Անիրաւ
միտք
եւ
անպիտան
մարմին
իմ
Թուլացան
բարեաց,
որ
դիզացան
մեղք
իմ,
Զի
ոչ
խոկեաց
պարգեւսն,
զոր
ետ
աստուածն
իմ.
Դարձիր
եւ
զղջա
համայնից
մեղաց:
Ւիւսեալ
աստիճանաւ
չորէքտասանից,
Իշխանութեամբ
մեծի
սուրբ
գաւազանաց,
Կարգակից
եղեր
նախնոյն
րաբունեաց.
Դարձիր
եւ
զղջա
համայնից
մեղաց:
Եպիսկոպոսութեան
կարգին
օծեցար,
Տէառն
Եղիազարու
ձեռնադրեցար,
Վասն
է՞ր
կրկին
ի
մեղս
շաղախեցար.
Դարձիր
եւ
զղջա
համայնից
մեղաց:
Տեառն
հրամանաւն
եղէր
պաշտօնեայ,
Կապոսու
վանից
սրբոյն
Յակոբայ,
Որովհետեւ
սրբութեամբ
ծառայես
նորա.
Դարձիր
եւ
զղջա
համայնից
մեղաց:
Ի
սուտ
կենցաղոյս
խենէշ
պճնելով,
Գոռօզ
եւ
հպարտ
շրջագայելով,
Մոռացար
զանանց
կեանսն
անձնիշխան
գոլով.
Դարձիր
եւ
զղջա
համայնից
մեղաց:
Քարոզելով
այլոց
յոյժ
ուսուցանիս
Եւ
դու
գործոց
բարեաց
բնաւ
ոչ
հպիս,
Զի՞նչ
օգուտ
է
խրատելդ,
ի
քեզ
ոչ
շահիս.
Դարձիր
եւ
զղջա
համայնից
մեղաց:
Է',
յանմիտ
Աւետիք,
զաշխարհս
է՞ր
սիրես,
Զի
որչափ
մեծանաս,
տիրել
ոչ
կարես,
Ջանալ
ԼԱՄԱՊԷՃ
թըվին
մեղաց
գոչեսցես.
Դարձիր
եւ
զղջա
համայնից
մեղաց: