Սիւնիքի պատմութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԽԳ
ՏԱԹԵՒԻ ՇՐՋԱԿԱՅ ՍԱՀՄԱՆ[ՆԵՐ]Ի ՎԱՒԵՐԱԳԻՐԸ

 

«Մեր աստուածազօր թագաւոր Սմբատի, մերաստուածակիր կաթողիկոս տէր-Յովհաննէսի եւ Սիւնեացեպիսկոպոս, աստուածապատիւ հոգեւոր տէր Յովհաննէսիժամանակներում մենք` Աստծոյ նուաստ ծառաներս, Սիւնեաց Հայկազուն իշխաններս` Փիլիպէի որդի իշխանԱշոտս եւ իմ որդիներ Սմբատը, Սահակը, Բաբկէնը, իշխանԳրիգոր Սուփանը եւ իր եղբայրներ Սահակն ու Վասակը, իշխան Ձագիկն ու իր որդի Ջեւանշերը եւ մեր այլազատներն ու ազգականները, մեր աստուածապահթագաւորի, սուրբ կաթողիկոսի, Աղուանքի հայրապետիու իշխանների, Վասպուրականի իշխաններ տէր Գագիկիու Գուրգէնի, միւս եպիսկոպոսների, քահանաների, ազատների ու տանուտէրերի ներկայութեամբ կազմեցինքհաստատուն եւ անխախտ որոշման այս պայմանագիրըՍիւնեաց առաքելական աթոռի` Տաթեւի կենտրոնականաթոռանիստի շրջակայ մեծ սահման[ներ]ի վերաբերեալ, այն օրը, երբ հաւաքուել էինք սուրբ եկեղեցունաւակատիքին: Այս վանքը հարստացրինք առատպարգեւներով` որը մենք հէնց այսօր տալով, որն էլ մերնախնիների` Սիւնեաց առաջին իշխանների [թողածըհաստատելով]:

Կարդացինք մեր հայրերի ու պապերի գրածյիշատակագր[եր]ը, ճանաչեցինք այս սուրբ խաչի եւհոգեւոր տէրերի կալուածքները, որ մեր իշխանութեանմէջ են, եւ տեղիս սահման[ներ]ը, որոնք եւ մենքվերստին հաստատեցինք աստուածընկալ սուրբ խաչիվրայ ու ընդարձակեցինք եւ ժողովականների ամբողջբազմութեամբ մեր ոտքով գնացինք, որոշեցինք շրջակայսահմանները, որոնք այսպիսիք են. արեւմտեան կողմից`սկսած մեծ ու գլխաւոր Գազբոյլ սարից, ջրվէժովմինչեւ փոսի ճանապարհը, որը Լորաձորի սահմանն է. հիւսիսային կողմից` բարձրադիր բնասահմանով դէպիցած, մինչեւ գետը, Խոտի դիմաց, գետով մինչեւԽոտանան, գետն անցնելով Աւազեաց փոսը դուրս եկողփոքր ձորակով, Խողաց բլրակով, Բացահորի նոյն բարակճանապարհով, ոչ խոր, անջուր ձորակով [իջնում է]ցած` Դեղնաձոր, մինչեւ կամուրջը, կամուրջից էլ`Քարաձոր, Քարաձորի մեծ բնասահմանով մինչեւ սարը եւբուն ճանապարհը, որ սարով գալիս է Հարսնավազ, Հարսնավազի ձորակով, ճանապարհի կողքիեկեղեցու մօտով, սալքարով հատելով մեծ ձորը`հասնում է միայնակ քարափին, որ գտնւում է մեծ ձորիայն կողմում. կտրելով մեծ տափը` հասնում է երկարխաչին, ջրվէժով` մինչեւ մեծ փոսը եւ [շարունակւում]մինչեւ Բաղաց ձորից եկող ճանապարհը, այնտեղից էլ`մինչեւ նոյն Գազբոյլ լեռը:

Ահա սրանք են սահմանները, որ մեր ոտքերովկոխոտելով, մեր աչքերով տեսնելով, մեր ձեռքերովնշանակելով` արձանագրեցինք առանց զրկողութեան ույափշտակման եւ [փաստաթուղթը] կնքեցինք մեր արքայի, կաթողիկոսի ու մեր իսկ մատանի[ներ]ով: Եւայսուհետեւ յաւիտենաբար սրանք պիտի լինեն Տաթեւիայս սուրբ ուխտի սահմանները: Ոչ ոք չհամարձակուիսրան հակառակուել` ո'չ բաղացիները, ո'չորոտնեցիները, ո'չ վաղանդացիները, ո'չ շնհերցիները, ո'չ նորիքցիները: Իսկ եթէ մէկը մերոնցից կամօտարներից, աւագներից կա'մ հարկահաւաքներից եւաւատառուներից կա'մ տանուտէրերից դէմ դուրս գայ, Սուրբ Երրորդութունից բաժանուած լինի, երեք սուրբժողովներից` նզովուած, Յուդայի խաչագողերի եւ այլչարագործների հետ դատապարտուի ու պատժուի: Եւ եթէմահմեդական պաշտօնէութիւն փոխարինի, ու յափշտակելջանացող յանդգնողներ լինեն, իրենց կրօնով անիծուենու հաւատակորոյս լինեն, փեղամբարից` մերժուած, ալլահին, հրեշտակներին ու հոգեւոր հայրերինուրացած լինեն, նրանց սերունդներն անարգուածլինեն, նրանց հալալը հարամ լինի, եւ մինչեւ հազարտարին անէծքը մնայ նրանց վրայ. նրանց համար երկինքըանձրեւ չթափի, հողը` կանաչ չծլարձակի: Ես`Յովհաննէսս, Աստծոյ շնորհիւ հայոց կաթողիկոսս, վկայ եմ այս անխախտ ու անխափան որոշմանը, որկայացուեց Սիւնեաց մեծ իշխանների կողմից. եւ[փաստաթուղթը] կնքեցի իմ սովորական մատանիով: Ես`հայոց թագաւոր Սմբատ Բագրատունիս, իմ ձեռքովհաստատեցի այս որոշումը եւ վճռագրի վրայ, ներքեւում դրոշմեցի իմ թագաւորական մատանին: Ես`Վասպուրականի ու Արծրունեաց տէր, Գրիգոր Դերենիկիորդի Գագիկս, վկայ եմ այս ընծաներին եւ Սիւնեացաթոռի սահմանադրմանը: Ես` Աստծոյ նուաստ ծառայԱղուանքի արքեպիսկոպոս տէր-Սիմէոնս, վկայ եմ այսորոշմանը եւ իմ մատանիով կնքեցի այս վճռագիրը: Ես` Սիւնեաց իշխան Գրիգոր Սուփանս, վկայ եմ ուհաստատիչ այս որոշմանը, որ մեզ համար սահմանուեց: Մենք` Աղուանքի իշխաններ Գրիգորս, Եսայիս եւԱտրներսեհս, վկայ ենք այս որոշմանը: Մենք` ՍիւնիՁագիկս եւ Հրահատս, վկայ ենք այս որոշմանը: Մենք`Գարդմանի տէր Սահակս եւ Գնթունի Աշոտս ու Վասակս, վկայ ենք սրան: Ես` Սիւնեաց եպիսկոպոս Յովհաննէսս, հաստատեցի այս որոշումն իմ ձեռքով ու կնքեցի իմմատանիով: Աստուած շնորհաւոր անի սուրբ խաչին, սուրբ եկեղեցուն եւ այստեղ նստող աստուածաշնորհհայրապետներին: Սա կատարուեց հայոց երեք հարիւրյիսունհինգ թուականինե: