուրացեալ նախարարները իրենց գունդերը համախմբած են մեր ձախ թեւին դէմ։ Ուրեմն մեր այդ թեւը պիտի մնայ պաշտպանողականի, չանցնելով գետը, որքան ատեն որ իրզօրավարէն հրաման չունի այդ բանը ընելու։

Զինուոր մը. - Դժուարագոյնը կը պահանջես մեզմէ, Սպարապետ։ Երանի անոնց որոնք պիտի անցնին առաջ։

Վարդան. - Զինուորը իր մեծերը մտիկ ընելով է որ լաւագոյն կը ծառայէ իր Հայրենիքին։ Ամէն բան չէ քաջութիւնը։

Զինուորը. - Տէր Սպրապետ, սա սիրտերը վեր են քաջութենէն ինչպէս վախէն։

Վարդան. - Կասկածը չունիմ ատոր։ Բայց ճակատամարտ մը բախտախաղ չէ։ Թափող արիւնը պէտք է պաշտպանէ ամբողջ երկիր մը։ Ասոր համար է որ կը հրամայեմ Արծրունի քաջերուն, վերցնել ամէնէնդժուար բեռը՝ պահեստը։

երիտասարդ Արծրունի մը. - Ի՞նչպէս պահեստ սպասել, երբ մեր դէմը կռիւ կը մղուի, Սպարապետ։

Վարդան. - Գիտեմ ատիկա։ Ու գիտեմ նաեւ թէ որքան դժնդակ է անգործ սպասել երբ ջուրէն անդին կ՚իյնան իր եղբայրները։ Բայց բանակին շահը գերազանց է քան մեր բոլոր զգացումները։ Խորհեցէք թէձեր եռանդին անզուսպ վատնումը կրնայ վտագնել մեր դատը։ Այն ատե՞ն։ Մեռնի՛լ։ Այո։ Բայց յաղթելու ատեն, յաղթելու մէջ, յաղթելէ վերջ։ Այս է պատճառը որ Արծրունին պիտի պահէ պահեստը։ Իսկ աջ թեւը, զանգուածով, արշալոյսէն առաջ անցի պիտի գետը ու իյնայ ամբողջ թափովը, թշնամիին վրայ։

Ձայն մը. - Երանի աջերուն։

Վարդան. - Պիտի իյնանք մէկ կտոր, երկաթի պէս, այդ աւազակներուն վրայ, որոնք ձգած իրենց ընդարձակ հողերը եկեր են մեր արդար վաստակը, մեր պատիւը ոտքի կոխան ընելու։ Մա՜հ մեր ցեղինյաւիտենական թշնամիին։

Բոլոր ձայները. - Մահ, մահ, մա՜հ մեր ցեղին յաւիտենական թշնամիին։

Վարդան. - Բացարձակ, միակտուր մահ։ Զինուորներ։ դուք կը հասկնաք ահաւոր այն ատելութիւնը որ կրակի պէս, արիւնիս հետ կը պըտըտի իմ մէջ։ Ողջ ողջ, գալարուող հրդեհ մըն է ուղեղը ամէնՄամիկոնեանի։ Մեր ուժերը, մեր արիւնը դարեր դարերով մենք չխնայեցինք այդ անօրէններուն փառքին ու բարիքին որպէսզի յարձակման ենթարկուի այսպէս մեր պատիւը, մեր հաւատքը։ ո րպէսզի մերզաւակները գերի տարուին Պարսկաստանի խորերը։ որպէսզի մեր Աստուածը անարգուի հրապարակային ծաղրածութիւններով։ ոչ մէկ մեղմացում, տկարացում ատելութեան սա զգացումին մէջ։

Քաջաջ. - Կ՚ատենք միակտուր, առանց փշուրի, Սպարապետ։

Վարդան. - Ատիկա սորվեր ենք իրենցմէ։ Մի վախնաք թիւէն։ Պատմութենէն գիտենք։ Միլիոններ էին ու փախան ափ մը Հելլէններուն առջեւէն։

Ձայն մը. - Եւ մեր առջեւէն, Սպարապետ։

Վարդան. - Այո՜։ Քանի քանի անդամներ մեր հայրերը փշուր փշուր աղացին անոնց հսկայաթիւ բանակները։ Ու ըրին ատիկա, զինուորներ, իրենց երկաթ բազուկներովը։ Այսօ՞ր։ (Կը հանգչի, կ՚առնէ խորունկշունչ)։ Այսօր նոյն թշնամին է մեր դէմ։ Նոյնն են զայն ուռեցնող ախորժակները կողոպուտի, վայրագ սպանդի նոյն ծարաւը այդ մարդոց սրտերուն մէջ։ Հայոց գեղեցիկ աշխարհին մէջ չկայ կարեւոր դաշտ մը ուրչըլլայ տրուած փաստը այդ բարբարոսութեանց։ Մենէ իւրաքանչիւրի երակին մէջէն դարերուն վրէժն է որ կը թաւալի, զինուորներ…։

Զինուոր մը. - Խօսէ, Սպարապետ, բառերդ ջահերու պէս կ՚իջնեն մեր հոգիներուն։

Վարդան. - մի մոռնաք թէ ինչ անգթութեամբ անոնք կը վարուին պարտուածներուն հետ։

Զինուորները. - Խօսէ, Սպարապետ։ Մեր սրիտը մէկի տեղ հազար, մէկի տեղ բիւր ըրէ մեր կուրծքին տակ։ ամէն բազումկ իր պապերուն վրէժն ալ թափէ այդ անօրէններուն գլխուն։

Վարդան. - Դարերով մեր պապերը գիտցան պաշտպանել մեր երկիրը մէկ ու նոյն ոգիով։ Ու նոյնն են այսօր նորէն, այդ անարգ աւազակներուն դէմ ճակատի վազող հոգիները սա բոլոր կորիւններուն, ամէնմէկը կրակի կտոր, ամէն մէկը բանակ մը լեցընելու չափ վրէժով բռնկած, քաջաբազուկ, արդար, որոնք մտիկ ըրած ատեն իսկ կ՚եփին իրենց եռանդէն։ Պիտի կռուինք, ինչպէս կռուցեան մեր հայրերը, պիտիկռուինք եւ այսօր, ինչպէս կռուեցանք ամիս առաջ Վրաց ու Աղուանից սահմաններուն վրայ ու ջախջախեցինք սակաւաձեռն թիւով։

Զինուորը. - Երեքի դէմ մէկ էինք, Սպարապետ, ու նորէն գորտերու պէս գետը թափեցինք։

Վարդան. - Ըսի քիչ առաջ ինչ կ՚արժէ անոնց թիւը։ Թիւը մխիթարանքն է տկարներուն, երկրաւորով տոգորուածներուն։ Մեզի՝ հաւա՛տքը, մեր Աստուծոյն եւ մեր հոգեղէն արժէքներուն վրայ։ Մեզի՝ վայրագու արդար համոզո՛ւմը մեր դատին սրբութեան։ Կա՞յ աւելի վսեմ ճակատագիր քան մահուան վրայ սա յարձակողականը, պաշտպանելու համար ամէնէն նուիրական բաները երկրին ու երկնքին։ Մեզի՝առնութեան, յարձակման մէջ սա կատաղութիւնը։ Ով կը մեռնի իր պապերուն հողին վրայ, զայն օտարէն փրկելու ինքնամոռացման, գինովութեան մէջ, կատարած կ՚ըլլայ գերագոյն պատգամը գերագոյնառաքինութեան։

Զինուորը. - Պարտքի ճամբուն մենք նահատակ։

Վարդան. - Պիտի հետեւիք ձեր Սպարապետին, զօրավարներուն, որոնք ձեր առջեւէն պիտի անցնին ջուրը։ Ահա իմ սաղաւարտը։ Ահա անոր պլլուած ապարօշը։ Դուք զիս պիտի տեսնէք ամէնէնամբոխուած կէտերուն։ Ու կ՚ըսեմ ձեզի. երկու անգամ չի մեռնիր մարդ։ Ով կը նահատակուի, արդէն արժանաւոր զաւակն է երկինքին։ Ով կը մնայ ողջ, հալածելու թշնամին, դիմադրելու կրկին՝ դարձեալ կըծառայէ Հայրենիքին ու անոր Աստուծոյն։ Հայոց աշխարհին արիարանց ու առիւծ տղաքը, ձեզի ակնկառոյց կը սպասեն. պսակ ի ձեռին, հոգինե՛րը մեր երջանիկ նախնիքներուն, երկինքին խորերէն։ Ձեզի ենսեւեռուած, սար րոպէին, հարիւր հազարաւոր սրտերը ձեր մայերորուն, հայրերուն, քոյրերուն, կիներուն, մանուկներուն։ ինչ թանկագին, աստուածային զարհուրելի բախտ է յանձնուած ձեր բազուկներուն։ Ամէնիջնող դանակ փրկուած աղջիկ մըն է անօրէնին ճիրաններէն։ Ամէն նիզակ մանուկ մը կ՚ազատէ ձիուն սմբակներէն։ Ձեր բազուկն է որ պիտի պաշտպանէ մեծ պատիւը համայն ՀԱյաստան աշխարհին։ Պիտիարգիլէ կ)ոտորածը, գերավաճառ անարգուիլը մեր հարսներուն ու պարմաններուն։ ձեր զաւակները կախուած են ձեր սուրերուն երախէն։ Զի՛նուորենր, ձեր մարմինները կենդանի բերդեր են ձեր քաղաքները, ամրոցները, սրբարանները պաշտպանող։ Ու կը հարցնեմ, - ի՞նչ է աւելի վսեմ ու գեղեցիկ, քան այս ամէնուն համար պատերազմը, դարձեալ պատերազմը, միշտ պատերազմը։ Կա՞յ աւելի թանկ զոհաբերու քանինչ որ հայրենեաց Աստուածը սար րոպէին կ՚ուզէ իմ բերանով ձեր բոլորէն։ Յաղթել ու մեռնիլ, եթէ ատ է կամքը երկրի ու երկնի արարչին։ Ահա իմ վերջին խօսքը։

Զինուոր մը. - Մեռնիլ մեր Աստուծոյն համար։

Ուրիշ զինուոր մը. - Մեռնիլ մեր հայերրուն, մայրերուն, քոյրերուն, կիներուն, զաւակըներուն կեանքին համար։

Որւշ մը. - Մեռնիլ մեր երկրին համար։

Վարդան. - Տէ՜ր, լսէ բոլոր այս ձայներուն։ (Լռութիւն։ Յետոյ յանկարծահաս մութ։ Բեմը խաւար է ամբողջովին։ Նոյն ատեն սապմոսերգական թեթեւ երաժշտութիւն) [1] ։ Զինուորներ, պահն է Հաղորդուելու մերՓռկչին մարմնովն ու արիւնովը։ (Այս ձայնը՝ մութէն։ Որմէ յտոյ լոյս։ Խորանը ծածկող վարագորյը կը բարձրանայ։ Քահանան Սկիհը ձեռքին։ Զօրավարները, Սպարապետէն առաջնորդուած կը ծնրադրենԽորանին, [Երգը նորէն կ՚առնէ] կը Հաղորդուին ու կը խմբուին։ Նոյնը՝ զինուորները։ Կը լռէ երգը)։

Վարդան. - Հիմա լրացած է ամէն բան։ (Ղեւոնդին) Տէր Հայր, օրհնէ մեր բոլորին բազուկները։ (Կը ծնրադրէ առջին։ Կը հետեւին իրեն միւսները)։

Ղեւոնդ. - (Թեւերը երկարելով բոլորին գլխուն) Լուսաւորչի եւ Ներսէսի Աստուա՛ծ, (կը լռէ։ Յետոյ բազուկները վեր առնելով անոնց գլուխներէն)։ Ահա փառքիդ համար համախմբուած զաւակըներուդսրտառուչ շարանը։ Սպարապետէն մինչեւ շինական զինուորը։ Ի՜նչպէս իջեր են առջիդ, քեզի բանալու աղբիւրները իրենց մրրկահար այրած սիրտերուն։ Ի՜նչպէս կը դողայ անոնց ամէն մէկուն ներսը՝ ձայնըիրենց Սպարապետին։ Ու ի՜նչ արբեցութեամբ, ամէն հոգի ինքզինքը հանդերձուած կը զգայ քիչ ետքը սկիզբ առնելիք հսկայ նահատակութեան։ Տէ՜ր, այս մարդերը քեզմէ հարստութիւն, վայելք, զաւակ կամերկրաւոր բարիք չեն հայցեր։ Անոնք մէկ հատիկ փափաք ունին. ընդունիս, հաճութեամբ, իրենց մաքուր արիւնը։ Անոնք կ՚ուզեն որ այդ արիւնը պտղաբերի, դարերու վրայով, ու բուսցընէ հունձքը քուանվախճան փառքիդ սպասարկողներուն։ Հոս են բոլորը, հեռաւոր հիւսիսէն մինչեւ հարաւինները, մէկ ու նոյն զգացման մէջ եղբայրացած։ Տեսայ անոնց մէջ բոլոր տարիքները, աղուամազով թաւշուած դէմքէնմինչեւ ալեհեր երէցները։ Բոլորը։ Ամէն մէկը սիւնն է տունի մը։ Ամէն մէկը հարիւրով կեանքերու երաշխաւորն է հողերուդ վրայ։ Օրհնէ ու զօրացուր անոր բազուկները որոնք քիչ ետք պիտի բարձրանանանօրէններուն գլխուն։ Հրազինէ՛, հանդերձէ՛, ջահավառէ՛ անոնց մարմինները, ամէն մէկը ընելով տապանակ քու Սուրբ ուխտիդ, եւ անօթ՝ Աստուածեղէն քու կամքիդ։ Ընդունէ անոնց սրտեռանդն, անդիմադրելի սա պատարագը, ի նշան հաշտութեան, որպէսզի, մաքրուած՝ իրենց մարմիններուն աղտերէն, լոյսեր զգենուն, Քեզի գալու արժանաւոր։ Տուր որ անոնց զոհաբերումը հաճոյ դառնայ Քու անհասխորհուրդիդ, ու անոնց գինով, պահէ կանգուն ու յաւերժափառ՝ Հայաստանեայց Սուրբ Եկեղեցիդ, դարուց ի դարս, աւերածին ու պղծութեան հեղեղեներէն ազատելով անոր նաւը, ու արժանի ընելու անորզաւակները Քեզ օրհնելու, Քեզ երգելու, մինչեւ դուռները Քու անվախճան օրերուդ։ Թափէ անոնց մէջ կրկին իրենց հայրերուն ահաւոր կորովը, արդարութեան, սրբութեան, ազատութեան աննուաճ ծարաւը, որպէսզի անոնցմով վարդավառուած, մերձենան Քու փառքիդ տեսլեանը ու պաշտեն Քեզ յաւիտեանէ յաւիտեան։ (Լռութիւն։ Դարձեալ մութ։ Յանկարծ գրոհին շեփորը։ Թմբուկ։)

Վարդան. - Կռուի՛. ժամն է արդէն։ (Լոյսը կը բացուի։ Զինուորները գրոհի գնացքով եւ քայլերգով ճամբայ կ՚ելլեն։ Մինչ վարագոյրը կ՚իջնէ, քայլերգը կը շարունակուի բեմին ետեւէն։ Վարագոյրը կրկին կըբացուի, բանակը վերստին կ՚երեւի կռուի դիրք առած՝ սուրը ձեռքին թեւատարած Վարդանի հսկայական կերպարանքէն տիրապետուած [ամբողջը վարէն տրուած շառագոյն լոյսի մը մէջ]. քայլերգին վերջինշեշտին հետ կ՚իջնէ վարագոյրը)։

Վարագոյր