ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿԵԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ
ՀԱՅ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԵԱՆ ԹՈՒԱՆՇԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է
Կլոդ-Արմէն Մութաֆեան «Հայերը եւ Երուսաղէմը»
Սիրով հրաւիրում ենք Ձեզ՝ Բաղրամեան պող. 40, ՀԱՀ, ՓԱ մասնաշէնք 1-ին յարկ, Ալեք Մանուկեան սրահ
Զեկուցումն անդրադառնում է Սուրբ Երկրում, եւ մասնաւորապէս Երուսաղէմում, հայոց ներկայութեան պատմական արմատներին, Երուսաղէմի Հայոց պատրիարքարանի հաստատմանը եւ ուխտագնացութեանը դէպի Տնօրինական վայրեր։ Յատուկ ուշադրութիւն է դարձւում Երուսաղէմում հայոց պատմամշակութային ժառանգութեան առկայութեան ու ուսումնասիրման խնդիրներին։
Քլոդ Արմէն Մութաֆեանը ծնուել է 1942 թ.՝ 1915 թ. ցեղասպանութիւնից մազապուրծ ծնողների ընտանիքում։ Նա մաթեմատիկայի դասախօս է եւ պատմական գիտութիւնների դոկտոր։ ՀՀ ԳԱԱ արտասահմանեան անդամ։Կիլիկիայի Հայոց թագաւորութեան պատմութեան եւ մշակոյթի վերաբերեալ բազմաթիւ աշխատանքների հեղինակ է։
Երեք մեծ ցուցահանդէս է կազմակերպել.
• «Կիլիկիայի հայոց թագաւորութիւնը»՝ Սորբոնի մատուռ (1993),
• «Հռոմ – Հայաստան»՝ Վատիկան, Սիքստինեան սրահ,
• «Գրի մոգականութիւնը»՝ Մարսել (2007)
2002 թ. Փարիզ 1 Պանթէոն Սորբոն համալսարանում պաշտպանել է թեզ՝ «Հայկական դիւանագիտութիւնը խաչակրաց արշաւանքների ժամանակաշրջանում» թեմայով։
www.digilib.am, [email protected]
հեռ. 010 51 2767
***
***
***
Հայկական ձեռագրական ժառանգութեան խոշորագոյն պահոցներից՝ Երուսաղէմի Հայոց պատրիարքարանի մատենադարան (Սբ. Թորոս)։
***
Նորայր արքեպիսկոպոս Պողարեան
(հայագէտ, մատենագէտ, ձեռագրագէտ, հեղինակ Երուսաղէմի Հայոց պատրարքարանի Մայր ձեռագրացուցակի)
***
Թագաւորական ընտանիքը՝ Լեւոն Բ եւ Կեռան թագուհի՝ զաւակների հետ (Դրուագ Կեռան թագուհու աւետարանից, Երուսաղէմի Հայոց պատրիարքարան, ձեռ. թիւ 2563, թ. 380)։
***
Ուխտաւորական հետքեր Սրբոց Յակոբեանց վանքում (Երուսաղէմի Հայոց պատրիարքարան)։
***
Դրուագ Քէօթահիայի հախճապակեայ արուեստից
(Երուսաղէմի Հայոց պատրիարքարան)
ԱՂԱՒՆՈՒՆԻ ՄԿՐՏԻՉ,
Սուրբ Երկրին սրբավայրերու աւանդութիւնները, Երուսաղէմ, 1936։
(http://www.digilib.am/digilib/?menu=10&wrk=1328&media=274&mediaPg=0&mediaZoo=400&wrpg=0&aupg=0)։
Մեկնաբանություններ