Գիրք վաստակոց

Հեղինակ

Բաժին

Թեմա
Յաղագս Բակլայի եւ Ճուլպանի:

Ասացին ոմանք փորձականացն եւ հաւանեցան, թէ զբակլայն գիջային եւ շաղախուտ տեղ պարտ է ցանել, զի թէ նօսր եւ չորային տեղ ցանես՝ նա մանր լինի եւ անեփ. բակլայն երբ ծաղկի՝ զանձրեւն խիստ ընդունի: Նոյնպէս եւ զբակլայն պարտ է թրջել եւ ապա ցանել. եւ մինչ թրջել կամենաս՝ ջուրն սակաւ մի նատրուն դիր. — նատրունն զերդ աղ է, եւ ինքն Մսրայ գայ. — երբ հանց անես՝ նա բակլայն մեծ գայ եւ եփուն լինի եւ լաւ:

Եւ գիտելի է, զի չէ պարտ զառաջնոց իմաստուն եւ փորձնական արանց խրատուքն զանց առնել եւ հակառակիլ բանից նոցա. քանզի գրեալ են, թէ բակլայն զմարդն մոռացկոտ եւ անմիտ առնէ. եւ աստի է յայտ, որ երբ զինքն զատ ուտէ ոք, նա զբոլոր գիշերն մինչ լոյս յերազանայ. նոյնպէս եւ ազգի ազգի քամիք ընծայէ մարմինն: Եւ ասացեալ են, եթէ ոք զտունկ տնկէ եւ զբակլային խեճեպն ափչաք մի տակռիճս տնկին լնու, նա չորացուցանէ զտունկն: Եւ թէ հաւերուն ստէպ բակլայ տաս ուտել՝ ձու ածելոյ կտրին: Եւ պարտ է զբակլայն յունվար ամսոյ եօթն օրն սկսանիլ ցանել, մինչեւ յունիս ամսոյ չորս օրն՝ որ քաղելոյ լինի:

Եւ ճուլպանն այդու խրատովդ առնելի է: