Տարեգրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

Թիւ Հայոց

|340| ԴՃԿԵ [1016] Սենեքարիմ արքայն Վասպուրականի ետ զՎան ի Վասիլ թագաւորն, եւ էառ զՍուվազ փոխանակ նորա. եւ ինքն գնացեալ անդ հինգ որդւովք։

ԵՃԱ [1052] տէր Պետրոս կաթողիկոսն ի ժամանակս Վասիլ կայսեր արար զջրօրհնէք, եւ արգել զգետն ի Տրապիզոն քաղաքի։

ԵՃԺԴ [1065] բարձաւ թագաւորութիւնն Անւոյ, որ էր վերջին թագաւորն Յօհաննէս։

ԶՃԿԲ [1213] վախճանեցաւ Մխիթար վարդապետն, մականուն Գօշ կոչեցեալ։

ԸՃԼԷ [1388] Լանգթամուրն եկն ի Վան եւ ի Թավրիզ, աւերեաց զամենայն երկիրսն, եւ շատ գերի տարաւ ընդ ինքեան յերկիրն Սմրղանդայ, սատակեցաւ։

ԸՃՀԸ [1429] Ջըհանշահն էառ զՇամշու[լ]տայ բերդն։

ԸՃՂ [1441] Լուսաւորչի աջն ի Սըսոյ գողացան, եւ բերին յԷջմիածին։

|341| ԹՃԲ [1453] սուլթան Մահմատն էառ զՍտամբօլն։

ՌԻԹ [1580] մեծն եւ առաջին շահ Աբասն թաղթ նստաւ ի Մաշատ։

ՌԽ [1591] Քօռ օղլին, Գզիր օղլին, եւ այլք բազումք եղեն ջալալիք։

ՌԾԳ [1604] Ջղալ օղլի սարդար Սինան փաշայն եկն ի Վան եւ գնաց ի վերայ Շահին։

ՌԾԷ [1608] երկրորդ եկն Ջղալ օղլին եւ կոտորեցաւ ի Շահէն, եւ գնացեալ ի Համիթ մեռաւ։

Ի սոյն թիւն մեծ սովն անկաւ, որ շուն եւ կատու կերին. նաեւ մարդագայլն երեւեցաւ։

ՌԿԳ [1614] առաջին շահ Աբասն զԷջմիածնի քարերն եւ զԼուսաւորչի սուրբ աջն տանել ետ ի Յասպահան։

ՌՀ [1621] յունվար ԺԴ [14] Ստամբօլայ ծովն պաղեցաւ, որ մարդ շրջէր ի վերայ։

ՌՁԴ [1635] սուլթան Մուրատն եկն ի Յերեւան, եւ ինն օր էառ զնա, եկն ի Թավրիզ, եւ անտի ի Վան, եւ ապա գնաց յըՍտամբօլ, եւ ի միւս ամի դարձեալ եկն սուլթան Մուրատն ի վերայ Բաղդադայ, եւ յաւուրս Լ [30] էառ զնա։

ՌՂԵ [1646] ապրիլի Բ [2] աւագ ուրբաթու գիշեր, սաստիկ շարժ եղեւ ի քաղաքս Վան եւ բազում մարդիկ մեռան, եւ շատ աւերութիւն եղեւ։ Աստուած ազատէ եւ ողորմի։

ՌՃ [1651] թալանեցին Վարագայ աթոռն՝ անիծեալ Չօմարն եւ Խօշաբայ պարոնն. եւ սուրբ Նշանն եւս գերի տարան, զոր Մարխաս Չէլէբին ազատեաց. եւ ՌՃԴ [1655]-ին բերեալ եդին ի սուրբ Տիրամայր եկեղեցին։