Վերսալի նկարագրութիւնը 1683 թուականի հայերէն յիշատակարանում

Հեղինակ

Բաժին

Թեմա

Պատմութիւն Վէրսալիայ քաղաքին Ֆրանկաց:

 

Ի թվին Հայոց ՌՃԼԲ [1132], փետրվար ամսոյ Բ [2] աւուրն, ես Բաղիշեցի Մահտեսի Շահմուրատս գնացի ի թագաւորանիստ քաղաքն Վէրսալիայ, տեսայ զԹութունչի Յովանէս վարդապետն, Սիսիանցի Զաքարիա վարդապետն, Հալապցի Ղազարոսի որդի Ջուզէփն, Արզրումցի Յովանէսի որդի Գրիգորն, Ղազանչեցի Մուրատն, Ոսկան վարդապետի քվեր որդի Սողոմոնն: Նա եւ տեսաք զՖրանկսիզու թագաւորն, զկինն, զորդին եւ զեղբայրն, զեղբօր հարսն եւ զվէզիրն: Տեսաք զսէրայներն եւ զայլ ամենայն սալթանաթն սէրային. գեղեցիկ շինուածք ` ոսկեղէն եւ արծաթեղէն եւ ճավահիրեղէն. Ը [8] կամար մէկ մէկի վերայ, արծաթեղէն եւ թուրլու թուրլու ամարաթով: Եւ մին երկայն սրահ, որ է խաղալու տեղ, որ կէսն շինած էր եւ զկէսն նոր կու շինէին ` որ վեց միլիօն խարճ կու գնայր, որ իւր ղափուն էր, որ ամենայն երկրի վերայ մաթհ անելոյ տեղ կայ: Թախմին արարաք որ ԺԶ [16] միլիօնի զարդ կայր:

 

Այն տեղէն գնացաք ի պախչան: Առաջին նարտվանն կայր Ե [5] հավուզ ջրով իլին ( sic ). եւ հավուզների մէջն թուրլու թուրլու ծաղիկ շինովի պղնձէ ոսկեջրած, յաջակողմեանն այնպէս, ձախակողմեանն այլ այնպէս: Այնոր ներքեւն թաքրար տեսաք այլվի Ե [5] հավուզ մեծ ` ջրով իլիք ( sic ), մէջ ջրին ծովային ձի եւ մարդիկ, որ բերաններուն ջուր կու փչէր, եւ հավուզների բոլորն գորտներ, մէյմուններ եւ ամենայն ազգ կենդանիք, որ ջուր կու փչեն: Եւ այնոր ներքեւն հավուզ մի այլ կայ բոլոր եւ մեծ, որ Դ [4] եղանակն է, եւ ամենայն եղանակի իւր կենդանիքն է, որ բերաններն ջուր կու փչեն: Եւ այնոր ներքեւն կայ երկայն ծով մի, որ մէջն կայ ԺԷ [17] նաւ մեծ եւ փոքր ` ոսկով զարդարած, թօփով եւ առանց թօփի, զայս գրածներս սարայէն կու բռնես մինչի ներքին կողմն:

 

Իսկ յայս կողմս եւ այս կողմն կայ անպատմելի արարմունք. ԼԶ [36] դուռն ունի երկաթէ, յամէն դռան մէջ ԼԶ [36] թուրլու շինուածք ունի, որն երկաթի, որն քարի, որն մարմարի, որն պղնծէ, ամէնն ոսկով վարաղած: Որչափ ծովային, որչափ օդային, լեռնային, դաշտային, եւ որչափ Աստուածոյ ստեղծուածք որ կայ ` թուրլու թուրլու թռչունք ւանասունք, գազանք, սողունք, լողունք, զամէնն շինած է, ամէնու բերնէն ջուր կու թռչի: Այսքան շինուածիս մեծութիւնն Կ [60] միլ է, որ ամէնն շինուածով լի է: Գ [3] միլն մին աղաճ է. Զ [6] աղաճն մին մանզիլ է: Այս Կ [60] միլ տեղն ամէնն շինուածք է, գետնի ղօշամէն ամէնն արճիճ է, արճճի գինն ԽԵ [45] միլիօն է, որ ԽԵ [45] միլիօնն կանէ Օսմանցու ԶՌ [6, 000] քեսան. այս ներսի շինուածքն է: Թող զդրսի շինուածքն, որ Բ [2] այնչափ է: Եւ ի թագաւորի սէրայն Բ [2] թաւլայ կայ, որ սէրայի դիմացն է. թաւլայ ասելն տիվանխանայ. ԾԵ (55) միլիօն է. թող զմիջինն եւ զաթրաֆն: Ելանք անտի ` գնացինք ի ղուշխանան. տեսանք անհուն թռչունք ` ազգ եւ ազգ կերպ թռչունք: Կայր քաքուլաւոր հաւ մի, որ ԶՃ (600) ղուռուշի էր. որ այն հաւն օրն ղուռուշ մի խարջ ունէր: Կայր օրտակ մի, որ ներքին չանէն հօխայ մի ջուր կու տանէր: Սիրամարգ շատ տեսանք: Կայր կով մի ` Թ (600) ոտք ունէր, եւ ուսն որպէս ըղտու էր: Տեսանք սպիտակ ագռաւ մի, որ թագաւորին մասխարան էր, մարդոյ պէս կու խօսէր եւ շան պէս կու հաչէր: Բազայ, թաւուզ ղուշի, Հնդստանայ կատու, Սպանիու սամսար, ջրի շուն, Զէբէթի կատու, ջրի կով, Հապաշի ոզնիկ, տավայ ղուշի եւ այլ կերպ կերպ կենդանիք, որ ոչ էաք տեսեալ ` տեսաք. ոչ լեզվով պատմել կու գայ եւ ոչ գրով իմացնել, ոչ ասել կու գայ եւ ոչ գրել:

Դարձեալ այսչափ ջրերս որ հաւուզներն լիք են, ամէնն ՃԻԶ (126) հավուզ էր. այն մէկ հավուզն որ նաւեր կու բանին վերան, Է (7) միլ է. ամէնու ջուրն քաշովի է, որ գիշեր ու ցերեկ Կ (60) ձի Բ (2) դօլոպով համաշայ ջուր կու քաշեն. որ էն ջրի մէկ հօխէն կէս ղուռուշ խարջ ունի:

 

Դարձեալ տեսա զթագաւորի հաց ուտելն, որ ինքն եւ կինն ի միասին կու նստին. թագաւորն յաջ դիհն, եւ կինն ի ձախ դիհն. տիվանխանի յաջ դիհն ` թագաւորի տղայն եւ իւր կինն. թագաւորի դիմաց ` եղբայրն եւ իւր կինն. ձախ դիհն ` հօրեղբօր որդին, եւ կամ հօրեղբօր աղջիկն: Իսկ թագաւորն ` սեղանի վերին դիհն կու նստի, Դ (4) կողմն սեղանին որչափ մեծամեծք կան ` վէզիր ( premier ministre ), փիրիյօլ ( pairs? ), մարքիզ ( marquis ), ջինթիլօմ ( gentilshommes ), եպիսկոպոսք, եւ այլ մեծամեծք շուրջ զսեղանովն կու կանգնին, թէ կամի ` կու խօսի ընդ նոսա:

 

Եւ կերակուրն որ կու բերեն, յառաջն սկսանի ջրի կերակուր, միս խաշած, յետոյ խորոված միս, յետոյ մեծ թռչունք, յետոյ փոքր թռչունք, յետոյ շաքարլամով յէմիշթայ, յետոյ շաքարլամայ չոր, գեղեցիկ շարպաթներ, յետոյ յէմիշ, յետոյ վերջքն պանիր. եւ ամենայն կերպ ուտելեացն լինի աւելի քան զԾԵ (55) կամ Կ (60) թուրլի:

 

Իսկ Վերսալիայ քաղաքն է մեծ եւ վայելուչ տեղ, որսի տեղ. եւ չորս կողմն է լեռն. եւ ինքն է դաշտ եւ բարեձեւ. եւ ունի գեղեցիկ շինուածք, եւ մեծամեծ սարայներ, զոր Աստուած վայելել տացէ թագաւորին եւ ամենայն զաւակաց նորին, ընդ երկայն աւուրս, ի փառս Աստուծոյ եւ ի պարծանս ամենայն քրիստոնէից եւ ի ցնծութիւն տառապեալ ազգիս Հայոց:

 

Եւ տեսաք զՄիւսոյ Թաքիէնն որ զՍախսն փլոյց, մին հալեւոր կարմիր մարդ. մոնսինեօր Դօֆինին որ տղայ է եղեր իւրն: Այս վերոյ գրեալ հավուզին եւ շատիրվաներոյն ջրերուն տեղն ` ամէնն այլ գինի է լցեր, թէ ' եւ թէ ' զաղբրներն, եւ թէ ' այն մեծ հավուզն որ ԺԷ (17) կամի կայ վերան, զայն այլ լցեր է գինով, եւ թանպէհ արեր է բովանդակ երկրին, ամենեքեան եկած են ` մեծ եւ փոքր, արք ու կանայք, ծերք եւ տղայք, Է (7) օր կերած եւ խմած են լիով, երկրին ամենեցուն պատիւ էր արեր. այնչափ խմած էին, դեռ շատ գինի ի տեղն էր մնացեր. տեսէք որչափ հիանալի ու զարմանալի բան է:

 

Կրկին փետրվարի երեքում օրն ԺԱ (11) ժամուն թագաւորի եղբայրն եւ իւր կինն տարան զիս ի սարայն իւրեանց, կամեցան զիմ պատկերիս կերպն քաշելոյ, նա եւս զիւր սարայներն եւ զիւր խազինայքն եւ զամենայն շինուածքն եւ այլ ինչ որ կայր ` ցոյց ետուր մեզ, որ ես էի եւ իմ թարճիմանն Հալապցի Ջուզէփն: Յորժամ դարձանք յետ, եւ սկսանք խոնարհիլ թագաւորի եղբօրն եւ կնկան, եհարց իմ թարճիմանին, թէ հաւանեցա՞ւ մեր զորպիսութիւնն. մեք պատասխանեցինք, թէ Աստուած զքո եղբօր թագաւորութիւնն եւ զքո բարձրութիւնն հաստատուն եւ անփորձ պահեսցէ աստ եւ ի հանդերձելումն:

 

Եւ թէ մի ըստ միոջէ գրէինք ` քան զչափն աւելի ձանձրութիւն էր լսողացն եւ ընթերցողացն: Եւս առաւել զմեր տեսած բանն, միայն թէ մեր տեսածն աչօք, թէ չէ լեզուօք պատմել չի գար. աչօք չտեսողն չի աւատար:

Ֆրանկսիզու երկիրն ԺԹ (19) արհեպիսկոպոս կայ, ՃԶ (106) քորեպիսկոպոս կայ, ԾՌ (50, 000) աւագերէց կայ, թող զայլ քահանայքն ` Ժ (10) անգամ ՃՌ (100, 000) քահանայք կան տաֆթարով:

 

Դարձեալ ԴՌ (4, 000) քաղաք կայ, մեծ եւ փոքր, ամէնն գեղեցիկ շինուածօք եւ պարսպօք, շէն եւ պայծառ: Դարձեալ Ֆռանկսիզու երկրի լայնքն ԲՃԼ (230) աղաճ է, երկայնութիւնն այլվի ԲՃԼ (230) աղաճ է:

 

Դարձեալ ԳՌ (3, 000) կաթողիկէով եկեղեցի կայ, որ հանապազ մկրտութիւն կու լինի եւ յամէն օր պատարագ կու մատուցվի: Այս մէկ թագաւորի երկիրն է. Է (7) թագաւորաց մինն այս է. քան զՍպանիօլն եւ քան զեփրատօլն ( իտալ. imperatore, կայսր ) փոքրն այս է. ապա ուժով է եւ մալով. եւ կռվարար զինուոր բազում եւ շատ ունի. դորա պարապար չկայ Է (7) թագաւորաց մէջն. միթէ տէր հաստատուն պահեսցէ զթագաւորութիւն սոցա մինչեւ ի միւս անգամ գալուստն, ամէն: