Ժողովածոյ առակաց Վարդանայ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՄԽ. ԲԱՆՔ ԻՄԱՍՏՆՈՅ
(115 B)

1 Կատարեալ իմաստութիւնմարդոյն այն է` սիրել զԱստուած [յ]ամենայն սրտէ եւհանճարն այն է` բարի առնել ամենեցուն:

2 Սրբութիւն այնէ` անարատպահել զանձն 'ի մեղաց երկիւղիւն Աստուծոյ:

3 Արդարութիւն այն է`ուղղութեամբ կալ առ ամենայն իրս:

4 Խոնարհութիւն այն է`հեռանալ 'ի փառասիրութենէ:

5 Հնազանդութիւն այն է, որհնազանդ լինի կանոնաց սրբոց երկիւղիւն Աստուծոյ եւպատվել զամենայն մարդ մինչեւ ցօր մահուան իւրոյ:

6 Փիլոսոպայութիւն մարդոյնայն է` լռութեամբ կալ 'ի տեղւոջ, ուր արժան իցէ:

7 Տքնութիւն այն է` աղօթքսրբութեամբ ստանալ 'ի տվէ եւ 'ի գիշերի անպաճոյճձեւով, անխարթախ, աննենկ մտօք, անբասիր բարուք, անպարսաւ բանիւք, անարատ վարիւք 'ի խոնարհ ունելզանձն: