Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԱՐՓԻԱՓԱՅԼ ՏԻՊ ԳԵՂԵՑԻԿ

Արփիափայլ տիպ գեղեցիկ,
Իմ նազելի պայծառ հաւիկ,
Վարդակարմիր պատկեր քաղցրիկ,
Երեւեցո՛ զերեսս քո, ո՛ր փափագիմ:

Րաբուն վերնոց լուսեղինաց,
Քաղցրանուագ եղանակաց,
Համանման ձայն քո հնչեաց,
Երեւեցո՛ զերեսս քո ինձ, ո՛ր կարօտիմ:

Թախծեալ սրտիւ միշտ հառաչեմ,
Ի սար, ի ձոր շրջագայեմ,
Սիրոյդ տեսոյն ոչ հասանեմ.
Երեւեցո՛ զերեսս քո ինձ, ո՛ր դեգերիմ:

Ոսկեփետուր իմ աղաւնի,
Սողօմոնի զքեզ հարցի,
Յակունս աղբերց, - ասէ, - նստի
Երեւեցո՛ զերեսս քո ինձ, ո՛ր տագնապիմ:

Իւծեալ ոգւով սիրահարեալ,
Աղաղակեմ ի ձայն բարձեալ,
Զքեզ աղաչեմ իմ սիրեցեալ,
Երեւեցո՛ զերեսս քո ինձ, ո՛ր նուաղիմ:

Նախանձաւոր չար թշնամին,
Ի փութանալն իմ զհետ քոյին,
Էհար զիս ի ճանապարհին.
Երեւեցո՛ զերեսս քո ինձ, ո՛ր մեռանիմ: