Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

Յուր եկի հանդիպեցայ ես քո սիրուդ, իմ լոյս երես,
Որ զիս լուսով լուսաւորես, քան զլուսն այս բոլորես:
Սիրով ի մարդն կու խօսես, զհոգին մարմինն նորոգես,
Թող քո տարիքն բազմանայ, զի Աստուծոյ դու տվեալ ես:

Ով որ զքեզ սրտով սիրէ, նա դու այլ զայն խիստ կու սիրես,
Սէրն Աստուծոյ քեզ բաշխած է, Հոգով Սրբով զարդարած ես:

Բարի աչօք ի մեզ նայէ, սէրն Աստուծոյ ի մեզ լսե,
Քո ծառային ողորմած լեր, որ դու սիրով ողորմած ես:
Քաղցրութիւն արա ընդ իս, սէրն Աստուծոյ զիմ խօսքն տես,
Քո քաղցրութեամբդ այ ով նման յԱստուած ի մարդ, որ դու կառնես:

Որ դու մարդու կու ամաչես, եւ յԱստուծոյ դու կու վախես,
Փառաց ի փառս բարձրացար, եւ յԱստուծոյ հաւասար ես:

Ա՛յ Մարտիրոս Ղարաճարսցի, որ դու եղեր աչաց անտես,
Չմարմինդ աղէկ դու նորոգես, զհոգիդ ի հուրն կու այրես: