Տնտեսութիւն,
ֆինանսներ
Երկրի
տնտեսական
բարեկեցութիւնը
հոգում
էր
հազարապետը:
Նրա
իրաւասութեան
ոլորտը
այնքան
էլ
պարզ
չէ,
սակայն
աղբիւրների
կցկտուր
տեղեկութիւններից
երեւում
է,
որ
նա
էր
ապահովում
պետական
տուրքերի
գանձումը:
Տուրքերը
կազմում
էին
պետութեան
տնտեսական
հիմքը,
դրանով
էր
որոշուած
այդ
գործակալութեան
կարեւորութիւնը:
Հարկատու
շինականները
ենթարկւում
էին
անմիջապէս
այդ
նոյն
հազարապետին:
Գնունի
ազգի
մասին
խօսելիս,
որին
յանձնարարուած
է
եղել
հազարապետութիւնը,
Փաւստոս
Բուզանդը
նշում
է՝
հազարապետը,
ցուցաբերելով
աշխարհատես
խնամակալութիւն,
հանդէս
էր
գալիս
որպէս
շինականաշէն
[տե՛ս
Փաւ.
Բուզ.,
էջ
76
]:
Հազարապետութիւնը
ամէնից
բարձր
պաշտօններից
մէկն
էր.
Եղիշէ
պատմիչի
աչքում
հազարապետը
եղել
է
ինչ-որ
իմաստով
ազգի
հայր
վերակացուն
[Եղ.,
էջ
23.
8-9]:
Տիրան
թագաւորի
օրօք
հազարապետի
պաշտօնը
ստանձնել
էր
Անձիտի
իշխան
Վաղարշակը,
Արշակ
Երկրորդը
հազարապետութիւնը
յանձնեց
Գնունի
տոհմին:
Մաշտոցի
երիտասարդութեան
տարիներին
հազարապետ
էր
Առաւանը,
իսկ
Ե
դարի
40-ական
թուականներին
պարսիկները
հեռացրին
այդ
պաշտօնից
Վահան
Ամատունուն
(որը
շուտով
դարձաւ
450-451
թթ.
ապստամբութեան
ամէնից
ակնառու
մասնակիցներից
մէկը):
Հազարապետի
պաշտօն
եղել
է
նաեւ
Պարսկաստանում,
բայց
այնտեղ
այդ
ծառայութիւնը
աւելի
լայն
բնոյթ
է
կրել:
Աշխարհիկ
վարչութեան
ոլորտում
Պարսից
հազարապետը
եղել
է,
ըստ
երեւոյթին,
թագաւորից
յետոյ
առաջին
դէմքը: